Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը

Լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։ Գրքում ներկայացված են Կեսարացյանի գրական ու հրապարակախոսական գրեթե բոլոր

Ձեր քաջությունը ոգեշնչում է մեզանից շատերին․ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը շնորհավորական ուղերձ են հղել Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը` Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Սիրելի՛ Ռուբեն, Այս յուրահատուկ օրը ցանկանում ենք մի պահ կանգ առնել և ասել, թե որքան շատ եք նշանակում մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մարդ, ում նվիրվածությունը Հայաստանին

«Պետության հիմնասյուները կոտրվել են, չի կարողանում իր մեջքը շտկել, ինչ անհրաժեշտ է այս պետությանը, դա էլ պետք է անենք»․ ներկայացվեց Բագրատ սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գիրքը

Գիրքը Հայաստանի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու ուղեցույց է, ճանապարհ դեպի ավելի ամուր եւ հոգեւոր արժեհամակարգով զինված Հայաստան: Հեղինակն այս աշխատությամբ ընթերցողին պատգամում է հանուն Հայաստանի հաղթահարել բոլոր խոչընդոտները, հիշեցնում, որ պայքարի առաջին քայլը հաղթելն է, ինքներս մեզ հաղթելը։

Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Նիմ և Մարսել քաղաքներ

Մայիսի 24-ին ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Նիմ և Մարսել քաղաքներ։ Նիմի հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է Նիմ քաղաքի հայկական այգի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այգում Զարեհ Սինանյանը ծաղիկներ է խոնարհել ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Այսօր-վաղը որոշում կայացնելու առջեւ ենք կանգնած, այս անգամ չպետք է ձախողենք»․ Բագրատ սրբազանը՝ փողոցային պայքարի մասին

Բագրատ սրբազանը հավելեց, որ 2026 թվականի ընտրությունները պետք է տեղի ունենան առանց ՔՊ-ի։ «Այսինքն՝ այս օրերին իրենք պետք է ջախջախվեն ուղղակի»,- ընդգծեց նա։

Հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող 16-ամյա պատանու դին

Մայիսի 25-ին, ժամը 13:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են

Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են․ Արման Թաթոյան

1) Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են: Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց

Հեստապարային ակումբներում հայտնաբերվել են խախտումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես՝ հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարողների նկատմամբ կազմվել է չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ  

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Մայիսի 25-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Էջմիածին» երկաթուղային կայարանի մոտակայքում Գյումրի-Երևան երթուղին սպասարկող մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել

Մինի ԱԹՍ-ների մրցարշավ՝ երիտասարդ օպերատորների մասնակցությամբ

«Գազպրոմ Արմենիայի» ուսումնական-մարզական համալիրում ընթանում է մինի դրոնների միջազգային մրցարշավ՝ ArmDroneCommunity-ի նախաձեռնությամբ, որին Հայաստանից բացի մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի շուրջ 80 ներկայացուցիչներ: Դրոնների մրցարշավի կազմակերպումը առանցքային նշանակություն ունի Հայաստանում ԱԹՍ-ների օպերատորների համայնքի զարգացման համար: FPV Drone Racing մարզաձեւը խթանում է երիտասարդների հետաքրքրությունը դրոնների նկատմամբ եւ կարող է նպաստել ռազմավարական կարեւորագույն ոլորտի զարգացմանը: Միջոցառման կազմակերպիչ,

Գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայության անցնելուն առնչվող նախագիծը խնդրահարույց է․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում օրենքների նախագծերի այն կարգավորումները, որոնցով առաջարկվում է 18 կամ 24 միլիոն դրամ վճարելով` զինվորական ծառայություն անցնել համապատասխանաբար 4 կամ 1 ամիս ժամկետով։ Պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին ստացել է բազմաթիվ ահազանգեր քաղաքացիներից՝ վերոնշյալ առաջարկների վերաբերյալ։ Նախագծային կարգավորումները կարող են լուրջ սոցիալական շերտավորում ձևավորել` անձանց գույքային դրությամբ պայմանավորված` փաստացի

«Արջերի քանակի ավելացմանը զուգընթաց բեզոարյան այծերի քանակն է նվազում՝ ուլերին ուտում են․ թե սրա վերջը ինչ կլինի` չգիտենք»․ Վայոց ձորում լուծումների են սպասում

«Նկարահանող սարքերը ցույց են տալիս, որ տարբեր արջեր են գալիս գյուղեր՝ օր է եղել, քոթոթներով են եկել, օր է եղել՝ երկու արջ են եղել, մեկն էլ ամենամեծն է, առանձին է ման գալիս։ Այս տարի տարածքում միանգամից հայտնաբերել ենք 8 հատ արջ՝ տարբեր չափսերի»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում

Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուբենն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում

Այսօր մենք նշում ենք Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը՝ մարդու, որն ունի տեսլական, մարդասեր է ու հայրենասեր։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռուբենն իր ծննդյան օրն անցկացնում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանավորված։ Սակայն նրա գաղափարները, արժեքները և աշխատանքը շարունակում են ապրել ու զարգանալ։ IDeA հիմնադրամում մենք որոշել ենք Ռուբենի 57-ամյակը նշել ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ՝

Ահա և վերջ, բանակը սարքում են շահույթ հետապնդող կազմակերպություն

Հետևելով պարտադիր զինվորական ծառայությունից գումարի դիմաց ազատվելու իշխանությունների կողմից նախաձեռնված օրենսդրական դաշտի բարելավմանը՝ ակնհայտ է դառնում, որ բանակը վերածում են շահույթը հետապնդող կառույցի: Այդ բարելավման բարձրահնչած պատճառներից մեկը այն է, որ զորակոչիկները ցանկություն չունենալով ծառայել, ըստ էության, այսօրվա իշխանության պահած բանակում, ուստի այդ հետևանքով հսկայական քանակով դիմում են կոռուպցիոն գործարքների, իբրև առողջական խնդիրներ ունենալու պատրվակով՝

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս

Հայաստան կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մայիսի 25-27-ը  պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

Մեծարման երեկո` նվիրված «Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատար Անդրանիկ Հարությունյանին և նրա հրամանատարությամբ գործած ու գործող քաջորդիներին

12 տարի առաջ հիմնադրված «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության (ՌՀԲՀԿ) հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանի (Մորուք Կարո) նախաձեռնությամբ ու ջանքերի շնորհիվ հաճախ են կազմակերպվում ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ նվիրված հայ ռազմարվեստի ներկայացուցիչներին, այլոց, ովքեր իրենց ներդրումն ունեն մեր պետականության կայացման գործում։ Հերթականը կայացավ 2025թ․ մայիսի 19-ին Կույրերի միավորման մեծ դահլիճում։ Մեծարման երեկոն նվիրված էր «Անդրանիկի Արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության

Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել

Մայիսի 24-ին, ժամը 22։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։

Այսինքն, ռուսները մինչև հիմա չէին գիտակցում՝ Հայաստանը կարևոր երկի՞ր է, թե՞ չէ․ «ՉԻ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակի» հետ հարցազրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով այցին Երևան, նշել է, թե չի բացառում, որ Ռուսաստանում հասկացել են Հայաստանի կարևորության մասին: «ՉԻ». Այսինքն, ռուսներն այնքան տուպոյ էին, որ մինչև հիմա չէին գիտակցում՝ Հայաստանը կարևոր երկի՞ր է, թե՞ չէ, արժե՞ հետը լավ հարաբերություններ ունենալ, թե՞ չէ:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել հողաշերտի փլվածք

Մայիսի 24-ին, ժամը 21։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել փլվածք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել մոտ 25

Նոր օլիգարխիկ համակարգի սխեմա՝ որպես հետագայի հուսալի հենարան իր իշխանության համար․ «Հայացք Երևանից»

Եկող տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, եւ այդ ընտրությունների մեկնարկը, ըստ էության, տրված է: Ներքաղաքական խմորումները, «Կրթելը նորաձեւ է» ձեռնարկի շրջանակում հաճախացած մարզային այցերը, որոնց ականատեսն ենք գրեթե ամեն օր, նախընտրական տրամաբանության մեջ են: Ստեղծված իրավիճակը երկրի ու ժողովրդի կյանքում խոշոր նշանակություն ունեցող ընտրություններ է խոստանում: Համենայն դեպս՝ մեծ է ակնկալիքը, որ 2026-ի ընտրություններով

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը էլի նիկոլականությամբ է զբաղվել»․ Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանն ասաց՝ թեև Սերժ Սարգսյանը հորդորել է հանգիստ թողնել Ռոբերտ Քոչարյանին,  բայց ըստ պատգամավորի՝ ակնհայտ է, որ վերջինիս մերձավորները, շրջապատը հանգիստ մնալ չեն ուզում, և նրա գրասենյակի ղեկավարի հարցազրույցը դրա վառ ապացույցն է։

Տեղեկատվությունը, թե 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է, չի համապատասխանում իրականությանը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ցավոք, նույն սկզբունքայնությունը բացակայում էր ձեր գործողություններից, պարոն Միկոյան․ Սա խորքային և սկզբունքային հակադրություն է քաղաքական վարքագծի, արժեքների և պետական մտածողության միջև․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Բագրատ Միկոյանը հաճախ է խոսում տարբեր տեսակետների և մոտեցումների մասին՝ ընդգծելով, որ բազմաթիվ հարցերում կարող են լինել տարակարծություններ։ Դա, իհարկե, ընդունելի է և բնական։ Սակայն գոյություն ունեն հիմնարար արժեքային հարցեր, որոնցում տարակարծությունը դժվար է արդարացնել։ Երբ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվեց բացահայտ քաղաքական բնույթի քրեական գործ և նա

Հեռավոր ու  սահմանամերձ գյուղերում ապրողները հերոսներ են. Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ Նռանաձորում էր

Տեղի ունեցավ Հայկ Մարտիրոսյանի «Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն. Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը (1896–1919 թթ.)» գրքի շնորհանդեսը

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ թուրքագետ, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող, պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյանի “Humanismus und christliche Barmherzigkeit: Geschichte der deutschen Missionen für die Armenier im Osmanischen Reich 1896–1919” [Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն. Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը (1896–1919 թթ.)] գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է գերմանական ավետարանական վեց առաքելությունների, ինչպես նաև գերմանական

Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Արարողությունը բացվեց

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031