Օրվա լրահոսը

Նոր հաստիքներ ու երիտասարդական միջավայրի պարտադիր ձևավորում՝ Հայաստանի բոլոր համայնքներում

«Երիտասարդական քաղաքականության մասին» վերջերս ընդունված ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսվում է երիտասարդական կենտրոններ ու երիտասարդական տարածքներ ստեղծել Հայաստանի տարբեր համայնքներում՝ ապահովելով երիտասարդական միջավայր, որը հնարավորություն կտա երիտասարդների համար ոչ ֆորմալ կրթություն ապահովելու, նրանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, առաջնորդական հմտություններ զարգացնելու, ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու և ակտիվ քաղաքացիներ դարձնելու։ Սա կլինի լավագույն միջոց շատ ու շատ փոքր համայնքներից դեպի

Քննչականի ղեկավարը իր համար դեռ չի ֆիքսել` իրեն վերևից իջեցված-թույլատրված դաշտը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավ: Ի տարբերություն ուժային բլոկի այլ դեմքերի, ովքեր փորձված գործ քողարկողներ/թաղողներ են, վերջինս ակնհայտ ապօրինություններն ու այլանդակությունները շատ անտաղանդ ձևով «սվաղելու» փորձեր արեց, սակայն ակնհայտ մնաց «պրյոմի» տակ: Անփորձությունն էլ իրենն արեց: Քննչականի ղեկավարը իր համար

Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ

Ստամբուլ այցելելու իր մտադրության մասին է հայտնել նաև Դոնալդ Թրամփը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե ինքը կգա Ստամբուլ և անձամբ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր Ստամբուլ այցելելու իր մտադրության մասին է հայտնել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։   «Թուրքիան այսօր» լրատվական ալիք

Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ

Մայիսի 13-14-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լյուքսեմբուրգ: Նախարար Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի 134-րդ նախարարական նստաշրջանին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ:

Նախագահ Զելենսքի գրառումը եզրափակեց բացատրելով, որ Ինք Լեւոն ԺԴ Պապը հրաւիրեց առաքելական այց կատարելու Ուքրանիա

Ուքրանիոյ նախագահը ԻՔՍ-ի միջոցաւ յայտարարեց, որ իր առաջին հեռախօսազրոյցը ունեցաւ Լեւոն ԺԴ Պապին հետ եւ շնորհակալութիւն յայտնեց իր երկրին ցուցաբերած աջակցութեան համար։ Վազգէն Աբարդեան – Վատիկան «Ես խօսեցայ Լեւոն ԺԴ-ի հետ։ Սա մեր առաջին զրոյցն է, բայց ան արդեն ջերմ եւ խոր էր։ Ես շնորհակալութիւն յայտնեցի Նորին Սրբութեան Ուքրանիոյ եւ մեր ողջ ժողովուրդին ցուցաբերած աջակցութեան

Նիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ Գալստյան

Ուկրաինայում ՌԴ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելուց հետո  քաղաքական ու քաղաքագիտական բառապաշար կրկին հետ վերադարձավ «դենացիֆիկացիա» տերմինը, որը սկիզբ է առավ Օսիի անդամ երկրների՝ (նացիստական Գերմանիա, ֆաշիստական Իտալիա, միլիտարիստական Ճապոնիա) Երկրորդ աշխարհամարտում պարտությունից հետո։ Այսինքն, այդ երկրներում պետք էր իսպառ ոչնչացնել ռևանշիստական տրամադրությունները, որոնք արտահայտվում էին ազգայնական/ազգայնամոլական դրսևորումներով։ Աշխարհի ամենաաղետալի պատերազմի, ամենասարսափելի հանցագործությունների հեղինակ Գերմանիայի ու

Զինված պայքարը քրդերին դարձրել է իրական գործոն. Վարուժան Գեղամյան

Քրդական բանվորական կուսակցությունը (հայտնի PKK հավապմամբ) այսօր տարածած պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ զինաթափվում է, ինքնալուծարվում է և դադարեցնում է զինված պայքարը։ Թեև թուրքական ու միջազգային մեդիաններն ու գործիչները շտապում են ցնծալ՝ նշելով, որ պատմական իրադարձություն է տեղի ունեցել և ավարտվել է ամենաերկարատև ու արյունալի հակամարտություններից մեկը, ես կառաջարկեի հիշել, որ նմանատիպ հայտարարություններ նախկինում ևս

«Պետության գործառույթն է ապահովել արդար ու մրցակցային բիզնես միջավայր». Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում էին ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում փոփոխությունների

Զարուհի Փոստանջյան. «Լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նախապատրաստվել եւ իրականացվել է գրոհ-օպերացիա»

Իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանն այսօր առավոտյան է վերադարձել Գյումրիից, որտեղ մեկ ամսով կալանավորվել է հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը: Տիկին Փոստանջյանը «Հայելի» ակումբում մանրամասներ ներկայացրեց այս գործի նախապատմությունից եւ դատավարության ընթացքից: Նա նշեց, որ գյումրեցի լրագրողը անդամակցում է Հայաստանի ժուռնալիստների միությանը, երկար տարիներ լրագրողական աշխատանք է ծավալում, քաջատեղյակ, իրազեկված է Շիրակր մարզի, Գյումրիի եւ հարակից համայնքների անցուդարձից

Ադրբեջանի գործելակերպը տարածվել է՝ թիրախավորելով ոչ միայն մարդու իրավունքների պաշտպաններին, այլև քաղաքականապես զգայուն գործեր պաշտպանող փաստաբաններին. Էյն Մակդոնալդ

Վիեննայում քննարկվել է Ադրբեջանում դատարանների կախյալության հիմնահարցը 2025թ․ մայիսի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ Մարդու իրավունքներին առնչվող համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Ինչպես է մարդու իրավունքների բացակայությունը ազդում Ադրբեջանի դատական համակարգի վրա» թեմայով քննարկում։ Միջոցառման իրենց ներդրումն են ունեցել  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը և Միջազգային իրավաբանների ասոցիացիան՝ «Մարդու իրավունքների և արդարադատության հայկական կենտրոն»-ի աջակցությամբ, ինչպես նաև «Արցախ

Դավիթ Առուշանյանն ու Անահիտ Մանասյանը քննարկել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները

Ժողովրդավարությունը մեր երկրում այլընտրանք չունեցող արժեք է, խոսքի ու մտքի ազատություններն էլ՝ կարևոր սկզբունքներ, սակայն այս առումով կարևոր է, որ նույն ազատ խոսքում լինի առողջ քննադատություն, որը մեր աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում, այլ ոչ բռնության կոչ, զազրախոսություն ու զրպարտություն,- Շիրակի մարզպետ։ Դավիթ Առուշանյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Մարդու իրավունքների պաշտպան

Բաքվի դատարանի որոշմամբ՝ մի խումբ անձինք կալանավորվել են ահաբեկչության գործի շրջանակում

կասկածյալները ձերբակալվել օտարերկրյա պետությունների տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և հանձնվել են Ադրբեջանին։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Սևքարի անտառտնտեսության նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրեն Աշոտ Երիցյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք՝ Երևանում և Տավուշի մարզում. 1 տրանսպորտային

«Նպատակը՝ բնակիչներին սովորեցնել, թե ինչպես կարելի է առկա ռեսուրսները վերածել կայուն բիզնես հնարավորությունների». Հալիձորում մեկնարկել է «Թևեր-բոլորին» ծրագիրը

Հալիձորում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության «Թևեր-բոլորին» ծրագրի պաշտոնական բացումը, որն ուղղված է Տաթև խոշորացված համայնքի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի շուրջ 50 բնակիչներ, ովքեր հնարավորություն ստացան բացահայտելու իրենց համայնքին բնորոշ սոցիալ-մշակութային առավելությունները և դրանք վերածելու գործնական բիզնես գաղափարների: Ծրագիրը, որն իրականացվում է Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհով և Տաթևի համայնքային կենտրոնի ու «Իննոբիզ»

Զառիթափ համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ՝ պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում

«2026-ի ընտրություններին պետք է գնալ միասնական ճակատով, այլապես կկրկնվի այն, ինչ եղավ 2021-ին եւ 2023-ին՝ Երեւանում»․ Հրանտ Բագրատյան

«Եթե այս մարդը չփոխվեց, մեքենաներով հերթ եք կանգնելու՝ Վրաստան մտնելու համար, որովհետեւ այն, ինչ արվել է Հայաստանի հետ, արվելու է նաեւ Հայաստանի եւ Իրանի հետ»։

Ռոման Բաղդասարյանի կողմից արցախցիների հասցեին վիրավորական հայտարարությունների վերաբերյալ քրեական գործ է հարուցել

Sputnik Armenia. Բլոգեր Ռոման Բաղդասարյանի կողմից արցախցիների հասցեին արված վիրավորական հայտարարությունների և գրառումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: «Քրեական գործ է հարուցվել «Ռոման Բաղդասարյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանք հրահերելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», – հայտնել են ՔԿ–ից՝ Sputnik Armenia-ի հարցմանն ի պատասխան։

Առանց պետական աջակցության ոչ մի կառույց լիարժեքորեն չի կարող դիմակայել նման մարտահրավերներին, որոնք Թուրքիայի հովանավորությամբ հայության առաջ է դնում Ադրբեջանի կառավարությունը

Ուժի մեջ է մնում նաև այս ուղղությամբ արդեն նորընտիր Հռոմի Պապի գլխավորությամբ Ադրբեջանի կառավարության և Վատիկանի համագործակցության շարունակության հնարավորությունը, ինչը բնականաբար շուտ տեղի ունենալ չի կարող, իսկ գուցե և ընդհանրապես տեղի չունենա, որովհետև Լևոն 14-րդ Հռոմի նոր Պապը ճիշտ դիտանկյունից կարող է նայել հարցերին ու դատապարտել Ադրբեջանի «ճշմարտության» քողի տակ պատսպարված հետին զավթողական նպատակները։

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի մայիսի 5-11-ը Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (11.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված

Կարևորվել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները

Քո չիմացածի «հետևից գնալը» նորաձև է, քո չիմացածի մասին մտածելը նորաձև է, քո իմացածի բացերը լրացնելը նորաձև է. Փաշինյան

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով:   Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը: «Բայց այն իրականում ինքներս մեզ կրթելու, զարգանալու, միմյանց

«Նախնադարյան ձեւով գալիս են, որ մեր հանքերը շահագործեն, եթե մեր ջրերը հարստացվեն ծանր մետաղներով, ոչ միայն Վայոց ձորը կթունավորվի, այլ նաեւ Սեւանը»

Հանքը շահագործելու մտադրություն ունեցողները խոստանում են, թե աշխատատեղեր կբացեն, ներդրումներ կանեն ազդակիր համայնքներում։ Գեղամ Մարգարյանն ասում է, որ հաշվարկ է արել․ «Իրենք ասում են՝ տարեկան 10 մլն դոլար փող կբերենք, ես հաշվարկ ունեմ՝ գյուղատնտեսությունից մենք 25 մլն փող կբերենք տարեկան»։

Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 60 կողմ ձայնով էլ Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: ԱԺ

22-ամյա երիտասարդը Շատինի բնակչին դանակահարել է նրա 18-ամյա դստեր լուսանկարները սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ վիճաբանելիս. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «Եղեգնաձոր»-ի շտապօգնության բուժօգնության խումբը ժամը 15:20-ի սահմաններում իրենց մոտ է տեղափոխել «մարմնի տարբեր հատվածներում դանակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ մի քաղաքացու: Պարզվել է,

«Այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ, ոստիկանություն, որը կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից». Նինա Կարապետյանց

Որտեղ մնացին բարեփոխումները հարցը պետք է տալ քաղհասարակության այն ներկայացուցիչներին, որոնք երեք տարի «գլուխ էին լվանում, հարդուկում» ու համոզում էին հասարակությանը, որ այս իշխանությունները գնում են բարեփոխման ճանապարհով: Իրենց հարց կտաք նաեւ, թե ոնց եղավ, որ յոթ տարի իշխանություն ունեն եւ «անձնվիրաբար» ինչ-որ գործողություններ անելու արդյունքում մենք ականատես ենք լինում 1996, 2000, 2008, 2013 թվականներին բնորոշ մեթոդաբանություններին, ինչու ոստիկանությունը չի բարեփոխվում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031