Օրվա լրահոսը
Զանգել են որոնվող 2-ամյա փոքրիկի հորն ու երեխայի լացի ձայն միացրել. ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը
Երեխայի որոնողական աշխատանքները թե գետում, թե ցամաքում ինտենսիվ շարունակվում են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում
ՀՀ զինված ուժերում 2024 թվականին արձանագրվել է մահվան ելքով 34 դեպք՝ 40 անձի վերաբերյալ․ Արթուր Պողոսյան
Հարուցված քրեական վարույթներից 12-ը կարճվել է
Ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու գործով կա կալանավորված
Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հդեհելու գործով 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 264 հոդվածի 2-րդ մասի 2 և 6 կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կորառվել է կալանքը: ՔԿ
«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը մի խումբ գազաններ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարեցին․ ինչո՞ւ 4,5 տարի անց գործը բացահայտված չէ»․ Հասմիկ Հակոբյանը՝ ՔԿ ղեկավարին
Արթուր Պողոսյանը վստահեցնում է՝ ՔԿ-ում ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։
«Քննիչն ամեն ինչ անում է, որ «Օլդ սիթի»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի». «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի թեմայով դատական գործը շարունակվում է
Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի քանդման հարցով տարվող քրեական վարույթի հիմնական մասի քննությունը ավելի քան 5 տարի ձգձգվում է։
«Նախկինները չեն հեռացել գնացքի նման՝ անվերադարձ՝ չուկ-չաք-չարաք-չակի հնչյունների ներքո»․ կոռուպցիայի մեջ փոխադարձ մեղադրանքներ ԱԺ-ում
Ինձնից էլ պահանջում են, թե ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջարկում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն իրականացնելը պարտադիր եւ պարբերաբար դարձնելու համար․ Արծվիկ Մինասյան
Արցախում կատարվածը մի ծրագրի մաս է, որը 110 տարի առաջ սկսել է Թալեաթ փաշան. ANCA-ի նախագահ Ջորջ Աղջայան
ANCA-ն ընդգծեց է ցեղասպանության ժխտման մեջ ԱՄՆ-ի մեղսակցությունը դադարեցնելու հրատապությունը, Իսկաջյանը կոչ արեց սկզբունքների շուրջ «իրական միասնության»
Ադրբեջանի կողմից վարվող ակտիվ հակահայկական քարոզչությունը կարող է ի վերջո փոխել միջազգային մասնագետների կարծիքը, եթե դրանց չտրվեն համարժեք պատասխաններ
Դեռևս մի քանի ամիս առաջ անհավանական կթվար 2025 թվականի ապրիլի 10-ին Սուրբ Աթոռի Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի կայացումն ու 2025 թվականի մայիսի 3-ին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի նախագահի կնոջը ՌՈՒԵ «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրումը, սակայն դրանք արդեն կայացած իրողություններ են և մենք պարտավոր ենք դրանցից շատ լուրջ հետևություններ անել։
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
2025 թ․ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի։ Տարվա սկզբից լիճը բարձրացել է 23 սմ-ով: Ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով: Մակերեսը մեծացել է 2,18 քառակուսի կիլոմետրով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը մահացել է սրտի կաթվածից, երևանյան սրճարաններից մեկում
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
Քրդստանի բանվորական կուսակցությունը հայտարարել է ինքնալուծարման մասին
Region monitor. Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հրապարակել է մայիսի 5-7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները՝ հայտարարելով զենքը վայր դնելու և ինքնալուծարման մասին։ Նշվել է, որ կոնգրեսը որոշել է, որ «ՔԲԿ-ի պայքարը մասնատել է քուրդ ժողովրդի ժխտման և ոչնչացման քաղաքականությունը, Քրդական հարցը բերել է ժողովրդավար քաղաքական ճանապարհով լուծելու հանգրվանի և այդպիսով ՔԲԿ-ն ամբողջացրել է իր պատմական առաքելությունը։
Կան թակարդներ, որոնցից պետք է խուսափել։ Մենք ունենք հաղթանակի երևացող ճանապարհ, բայց այն ականապատ է. Վահե Հովհաննիսյան
Սա չհասկանալը բերելու է մեր բոլորի ծանր պարտությանը` այն պարտությանը, որի ծավալն ու բովանդակությունը մենք այսօրվա ելակետից լավ չենք պատկերացնում
Վարչախմբի նպատակն է Հայաստանը վերածել թուրանական աշխարհի սպասարկման կենտրոնի. Հայաքվե
«Հայաքվե». Անկախ նրանից, որ իշխող վարչախումբը հայ ժողովրդին տարել է պարտության՝ Ալիևին հանձնելով հաղթանակի արդյունք Արցախը, այդ թվում` ահռելի ջանքերի գնով ազատագրված Շուշին, միևնույն է՝ մայիսը մեզ համար Եռատոնի ամիս է. Եռատոնը շարունակվելու է։ Մենք ապրելու ենք՝ ունենալով վստահություն, որ վաղ թե ուշ լինելու ենք Շուշիում: Վարչախմբի նպատակն է Հայաստանը վերածել թուրանական աշխարհի սպասարկման կենտրոնի:
Իշխանությունը նվազագույնը 3 օրակարգային հարցի շուրջ հանրությանը պարզաբանումներ չի ներկայացնում. Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը գնացել է ամենավնասակար ճանապարհով, սակայն նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն այլ ակնկալիքներ ունի, իսկ ՀՀ իշխանությունը խուլ և համր է ձևանում:
1994 թ. պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով, համաձայնություն ձեռք բերվեց անժամկետ հրադադարի, որն առիթ տվեց Ադրբեջանին նոր ագրեսիա սկսելու. «Ապառաժ»
«Ապառաժ». Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում 4 համաձայնագրերի կնքման արդյունքում ձեռք բերվեց զինադադար, որով նշանավորվեց հայկական բանակի հաղթանակը: 1994թ. մայիսի 5-ին Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ.
Նոր բացահայտումներ Խանջյան գյուղի տարածքում գտնվող հնավայրում
Արմավիրի մարզում՝ Արմավիրի տարածաշրջանի Խանջյան գյուղի տարածքում գտնվող ոչ բարձր բլրի վրա գտնվող հնավայրում 2023թ․ կատարվեցին պեղումներ, որի արդյունքում բլրի գագաթին հայտնաբերվեց աշտարակ։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագետ Լևոն Մկրտչյանի և Գերմանիայի Հալլեի համալսարանի հնագետ Սիմոնե Առնոլդի համաղեկավարությամբ իրականացված պեղումները պայմանական «Խանջյան» ամրոց-բնատեղիում 2024-ին չկայացան։ Այս օրերին՝ արդեն մի շաբաթից ավելի
Տիկին նախարարին խորհուրդ կտամ անցկացնել փորձարարություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք տեղի է ունեցել խոշտանգում, թե ոչ․ Զարուհի Փոստանջյան
Լիլիթ Աղեկյանին առևանգելուց և խոշտանգելուց շուրջ երեք օր անց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարը բարեհաճել է խոսել, սակայն նրա պարզաբանումը մեղմ ասած ծանծղամտություն է, իսկ ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դրսևորած հանցավոր անգործությունը՝ խայտառակություն: ՀՀ ՆԳՆ-ն ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանը նաև գտնվել է Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում: Ոստիկանության բոլոր բաժանմունքները
Ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում` անձամբ․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու տելեգրամյան գրառումը Վաղվանից մենք ակնկալում ենք ամբողջական ու տևական հրադադար, որը կապահովի դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը։ Իմաստ չկա սպանությունները շարունակելը։ Եվ ես Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում։ Անձամբ։ Հուսով եմ, որ այս անգամ ռուսները չեն փնտրի պատճառներ, թե ինչու չեն կարող։
Ուկրաինան պետք է համաձայնվի Պուտինի առաջարկին․ նրանք գոնե կկարողանան որոշել, թե հնարավո՞ր է համաձայնագիր կնքել, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան, թե ինչ վիճակում է ամեն ինչ․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցիալական ցանցում Ռուսաստանի նախագահ Պուտինը չի ցանկանում կրակի դադարեցման համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, այլ ցանկանում է հանդիպել հինգշաբթի օրը՝ Թուրքիայում, որպեսզի բանակցեն արյունահեղության հնարավոր դադարեցման շուրջ։ Ուկրաինան պետք է համաձայնվի դրան ԱՆՄԻՋԱՊԵՍ։ Նրանք գոնե կկարողանան որոշել, թե հնարավո՞ր է համաձայնագիր կնքել, իսկ եթե ոչ, եվրոպացի առաջնորդները և ԱՄՆ-ն կիմանան,
Ամստերդամում տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը․ «Նիդերլանդական օրագիր»
Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկոլայոսի տաճարում երեկ տեղի ունեցավ մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանի (բարձրաքանդակի) հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սուրբ Հոգի հայ առաքելական եկեղեցու համայնքի անդամներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքի հոգևոր ու մշակութային առաջնորդներ։ Օկումենիկ այս հանդիսության ընթացքում հանդիսատեսը լսեց Հաառլեմ-Ամստերդամի կաթոլիկ թեմի առաջնորդ Յան Հենդրիքս
Արցախի թեմի գրասենյակում քննարկվեցին Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման իրողությունները
Սույն թվականի մայիսի 8-ին Արցախի թեմի գրասենյակում Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ընդունեց մշակութաբան Արմինե Տիգրանյանին։ Ներկա էին նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը, Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը։ Հանդիպմանը քննարկվեցին Ադրբեջանի կողմից արցախահայության բռնի տեղահանումից հետո Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման, յուրացման և խեղաթյուրման իրողությունները, դրանց հակադարձելու, միջազգային կառույցներում իրավական համապատասխան գործիքակազմերի միջոցով
Ինչո՞ւ է Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ գրքի հեղինակին հետաքրքրել, թե Խորհրդային Հայաստանի տարածքից քանի ադրբեջանցի է զորակոչվել և ուղարկվել ռազմաճակատ․ Միքայել Բադալյան
Պատմական գիտությունների թեկնածու, ուրարտագետ- հնագետ Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը Քիչ առաջ Հայոց պատմության 7-րդ դասարանի տխրահռչակ գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը մի գրառում է արել, որտեղ նշում է հետևյալ միտքը. «Մինչ ֆեյսբուքահայությունը նոր-նոր է բացահայտում Հիթլերյան Գերմանիայի Գերթրուդ (Gertrud) գաղտնի ծրագիրը, ինձ մոտ լրիվ այլ հարց ծագեց․ կա՞ն արդյոք հավաստի տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք լուսաբանում են,
Քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր
Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության
Ավագանու անդամի կնոջ մեքենան այրելու կասկածանքով ձերբակալվածը 22-ամյա երիտասարդ է, եկել էր դեպքի վայր հոր հետ՝ մոպեդով
Պետք է իմանանք դրդապատճառը, իմանանք՝ ովքեր են նրանց ուսուցիչները. Գեւորգ Ստեփանյան
Մի բան բոլորս մեր աչքով տեսել ենք․ Լիլիթը ձեր քաղմասում հայտնվել էր գիշերանոցով․ Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ոստիկանության մամուլի երիտասարդ խոսնակ, հարգելի՛ Նարեկ, քո մասին շատ տեղերից դրական բաներ եմ լսել։ Դրա համար էլ ուղիղ քեզ եմ դիմում. դու ես ոստիկանության պաշտոնական վարկածը բարձրաձայնողը ու չթվա քեզ, որ վաղը-մյուս օրը ասելու ես՝ դե ես ընդամենը խոսնակ եմ եղել, ինչ հանձնարարել են՝ ասել եմ։ Աղեկյան
Հովիվը, գառներ արածեցնելիս, գետում տղամարդու մարմին է հայտնաբերել․ Shamshyan.com
Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։ Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։ Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում
Լեւոն ԺԴ Քահանայապետ․ Ես նոյնպէս կը դիմեմ աշխարհի առաջնորդներուն՝ կրկնելով միշտ արդիական կոչը. «Այլևս ոչ երբեք պատերազմ»․ Vatican News
Կիրակի 11 Մայիս 2025-ի կէսօրին, Լեւոն ԺԴ Քահանայապետը, Սուրբ Պետրոս պազիլիքայի կեդրոնական պատշգամէն արտասանեց «Ուրախ Լեր Թագուհի» Մարեմեան աղօթքը, զոր անակնկալ կերպով կատարեց երգեցողութեամբ, Սուրբ Պետրոս հրապարակին վրայ համախմբուած տասնեակ հազարաւոր ուխտաւորներու մասնակցութեամբ։ Աղօթքի աւարտին Ան իր խօսքը ուղղելով բոլոր ներկաներուն նախ յիշեց Համաշխարհային Բ Պատերազմի ողբերգութիւնը, որ ըսաւ Ան «վերջ կը գտնէր 80 տարիներ
Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մայիսի 8-ին հրաման է ստորագրել, որով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակել Ռոբերտ Թամարյանին։

















































