Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը

Ապրիլ 13,2026 15:26 Share

Ֆասթ բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։

Փառատոնի առանցքում «Live Art» ձևաչափն էր․ 40 նկարիչներ նկարազարդել են  խորհրդանշական հավկիթները՝ վերածելով դրանք ինքնատիպ արվեստի գործերի։ Փառատոնի օրը պատկերազարդված բացառիկ հեղինակային արտ-օբյեկտները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կհանձնվեն տարբեր ոլորտների բարեխիղճ ու օրինակելի քաղաքացիներին և գործընկերներին՝ մայրաքաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։

Փառատոնն ուղեկցվել է հոգևոր և ժողովրդական մեղեդիներով։ Հրապարակում գործել է նաև ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով հայկական ձեռագործ արվեստի լավագույն նմուշները։

Ֆասթ Բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Zatik Art Fest»-ը տարիների ընթացքում վերածվել է քաղաքային ամենասպասված փառատոններից մեկը։ Ֆասթ Բանկը  շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում արվեստի և մշակույթի ոլորտներում՝ հովանավորելով ամենատարբեր նախագծեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930