Օրվա լրահոսը

«Շուշիի հռչակագիրը» իր ընդլայնվող ձևաչափով հանդես է գալիս որպես Եվրասիայի աշխարհաքաղաքական վերաձևման գործիք, որի նպատակը ազդեցության կենտրոնների վերանայումն է. Հենրիխ Դանիելյան

Սա պահանջում է անհապաղ և համադրված արձագանք այն պետությունների կողմից, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության և քաղաքակրթական բազմազանության պահպանման հարցում։ Խոսքը վերաբերում է, առաջին հերթին, Հայաստանին, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին։

«Մի քանի շաբաթ առաջ նորից լարվածություն ի հայտ եկավ, մենք զսպվածության կոչ արեցինք»․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Հայաստանի վրա հնարավոր հարձակման մասին

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պայմանների մի խմբին, օրինակ, Մինսկի կառույցներին, ապա օրակարգը մեզ համար քննարկելու է, եթե չկա կոնֆլիկտ, ապա չկա նաեւ կոնֆլիկտով զբաղվող կառույցների անհրաժեշտություն»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ալիևը կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Սա Ադրբեջանի ղեկավարի երկրորդ անդրադարձն է այս թեմային վերջին հինգ օրերի ընթացքում։ Դիմելով իսլամատյացության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին՝ Ալիևն ընդգծել է․ «Ցավոք սրտի, Արևմտյան Ադրբեջանում՝ մեր պատմական հողերում, որտեղից արտաքսվել են մեր հայրենակիցները, մտածված ու ծրագրված կերպով ադրբեջանցի ժողովրդի հարուստ նյութական-հոգևոր ժառանգության

Առողջություն մաղթենք, պարոն Օհանյանին. Դատավոր Սարգիս Պետրոսյան

Դատարանը թույլատրեց Արմեն Գեւորգյանին մեկնել Հայաստանից

Ֆրանսիան Գորիսում հյուպատոսական գրասենյակ կբացի․ «Քաղաքական ազդանշան է, որ սա տեղի է ունենում Սյունիքում»

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի հետ երկարատեւ պարտավորություն է ստանձնում, այսօր մի քանի փաստաթուղթ են ստորագրել, որոնք երկու երկրների ապագա հարաբերությունների խարիսխը կլինեն։

Վեդիի բնակիչը վիճաբանության ընթացքում դանակահարել է 18-ը դեռ չբոլորած պատանուն և 44-ամյա համաքաղաքացուն, որը հիվանդանոցում մահացել է

Վեդիում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է Մայիսի 25-ին՝ ժամը 23.44-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Վեդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է: Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում` հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային

Պայքարեք, և մենք ձեզ կօգնենք. Էրիխ Ֆոնտոբել. Արցախ TV

Ֆոնտոբելի գնահատականը միանշանակ է՝ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում կատարվածը էթնիկ զտում է, և արցախցիները պետք է տուն վերադառնան:

«Ժամանակն է խաղաղության համաձայնագիրը ստորագրել եւ վավերացնել, ահա, թե ինչ են սպասում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Եվրոպան»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Հարկ է նշել նաեւ մեր պաշտպանական համագործակցությունը՝ լինի դա վերապատրաստումը, թե զինամթերքի տրամադրումը։ Այս ամենի նպատակն է Հայաստանին հնարավորություն տալ՝ ապահովելու իր պաշտպանությունը, սուվերենությունը»։

ՔԿ-ից 590,000 դոլար գողանալու գործով ձերբակալված վարչության պետը կալանավորվեց

Անձը գործել է բավական զգուշավոր, անգամ ՔԿ-ի շենքում շուրջ 16 ժամ մնալու պարագայում աշխատել է չթողնել հետքեր, անգամ միզելն իրականացրել է հատուկ տարայի մեջ, որը հետը եւս դուրս է տարել:

Քննչական կոմիտեի նախագահը խորհրդակցության արդյունքներով հանձնարարել է ուսումնասիրել դատական ակտերի արդարացման հիմքերը

2024 թվականի ընթացքում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 61 քրեական վարույթ, որից 5-ը՝ կարճվել է, որից 2-ը` ռեաբիլիտացնող հիմքով, 3-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 13-ը՝ միացվել է, 37-ն ուղարկվել է այլ մարմին, 6-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս։

«Իմ ցանկությունն էր լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել»․ Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Ղաթիբզադե

«Մենք չենք ընդունում որեւէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուրի միջանցք» կամ մեկ այլ բան»

Զովունիում մեքենաների բախման հետևանքով հիվանդանոցում մահացել է Երևանի ամենատարեց՝ 104-ամյա տղամարդը. կան վիրավորներ. Shamshyan.com

Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի 1-ին և 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ

Քաղաքապետը կա՛մ չի տիրապետում գործընթացներին, կա՛մ մանիպուլացնում է բնակիչներին. հստակ քայլեր չձեռնարկելու դեպքում Միկոյան 64-ի բնակիչները վերսկսելու են բողոքի ցույցերը

 

ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների և քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվում է տոտալ անկարողություն կամ զրո ցանկություն ու կամք քաղաքացիների օրինական շահերի և իրավունքների պաշտպանության գործում

Ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը. Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն-2025» -ում

Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար:

«Կարեւոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով»․ Արմեն Գրիգորյան

«Հայաստանի համար կարեւոր է, որ տարածաշրջանում ճանապարհների եւ տրանսպորտային ապաշրջափակումը տեղի ունենա հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով։ Այս սկզբունքներն են, որ հնարավորություններ են ստեղծում բոլորի համար, ոչ թե առանձին երկրների»,- «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովում «Հարավային Կովկասը՝ ռազմավարական հանգույց. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով պանելային քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ըստ

Հայաստանի և Ղրղզստանի խորհրդարանների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուին: Ալեն Սիմոնյանը նախ առանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ՝ շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար: Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ տպավորված է Հայաստան այցով:

«Վերջին հաշվով՝ տեղական արտադրողին ինչքա՞ն պիտի պաշտպանենք, որ մրցակցային դառնա». Սերգեյ Բագրատյանի հարցը կառավարության ներկայացուցչին

Եթե մեր ցեմենտ արտադրողները չեն կարողանում մրցակցել, խնդիրը մեր մեջ է, ոչ թե ԻԻՀ արտադրողների մեջ: Հետեւաբար, արդյո՞ք ճիշտ ենք անում, որ այս քաղաքականությունը շարունակում ենք: Աշխարհում պրոցեսներ են ընթանում եւ մենք չենք կարող անընդհատ մեր արտադրողներին պաշտպանել

Իբրահիմ Քալըն. Այժմ Թուրքիան պատմության հոսքին հետևում է ոչ թե մի եզրից, այլ ձևավորում է այդ հոսքը

Ermenihaber. Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը «Զարգացող մշակույթ և կլիմա» թեմայով դասախոսություն է կարդացել Իբն Հալդունի համալսարանում։ Ուսումնական տարվա ավարտին կայացած վերջին դասի ընթացքում Քալընը ներկայացրել է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա» տեսլականը։ Ազգային հետախուզության ղեկավարի կարծիքով՝ Թուրքիայի 40 տարի շարունակվող ահաբեկչության խնդիրը ավարտվել է։ Անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության դերին՝ Քալընը նշել է, որ Թուրքիան

«Цой жив» բացականչություններ դահլիճում. լեգենդար կիթառահար Յուրի Կասպարյանը Ցոյի հիթերը նորովի մատուցեց

Ցոյի հիմնադրած «Կինո» խմբի ակունքներում կանգնած կիթառահարը համերգից հետո քանիցս բեմ դուրս եկավ հանդիսատեսի պահանջով

Ամուսինների վիճաբանությո՞ւն, թե՞ կատակ. Բրիջիտ Մակրոնի ապտակը՝ տեսախցիկների կիզակետում

Ելիսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարություն է տարածել՝ պնդելով. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։

ՀԾԿՀ ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից. ԱԺ-ում քննարկվել են գնումների մասին օրենքում նախատեսվող փոփոխությունները

Առաջակվում է եւս երեք տարով երկարաձգել մասնավոր ընկերությունների թողարկած արժեթղթերից ստացված եկամուտը եկամտային հարկից ազատելու արտոնության ժամկետը:

«Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի անվստահության հիմքերը չեն վերացել»

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը չի բացառում, որ ռուսական կողմն էլ մեզ չի վստահում. «Հնարավոր է՝ իրենք էլ մեզ չեն վստահում, Նիկոլ Փաշինյանին չեն վստահում, բայց իրողությունն այն է, որ այդ անվստահության հիմքերը չեն վերացել, եւ որեւէ նախադրյալ էլ չկա, որ դրանք մոտ ժամանակներս կվերացվեն»։ «Համաձայն չեմ։ Դա երբեք չի էլ հաղթահարվելու։ Իրականում այնպես չէ, որ մի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ի երեկոյան, 28-31-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում

Իրանի նախագահը վաղաժամ ուղերձ է հղել Ալիևին՝ հույս հայտնելով, որ ճանապարհները կբացվեն

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Թեև Ադրբեջանում անկախության օրը նշվում է մայիսի 28-ին, բայց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շտապել է դրա կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել ուղիղ 5 օր առաջ՝ մայիսի 24-ին, և հույս է հայտնել, որ ճանապարհները կբացվեն։ Շնորհավորական ուղերձի վերջում, որը հրապարակվել է նաև Ադրբեջանում Իրանի դեսպանատան տելեգրամյան ալիքում, ասվել է. «Իրանի

Ինքնաբուժությամբ, ինքնաախտորոշմամբ զբաղվելը հետեւանքներ է առաջացնում. բժիշկ-վարակաբան

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Հայկ Հարությունյանը նշեց, որ ճիշտ ժամանակին բժշկի դիմելու դեպքում հնարավոր է ոչ միայն կանխել աղիքային հիվանդությունների առաջացումը, այլեւ հիվանդության ծանր դեպքերը: «Հունվար ամսից մինչեւ հիմա արձանագրված ստացիոնար հոսպիտալացման ենթակա բոլոր դեպքերի մեծ մասը պայմանավորված է ուշ դիմելիությամբ: Գրեթե բոլոր դեպքերը հայտնվում են հիվանդանոցում առանց առաջնային բուժօգնություն ստանալու, կամ որ ավելի վատ է՝ սխալ բուժօգնություն ցույց տալուց հետո»:

Երևանի համայնքային 40 մանկապարտեզում այս տարի ներդրված կլինի ռոբոտաշինության ծրագիրը

Հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը՝ ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100 %-ի չափով

«Ադրբեջանական պետություն գոյություն չի ունեցել, որ դեռ գոյություն ունենա արեւմտյան կամ արեւելյան Ադրբեջան. պետք է լինենք նախաձեռնող եւ լուրջ հակազդենք այս թեզերին»

Ադրբեջանական կողմն իր մտադրությունները չի թաքցնում եւ այսպես կոչված՝ «արեւմտայն Ադրբեջանի» թեզը որպես գործիք է օգտագործում՝ Հայաստանի դեմ հնարավոր պատերազմի բռնկման, տարածքների զավթման համար։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը։ Նշենք, որ Թուրքիայում  անցկացված «Վերադարձը Արեւմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարեւոր պայման» վերնագրով միջազգային կոչվող համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիեւը դարձյալ

Սա աշխարհի վերջը չէ։ Գուցե սա պարզապես բազմաթիվ «աշխարհի վերջերից» մեկն է, որը մենք վերապրել ենք նախկինում. Արարատ Միրզոյան

Այո, այսօր մեր առջև կանգնած անորոշությունը մեծ է, սակայն մենք ավելի պատրաստված ենք, քան մեր նախորդ ցանկացած սերունդ։

Իմ կառավարությունը դեմ է Եվրոպական հանձնաժողովի վերջին առաջարկներին՝ ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը․ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցո

«Մենք հասկանում ենք մեկ մատակարարից չափից ավելի մեծ կախվածության ռիսկերը: Բայց ԵՄ այս առաջարկը, կարծում եմ, անհեռատես է, այն կվնասի մեր մրցունակությանը եւ էներգետիկ անվտանգությանը, հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ մոտ ապագայում Սլովակիայի ռեակտորների համար սերտիֆիկացված այլընտրանքային վառելիք չի լինի»։

Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031