«Եթե իշխանությունները տեղյակ են, որ ՀՀ քաղաքացիներից որեւէ մեկը դեռեւս լրտես չէ, բայց պատրաստվում է լրտես դառնա, նրանք պետք է պրոֆիլակտիկ աշխատանքներով կանխեն դա: Ոչ թե թույլ տան՝ մարդն այդ գիծը հատի, հետո նոր գնան, ձերբակալեն ու դատապարտեն: Դրա համար կան հատուկ ծառայություններ, որոնք նախականխում են, կանխում են»,- այսպես է արձագանքում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի՝ լրտեսների գիծը հատել պատրաստվող քաղաքացիների ցուցակ պահելու մասին հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը ճեպազրույցում ասել էր. «Ուզում եմ գաղտնիք բացահայտել․ մենք ունենք անձանց բավականին հաստափոր տրցակ, ով մեր մարմինների գնահատմամբ՝ գործում է այլ երկրների օրակարգով։ Եթե նրանք դեռ ազատության մեջ են, նշանակում է՝ դեռևս լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ։ Երբ գծեր հատվեն, կան, որ շատ մոտ են, եզրով քայլում են, երբ հատեն, կլինի հակազդեցություն։ Ես այդ մարդկանց ցուցակն ունեմ՝ անուն ազգանուններով»։
Վարդան Հարությունյանը չբացառեց նաեւ, որ ընտրություններից առաջ Փաշինյանի այդ հայտարարությունը կարող է նաեւ հերթական վախեցնելու փորձն ու շանտաժը լինել՝ ուղղված ընդդիմադիր գործիչներին. «Այո՛, վախեցնելու, շանտաժի դաշտից էլ կարող են լինել, չգիտեմ, բայց պետական պաշտոնյան այդքան ազատ այդ կարգի ելույթներ չպետք է սփռի»:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ ինքը Փաշինյանի այդ հայտարարությունը կհամարեր նաեւ քաղաքական, եթե քաղաքականություն տեսներ Հայաստանում. «Հայաստանում քաղաքականություն, որպես այդպիսին, չկա, որ ես դա համարեմ քաղաքական: Կան բամբասանքներ, կան իրար նկատմամբ թշնամության հրահրում, քաղաքականություն չեմ տեսնում գոնե այս վերջին տարիների ընթացքում: Ավելի շատ փողոցային չափորոշիչներով քաղաքական դաշտից դուրս հարաբերությունները ճնշելու օրինակներ են»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































Ես Ձեզ չեմ հասկանում։ Եթե այսօր Ձեր ասած «պրոֆիլակտիկ աշխատանքներով կանխեն»
Ա-ի, կամ Բ-ի, կամ իմ, կամ Ձեր հնարավոր լրտեսական քայլը, Դուք անվերապահորեն կհավատա՞ք իրենց ասածին ու արածին։ Ես չեմ էլ կասկածում, որ ընտրություններին մոտ հենց դա էլ արվելու է։ Դուք հավատալու՞ եք։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի իրեն ասել, որ դու՛ ես համար առաջին ներդրված գործակալը։ Որ դու արդեն 8 տարի աշխատում ես Թուրքիայի ու Ադրրբեջանի, ինչպես նաև այն ուժերի համար, որոնք իրենց շահերն են հետապնդում այդ երկուսի միջոցով։ Ու հիմնավորել դա բազմաթիվ վկայություններով, այդ թվում իր բերանով հնչեցրած։ Օրինակ․
* Արցախը Հայաստան համարելը ու հետո դրանից հրաժարվելը։
* Պատերազմը ժամանակին չկանգնեցնելը իբր դավաճան չկոչվելու համար ու հետո այդ քայլը գիտակցված անվանելը։
* Մեկ նախընտրական ծրագրով ընտրվելը ու դրան լրիվ հակառակ քայլեր անելը։
* Ալիևին ու Փաշազադեին կրկնելը, նրանց պահանջներին հնազանդվելը։
* Սյունիքում զորքերի հետքաշման հրաման տալը։
* Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները։
* Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելը։
* Տարածքային կորուստներ ունենալը (ուժով և ինքնակամ) ու դրանց հետ համակերպվելը։
* Գերիներին դավաճանելը, նույնիսկ այդ կարգավիճակում նրանց վատաբանելը։
* Արցախում հազարամյակներով ստեղծած արժեքներից հրաժարվելը, դրանց ոչնչացմանը չարձագանքելը։
* Ամբողջ պետական ապարատը իր դավաճանական ծրագրերին ծառայեցնելը։
Ինքներդ կարող եք շարունակել այս ցուցակը։ Ի՞նչ իմաստ ունի, ուրեմն, դավաճան գործակալից պահանջել, որ հայտնաբերի ու կանխի լրտեսներին։ Գողն առաջինն է գոռում
«բռնե՛ք գողին»։