Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ կին ոստիկանները՝ կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել Լիլիթ Աղեկյանի նկատմամբ․ ՆԳՆ մամուլի քարտուղար

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակման հետ կապված, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների ներկայությամբ, առանց տեսախցիկների

Հանվեցրել են տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն․ սա այն ոստիկանն է, որը մեղադրվում է Լիլիթ Աղեկյանի նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ․ Զարուհի Փոստանջյան

Սա այն ոստիկանն է, որը մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Ինձ փոխանցեցին, որ ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է ոստիկանության շենքում, որտեղ պահվել է Լիլիթ Աղեկյանը, նրան հանվեցնել տեսախցիկների առջև և այդ կերպ կատարել նրա մարմնի զննություն, այդ գործողության և նրա նկատմամբ այլ գործողություններ կատարելու ժամանակ Լիլիթ Աղեկյանի առողջական վիճակը

Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը․ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել։ Այս առնչությամբ ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում

Մոսկվան Ուկրաինային առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները

Ուկրաինայի դեմ պատերազմից ավելի քան երեք տարի անց Ռուսաստանի նախագահն առաջարկեց Ուկրաինային հանդիպել մայիսի 15-ին Ստամբուլում՝ «հակամարտության սկզբնապատճառները կարգավորելու համար»։ «Մենք չենք ընդհատել 2022 թվականին սկսված բանակցությունները, այլ՝ Կիևը։ Չնայած դրան՝ Մոսկվան առաջարկում է անհապաղ վերսկսել դեմ առ դեմ բանակցությունները առանց նախապայմանների»,-պնդեց Կրեմլի ղեկավարը։ Պուտինի հայտարարությունից ժամեր առաջ Ուկրաինան ու Կիևին աջակցող կոալիցիան հորդորել էին

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել

Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ՀՀ ՆԳՆ

Թեհրանի Իրանահայ ազգային և մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երեկո

«Արաքս նյուզ» – Չորեքշաբթի, մայիսի 7-ին, Թեհրանի Իրանահայ ազգային և մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երեկո: Ծրագիրը, որը բաղկացած էր հինգ բաժնից, սկսվեց դոկտ. Անդրանիկ Սիմոնյանի «Ինչո՞ւ հայոց ցեղասպանությունը» զեկույցով: Այնուհետև իրանցի փորձագետ դոկտ. Մաջիդ Քարիմին ելույթ ունեցավ «Հայոց ցեղասպանությունը և մեր պատմական առաքելությունը» թեմայով։ Նա իր ելույթում անդրադարձավ պանթյուրքիզմի ծագմանը

Դոնալդ Թրամփը նախկին պարուհու նամակն է հրապարակել, որը պատմում է ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության տխուր պատմությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է ռուս-ամերիկացի բալետի նախկին պարուհի Քսենիա Կարելինայի նամակը, որում նա շնորհակալություն է հայտնել նրան Ռուսաստանում բանտից իրեն ազատ արձակելու համար և պատմել ամերիկահայ Անդրե Խաչատուրյանի բանտարկության տխուր պատմությունը։ Կարելինան նշել է, որ Խաչատուրյանը մեկնում էր Հայաստան՝ իր հարսնացուին տեսնելու, և իր արդեն գրանցված ուղեբեռում ատրճանակ էր

Հանուն պետականության, հանուն Հայաստանի ապագայի՝ Նիկոլն ուղղակի պարտավոր է մարդավայել թողնել ասպարեզը. «Հայացք Երևանից»

Փաշինյանը, կարծես թե, դեռ լավ չի գիտակցում այն իրողությունների ահավորությունը, որ 7 տարվա մեջ հայության գլխին բերեց փողոցից իշխանության եկած իր «ուսապարկերի» հետ միասին՝ մահ, արյուն, տառապանք, թշվառություն, ունեզրկություն եւ գոյութենական վտանգներ, որոնք գնալով՝ ահագնանում են: Անմիտ, անկար ու անհեռանկար արտաքին քաղաքականության պատճառով, որ վարում է գործող ՔՊ-ական իշխանությունը, երկիրը չի կարողանում շտկել մեջքը, թոթափել

Ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը՝ Մայրաբերդի հուշահամալիրն ու Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը․ Հովիկ Ավանեսով

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին

«Ֆեյքերի ֆաբրիկան»․ «Հայացք Երևանից»

Հայաստանի վերջին յոթ տարվա հասարակական-քաղաքական կյանքում ծնունդ առած արատավոր երեւույթներից մեկն էլ ՔՊ-ական առավարությանն առընթեր գործող ծպտյալ հիմնարկներն են, որոնք ժողովրդի շրջանում հայտնի են «ֆեյքերի ֆաբրիկա» անունով: Դրանցում հիմնականում ընդգրկված են բարոյահոգեբանական առումով խնդիրներ ունեցող, հանրության ամենաստորին սանդղակում գտնվող տեսակի ներկայացուցիչներ՝ առանց սեռի, տարիքի եւ այլասերվածության սահմանափակումների: Ի դեպ՝ «ֆեյքերի» ծառայություններից սովորաբար օգտվում է այն

«Թուրքի մայլի» ժողովրդին՝ 200 քանի հոգու, էդ խուժան, ստից գործերով Երևաններն են քարշ տվել, գիշերով  փողոցներում անօգնական թողել ու դեռ ինձ են ասում՝ ո՞նց ես Գյումրիում ման գալու»․ Մարտուն Գրիգորյան

Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ընթացք ունի իր հոր, որդու նկատմամբ հարուցած քրեական վարույթն ու, այսպես ասած, «տատիկների գործը»։ Պատգամավորը պատասխանեց․ «Դատարաններում է, գործընթացների մեջ է, սկզբում հումորի տվեցինք, թե մեր շիբինը ձեր շիբինին վնաս չէ, բայց արդյունքում տեսանք, որ մարդիկ շատ լուրջ տրամադրվել են այդ ուղղությամբ, ընդհուպ մինչև գործը Հակակոռուպցիոնից

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր սրբազան քահանայապետ Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին` մաղթելով, որ իր ընտրութեամբ նոր ու փայլուն էջ մը կը բացուի կաթոլիկ եկեղեցւոյ ժամանակակից պատմութեան մէջ

Շաբաթ, 10 Մայիս 2025-ին, կաթոլիկ եկեղեցւոյ նորընտիր սրբազան քահանայապետ Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին ուղղած նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, հոգեւորականաց դասուն եւ ժողովուրդին, ջերմօրէն շնորհաւորեց զինք՝ մաղթելով, որ իր ընտրութեամբ նոր ու փայլուն էջ մը կը բացուի կաթոլիկ եկեղեցւոյ ժամանակակից պատմութեան մէջ։ Անդրադառնալով ներկայ աշխարհը դիմագրաւող տագնապներուն ու մարտահրաւէրներուն

«Եթե Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ին օգներ, գյումրեցիները չէին ասի՞՝ հորդ ու տղուդ բռնել տվեցին, դու էլ իրենց քաղաքապետ դարձրեցի՞ր»․ պատգամավոր

Aravot.am-ն Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ կշարունակվե՞ն մանդատագողության փորձերը Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցություններիից, հատկապես ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ իշխանությունները պատրաստ են ճնշումների ներքո ավագանու երկու կին անդամների մանդատազրկելու կամ նրանց իրենց կողմը գրավելու։ Պատգամավորն ասաց․ «Չեմ կարող հստակ ասել, բայց մեր դաշինքի քայլը բավական լուրջ ազդակ է, մյուս թիմերի համար եղավ

«Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք»․ Ադրբեջանում առաջին դասարանցիների համար պարտադիր երկու հանդեսներից մեկը

 Իրանագետ Արտյոմ Տոնոյանի Caspian frontiers տելեգրամյան ալիքից. Ադրբեջանում արդեն մոտավորապես 20 տարի դպրոցներում առաջին դասարանցիների համար պարտադիր է երկու հանդես։ Հանդեսներից մեկը այսպես կոչված «այբբենարանի հանդեսն» է։ Մյուսը, որ նույնպես պարտադիր պիտի լինի և յուրաքանչյուր մանկան համար դառնա հուշ, Հեյդար Ալիևին նվիրված հանդեսն է, որը կոչվում է «Հեյդար պապի թոռնիկներն ենք մենք» (Heydər babanın nəvələriyik)։

Լիլիթ Աղեկյանին բերման են ենթարկել հենց գիշերազգեստով ու հողաթափերով․ սա առաջին հերթին Աննա Վարդապետյանի, Սրբուհի Գալյանի ու Անահիտ Մանասյանի ամոթն է․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ այցելել ենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, տեսակցել օրերս նախ ձերբակալված, այնուհետեւ մեկ ամսով կալանավորված գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Այն, ինչ տեսանք եւ լսեցինք, չի կարող տեղավորվել մարդկային բանականության սահմաններում։ Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակիցներ ներխուժում են Լիլիթի

Արցախյան ժենգյալով հաց, խաշիլ, գաթա ու փախլավա պատրաստելու հմտությունները սիրով փոխանցվեցին ցանկացողներին․ «Ապառաժ»

Երկու օր շարունակ Երևանի LOFT-ը արցախաբույր էր շնչում։ «Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն» ՀԿ-ն, որն Արցախի տեղահանությունից հետո իր «Վերածնունդ» ծրագրի շրջանակներում տեղահանված արցախցի մի շարք կանանց հնարավորություն է տվել ձեռք բերել նոր հմտություններ և հաջողությունների հասնել, կրկին ծրագիր իրականացրեց։ Մեկամսյա այս ծրագրում ընդգրկված են ինչպես ՀԿ-ի շահառուները, այնպես էլ արցախցի շնորհաշատ այլ կանայք։ ՀԿ-ի նախաձեռնող

«Վարդան Ղուկասյանը միանձնյա ընտրված քաղաքապետ չէ, որ Գյումրի քաղաքում ինչ ուզի, անի»․ Մարտուն Գրիգորյան

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները չեն մարսում իրենց պարտությունը Գյումրիում։ «Հասկանալի է, չեն մարսում, բայց պիտի հաշվի նստեն գյումրեցների, ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, ամեն դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» չուզող ժողովուրդը Գյումրիում ավելին է․ 47 հազար մարդ մասնակցել է ընտրություններին, 47 հազարից 17 հազարը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մնացածը

Անդրադարձ է կատարվել Ֆարս նահանգի հետ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին

Շիրազ աշխատանքային այցի շրջանակում դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆարս նահանգի հետ տնտեսական, զբոսաշրջային, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Կողմերը կարևորել են ապակենտրոնացված փոխգործակցությունը՝ այդ ուղղությամբ նախանշելով համագործակցային մի շարք ծրագրեր: ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«2020 թվականի պատերազմից հետո սկսեցի այլ կերպ նայել կյանքին, իսկ երկրորդ անգամ կտրուկ հասունացա 2023 թվականի պատերազմի ժամանակ». Նարե Առուշանյան

Ստեփանակերտցի 17-ամյա Նարե Առուշանյանն իր լուսանկարչական աշխատանքների առաջին ցուցադրությունը ունեցավ Երեւանում: Նա շուրջ 150 հազար արցախցիների հետ մահվան սպառնալիքի տակ հարկադրված է եղել լքել հազարամյա իր պապական բնօրրանը: Երեւանում Նարեն ուսումը շարունակում է Ավետիսյան դպրոցում: Տնօրեն Մելանյա Գեղամյանը Նարեի մասին ասաց. «Երբ Նարեն եկավ, շատ տխուր էին նրա աչուկները: Այդպես էլ 40-ից ավելի աշակերտները շատ-շատ

Պայթյունի ահազանգ ավտոմեքենայում

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝

Աշխատանքից ազատում են Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին, բարեկամներին ու ընկերներին

Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց, որ իշխանությունները և նրանց տեղի ներկայացուցիչները, չհամակերպվելով Գյումրիում իրենց պարտության հետ, չեն հանդարտվում, առիթը բաց չեն թողնում խառնակչություններ անելու, թշնամություն հրահրելու։ «Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում իշխանություն է կազմել երեք քաղաքական ուժերի աջակցությամբ, ես իմ հայտարարության տեքստում մանրամասն ներկայացրել եմ, չկա կարիքը դրա մասին հիմա նորից խոսելու, այդ ամենով

Նիկոլ Փաշինյանը խոսել է ամենատարբեր ոլորտներում «ինչպես գործել» իմանալու մասին

2024 թվականի հոկտեմբերին ինքնաբուխ կերպով մեկնարկած «Կրթվելը նորաձև է» շարժումը վաղուց արդեն վերածվել է կրթվելու անհագ ցանկությամբ լցված անհատների համախմբման: Այսօր Շարժման հերթական կանգառը Կապան քաղաքն էր։ Հանդիպմանը ներկա էր շուրջ 700 մարդ, ինչը վկայում է թե՛ շարժման ընկալման խորացման, թե՛ Սյունիքի մարզի քաղաքացիների հետաքրքրվածության մասին։ Միջոցառումը բացեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր

Արդյո՞ք այլեւս բոլոր հիվանդությունների դեմ անալգին չեն տալիս․ ի՞նչ է փոխվել քրեակատարողական հիմնարկների բուժմասերում (ֆոտոշարք)

Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորված անձանց  բժշկական սպասարկումն իրականացնում է առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը: 2018թ․-ից հիմնադրված ՊՈԱԿ-ն արդարադատության նախարարության ենթակայությամբ էր, իսկ  կառավարության 2023թ․ ապրիլի 27-ի որոշմամբ քրեակատարողական բժշկության կենտրոնը անցավ առողջապահության նախարարությանը։ Պատիժ կրող  անձանց պատմելով՝ փոփոխությունից հետո քրեակատարողական հիմնարկի պետը  ոչ մի իրավասություն չունի բուժաշխատողների նկատմամբ։ «Նախկինում առողջական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել

19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր

Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը: ՀՀ ԿԳՄՍՆ

Բաքուն սպասում է, որ Ռուսաստանն ավարտի ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը

Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են.  «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», – ասել է Ջեհյուն Բայրամովը: Օրերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաև այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել Երկրորդ

Վեհափառ Հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրեց համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։ Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու

ԱԳՆ-ն կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031