Օրվա լրահոսը

«Ես երկու կարեւոր նպատակ ունեմ՝ իշխանափոխություն եւ իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից»․ Սերժ Սարգսյան

«Մենք ասել ենք՝ այո։ Այո։ Ով ուզում է գա»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու մասին

«Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում գտնվող փախստականներին պետության կողմից մատուցվող ծառայություններով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է «Սթիրլինգ» միջազգային հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին ու տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգին։ Զրույցի ընթացքում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումները՝ մանրամասնելով հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում պետության քաղաքականությանը և մատուցվող ծառայություններին՝ Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև մտավոր

Չկա այդպիսի կուսակցություն, որին ամենամոտը կհամարեի. հարցված բնակիչների 54,7 տոկոսն այսպիսի դիրքորոշում ունի

«Կովկասյան բարոմետր » հետազոտության համաձայն՝ հարցված ՀՀ բնակիչների փոքրամասնությունն է հավանություն տվել ՀՀ անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ըստ այդ հարցումների՝ 17,3 տոկոսը լիովին հավանություն է տալիս անդամակցությանը, իսկ հարցվածների 26,8 տոկոսը բոլորովին դեմ է: Հիշեցնենք, որ այս հարցումները ՀՀ 10 մարզում եւ Երեւանում անցկացվել են 1561 քաղաքացիների շրջանում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին : Հետազոտության նախաձեռնությունը հետազոտական ռեսուրսների

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կազմել են ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը:

Հայտնի է բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025

«2021 թվականի ընտրություններին գնալը շատ լուրջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմփիչմենթ անելը անլո՞ւրջ է»․ Սերժ Սարգսյան

Ի՞նչ է, մեկ տարի նստելը հերոսությո՞ւն է․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Մասրիկ գետից երկու քաղաքացու դի է դուրս բերվել

Մայիսի 21-ին, ժամը 16։02-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի: Գոհ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում. Էրդողան

Region Monitor. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Հունգարիայում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, անդրադարձել է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ «Թյուրքական աշխարհի համար ռազմավարական կարևորություն ունեցող Կովկասում ընթացող զարգացումներին մոտիկից հետևում ենք։ Գոհ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցում։ Եթե հնարավոր լինի երկու երկրների միջև մնայուն խաղաղություն հաստատել,

Երկրում խաղաղության պակասը. սոցհարցումների համաձայն բնակիչների մեծ մասի համար սա է լրջագույն խնդիրը

Հետազոտության մասնակիցները պնդել են, որ մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ անցկացվող բողոքի ակցիաներին

«Իմ բառապաշարում դուք լսե՞լ եք՝ «կոնտրոլի տակ», ես չունեմ նման բառապաշար»․ Սերժ Սարգսյանի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

«Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք,  դիտեք իմ հարցազրույցները 2018 թվականի մասին, ժամերով խոսել եմ։ Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաեւ հնարավորություն ունենան հարցեր տալու՝ ուղղորդված եւ չուղղորդված»,-հավելեց Սերժ Սարգսյանը։ 

«Իր դաժանությամբ նմանվում է միջազգային կարտելի». ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումների 13 ենթադրյալ անդամ

Ձերբակալվածները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ սպանության փորձ, մարդու առևանգում, ապօրինի զենքի պահում, ինչպես նաև առցանց խանութներից՝ հատկապես Amazon-ից, ապրանքների գողություն, որի ընդհանուր վնասը գնահատվում է միլիոնավոր դոլարներ։

ՀՀ բնակչության մոտ 40 %-ն իրեն համարում է չափազանց երջանիկ, կյանքից գոհ են հարցվածների 36,8 %-ը. «Կովկասյան բարոմետր»

Ըստ հարցումների՝ ՀՀ բնակչության մեծամասնությունը դեմ է թուրքի ու ադրբեջանցու հետ բիզնես անելուն

Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է Իջևան համայնքին

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության

Էնրիկո Դելա Կասան ևս մեկ անգամ հայտնել է Եվրոպական հեծանվային միության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման  ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են, որոնք մարդու առողջության համար վտանգ չեն ներկայացնում. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում

Վանաձորում, Արարատում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ ◾️ Արարատ քաղաքում՝ մայիսի 12-ին

Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետեւ ուժ են տեսնում․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի բնութագրմամբ՝ երրորդ նախագահին թիրախավորումների հիմքում հիմնականում շինծու խնդիրներ են կամ զրպարտություններ, եթե քաղաքական իմաստով վերցնենք․ «Բնականաբար, սպասելի գործընթաց է, անակնկալներ չկան։ Քաղաքական իմաստով գլխավոր խնդիրը պետք է շարունակել եւ գլխավոր խնդիրը փոփոխության չի ենթարկվում․ դա իշխանափոխությունն է»։

Օդում փոշու պարունակությունը Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 14-20-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 14-ին, 15-ին, 16-ին և 18-ին, ◾️ Շենգավիթում՝ մայիսի 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 16-ին, 18-ին, 19-ին և

Իրավական աճպարարության եւ մարդկային ողբերգության դրսեւորում․ Սերժ Սարգսյանը իր դեմ հերթական քրեական գործի մասին

Եթե Էդմոն Մարուքյանը հայերեն լավ չի հասկանում, Հայկ Մամիջանյանը նրան կօգնի

Ճարտարցի շրջանավարտները «Վերջին զանգը» միասին են նշել

Հակառակ տխուր իրականությանը՝ Ճարտարի այս տարվա շրջանավարտները «Վերջին զանգը» նշել են միասին: Հաղարծինի վանական համալիրում են հավաքվել Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններում հաստատված ուսուցիչներն ու շրջանավարտները: Նախաձեռնությունը «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությանն է, որ Արցախի հայաթափումից հետո էլ շարունակում է կրթական ծրագրերը՝ արցախցիների դպրոցականների համար: Ամբողջական տարբերակը՝

Ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել․ Հայկ Մամիջանյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ 20 տարվա վաղեմության գործի մասին

Ումից վախենում են, նրան էլ փորձում են վնասել. դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող վերակենդանացված գործին։ «Գիտակցում են, որ ՀՀԿ-ն ու նախագահ Սարգսյանը կարեւորագույն դերակատարներ են ՀՀ ներքաղաքական դաշտում»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ այս գործն էլ արժանանալու է նույն ճակատագրին, ինչին

Իշխանությունը փորձում է Սերժ Սարգսյանին դուրս մղել քաղաքական գործընթացներից․ Տիգրան Աբրահամյան

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Լեւոն Քոչարյանի թեկնածությունն աներկբա կընդունի՞ ՀՀԿ-ն, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց՝ իրենց համար կարեւոր է, որ թեկնածուի շուրջ հնարավորինս լայն համախմբում լինի եւ թեկնածուն լինի այնպիսինը, որ ստեղծված իրողություններում ի զորու կլինի առաջնորդություն ստանձնել։

Պապիկյանը և դեպան Սինվեյը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք

Նախարար Լավրովը շնորհակալությամբ ընդունեց նվերը և հենց հանդիպման վայրում ամրացրեց կոստյումին. Հայկ Դերձյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր պատիվ ունեի մասնակցելու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ հայ-ռուսական հարաբերությունների արդի վիճակին և դրանց զարգացման հեռանկարներին։ Հանդիպման ավարտին հանձնեցի Սերգեյ Վիկտորովիչին խորհրդանշական նվեր՝ Հայաստանի և Ռուսաստանի խաչված դրոշներով կրծքանշան։ Նախարարը շնորհակալությամբ ընդունեց նվերը և հենց հանդիպման վայրում ամրացրեց նշանը

«Պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ-ը ՀՀ-ում խոշտանգումների կանխարգելման ոլորտում առկա խնդիրները միջազգային գործընկերների հետ քննարկման առարկա դարձնում է»

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ընդգծում է խոշտանգումների դեմ պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը

Նախարար Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ

«Ստացվում է, որ ցանկացած աճուրդի ցանկացած մասնակցի կարելի է մեղադրանք առաջադրել». Խաչատուր Բալասանյանի եւ Ռուբեն Սանոյանի պաշտպան

Մեղադրանքի հիմքում դնում են, իբրեւ թե շինծու աճուրդներ են տեղի ունեցել, շինծու գործարքներ են արվել: Եվ այս վկաները, ըստ մեղադրանքի, իբրեւ թե դա են փաստում: Բայց նրանք ոչ նախաքննության փուլում են նման տվյալներ հայտնել, ոչ էլ դատարանում հայտնեցին հարցաքննության ընթացքում: Հետեւաբար, շինծու գործարք լինելու մասին խոսելը, թե ձեւական աճուրդ է եղել, արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը

Պատրաստ ենք ամեն կերպ նպաստել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ապահովմանը. Լավրովի ներածական խոսքն ամբողջությամբ

Միշտ կարող եք հույս դնել մեզ վրա տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների արգելաբացման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում և այս կապակցությամբ առաջացող բոլոր մարդասիրական հարցերի լուծման հարցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր կողմի շահերը:

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031