Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը. ՀԺՄ

Սեպտեմբեր 25,2023 19:15

Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության

 

Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով:

Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է զեկուցագիրը, կեղծել փաստաթղթեր:

Դավիթ Սարգսյանին ճանաչող յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ խուլիգանական վարքագիծը որևէ աղերս չի կարող ունենալ նրա հետ: Դավիթի նկատմամբ, նրա լրագրողական գործունեությունը նկատի ունենալով, ակնհայտորեն իրականացվում է քաղաքական հետապնդում, որովհետև այն, ինչ վերագրվում է մեր գործընկերոջը, տեղի է ունեցել ուղիղ եթերում, և դա որևէ կերպ խուլիգանություն որակվել չի կարող:

Դավիթ Սարգսյանը՝ որպես համալսարանական, գիտության հետ առնչություն ունեցող մարդ, որպես ՀՀ քաղաքացի, ԵՊՀ-ում այսօր քաղաքացիական ակցիա է իրականացրել՝ փորձելով կանխել այն հակահայ հայտարարության ընդունումը, որը փորձ էր արվում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պարտադրել ընդունել:

Դավիթ Սարգսյանի քաղաքացիական կեցվածքն ու ակտիվությունը շատ լավ առիթ էին գործող իշխանության համար՝ մեկուսացնելու, լռեցնելու նրան:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը, լրագրողական համայնքին կոչ անում անտարբեր չլինել իրենց գործընկերոջ նկատմամբ տեղի ունեցողի հանդեպ, իրենց ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի:

Միջազգային մեր գործընկերներին, խոսքի ազատության խնդիրներով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում դատապարտել Դավիթ Սարգսյանի ապօրինի և անհիմն ձերբակալության փաստը, հետևել իրադարձությունների զարգացմանը՝ կանխելու  Հայաստանում օրեցօր խորացող ամենաթողության դրսևորումները:

 

Հայաստանի Ժուռնալիստների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930