Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀԱՄԱՍ-ը հրապարակային շնորհակալություն հայտնում Թուրքիային

Ermenihaber. Պաղեստինի Գազայի հատվածում գործող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարություն է տարածել հրադադարի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ և միաժամանակ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին: Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Թուրքիային ուղղված շնորհակալությունը կապված է ՀԱՄԱՍ-ԱՄՆ բանակցություններում ունեցած մեղմացուցիչ դերի հետ, որի արդյունքում էլ բաց էր թողնվել ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդերը: Այս համատեքստում ընդգծվում է կողմերի միջև վստահության միջավայրի

Փողն ու շահը դնենք մի կողմ, անցնենք հայրենիքի կողմը. Մավր Մկրտչյան

Կայացավ Մավր Մկրտչյանի մենահամերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ հայկական ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանի մենահամերգը՝«Կանչ հայոց տան» խորագրով: Համերգի ռեժիսորն էր Արամ Սուքիասյանը: Երգչի առաջին մենահամերգը եղել էր 2013 թ.-ին: Եվ այսքան տարվա դադարից հետո պետք էր մոտենալ ամեն ինչին շատ բծախնդրորեն: Համերգային ծրագիրը կազմված էր թեմատիկ բաժիններից՝ ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, հոգևոր, ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական,

Արարատ Միրզոյանը և Չինաստանի դեսպան Լի Սինվեյը տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկել

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու

Պետք է գնահատենք՝ որքանո՞վ է պետական դավաճանությունն ազդել 44-օրյայի հետեւանքների վրա․ ՔԿ ղեկավար

Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր կունենանք, հնարավորություն կստանանք նաեւ այս առումով գնահատելու, թե որքանո՞վ են այդ անձանց գործողություններն ազդել պատերազմի արդյունքի վրա»,- մանրամասնեց Արթուր Պողոսյանը՝ հավելելով, որ բազմաթիվ քրեական վարույթներ կապված են պետական դավաճանության դեպքերի հետ։

Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը քաղաքական ական է տարածաշրջանում․ Արմեն Սարգսյան. «Ապառաժ»

«Ապառաժ». «Ազատագրելով Շուշին՝ ազատագրեցինք Արցախը: Իսկ Շուշին անկում ապրեց զուտ քաղաքական խարդավանքների պատճառով ՝ հիմք հանդիսանալով նաև Արցախի անկմանը, դարձյալ նույն պատճառով»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արմեն Սարգսյանը: Ըստ Արմեն Սարգսյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առայժմ մնաց սեղանին գերտերությունների շահերի բախման հետևանքով, հանուն սեփական շահերի իրագործման․ «Ասում

1000 հարկ վճարողների ցանկում ընդգրկված գործարարների երեխաները չեն ծառայում․ ՊՆ-ից Հայկ Սարգսյանին են ասել

Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքն առաջարկվում է 27-ից դարձնել 37: Մինչեւ 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային հիմքն առաջարկվում է դարձնել 15 միլիոն դրամ:

Փաշինյանը 10-ով զրո արեց Քոչարյանին ու Մոսկվայից հետը բերեց Պուտինի ձեռքսեղմման նկար. Նինա Կարապետյանց

«Հանրապետություն» կուսակցությունը ունի նույնքան երաշխիքներ, որքան ունի յուրաքանչյուր ՔՊ-ական կամ ՔՊ-ամոլ մասսաները. Կարապետյանց

Համերկրացուն սպանած օտարերկրացին կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Քրդստանի բանվորական կուսակցության ինքնալուծարումը շրջադարձային կլինի առանց ահաբեկչության Թուրքիայի ստեղծման հարցում. Օմեր Չելիք

Ermenihaber. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է թուրքական կողմի համար ահաբեկչական ճանաչված «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK) ինքնալուծարման գործընթացին: Որակելով գործընթացը կարևոր՝ «առանց ահաբեկչության Թուրքիայի» ստեղծման հարցում, Չելիքն ընդգծել է, որ ՔԲԿ-ի զենքերը վայր դնելու ու ինքնալուծարման որոշումը շրջադարձային կետ է լինելու: «Մեր պետական կառույցները մանրակրկիտ կերպով հետևելու են այս

ՎՏԲ-Հայաստան բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

2025թ․–ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։ Սա գրեթե 2,5 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով։ «Նոր գործընկեր» վարկը մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ և ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների

«Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը արդարացնել բռնությունը». փաստաբանը՝ ոստիկանությունում քաղաքացուն բռնության ենթարկելու եւ ՆԳՆ տարածած հայտարարության մասին

Տեսաձայնագրության մեջ երեւում է, որ հարցնում եմ, թե ինչի համար են ուզում ինձ կանդալել, երբ որ ես գալիս եմ: Այդ ժամանակ են ինձ բռնության ենթարկում: Հետո որ տանում են համայնքային ոստիկանության բաժին, այնտեղ ոտքերս էլ են կանդալում, լայն սկոչով բերանս կապում եւ քացիներով սկսում են հարվածել: Այդ ընթացքում փսխում ունեցա: Պաշտոնավորներից մեկը նկատեց, որ խեղդվում եմ՝ քթիս միջնապատն էլ ջարդված էր ու չէի կարողանում քթով լիարժեք շնչել, հրահանգում է, որ չհարվածեն՝ ասելով. «Մեռավ՝ մնաց վրեքս»:

«Կոնկրետ ինձ չընդունել, սա կամայականություն է, անհետևանք չի մնա․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբեն Ռուբինյանի՝ իր հետ հանդիպման մերժման մասին

Ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել՝ մարզպետ։ Երբ քաղաքացիների ընդունելություն է եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը։ Նման բան չեմ տեսել՝ ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին։ Ես կբողոքարկեմ նրա անգործությունը…

Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

Ըմբշամարտի եվրոպայի առաջնության քառակի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը ներկա է գտնվել «Նոա» ՖԱ-ի չեմպիոնական հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 9-ին: Այդ խաղում Հայաստանի նորընծա չեմպիոնները 2:1 հաշվով առավելության հասան «Փյունիկի» նկատմամբ և վաղաժամ հռչակվեցին Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող: Հանդիպման ավարտից հետո ըմբշամարտիկը նաև տեսաուղերձ

Արտադրողականությունը՝ 74.1 %. Արթուր Պողոսյանն ԱԺ-ին է ներկայացրել քննչական կոմիտեի գործունեության մասին 2024 թ. հաղորդումը

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր, «Հայաստանի  Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովին է ներկայացրել Քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Արթուր Պողոսյանը նշել է, որ 2024 թվականի ընթացքում ընդունվել է 69.415 հաղորդում, որից 58.085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության

Սամվել Մհերյանի «Կուսակալը» պիեսը, Արթուր Սահակյանի տաղանդավոր բեմադրությամբ և Սամսոն Ստեփանյանի շեքսպիրյան մասշտաբի կատարմամբ, կմնան հայ մշակույթի պատմության մեջ

«Կուսակալը» բեմադրությունը ներկայացվում է մոտեցող փոթորկից առաջ… Նույնանուն պիեսի գլխավոր հերոսը Տրդատ Մեծ արքան է, որ բեմում չի երևում. ներկայացման վերջում Տրդատի զորքը հաղթում-վերականգնում է հայոց պետականությունը ու դարձյալ բեմում չի երևում»:

ՄԻՊ. Իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել լրագրող Լիլիթ Աղեկյանի պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ և արդյունքները ներկայացնել հրապարակային

Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։

ԲԸՏՄ-ն Գյումրիում առանց թույլտվության գործունեություններ է կասեցրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրել են առանց թույլտվության գործունեություն իրականացնելու 2 դեպք։ · Մետաղամշակում իրականացնող «Մագնոն Ա» ՍՊԸ-ն հաստոցների, զոդման, եռակցման աշխատանքները կատարել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ · Ձկնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական անձ Ս.Կ.-ն չունենալով ջրօգտագործման թույլտվություն գրունտային ջրերից իրականացրել է ապօրինի ջրառ։ Տեսչական

«Հեչ պարտադիր չէ դրոշները դնել, նստել, որ ինչ-որ խոսակցություն ունենալ»․ Հասմիկ Հակոբյանը՝ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում չլինելու մասին

Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի վարքագծին, ասաց․ «Ինչ-որ մարդիկ էլ վարչապետի ասածը՝ ստեղս է հասել, ասում էին վիզը կտրելու սպառնալիքներ է հնչեցրել։ Մանիպուլյացիան այդպես է լինում»։

ՀՀ-ում այսօր մարդու իրավունքների պաշտպանությունը մասամբ գոյություն ունի ոչ թե օրենքով, այլ՝ իրավունքը պաշտպանելու կամք ունեցող իրավապաշտպաններով և լրագրողներով. Արսեն Բաբայան

Հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի խայտառակ կալանավորումը՝ գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալվելը, պաշտոնապես արձանագրում է պետության նվաստացնող վերաբերմունքը ազատ խոսքի նկատմամբ

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում կունենա իր տաղավարը

Տաղավարում կկազմակերպվեն նաև Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի, միջազգային՝ Openhearted  ստարտափի, KIRK մրցանակաբաշխության պրեզենտացիաները։

Հարցաքննությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի և նրա անվան շահարկումը քաղաքական պատվեր է. ԱԺԲ խորհրդի խոսնակ

Այսօր տեղի է ունեցել Բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հարցաքննությունը, որը փաստացի «նախաձեռնվել էր» Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի «ահազանգ-պատվերի» հիման վրա։

«Մարդու վրա ինչո՞ւ վնասվածք չկա, երբ պնդում է, որ իրեն ոտքերով-ձեռքերով հարվածել են»․ Արթուր Պողոսյանը՝ Տիգրան Ուլուբաբյանի գործի մասին

Գառնիկ Դանիելյանը հարցը ձեւակերպելիս մանրամասն նկարագրել էր իրավիճակը եւ ասաց, որ օբյեկտիվ չէ, երբ բազմաթիվ մանրամասներից ՔԿ ղեկավարը հիմք է վերցնում հարցաքննության ժամանակ ոստիկանի հայտարարությունները։

Ժիրայր Սեֆիլյանին հարցաքննել են Հոկտեմբերի 27-ի գործով

Հարցաքննության համար, ըստ փաստաբանի, հիմք է հանդիսացել Սամվել Բաբայանի արած հայտարարությունը, համաձայն որի հոկտեմբերի 27-ից հետո Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն ու խոսել ահաբեկչության մասին:

Սամվել Վարդանյանին խոշտանգողներից ի՞նչ կա․ Թագուհի Թովմասյանը՝ Արթուր Պողոսյանին

Արթուր Պողոսյանը զարմացավ ընդդիմադիր պատգամավորի այն դիտարկումից, որ անհայտ կորածների ծնողները, հարազատները անընդհատ դժգոհություն են հայտնում ՔԿ աշխատանքից։ Ասաց՝ շաբաթը մի քանի օր բոլորին ընդունում է, տեղեկություններ են տալիս, ժամերով միասին քննարկում են։ ՔԿ ղեկավարն անկեղծացավ՝ ասելով, որ նույնիսկ ծնողի բանավոր միջնորդություններին են ընթացք տալիս․ դեպք կա, որ քննչական գործողությանը ծնողը ներկա է գտնվել եւ նրա հայտնած տեղեկության հիման վրա անմիջապես է գործողությունը սկսվել։

Կայացել է «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկայի մրցույթի առաջին փուլը

2025 թվականի ապրիլին տեղի ունեցավ «Կորիզ-Ֆիզմաթ» մաթեմատիկական  համադպրոցական մրցույթի առաջին՝ առցանց փուլը, որն իրականացվում է «Կորիզ կրթական ծրագիր» ՓԲԸ-ի, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և  «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի համագործակցությամբ։ Առցանց փուլին մասնակցել են ավելի քան 7,000 աշակերտներ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, ներառյալ միջնակարգ դպրոցների 3-12-րդ դասարանի աշակերտներ և քոլեջների ուսանողներ՝ անկախ նրանց

Կատարվել են Մայր Աթոռի միաբանների նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների հոգևոր տեսուչ՝ ազատելով Լուսարարապետի պաշտոնակատարի պարտականություններից: Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանը սույն թվականի մայիսի 12-ից նշանակվել է Մայր Աթոռ

«Իմպիչմենտի նամակը պատռելով՝ չեն խուսափի պատասխանատվությունից». Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

«Ենթադրում էի, որ հանձնաժողովի բոլոր անդամները ներկա կլինեին։ Ունեի հարցեր՝ օրինակ` նախագահ Վահե Ղալումյանին։ Խնդրեցի, որ պարոն Ղազարյանը փոխանցի նրան։ Օրինակ՝ պարոն Ղալումյանը եղել է Տավուշի մարզպետ, հիմա իր եղբայրն է մարզպետը։ Մարզի սահմաններն այդ ընթացքում փոխվել են։ Ուզում եմ իմանալ՝ ի՞նքն է ապօրինի պաշտոնավարում, թե՞ իր եղբայրը։ Այդ ընթացքում ոչ մի օրենք չի փոխվել։ Լավ կլիներ՝ եղբայրն էլ գար, հասկանայի՝ ո՞րն է իրենցից ապօրինի պաշտոնավարել»։

Զանգել են որոնվող 2-ամյա փոքրիկի հորն ու երեխայի լացի ձայն միացրել. ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը

Երեխայի որոնողական աշխատանքները թե գետում, թե ցամաքում ինտենսիվ շարունակվում են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 12-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ի և 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031