Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի երկրների փողոցները` ինչպես մղձավանջ կինոֆիլմերում. «Ամերիկայի ձայն»

Մարտ 25,2020 00:03

«Ամերիկայի ձայն». Աշխարհի մեծաթիվ քաղաքներ են այսօր հիշեցնում երկրի վրա կյանքի ոչնչացման մասին պատմող մղձավանջային կինոֆիլմեր: Կորոնավիրուսի պատճառով Բանգկոկում փողոցները լիովին դատարկ են, որտեղ միայն կարելի է հանդիպել ռազմական ավտոմեքենաների ու ախտահանող խմբերի: Սա նոր իրականություն է Թաիլանդի մայրաքաղաքում:

Այստեղ հայտնաբերված վիրուսակիրներից 57-ը վարակվել են գիշերային նույն բարում եւ բռնցքամարտի մի հանդիպման ժամանակ: Այս մասին է պատմում Թաիլանդի առողջապահության նախարարը ու ավելացնում, որ բացի ներկա գտնված հյուրերից, կորոնավիրուսով վարակվածների շարքում են նաեւ դրանց կազմակերպիչներն ու հյուրընկալողները:

Այստեղ նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը երկուշաբթի օրվա տվյալներով հասել է 700-ի: Լավ լուրն այն է, որ մահացության մակարդակը շատ ցածր է եղել, միայն մեկ մարդ:

Քենիայի մայրաքաղաքում դատարկ փողոցները թույլ են տալիս, որ համաճարակաբանները հեշտությամբ պայքարեն ընդդեմ վիրուսի:

Նրանց խոսքերով, սանիտարական վարժանքը մեծապես է օգնելու մասնագետներին իրենց այս աշխատանքում: ‘’Մենք, բացի կորոնավիրուսից, թիրախավորում ենք մյուս բոլոր մանրէները’’, ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչն ու ավելացնում, որ հիմնական միջոցը, որն իրենք օգտագործում են, քլորն է:

Իրաքի Նինվե քաղաքում չի հայտնաբերվել այս հիվանդության որեւէ դեպք, սակայն փողոցների ախտազերծումն այստեղ կարեւոր են համարում: Այս երկրում մահացել է 230 հիվանդներից 20-ը:

Սիրիայում սպիտակսաղավարտավորները, որոնց առաքելությունը սովորաբար ռմբակոծություններից հետո մարդկանց փրկելն է, այսօր ունեն այլ նպատակ:

Այս խումբն այսօր ախտազերծում է մզկիթները, դպրոցները, եկեղեցիներն ու այն բոլոր վայրերը, որոնք սովորաբար լի են լինում մարդկանցով:

Պատերազմի մեջ գտնվող այս երկրում կիրակի օրը գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:

Հնդկաստանում հայտնաբերվել է այս հիվանդության 415 դեպք: Կովիդ 19-ից մահացել է յոթ մարդ: Սակայն, ինչպես առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք են ասում, հավանաբար շատ ավելի մեծ են թաքնված հիվանդության դեպքերը: Ու դա կարող է այդպես լինել ոչ միայն 1 միլիարդ 300 միլիոն ազգաբնակչություն ունեցող Հնդկաստանում, այլ նաեւ մյուս այն երկրներում, որտեղ հայտնաբերվել է հիվանդության գեթ մեկ դեպք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031