Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդին փոխելու փոխարեն ավտոբուսն են փոխում, փախչում են նրանք, որոնք 2021 թ.-ին «վարորդին» վստահության քվե տվեցին. «Փաստ»

Փետրվար 02,2023 11:03 Share

Չենք հասցնում մարսել մի հարվածը, երբ երկրորդն է գալիս, չենք հասցնում քննարկել պաշտոնյաների շուրթերից հնչող, մեղմ ասած, տարօրինակ, իսկ ավելի ճիշտ՝ զազրելի մեկնաբանություններն, ասենք, մեր բանակի մասին, երբ մտքի հաջորդ գիգանտը հերթական աբսուրդային խոսքն է հնչեցնում: Ավելի հաճախ մտածում ես՝ լավ, ի՞նչ պատասխանենք այդ մարդկանց, քանզի վերլուծել նրանց մտքի գոհարներն այլևս ի զորու չենք:

Շարունակում ենք ակնկալել, որ նրանցից շատերը գոնե խղճի նշույլներ կունենան և ուղղակի կլռեն, բայց անգամ այդ երանությանը չենք արժանանում: Ցավալի է նաև խոստովանել, որ այժմ նման ենք ուղևորների, որոնք դեռ 2018 թվականի գարնանն ավտոբուս էին նստել «Պայծառ ապագա» կայարան հասնելու համար: Խոստովանենք՝ ավտոբուսի ղեկը վստահել ենք մեկին, որը, մեղմ ասած, վստահելի մարդ չէ, որը հինգ տարվա ընթացքում ապացուցել է, որ վարել չգիտի: Նա վարում է ավտոբուսը, իսկ մենք շարունակում ենք դրա մեջ մնալ, չենք կանգնեցնում ընթացքը, որ վարորդին փոխենք։ Ի դեպ, վարորդին փոխելու լավագույն տարբերակն ընտրություններն էին, բայց շատերը մեր երկու պետությունների գլխին բերված աղետից հետո անգամ երկրի ղեկը վստահեցին նույն մարդուն, որը հուսախաբ էր արել: Ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանն ինքս չունեմ: Բայց տարօրինակ ու ավելի հաճախ զայրացնող է այն, որ հիմա մեր ավտոբուսից փախչում են նրանք, որոնք 2021 թվականին «վարորդին» վստահության քվե տվեցին, այս դեպքում էլ երևի «թողեք, թող քշի» սկզբունքն էր գործում։

Օր օրի ամեն ինչ ավելի է վատթարանում, բայց վարորդին փոխելու փոխարեն շատերն ավտոբուսն են փոխում, նստում այն մեկը, որի ուղղությունը երազանքի երկիրն է:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728