Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի պաշտոնյա. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը պետք է վերանայվի

Օգոստոս 14,2025 14:37

Ermenihaber. Իրանի նախագահի աշխատակազմի արարողակարգի ղեկավարի տեղակալ և Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հարցազրույց է տվել «Mehr» լրատվական գործակալությանը։

Անդրադառնալով Սյունիքի թեմային՝ նա նշել է, որ Իրանը դեմ չէ տրասնպորտային ուղիների բացմանը, բայց և թույլ չի տա, որ տարածաշրջանային երկրները սահմանեն իրենց շահերն այնպես, որ դրանք հակասեն Իրանի շահերին։

Վկայակոչելով 2020-ի արցախյան պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագիրը՝ Մուսավին նշել է, որ անցյալում քննարկումներ են եղել այդ համաձայնագրի միջոցով ճանապարհը բացելու վերաբերյալ։

«Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր Հայաստանի և տարածաշրջանային երկրների՝ Իրանի և Ռուսաստանի համար», – նշել է Մուսավին։

Պաշտոնյան միևնույն ժամանակ նշել է, որ Իրանը դեռ կարող  է օգտագործել Սյունիքի մարզը որպես հյուսիս տանող տարանցիկ ուղի և հավելել, որ գործող համաձայնագրերը չեն խոչընդոտի  իր անցումը։

Ըստ Մուսավիի՝ կողմերի միջև համաձայնագիրը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ տարանցիկ ուղին անցնի այն տարածքով, որտեղ կպահպանվի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ հակառակ դեպքում, դա բնականաբար, անընդունելի է։

«Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է վարձակալության տալ այս ճանապարհը ամերիկյան ընկերությանը, և դա խնդիրներ կստեղծի: Եթե ճանապարհը տրվեր տարածաշրջանային երկրների կոնսորցիումին կամ հայկական ընկերությանը, խնդիրները կլինեին ավելի մեղմ, և Հայաստանի ինքնիշխանությունը վնաս չէր կրի»:

Անդրադառնալով 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակին՝ իրանցի պաշտոնյան նշել է, որ այդ հարթակում քննարկվում են տարածաշրջանային հարցեր ու, մասնավորապես, այդ երթուղու հարցը։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում պետք է վերանայվի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագիրը, Մուսավին նշել  է. «Այդ համաձայնագիրը պետք է վերանայվի։ Նրանք չպետք է մտածեն, որ ամեն ինչ ավարտված է։ Մենք ունենք այլընտրանքային երթուղի. Ադրբեջանն ու Նախիջևանը 35 տարի շարունակ կապված են Իրանի տարածքով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031