Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաքարոզչական գրոհ պաշտպանության նախարարի վրա. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 31,2017 11:27

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբեւէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպեսեւ մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից:

Պաշտպանության նախարարը երբեւէ չի ունեցել եւ չունի որեւէ առողջական սահմանափակում, զորակոչի տարկետման կամ ազատման առողջական որեւէ հիմք»,- արձագանքելով տարբեր «պարզաբանումների», ռեպլիկների ու հարցումների, երեկ տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշել է պաշտպանության նախարարությունը՝ եւս մեկ անգամ անդրադառնալով, թվում է, արդեն քանիցս արծարծված իրողություններին:

Օրերս էլ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանն էր ֆեյսբուքյան գրառմամբ ու թափանցիկ ակնարկներ արել: Ճիշտ է, նա անուն չէր նշել, սակայն տվյալ գրառման ընթերցողներից շատերն այնպես էին ընկալել, որ տիկին Խաչատրյանը հենց Վիգեն Սարգսյանին է նկատի ունեցել, ասելով, թե՝ բարձրաստիճան մի պաշտոնյա խուսափում էր զինծառայությունից, անգամ հետախուզվում էր ռազմական ոստիկանության կողմից եւ այլն:

Եվ ահա պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառմանը, մասնավորապես նշել. «Հարգելի գործընկերներ, Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաեւ Քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» եւ «վիրավորանք», ինչպես նաեւ Քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը»:

Եվ, անկախ այդ պարզաբանումներից, պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբեւէ չի խուսափել զինվորական ծառայությունից, իսկ բացի դրանից.

«Նախարար Վ.Սարգսյանը երբեւէ չի եղել հետախուզման մեջ, նրա նկատմամբ ռազմական ոստիկանության կամ իրավապահ որեւէ այլ մարմնի կողմից չի իրականացվել որեւէ գործողություն, նախաքննական, հետախուզական, քննչական որեւէ ընթացակարգ:

Օրենսդրությամբ սահմանված կարգով Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը կատարել է հայրենիքի պաշտպանության իր սահմանադրական պարտքը` ծառայելով ՀՀ Զինված ուժերում որպես սպա: Զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով»:

Ֆեյսբուքյան այս «փոխհրաձգությանը» որոշեց խառնվել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ոչ կոռեկտ հայտարարություններով։

Սակայն մի կողմ թողնենք պատգամավորի արտահայտությունները, որոնք ավելի շատ դրանց հեղինակին են բնութագրում: Հպանցիկ նկատենք միայն, որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի տոնայնությամբ է նման հայտարարություններ անում, որ անտեղյակներին կարող է թվալ, թե նա առնվազն պահեստազորում գտնվող գումարտակի մարտական հրամանատար է, առնվազն՝ տասնյակ մարտական գործողություններ պլանավորած եւ ղեկավարած գեներալ: Մինչդեռ, որքան հայտնի է, Փաշինյանն ինքն էլ, հասկանալի է՝ օրինական հիմունքներով, որեւէ զորամասում զինծառայության մեջ չի եղել։

Այնուամենայնիվ ավելի հետաքրքիր է պաշտպանության նախկին նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի գրառումը, ավելի ճիշտ՝ դրա առանձին դրվագներ: Նա, օրինակ, հիշողության գիրկն է ընկել, նշել բաներ, որ իրեն իբր հայտնի են դարձել, երբ աշխատում էր ատամնաբուժարանում եւ բժշկում էր ակնարկվող անձանց հիվանդ ատամները:

Հնարավոր է, տարիների հեռվից նրան թվացել է, որ ժամանակին ոչ միայն բուժել, այլեւ հաշվել է տվյալ անձանց ատամները, ինչպես ասվում է: Հետաքրքիր է, էլ ո՞ւմ ատամներն է բժշկել նա ժամանակին եւ է՛լ ինչ ակնարկային մանրամասներ են հայտնի դառնալու սենսացիասեր հանրությանը:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ինչու է նման գրառմամբ ակտիվացել նախկին նախարարի տիկինը, այլ ոչ թե, ասենք, հենց Սեյրան Օհանյանն է նման գրառմամբ հանդես եկել: Չնայած դա երեւի իրենց խնդիրն է:
Բայց շատ ավելի հետաքրքրական է ոչ թե այս գրառումային «փոխհրաձգությունը», այլ այն, որ որոշակի շրջանակներ, հնարավոր է, յուրաքանչյուրն իր ինչ-ինչ ընկալումներից ելնելով, հակաքարոզչական գրոհ են սկսել պաշտպանության նախարարի վրա:

Իսկ որ «գրոհի» հետ գործ ունենք, հուշում է, օրինակ, այն, որ ԱԺ ճեմասրահում լրագրողների հետ տեղի ունեցած փոքրիկ դեպքն ուռճացվեց մինչեւ միջադեպի աստիճան: Ըստ որում՝ պատահարը որոշ լրատվամիջոցներ այնպես էին ներկայացնում, որ եթե տեսանյութը չլիներ, մարդկանց կթվար՝ լրագրողների վրա են հարձակվել: Եվ ուռճացնողները համառորեն չտեսնելու էին տալիս հանգամանքը, որ ձայնագրիչն ու խոսափողը, առանց չափազանցության, նախարարի բերանն էին գրեթե մտցնում, եւ այդ իրավիճակում էր, որ նրա թիկնապահը փորձում էր կատարել իր բուն գործը՝ նախարարին բառացիորեն հեռու պահելով նրան անմիջականորեն մոտեցած անձանցից:

Տ. Միրզոյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031