Օրվա լրահոսը

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային

«Հավերժ Վիվալդի». գալա համերգ Լոնդոնում՝ հայ և այլազգի միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ

2025 թվականի մայիսի 17-ի երեկոյան, Լոնդոնի Սուրբ Քաթբերթ եկեղեցու պատերը լցվեցին  Անտոնիո Վիվալդիի` ժամանակի քննությունը գերազանցությամբ հաղթահարած, մեր հոգիներին հավերժ գամված, անմահ երաժշտության մեղեդիներով, երբ «Քլինգեն» կամերային նվագախումբը և երգչախումբը ներկայացրեցին «Հավերժ Վիվալդի» գալա համերգը՝ նվիրված բարոկ երաժշտության անկրկնելի վարպետին: Հանրահռչակ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ համերգին մասնակցեցին հայ, բրիտանացի և այլազգերի` միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ:

Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ Արփինե Սարգսյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին

Մայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք

500 քարտեզ, որոնք ներկայացնում են հայոց պատմության շրջափուլերը՝ սկսած հնագույն Բաբելոնից. Մոսկվայում կայացել է «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասի» շնորհանդեսը

Կարևորվել է նաև առաջին հայտնի քաղաքական քարտեզներից մեկի՝ Բաբելոնյան քարտեզի ներառումը, որտեղ Հայաստանը նշված է Բաբելոնի ու Ասորեստանի հետ միասին։

Զանգահարում են, ներկայանում որպես ՀՀ-ում գործող կապի օպերատորի աշխատակից և հրահանգում մուտք գործել տարբեր ծրագրեր

Դատախազությունը հորդորում է նման զանգեր ստանալիս՝ զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ:

Ղարաբաղի հարցում ՌԴ-ին ոչ ոք չի կարող մեղադրել․ Սերգեյ Լավրովը խոսեց նաեւ ռուսական զենքի մասին, որի դիմաց Հայաստանը վճարել է եւ չի ստացել

Սերգեյ Լավրովը հայտարարեց՝ ՌԴ-ում խնդիր չեն տեսնում, որ ՀՀ-ն զենք գնի այլ երկրներից. «Եթե ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա՝ խնդրեմ, այլ երկրի՝ խնդրեմ: Մենք որեւէ բան չենք պարտադրելու: Բայց, իհարկե, երբ դաշնակիցը հիմնվում է ֆրանսիական մատակարարումների վրա, որը գլխավորում է ՌԴ-ի դեմ թշնամական ճամբարը, պարզապես  ատելություն են շնչում ՌԴ-ի նկատմամբ… մեր գործընկերները պետք է որոշեն, թե որտեղի՞ց զենք գնեն»:

Երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ քրեական վարույթը դատարան է հանձնվել 

Դատախազը 2025 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել երեխաներին խոշտանգած մոր վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 12-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում դատախազը 2025 թվականի մարտի 18-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Ն.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ

Փորձել են ցրել ցույցը՝ ԱԳՆ-ից այն տեղափոխելով ավելի քիչ տեսանելի վայր. ՀՔԱՎ-ը կվիճարկի ՆԳՆ ծառայողների գործողությունները

ՀՔԱՎ. Բռնապետական և ագրեսոր Ռուսաստանի Դաշնության ոչ մի ներկայացուցիչ տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ 2025թ․-ի մայիսի 20-21-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այցի դեմ բողոքի ցույց է նախաձեռնվել ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց։ ՀՀ ՆԳՆ աշխատակիցները փորձել են ցրել ակցիան՝ ԱԳՆ-ից այն տեղափոխելով ավելի քիչ տեսանելի վայր։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի

Մերձավանում ապօրինի արդյունահանմամբ իրացվել է 117 միլիոն դրամի հանույթ

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ: Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7,6 հեկտարի վրա և մոտ 24

ՌԴ-ի պարտավորություններից ելնող արձագանքը եղել է անմիջապես․ Սերգեյ Լավրովը՝ Ջերմուկի ուղղությամբ հարձակման մասին

«Կոնսենսուս չեղավ, որոշ ժամանակ անց՝ 2022 թվականի նոյեմբերին, արդեն հայտարարվեց ԵՄ առաքելության մասին»

«Հույս ունենք՝ այս տարի կկարողանանք շահագործել». Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը. «Հետք»

«Առաջիկայում նախատեսում ենք նոր հոսքագծեր ներմուծենք եւ հույս ունենք, որ այս տարի կկարողանանք գործարանը շահագործել»

Մեղրիի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով. դրանք անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով: Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին

Լևոն Լևոնյանն իր փորձով կնպաստի վերահսկողական մեխանիզմների որակական բարեփոխումների գործընթացին. տեսչական մարմնի ղեկավար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի հետ և ներկայացրել ՀՀ վարչապետի 2025 թվականի մայիսի 19-ի N422-Ա որոշմամբ իր տեղակալ նշանակված Լևոն Լևոնյանին։ Հովհաննես Մարտիրոսյանը նշել է, որ Լևոն Լևոնյանն իր փորձով և կառավարման հմտություններով կնպաստի վերահսկողական մեխանիզմների որակական բարեփոխումների գործընթացին։ Շնորհավորելով նորանշանակ տեղակալին հաջողություն է մաղթել պատասխանատու առաքելությունում և

Զարուհի Փոստանջյանը Տիգրան Ավինյանի և այլոց կողմից առերևույթ հանցանքներ կատարելու մասին հաղորդում է ներկայացրել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և այլոց կողմից առերևույթ հանցանքներ կատարելու մասին հաղորդում ՀՀ դատախազին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ՀՀ ԱԱԾ-ին, ՀՀ ՄԻՊ-ին, 21 մայիսի, 2025 թվական 2025 թվականի մարտի սկզբից Երևանի Նաիրի Զարյան 11-13 հասցեում գտնվող տարածքում տեղի է ունենում ապօրինի շինարարություն: Ապօրինի շինարարության հետևանքով փորվել և հեռացվել է հողի բերրի շերտը, ահռելի ծավալներով ԱԶԳԱՅԻՆ

«Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ, Վրաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական զույգին»․ հայկական կոնյակի խնդիրը չի լուծվել

«Նմուշառումից հետո նշել են, որ ապրանքը ստանդարտներին համապատասխան է, այսինքն՝ օրենքի խախտում տեղի չի ունեցել։ Բայց իրենք անժամկետ՝ 40 օր եւ ավելի այդ բեռնատարները պահել են Վրաստանի սահմանին»։

«ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան երկրի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է»․ Սերգեյ Լավրով

Նա ասաց՝ վստահ ենք, որ ապաշրջափակման եւ տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման համատեքստում տնտեսական համագործակցության ներուժը կմեծանա։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն է ներկայացրել։ Կողմերը հույս ունեն, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության համաձայնագիրը ոչ հեռու ապագայում կյանքի կկոչվի․ ՀՀ-ն հաստատակամ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

Հաշմանդամություն ունեցող անձանց համար Հայաստանում կառուցվում է պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՀՀ-ում Միավորված ազգերի զարգացման ծրագրի

Սամվել Բաբայանի ջանքերը սեփական անձին վերագրել այդ հաղթանակների վաստակը, իր իրական վաստակի վրա ավելացնել չեղածը, ինչպես նաեւ նսեմացնել այլոց արածը, արժեզրկում է առաջին հերթին հենց իր կերպարը. Լևոն Զուրաբյան

Ստացվում է՝ Բաբայանն իր «հերքումով» ոչ թե հերքում, այլ հաստատում է իմ ասածը, զավեշտալի վիճակ, որում Բաբայանը չէր հայտնվի, եթե չփորձեր ապացուցել անապացուցելին։

Արման Բաբաջանյանը բարձրացավ Շահումյանի արձանի պատվանդանին, իսկ Սաքունցը մտավ ջրավազանը․ միջադեպ՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

«Անհրաժեշտ հնչեղությունն ապահովված է, շնորհակալություն մեր ոստիկաններին, ծափահարություններ մեր ոստիկաններին։ Ռուսները վերից վար իմացան, որ իրենք դավաճան են»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին և 25- 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 21-ի ցերեկը, 23-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել

Fastex-ը մասնակցել է Տորոնտոյում կայացած Consensus 2025 համաժողովին, որը մեկ հարկի տակ է միավորվել Web3-ն ու արհեստական բանականությունը՝ հարթակ տրամադրելով նորարարական գաղափարների ներկայացմանը։ Հենց այստեղ՝ Տորոնտոյում են ծնվել աշխարհի առաջին Bitcoin-ն ու Ethereum ETF-ը։ Consensus 2025-ի շրջանակում Bahamut-ը՝ որպես EasyA Consensus հաքաթոնի պաշտոնական գործընկեր, Aptos, Polkadot, Stellar, Google Cloud հարթակների կողքին  իրականացրել է իր առանձին

ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները․ Արարատ Միրզոյան

Սերգեյ Լավրովն էլ հավելեց՝ տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգությունը վերաբերում է բոլորին եւ ՌԴ-ում կիսում են այն մոտեցումը, որ այդ համակարգը իրեն սպառել է․ դա ոչ մեկ անգամ է ապացուցվել։

Ոչ դրամատուրգը չպետք է զբաղվի թատերագրական ինքնագործունեությամբ, եթե չի տիրապետում գրված ու չգրված օրենքներին

Մենք շատ թեմաներ շոշափեցինք. ասելիքը շատ էր: Օրինակ, խոսեցինք նաև մի տարածված երևույթի մասին. որպեսզի թատրոնը «ավել» գումար չտա պրոֆեսիոնալ դրամատուրգին, ոչ-դրամատուրգ ռեժիսորն ինքն է ստանձնում «էժան գնով» գրել պիես կամ հատկապես բեմականացում անել՝ այլանդակելով գրական հենքը, ու հոգ չէ, որ դա կարող է լինել անգամ դասական գրողի ստեղծագործություն:

Պետք կլինի՞ արդյոք ստեղծել «հայ-հայկական հաշտեցման հանձնաժողով»

Ինչպես են վերացվելու նիկոլիզմի պատճառած ավերածությունների հետեւանքները 2000-ականների սկզբին ստեղծվել էր «հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որի մեջ մտնում էին երկու երկրների գիտնականները, մտավորականները, փորձագետները: Որեւէ պաշտոնական լիազորություն չունենալով իրենց կառավարություններից՝ այդ հանձնաժողովի անդամները քննարկում էին երկու պետությունների, երկու ժողովուրդների ամենախրթին պրոբլեմները: Հայաստանում պաշտոնական շրջանակներն այդ գործընթացին վերաբերվում էին խիստ վերապահումներով, իսկ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն այդ

Միրզոյանը և Լավրովը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ների միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026 թթ. համար խորհրդակցությունների ծրագիրը։ ՀՀ ԱԳՆ    

Իրանում մահապատժի է ենթարկվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը

«Իրանն այսօր». Իրանում այսօր առավոտյան մահապատժի են ենթարկել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձին։ Մինչև այս Ադրբեջանը պարբերաբար դժգոհում էր, որ Իրանը չի իրագործել մահապատժի դատավճիռը՝ դա ներկայացնելով որպես դիտավորություն։ Դեսպանատան վրա հարձակումը տեղի էր ունեցել 2023թ.-ի հունվարին։ Հարձակման արդյուքնում սպանվել էր 1 աշխատակից, երկուսը վիրավորվել էին։

1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն խնդիր էր մնում Ալբերտ Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ. Բյուրականի աստղադիտարանում չլուծված խնդիր են լուծել

Գագիկ Տեր-Ղազարյանի գիտական հոդվածը «Gravitation and Cosmology» ամսագրում ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195), որում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031