Լրահոս
Օրվա լրահոսը

Բա եթե հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, հայհոյողներին ինչո՞ւ եք կալանավորում. «ՉԻ»

Ապրիլ 05,2024 08:30

«Եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, որովհետև հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը», կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս մարդը երևի դեռ չի հասկացել, որ հայհոյանքը իր աշխատանքի ոչ թե հարակից, այլ միա՛կ էֆեկտն է (համենայն դեպս՝ Հայաստանում, որովհետև Ադրբեջանում, օրինակ, իրեն ավելի շատ խրախուսում են, քան հայհոյում)։

Վերջին հաշվով՝ եթե որևէ դեղամիջոց իսկապես օգնում է, հարակից բացասական էֆեկտների վրա այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում, բայց եթե բուժում չկա, իսկ հարակից էֆեկտները մահացու են՝ պետք է վայրկյան առաջ հրաժարվել այդ «դեղամիջոցից»։

Հա, ի դեպ՝ բա եթե հայհոյանքը աշխատանքի հարակից էֆեկտն է, հայհոյողներին ինչո՞ւ եք կալանավորում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930