Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն ազդել է». Նաիրա Զոհրաբյանն`իր ունեցվածքի մասին

Հուլիս 07,2017 10:11

«Դուք միանգամայն ճիշտ եք. ես ոչ 2017-ին, ոչ 2016-ին, ոչ 2015-ին, ոչ 2014-ին, ոչ 2013-ին, ոչ 2012-ին, բնակարան կամ հավաբուն անգամ ձեռք չեմ բերել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն`արձագանքելով մամուլի հրապարակմանը, որ 2017 թվականին ինքը երեք բնակարան է ձեռք բերել, թեեւ հայտարարագրից նման բան չի երեւում:

«Ըստ իս, մամուլի այդ վրիպակը մեկ բանով կարող է պայմանավորված լինել`այս օրերին ջերմային ֆոնի բարձր ճնշմամբ եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսով»,- հումորով նկատեց մեր զրուցակիցը`հավելելով. «Իսկ եթե ավելի լուրջ`ընդամենը պետք է լինել մի քիչ ավելի պրոֆեսիոնալ, մի քիչ ավելի ջանք գործադրել եւ կարդալ անցած տարիների բոլոր հայտարարագրերը`հասկանալու համար, թե մարդն ի՞նչ ունի, ե՞րբ է ձեռք բերել: Նշված բնակարաններից մեկը ձեռք է բերվել 2008 թվականին, մյուսը`2011 թվականին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31