Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմության ստացած ձայները բացառապես ընտրակաշառքի ու փողի արդյունքում են ստացվել, հակառակ դեպքում ընդդիմությունն «անցողիկ շեմը չէր հաղթահարի», ասաց, որ դատական համակարգը կոռումպացված է, հայտարարեց, որ ընտրակաշառքի համար մեղադրվողները մինչեւ 2031 թվականի ընտրությունների օրը «բանտում են լինելու»:
Իսկ այս օրերին կառավարությունը, ՔՊ անդամները հպարտանում են եվրոպական տարբեր երկրներից ստացվող շնորհավորանքներով, որոնց մեջ կարմիր թելի նման մի միտք է անցնում` եվրոպական առաջնորդները շնորհավորում են հայ ժողովրդին` «ժողովրդավարությունն ընտրելու» համար:
Ասենք, եթե Մակրոնը հայտարարեր, թե ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն պետք է ունեզրկվի կամ 10 տարով բանտ նստի, նման հայտարարությունից հետո քանի՞ րոպե կշարունակեր պաշտոնավարել:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































