Օրվա լրահոսը

Համլետ Լեւոնյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ

Ազատելով Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից:

ՀՀ նախագահը Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար է նշանակել

Ռուբեն ՊԱՊՅԱՆԻՆ նշանակել Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար:

Վերացվեց կաշառքի գործով կալանավորված Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի խափանման միջոցը

Կարոյանի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվել են վարչական հսկողությունը, 500 հազար դրամ գրավը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնավարման կասեցումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ԵՄ երկրների ու կառույցների կողմից առավել գործուն քայլերի ձեռնարկումը Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության առնչությամբ

Նորին Սրբությունը նաև մտահոգությամբ անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, Արցախի բռնազավթման, հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների վերադարձման խնդիրներին, ինչպես և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերին՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման անհրաժեշտությունը։

«Ինձ հետաքրքիր է՝ նախարար պարոն Մկրտչյանը տեղյա՞կ է, որ նման չինովնիկ կա, որը հրաժարվում է կատարել դատարանի վճիռը»․ նախկին դատախազ

Ես կարծում եմ՝ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Ալեքսանյանը որպես պետական ծառայող՝ պիտի իմանար, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտավոր է կատարել, վիճարկման ենթակա չէ։ Պիտի իմանար, որ դատարանի վճիռը չկատարելն առաջացնում է քրեական պատասխանատվություն»,-ասում է Ալբերտ Դերձակյանը։

ՌԴ-ն ու ՀՀ-ն հաղթահարել են փոխադարձ անվստահության փուլը. Սերգեյ Լավրով

Եվ եթե ինչ-որ մեկը՝ կամ ընդդիմությունից, կամ այլ քաղաքական շրջանակներից, փորձում է ասել, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, դա ազնիվ չէ՛, պարզապես ազնիվ չէ, քանի որ դա չի համապատասխանում փաստերին, այդ մասին մենք իմացել ենք ԶԼՄ-ներից

Հայկ Սարգսյան. «Պետք է սահմանափակել բանակից խուսափելը, մեծ գումարներ դնել քաղաքացիությունը փոխելու դիմաց, որոշ առողջական խնդիրներ ունեցողներին էլ տանել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության»

Զինծառայողներին վճարվող գումարները պետք է բարձրացվեն: Այն քաղաքացիները, որոնք քաղաքացիությունից կհրաժարվեն եւ կվճարեն 15 մլն. դրամ, կամ նրանք, որոնք կվճարեն, որպեսզի կարճ ծառայեն, հավաքագրված այդ գումարների մի մասը պետք է ուղղվի սովորական ժամկետային զինծառայողների դրամական ապահովման բարձրացմանը: Եվ դա պետք է բարձրացվի առնվազն 5, 10 անգամ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է. Մարկո Ռուբիո

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։ Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը զբաղվում է նաև Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

Գեղամ Նազարյան. «Երբ երիտասարդների հետ շփվում եմ, մտերմիկ տոնով հարցնում եմ, տղանե՛ր, աղջիկնե՛ր, ճի՞շտ է, որ ամեն երիտասարդական հավաքույթի ժամանակ դա օգտագործում եք։ Մոտ 90 տոկոսն ասում է՝ այո». «Ա1+»

«Եթե Ոստիկանությունը ձերբակալում է մանկահասակ երեխայի հետ զբոսնող կնոջը, որը հողի տակ թմրամիջոց է դնում, եթե թմրամիջոց տարածելուց ձերբակալում են 9-րդ դասարանի աղջկան, պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ է։ Ես սպասում եմ, որ ՆԳՆ-ն ցույց տա այն աղջկան, որը երեխաներին թմրամիջոց պարունակող քաղցրավենիք է տվել»,- հավելեց Գեղամ Նազարյանը։

Արևմտյան Ադրբեջանի խորհրդի տրամադրած «փաստաթղթում» նշված է Ճամբարակը

Կոնկրետ օրինակում անձի «հայրենիք» է նշված՝ «Արևմտյան Ադրբեջան, Ճամբարաք, Թոխլուջա»։

Ուկրաինան ցանկանում է դուրս գալ Ռուսաստանի և Բելառուսի հետ կնքված մի շարք համաձայնագրերից

Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել միակողմանիորեն դուրս գալ Ռուսաստանի, Բելառուսի և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված մի շարք համաձայնագրերից և պայմանագրերից։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկին: Մելնիչուկի խոսքով՝ կառավարությունը հաստատել է Ուկրաինայի միջազգային պայմանագրերի դադարեցման, դուրս գալու և չեղյալ հայտարարելու մասին, որոնք կնքվել են Ուկրաինայի

«Չայնիի» ոլորաններում վթարի հետևանքով կա 7 վիրավոր. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mercedes» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լավրովն ընդգծել է Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը

Արցախի պարի պետական համույթի համերգը կայացավ ԱՄՆ-ում

Արցախի թեմի նախկին առաջնորդ, հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես եկավ խորհրդանշական ուղերձով՝ արժևորելով արտագաղթի պայմաններում մշակույթի պահպանումն ու տարածումը որպես հոգևոր դիմադրության տարր։

Փաշինյանի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրներում ԵՄ դեսպանների հանդիպմանը քննարկվել են ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի

Քննարկվել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր առմամբ, դիտարկում է 2022-2024 թվականների

Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Ազիզ Նասիրզադե

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Դեռ ակնկալում եմ օրենքով սահմանված ժամկետում յուրաքանչյուր պատգամավորից պատասխան ստանալ, որովհետեւ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը յուրաքանչյուր պատգամավորի սեփական քաղաքական պատասխանատվության տիրույթում է». Էդգար Ղազարյանը հանդիպել է Գեղամ Մանուկյանի հետ

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմպիչմենտի հարցով այսօր ԱԺ-ում հանդիպեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ: Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը ստացել է իմպիչմենտի գործընթաց սկսելու առաջարկով Էդգար Ղազարյանի նամակը եւ ուշի-ուշով կարդացել է: Նաեւ տեղեկացրեց, որ իրենց խմբակցության բոլոր

«Արևմտյան Ադրբեջան»-ը Ալիևի կողմից Արցախի հարցի «փակմանն» ի պատասխան շրջանառության մեջ դրված քաղաքական զավթողական ծրագիր է: Ի պատասխան պետք է ոչ թե լռել, այլ հնչեցնել հստակ գնահատական. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Արևմտյան Ադրբեջանում՝ Հայաստանի տարածքում, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին իրականացվել է համակարգված և ամբողջական էթնիկ զտում։ Այսպիսով, Հայաստանում ոչ մի ադրբեջանցի չի մնացել։ Այս էթնիկ զտումը վերածվեց մեծ մարդասիրական ողբերգության։ Միևնույն ժամանակ, այն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը

Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։

Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին. ՌԴ ԱԳ նախարարը՝ ՀՀ նախագահին

Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար:

Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։

Սերժ Սարգսյանի գործով դատավորն ու դատախազը նախկինում միասին են աշխատել

Գորիկ Հովակիմյանը վստահեցրեց՝ իրենց միջեւ եղել է աշխատանքային շփում, իսկ աշխատանքի բնույթը փոխվելուց հետո շփում չի եղել։ Նա կարծում է, որ այս հանգամանքը չի կարող կաշկանդող լինել, պարզապես ինքն է բացահայտում դա, որ հետագայում շահարկումներ չլինեն։

Հարցին, թե արդյոք պատրաստվում ենք վերաֆորմատավորել մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ուզում եմ շատ ուղիղ պատասխանել` ոչ. Արարատ Միրզոյան

Ես այսօր որևէ նոր հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով, և հայտնի է նաև, որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում: Այստեղ այս պահին գոնե ավելի հեռու գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել նաև, համաձայնվելով նախարար Լավրովի հետ, մեր քննարկումները շատ կառուցողական են, շարունակական են:

«Ես երկու կարեւոր նպատակ ունեմ՝ իշխանափոխություն եւ իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից»․ Սերժ Սարգսյան

«Մենք ասել ենք՝ այո։ Այո։ Ով ուզում է գա»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու մասին

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում գտնվող փախստականներին պետության կողմից մատուցվող ծառայություններով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին ու տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգին։ Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները՝ մանրամասնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև մտավոր

Չկա այդպիսի կուսակցություն, որին ամենամոտը կհամարեի. հարցված բնակիչների 54,7 տոկոսն այսպիսի դիրքորոշում ունի

«Կովկասյան բարոմետր » հետազոտության համաձայն՝ հարցված ՀՀ բնակիչների փոքրամասնությունն է հավանություն տվել ՀՀ անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ըստ այդ հարցումների՝ 17,3 տոկոսը լիովին հավանություն է տալիս անդամակցությանը, իսկ հարցվածների 26,8 տոկոսը բոլորովին դեմ է: Հիշեցնենք, որ այս հարցումները ՀՀ 10 մարզում եւ Երեւանում անցկացվել են 1561 քաղաքացիների շրջանում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին : Հետազոտության նախաձեռնությունը հետազոտական ռեսուրսների

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կազմել են ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը:

Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025

«2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելը անլո՞ւրջ է»․ Սերժ Սարգսյան

Ի՞նչ է, մեկ տարի նստելը հերոսությո՞ւն է․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031