Օրվա լրահոսը

Վահան Կոստանյանը Հայաստանում ադրբեջանական Vox pop-ից տեղյակ չէ

Որեւէ լրատվամիջոց՝ այլ երկրից, որը Հայաստանում լրատվական գործունեություն է ծավալում, պետք է ԱԳՆ հավատարմագրում անցնի, այլապես՝ համապատասխան կանոնակարգերով պատիժներ են նախատեսված

Տուգանքի չափը՝ շուրջ 270.3 մլն դրամ. ապրիլին 559 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները

Արձանագրված խախտումներից 18 դեպքով 18 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 106.54 մլն դրամի չափով

Կյանքը երազի այն կողմից

2024 թվականին «Արմավ» հրատարակչությունը լույս ընծայեց Գագիկ Սարոյանի «Այլ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն։ Գիրքը տպագրվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ (Արա Նախշքարյան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի պատասխանատու) եւ աջակցությամբ՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության բարձր հովանու ներքո։ 2025 թվականին ժողովածուն արժանացել է

«Այս իշխանությունները հայրենիքի պաշտպանության գաղափարական ֆունդամենտը ոչնչացրել են, հարցը դիտարկում են ֆինանսական դաշտում»․ Տիգրան Աբրահամյան

Ըստ Աբրահամյանի՝ այս նախագծերի փաթեթը խորացնելու է սոցիալական բեւեռվածությունը, հասարակական տարբեր խմբերի մոտ բերելու է մեծ բախումների։ Եվ արդարության սկզբունքն ամբողջությամբ փլուզվում է։

ԱԺԲ. Հայ ժողովուրդը ձգտում է փոխշահավետ սերտ հարաբերություններ ունենալ պետությունների հետ, որոնք սատարում են նրա անվտանգությանը, ազատությանն ու արժանապատվությանը, և այդ պետությունների շարքում առաջնահերթ տեսնում է հենց Ֆրանսիան

Հայաստանի ներկա իշխանությունները, չնայած բազմիցս հնչեցված հավաստիացումներին, որևէ համարժեք քայլ չեն ձեռնարկում հայ-ֆրանսիական հարաբերությունների բովանդակային զարգացման ուղղությամբ։ Այդ իրողությունը հստակ արձանագրվեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում արված հայտարարություններով։

«Երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, արդյունքներով բավարարված լինել չենք կարող»․ Վահան Կոստանյանը՝ հայ ռազմագերիների մասին

Խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ ադրբեջանական կողմից ձգձգումներին վերաբերվող հարցին էլ նա պատասխանեց, որ կարող է բարձրաձայնել հայկական կողմի պատրաստակամությունը

Սինթետիկ թմրամիջոց իրացնող օտարերկրացիներ են ձերբակալվել Երևանում

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 22-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա երկու քաղաքացի զբաղվում են թմրանյութի իրացմամբ և ներկա պահին գտնվում են Քաջազնունու և Զավարյան փողոցների խաչմերուկում։ Ստացված տվյալներն արագ իրացվեցին: Ժամը 22.30-ին Քաջազնունու փողոցում նրանց ձերբակալելու պահին օտարերկրացիները փորձեցին դիմել փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվեց կանխել դա` նաև մոտակայքում գտնվող Ոստիկանության զորքերի մի

«Սուրճի սեղանը չէր, որ կարեւոր էր այդ ամբողջ պատմության մեջ». Վահան Կոստանյան

Մեր գնահատականներով՝ հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել եւ երկու երկրների ղեկավարները համաձայնություն են հայտնել՝ շարունակել քննարկումները Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Բաքվի աղաղակող «մեղադրական եզրակացությունը» ընդդեմ Ռուբեն Վարդանյանի իրավական ֆարս է

Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը Ադրբեջանի դատախազության՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հրապարակած ավելի քան 200 էջանոց մեղադրական եզրակացությունը ոչ միայն ուղղված է նրա դեմ, այլ իր իրավական ու փաստական աղճատումներով ընդլայնում է տարածաշրջանում արդեն օգտագործվող քաղաքական հետապնդումների գործիքակազմը և լեգիտիմացնում «պատանդների արդարադատությունը» որպես պետական քաղաքականություն։ Նախորդ երեք տարիներին հայկական ինքնության դեմ իրականացված քաղաքական բռնությունները, Լաչինի միջանցքի արգելափակումը,

Դու ճախրիր

Գյուղում ձնհալն ու անձրեւները մեր օրերը ցեխոտ էին դարձնում։ Էդ օրերին ոտներս տնից դուրս հանել չէինք ուզում։ Բայց դե, գործը պիտի արվեր՝ ջրի գնալ, հավերին հետեւել, ոչխարներին արոտ ճանապարհել, հացը թոնիր տանել։ Ձնհալն ու անձրեւները մեր ջրի պաշարը երկար ժամանակ ապահովում էին։ Օրվա մեջ մի անգամ էինք աղբյուր գնում, էն էլ՝ խմելու ջրի հսմար։ Մեր

«Այս իշխանության ներկայացուցիչները փորձում են փողատերերին ազատել բանակից, որը թույլ չենք տալու, լոլոներ թող չկարդան»․ Գեղամ Մանուկյան

«Եթե փողով բանակից ազատվում են, նշանակում է՝ կոռուպցիա կա, 7 տարի իշխանության են, այս ամենը թող արմատախիլ անեին, եթե կար: Իշխանության խնդիրն այդ բացերը լրացնելն է, ոչ թե բացերն օրինականացնելը»։

Ucom-ի աջակցությամբ անցկացվեց միջազգային դրոնների «Mini Whoop Drone Racing 2025» մրցարշավ

Մայիսի 25-ին Երևանում՝ Գազպրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրում, տեղի ունեցավ FPV դրոնների ամենամյա «Mini Whoop Drone Racing 2025» միջազգային մրցարշավը, որը կազմակերպվել էր «ArmDrone համայնք» հասարակական կազմակերպության կողմից՝ Ucom-ի աջակցությամբ։ Մրցարշավն ունեցավ ավելի քան 40 մասնակից՝ 11-ից 60 տարեկան, որոնք ներկայացնում էին Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Մասնակիցների թվում կային ինչպես սկսնակ, այնպես էլ մասնագիտական

Ադրբեջանական Vox pop Երևանում

Գրեթե վստահ եմ նաև, որ հարցվողները չեն տեղեկացվել, որ լրատվամիջոցը ադրբեջանական է։ Հիբրիդային պատերազմը այ սա է, տիկնայք և պարոնայք։

Պետք է Բոլշոյ թատրոնի ներկայացման ժամանակ ռեստորաններից կլկլոցները չլսվեն. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետն ընդգծեց. «Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, բալետային փառատոնի օրերին, դրանից առաջ սկսել աշխատանքներ տվյալ հատվածում գտնվող ռեստորաների հետ, որպեսզի «Բոլշոյ» թատրոնի ներկայացման ժամանակ ռեստորաններից բարձրաձայն կլկլոցներ չլսվեն։ Ցանկալի է, որ բոլորը մի փոքր այդ օրերին համեստ չափի մեջ լինեն»:

Ադրբեջանը Արցախի Եմիշճան գյուղում ամբողջությամբ ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

Այսպիսի դրսևորումների ֆոնին առնվազն անընդունելի ենք համարում այն դրվագը, երբ ֆաշիզմի գաղափարախոսության կրող, քսենոֆոբիայի ջատագով երկրի առաջնորդի պաշտոնյան` Մեհրիբան Ալիևան արժանանում է բարձր շքանշանի Համայն Ռուսիո Պատրիարքի կողմից։

«ՄԱԿ-ի ՀԿ-ների հանձնաժողովին հորդորում ենք մերժել Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը»

Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ոչ կառավարական կազմակերպությունների կոմիտեի նիստում պաշտոնական բողոք է ներկայացրել՝ ուղղված «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպության դեմ, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի (ECOSOC) խորհրդատվական կարգավիճակ ունեցող անկախ իրավապաշտպան կազմակերպություն։ Ադրբեջանի պահանջը միտված է վերանայել CSI-ի այդ կարգավիճակը՝ պատճառաբանելով, թե վերջինս քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ է իրականացնում,

Եթե Խաղաղության համաձայնագիրը հակասի ՀՀ Սահմանադրությանը, հանրաքվե կնախաձեռնեմ. Նիկոլ Փաշինյան

«Չի կարող լինել Արեւմտյան Ադրբեջան՝ ՀՀ տարածքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միեւնույն տեղում եւ պահին։

Եւ սկսաւ համբուրել Թեհլիրեանի ցուցամատը, որով քաշած էր հրազէնին փլթակը եւ մեր արժանապատուութիւնը փրկած էր. «Հայրենիք»

23 Մայիսին մահուան 65-ամեակն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին` Սողոմոն Թեհլիրեանի: Հայոց պատմութեան մէջ գլխագիրով դրոշմուած է անունը Սողոմոն Թեհլիրեանի, որ 15 մարտ 1921-ին Պերլինի Չարլոթընպըրկ թաղին մէջ ցերեկով զգետնեց հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ գործադրուած Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուն` Թալէաթ փաշան, այդպիսով ալ անմահանալով մեր ազգային յիշողութեան մէջ: Քեսապի Գարատուրան գիւղի հարազատ զաւակ, ազգային-հասարակական գործիչ, հրապարակախօս

20-30 մետրանոց բարդին կիսատապալվել է բնակելի շենքի վրա. Արմեն Բեգոյան

Ամենակարեւորը՝ մենք չունենք աշխատակիցներ, որոնք անցել են կամ ունեն թույլտվություն նման բարձրությունների վրա իրականացնելու փրկարար ծառայություններ»,-հավելեց Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը:

Թրամփ. Պուտինի հետ, ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է

Թրամփը նախազգուշացրել է՝ եթե Պուտինը փորձի գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի Ռուսաստանի «կործանմանը»

Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey մրցույթի ռազմավարական գործընկերը

Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի ռազմավարական գործընկերը՝ կարևորելով շարունակական ներդրումը հեռանկարային կրթական ծրագրերի մեջ: CaseKey մրցույթը յուրահատուկ ձևաչափ է, որի մասնակիցներն աշխատում են իրական բիզնես խնդիրների վրա, ներկայացնում են ռազմավարական լուծումներ ու հաստատում օգտակար ծանոթություններ տարբեր ոլորտներում առաջնորդների հետ։ Բացի այդ, ամեն տարի նախաձեռնության հավաքական թիմերը ներկայացնում են Հայաստանը բիզնես

SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով

Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերությունը՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը 2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ վճարելով 4 մլրդ 113 մլն դրամի հարկ ու տուրք, որից 2,036,070,000 /երկու միլիարդ երեսունվեց միլիոն յոթանասուն հազար/ դրամ եկամտային հարկ` զբաղեցնելով առաջին տեղը և հանդիսանալով երկրի ամենամեծ աշխատավարձային բյուջե ունեցող ընկերություն: «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի գործունեության հիմքում պատասխանատվությունն է,

«Մի քիչ անհասկանալի է, որ 2 րոպե առաջ նիստը չեղարկվում է, հատկապես, որ պաշտպանության նախարարը ԱԺ շենքում է․ գիտեիք, որ քվորում չէր ապահովվի»

Հայկ Սարգսյանը հակադարձելով ասաց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս նախագիծը, այլ կա մեծ սպասում․ եւ Սփյուռքում, եւ ՀՀ-ում բնակվող հայերը սպասում են այս փաթեթի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձ, արտագաղթի կանխում։

Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի. Տիգրան Աբրահամյան

Երբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը:

Հայաստանը չպետք է մասնակցի ոչ մի ձևաչափի, որտեղ նրա շուրջ նստած կողմերը կամ բացահայտ թշնամական են, կամ՝ իրենց դաշնակցային պարտավորությունները բազմիցս խախտած. Արման Բաբաջանյան

Երբ խոսվում է «տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման», «տրանսպորտային կապերի» կամ «հետպատերազմյան վերականգնման» մասին, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այս բառերը հաճախ օգտագործվում են որպես քող քաղաքական գերիշխանություն հաստատելու համար։ Ռուսաստանն ու Թուրքիան փորձել են առանձին ձևաչափերով՝ նախ եռակողմ հայտարարություններով, ապա «3+3» ձևաչափով՝ դուրս մղել ինչպես Եվրամիությանը, այնպես էլ՝ Հայաստանին՝ որպես սուբյեկտային կողմ։

Մոսկվան և Անկարան կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը

«Ազատություն» – Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք այցից առաջ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել

2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը

Լույս է տեսել «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը

Լույս է տեսել Նաիրա Համբարձումյանի կազմած, խմբագրած և ծանոթագրած «Էլպիս Կեսարացյան. Էսսեներ, բանաստեղծություններ, նամակներ» գիրքը: Գիրքը բացառիկ ու հատկանշական երևույթ է հայ գրականագիտական և պատմագիտական դաշտում՝ որպես առաջին համակարգված ուսումնասիրություն ականավոր արևմտահայ գրող, խմբագիր, մտավորական և կանանց իրավունքների պաշտպան Էլպիս Կեսարացյանի (1830–1913) կյանքի և ժառանգության մասին։ Գրքում ներկայացված են Կեսարացյանի գրական ու հրապարակախոսական գրեթե բոլոր

Ձեր քաջությունը ոգեշնչում է մեզանից շատերին․ Նիկոլա Ազնավուրը և նրա կինը շնորհավորական ուղերձ են հղել Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ

Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և նրա կինը` Քրիստինան, շնորհավորական ուղերձ են հղել Բաքվի բանտում գտնվող բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրվա կապակցությամբ։ Սիրելի՛ Ռուբեն, Այս յուրահատուկ օրը ցանկանում ենք մի պահ կանգ առնել և ասել, թե որքան շատ եք նշանակում մեզ համար՝ ոչ միայն որպես ընկեր, այլև որպես մարդ, ում նվիրվածությունը Հայաստանին

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031