Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերի կոկորդին դանակ է դրված: Հայաստանը ստիպված է լինում մասնակցել սեփական կործանմանը»

Մայիս 05,2025 17:32 Share

«Ապառաժ». Մարտի 13-ի հայտարարությունից գրեթե երկու ամիս անց, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր խաղաղության համաձայնագիրը շարունակում է ոգևորիչ արձագանքներ առաջացնել մի շարք արևմտյան մայրաքաղաքներում: Չորս տասնամյակ տևած պատերազմից և դիվանագիտական փակուղուց հետո շատ դիտորդներ ողջունել են այն, ինչը նրանք համարում են պատմական առաջընթաց: Սակայն քննադատները պնդում են, որ դա հավասարների միջև խաղաղության համաձայնագիր չէ, և որ այն, ըստ էության, կարող է ամրագրել Հայաստանի երկարատև ենթարկվածությունը, գրել է National Catholic Register-ը։

Շիլլերի միջազգային համալսարանի պրոֆեսոր և «Conflits» աշխարհաքաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Տիգրան Եգավյանը նշել է, որ «Ադրբեջանն ուզում է նվաստացուցիչ խաղաղություն, որը պարզապես կհանգեցնի պատմության վերաշարադրման»։ Նրա խոսքով՝ ավանդական պատերազմն այժմ փոխարինվում է հոգեբանական պատերազմով։

Եգավյանի խոսքով՝ ներկայիս բանակցությունները չեն ծնվում բարի կամքի կամ փոխադարձ զիջումների շնորհիվ։ «Հայերի կոկորդին դանակ է դրված», – նշել է նա։ Փորձագետի խոսքով՝ այս գործընթացը ղեկավարվում է ասիմետրիայով, որի ընթացքում թույլ կողմը ստիպված է լինում ավելի շատ զիջումներ անել, մինչդեռ միջազգային դերակատարները ծափահարում են հաշտեցման փխրուն պատրանքին։

Փորձագետի խոսքով՝ ներկայիս համաձայնագիրն ուղղված է աստիճանական ճնշման միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը թուլացնելուն՝ միաժամանակ խորացնելով ներքին պառակտումները։ Այս անկման պարույրում Հայաստանը՝ լքված իր պատմական պաշտպան Ռուսաստանի կողմից, քիչ աջակցություն է գտնում Արևմուտքից, որը, Եգավյանի պնդմամբ, կրում է ներկայիս իրավիճակի պատասխանատվության մի մասը։

Վարչապետ Փաշինյանի համար իրավիճակն ավելի անկայուն է, քան երբևէ։ Ներքին ընդդիմության և անզիջում արտաքին ճնշման միջև հայտնվելով՝ նա կանգնած է մռայլ ընտրության առաջ։ «Կա՛մ նա կստորագրի խաղաղության համաձայնագիր, որը հավասարազոր է կապիտուլյացիայի, կա՛մ կհրաժարվի և կմեղադրվի խաղաղությունը խոչընդոտելու մեջ», – նշել է Եգավյանը՝ հավելելով՝ եթե նույիսկ Փաշինյանը ստորագրի, Ադրբեջանի պատերազմական ջանքերը չեն դադարի։

Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգությունը մնում է ավելի քան երբևէ վտանգված, և տարածաշրջանից տեղահանված շատ ընտանիքներ դեռևս ապրում են անորոշության մեջ։

Եգավյանի խոսքով՝ Հայաստանն, իր ներկայիս թուլության վիճակում, ստիպված է լինում մասնակցել սեփական կործանմանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031