Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է՝ վերջում Մարիա Զախարովան հայերեն չի արտասանել «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին․․․». «ՉԻ

Ապրիլ 04,2024 08:30

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանի այսօրվա իշխանություններն իզուր են հայկական հազարամյա քաղաքակրթությունը համեմատում Եվրամիության հետ։

Լավ է՝ վերջում մաքուր հայերեն չի արտասանել «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին․․․»։

Ի վերջո՝ Մարիա Զախարովան ցանկացած փաստ, այսպես ասենք, յուրովի ներկայացնելու մեծ վարպետ է ու շատ համոզիչ կհիմնավորեր՝ «իսկ ո՞վ է ասել, որ Տերյանը «վայրի արջի ցեղեր» ասելով ռուսներին նկատի ուներ, չէ՞ որ արջը Եվրամիության կարևորագույն երկրի մայրաքաղաք Բեռլինի՛ խորհրդանիշն է»։

Հա, ի դեպ՝ հայկական հազարամյա քաղաքակրթությունն ու պետականությունը ոչ միայն Եվրամիությունից է հին, այլև ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից ու Ռուսաստան-Բելառուս միասնական պետությունից։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930