Նիկոլ Փաշինյանի իշխանության իմացած բոլոր «երգերը» այլոց մեղավորության մասին են: Ինչ էլ լինի, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում: Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին, ապա Հայաստանում իրավիճակը հիմա ոչ թե բացարձակ կործանումային կլիներ, այլ, այսպես ասենք՝ նախակործանումային կամ կիսամղձավանջային: Նախօրեին, հասկանալի է, թե ինչ քարոզչական հնարք կիրառելով՝ շրջանառության մեջ նետվեց 44-օրյա պատերազմում իբր «11 հազար դասալիքների» ֆեյք թեման:
Հաշվարկն արդարացված էր այնքանով, որ խայծը գրավեց շատերին: Սակայն դա չէ էականը, ու, բնականաբար, կշրջանցենք այդ խայծը: Առավել հատկանշական է այլ բան: Տարիներ շարունակ, անկախ այն բանից, թե ինչպիսի «չէ-պէ» է եղել, ինչ պատահար, ինչ աղետ, քանի մարդ է զոհվել կամ մահացել, Նիկոլ Փաշինյանը և նրան պատճենող յուրայինները առաջին բանը, որ արել են, զանազան «մեղավորների» փնտրտուքն է եղել: Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































