Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Տեր-Ղազարյան. «Ինչպես միշտ է լինում հեղափոխությունների ժամանակ, ամբոխավարությունը հաղթեց». «Իրատես»

Ապրիլ 27,2018 09:20

Գրող, կինոսցենարիստ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հիացնում է մեր ժողովրդի կազմակերպվածությունը: Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ապացուցեց, որ ինքը մի գծաչափ բարձր է իր պահվածքով ու բարոյական չափանիշների նշագծերով:

-Հեղափոխական շարժումներից հետո, որպես կանոն, հիասթափություն ենք ապրել, հիմա չկա՞ նման վտանգ:

-Հիասթափության վտանգը կախված է միասնականությունից, եթե ժողովուրդը չի ուզում սպանվել, չի սպանվի, եթե ժողովուրդը չի ուզում հիասթափվել, չի հիասթափվի:

Ես սկզբից տեսա երկու բլոկներ՝ բացարձակ ոստիկանական բռնապետություն և մյուս կողմից՝ ամբոխավարություն` իր ամենաբացարձակ տեսքով: Ինչպես միշտ է լինում հեղափոխությունների ժամանակ, ամբոխավարությունը հաղթեց: Թող ոչ ոք ինձնից չնեղանա, ես գրողի խոսք եմ ասում ու պատմություն լավ իմացող մարդու, թե սա ինչպես կշարունակվի, ինչ այլափոխությունների, ձևափոխությունների կամ կատարելագործությունների կենթարկվի, կախված է արդեն… Շատ լավ է, որ հիմա շատ բան կախված է ժողովրդից:

-Ո՞ւմ եք տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում:

-Ամենակարևորը կադրային քաղաքականությունն է. մարդը պետք է լինի իր ճիշտ տեղում, ոչ մի քայլ վերև, ոչ մի քայլ ներքև, հակառակ դեպքում՝ եթե կադրային քաղաքականությունը սխալ լինի, մենք կկանգնեք նույն կոտրած տաշտակի առաջ: Անպայման կհայտնվեն զանազան դուրսպրծուկներ, զանազան ստոր մարդիկ, պատեհապաշտներ ու դուրս կմղեն ազնիվ մարդկանց ու մասնագետների: Մեզ անհրաժեշտ են բոլոր տեղերում մասնագետներ, երկրի ղեկավարն էլ պետք է լինի մասնագետ, իր գործի մասնագետ:

-Կա՞ այդպիսի մեկը: 
-Այդպիսի մարդկանց ժամանակն է ընտրում: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, իսկ երիտասարդական շարժումը ցույց տվեց, որ այդ արգանդը, Սևակի բառերով, դարձել է ավելի բեղուն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30