Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի հոսքը պակասել էր` պատերազմով պայմանավորված». ԽԱՊԿ նախագահ

Փետրվար 02,2021 15:31 Share

Իրավաբան Դավիթ Ասատրյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում խոսելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած ուսումնասիրության մասին, որը վերաբերում է ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի աճին` նշեց. «Մշտադիտարկման արդյունքում պարզեցինք, որ գործերի ճնշող մեծամասնությունը` 127 գործից 114-ը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի եւ զրպարտության գործերով են: Այդ գործերի ուսումնասիրության հիմնական նպատակներից մեկն այն է, որ պարզենք արդյոք դատարաններին հաջողվո՞ւմ է արդարացի փոխհավասարակշռել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված խոսքի ազատության չափանիշները, ինչպես նաեւ մարդու եւ անձանց արժանապատվության եւ բարի համբավի իրավունքները»:

Իրավաբանը հավելեց, որ 2019-2020թթ մեծ քանակությամբ դատական գործերի առկայությունը ենթադրում էր որոշակի դատական պրակտիկա, եւ այս համատեքստում փորձել են պարզել` արդյոք դատարանները ճշգրտորե՞ն են կիրառում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանների որոշումները, ինչի արդյունքում իրենք կարող են գնահատել, թե ինչքանով են ապահոված ԶԼՄ-ների խոսքի ազատության երաշխիքները:

Դավիթ Ասատրյանն ասաց, որ հետազոտության արդյունքները կարեւոր դեր կարող են ունենալ ոչ միայն նշված հանգամանքները քննելու, այլեւ տեղեկատվության կարեւոր աղբյուր հանդիսանալ ոլորտի այլ մասնագետների համար:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը պատասխանելով ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի վերաբերյալ լրագրողի հարցին, ասաց. «Եթե հաշվի առնենք այն, որ 2020թ սեպտեմբերից ի վեր մեր երկիրը զբաղված էր միանգամայն այլ, մասնավորապես պատերազմական խնդիրներով, ապա պետք է փաստել, որ դրանով է պայմանավորված, որ 2020թ վերջին եռամսյակում դատական հայցերի հոսքը պակասել է: Բայց երեք եռամսյակների ընթացքում այդ միտումը շարունակվում է, եւ ընդհանուր առմամբ այդ ձգտումը` ԶԼՄ-ների հետ հարցերը լուծել դատարաններում, պահպանվում է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728