Լրահոս
Օրվա լրահոսը

80 միլիարդ բյուջեի պարագայում մենք ենք Ադրբեջանի հետ խոսելու անկլավներից, առաջ մղելու սահմանազատում․ Արամ Սարգսյան

Ապրիլ 27,2026 19:11 Share

«Մենք պետք է նայենք մեր անցած ճանապարհին ու դրանից հետևություն անենք։ Արցախյան ազատամարտի առաջին փուլի ժամանակ հաղթեցինք, բայց չկարողացանք այդ հաղթանակը պահել, որովհետև պարտվեցինք տնտեսական դաշտում ու կորցրինք մեր հաղթանակը։ Մեր միակ հնարավորությունն է տնտեսական դաշտում հասնել Ադրբեջանին, դրա համար մեր առաջ պետք է դնենք ամբիցիոզ ծրագրեր։ Իսկ ես համարում եմ, որ մեր նախընտրական ծրագիրը շատ ամբիցիոզ ծրագիր է։ Մեր առաջ դնում ենք խնդիր՝ տասը տարում ՀՀ բյուջեն տասնապատկել ու հասցնել 80 միլիարդի։ Մեր հետ բազմաթիվ տնտեսագետներ կվիճեն, որ դա անհնար է, բայց մենք, եթե ուզում ենք, որ խաղաղությունը մեր երկրում լինի հարատև, ու աշխարհի տարբեր ծայրերում փոփոխություն լինելու դեպքում մեր երկրում այդ փոփոխությունը լուրջ ազդեցություն չունենա, պետք է հասնենք դրան»,- «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն է այսպես խոսում իրենց նախընտրական ծրագրի մասին։

Ըստ նրա՝ «80 միլիարդի դեպքում Հայաստանի հետ որևէ մեկը սպառնալիքներից չի խոսի, այդքան բյուջեի պարագայում մենք ենք Ադրբեջանի հետ խոսելու անկլավներից, առաջ մղելու սահմանազատում։ Մենք այս խնդիրը պետք է դնենք, ու այդ խնդիրը պետք է կարողանանք լուծել, որով հարգած կլինենք արցախյան առաջին և երկրորդ ազատամարտի զոհերի հիշատակը»։

Սարգսյանը նաև նկատեց, որ նախորդ պատերազմը ցույց տվեց, որ մեր սպառազինությունը չի համապատասխանում 21-րդ դարի 5-րդ սերնդի սպառազինությանը, և պետք է գնենք նոր սպառազինություն․ «Սկսել հակաօդային պաշտպանությունից։ Որտեղի՞ց գնել, ո՞ր երկրի հակաօդային պաշտպանության սարքերն են, որ այսօր կարողանում են գոնե մինիմալ հնարավորություններ տալ հակառակորդին թիրախավորել իրենց թիրախները։ Այդ երկրներն են՝ Եվրոպան, ԱՄՆ-ը, Իսրայելը, նաև Ուկրաինան։

Այս երկրները կվաճառե՞ն հակաօդային պաշտպանության սարքեր, իհարկե՝ ոչ, որովհետև ՀՀ-ն ՌԴ-ի հետ հակաօդային պաշտպանության համակարգում է գտնվում, իսկ այդ համակարգը չարդարացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ»։

Սարգսյանն առաջարկում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ՌԴ-ի հետ համատեղ ՀՕՊ համակարգից, ռազմավարական համագործակցություն սկսել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ձևավորել պրոֆեսիոնալ բանակ։ 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Մի ժամանակ ես լսում էի Արամ Սարգսյանին, որովհետև Արամ Սարգսյանի ասածները չկրկնվող ու խելացի էին թվում։ Մի օր Շոտլանդիայի մասին խոսելիս, Շոտլանդիայում անկախության հանրաքվեի հետ կապված, Շոտլանդիային ասեց հյուսիսային Ուելս։ Արամ Սարգսյանի անհանգիստ ելույթները էլ չլսեցի։

    Սարգսյանն էն չափագուշակներից էր, որ ասում էր, թե իրենից բացի մյուսները վախենում են ճշմարտությունն ասել, ասել, որ Ռուսաստանից հեռանալու համար պատերազմ ու դժվարություններ կլինեն, բայց պետք է Ռուսաստանից հեռանալ։

  2. Նարեկ says:

    Արամ Սարգսյանը հանրայինի եթերում իր ուժեղ վերլուծությունների ժամանակ իր կարծիքը ներկայացնելով ասել է՝ էական չի Արցախում հայ կա, թե չկա։

    Արամ Սարգսյանը մի գործիչ է կամ գործակալ, որ կարող է իրեն արդարացնելու համար ասել, թե Արցախի կոնտեքստ ուրիշ է, թե հայ լինելու կոնտեքստն ուրիշ է, քաղաքական գործիչ լինելունն ուրիշ է։

    Չգիտեմ ինչ մարդ ա Արամ Սարգսյանը։

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930