Օրվա լրահոսը
ՀՀ նախագահ. Հայկական կողմն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել մոնիտորինգի հաստատումից հետո (Տեսանյութ). Panorama.am
Վիեննայում նախօրեին կայացած հանդիպման ընթացքում հայկական կողմն առաջարկել է, որպեսզի բարձր մակարդակով հաջորդ հանդիպումը կայանա շփման գծում համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատումից հետո: Այս մասին Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Խոսակցություն գնաց այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել: Եվ մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք. քանի որ խոսքը
Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը կավելացնեն բեռնափոխադրումների ծավալները. Sputnik
Վրաստանը, Ադրբեջանն ու Ղազախստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ավելացնել Տրանսկասպյան միջազգային ուղիով անցնող բեռնափոխադրումների ծավալները։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական տարբերակը։ Երեք երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման մասին պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ հայտնել է «Ադրբեջանի երկաթգծերի» մամուլի քարտուղար Նադիր Ազմամեդովը։ 2016թ. ապրիլին երեք երկրների երկաթգծային կազմակերպությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որի
Լարիսա Ալավերդյան. «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ու միայն Արցախի ընդգրկումով»
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից այդպես էլ չի հասկացել այն` ինչ է նշանակում, թե հունիսին երկու նախագահների հանդիպում է նախատեսվում, որի նպատակն է ապագայում հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունները: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պողոսյանը դրական համարեց այն, որ առաջին անգամ ադրբեջանական կայքերը հղում են կատարում հայկական
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ընտրական օրենսգրքի նախագիծը
Ընտրական օրենսգրքի նախագիծը քվեարկության դրվեց նախ առաջին ընթերցմամբ, ապա՝ երկրորդ
Պյոտր Պորոշենկոն Ջամալային Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում է շնորհել եւ նոր աշխատանք է առաջարկել
Ուկրաինայի նախագահը Twitter-ի իր էջում գրել է, թե «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի հաղթող Սուսաննա Ջամալադինովային ուզում է տեսնել որպես UNICEF-ի խաղաղության դեսպան: Այդ նպատակով նա Ուկրաինայի արտաքին քաղաքականության գերատեսչությանը հանձնարարել է ՄՕԿ-ի մանկական բարեգործական այդ կազմակերպության առջեւ երգչուհուն «UNICEF-ի բարի կամքի դեսպանի» կոչում շնորհելու հարց դնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Պյոտր Պորոշենկոյի Twitter-յան էջի
Մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում. «Ժողովուրդ»
Օրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու– ֊,բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների՝ Արման Հովհաննիսյանի եւ. Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»)։ Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը։ Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու՝ Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. carnegie.ru
Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը ծավալուն հոդված է հեղինակել, որը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Իր հեղինակած վերլուծականում հոդվածագիրը խոսում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի մասին, բարձրացնելով հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Մարկեդոնովի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը բարձրացնելը դեռևս չի նշանակում ճանաչել Լեռնային Ղարաբաղն իրավաբանորեն։ Դա ավելի
Պլանային ջրանջատում Երևանի մի շարք վարչական շրջաններում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: • Նոր Նորք վարչական շրջանի` 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածների, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Դավիթ-Բեկի փողոցի, • Ավան վարչական շրջանի, • Նորք-Մարաշ վարչական շրջանի, •
Վարույթ է ընդունվել նախկին ոստիկանի կողմից ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ քրեական գործը
ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լևոն Ա.-ի տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լևոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի և Սամվել Հ.-ի վրա՝
Ի՞նչ ցուցմունք է տվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»
Անի Հովհաննիսյանն իրավապահներին հայտնել է, որ որեւէ պաշտոնյայի, կամ այսպես ասած՝ պատվիրատուի մասին չգիտի, քանի որ այն, ինչ ասում են, սուտ է։
Ադրբեջանին որակազրկեցին եւ հեռացրին. «Հայկական ժամանակ»
Ադրբեջանի կունգ-ֆուի ֆեդերացիան ոչ մարզական պահվածքի համար Եվրոպայի առաջնությունում որակազրկվելուց հետո հեռացվել է նաեւ Եվրոպայի կունգ-ֆուի ֆեդերացիայից։ Ինչպես հայտնի է, մայիսի 12-15-ը Լվովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ մենամարտի ժամանակ (մայիսի 13-ին), երբ պարզ է դարձել, որ 70 կգ քաշային Դավիթ Պետրոսյանը հաղթում է ադրբեջանցի մրցակցին, վերջինիս մարտավկան եւ մի շարք կողմնակիցներ մահակներով ռինգում հարձակվել
Մանվել Գրիգորյանի հայհոյանքի վերաբերյալ հայտարարության մասին. «Տհաճը ոչ թե ասողն է, այլ անողը»
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը կարծում է, Վահան Բադասյան-Մանվել Գրիգորյան հեռակա բանավեճում ոչ թե մեղավորը խնդիրը բարձրացնողն է, այլ կատարողը: Հիշեցնենք, որ Արցախի հերոս հրամանատար Վահան Բադասյանը պատմել էր, թե ինչպես է գեներալ Մանվելը հայհոյել զինվորներին Հադրութում, երբ ճանապարհը նեղ է եղել ու չի կարողացել իր ողջ շքախմբով լայն ճանապարհով անցնել: «Հայելի» ակումբում
Հայաստանի շախմատիստները Կոսովոյում հավասար ելույթներ են ունենում
Կոսովոյի Գժակովա քաղաքում շարունակվող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում հինգերորդ տուրից հետո Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը (նկարում), Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը վաստակել են 3,5-ական միավոր: Նրանցից կես քայլ ետ են մնում Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chess-news.ru-ի
Անջելինա Ջոլի. Փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը դադարել է աշխատել. BBC
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին խոսել է Եվրոպայի և Մերձավոր արևելքի ամենալուրջ խնդիրներից մեկը համարվող փախստականների խնդրի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական BBC-ն։ Արտահայտվելով վերը նշված թեմայի վերաբերյալ՝ Անջելինա Ջոլին ասել է, որ փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մեխանիզմը դադարել է աշխատել։ Նրա կարծիքով. «հակամարտությունների թիվը և արտագաղթի մասշտաբները այնքան
Բժիշկների գրանցած հերթական արդյունքը. մասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը
62-ամյա Ա.Ս.-ն չէր կարող պատկերացնել, որ ձայնի խզվածությունը ոչ թե մրսածության կարճատև հետևանք է, այլ ծանր հիվանդության նախանշան: Երկու ժամ տևողությամբ վիրահատության շնորհիվ այսօր մասամբ վերականգնվել է 62-ամյա կնոջ ձայնը, ինչպես նաև ազատ է շնչառության բնականոն ճանապարհը: Այս վիրահատական միջամտության առանձնահատկությունն այն է, որ կոկորդի չարորակ նորագոյացությունը հիմնականում հանդիպում է ծխախոտի օգտագործումը չարաշահող 90% տղամարդկանց
«Թող իմ մինուճար տղան վերջին զոհը լինի» (Ֆոտոշարք)
Վայքի սահմանապահ դիրքերում զոհված Արամի հարազատները խաղաղություն են ուզում Մայիսի 14-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցի կողմից Վայք-Նախիջեւան սահմանին սպանված Արամ Օհանյանի հուղարկավորությունն էր երեկ: Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի Սուրբ Աստվածածին մատուռի բակում Արամին ծանոթ-անծանոթ եկել էին հրաժեշտ տալու, բոլորն էին սգում ու ափսոսանք հայտնում, որ էլի մի հայորդու հողին են հանձնում, մի ընտանիք ու մի
Գոհ չե՛նք արդիւնքէն. Asbarez
Անցեալ Շաբաթ օր, Հայաստան Հիմնադրամը Լոս Անճելըսի մէջ կազմակերպած էր հեռատեսիլային վեցժամեայ հանգանակային արշաւ մը, որուն աւարտին յայտարարուած արդիւնքը՝ 1,102,357 տոլար (300,000ը Ֆրանսայէն հաւաքուած, 100,000ը՝ Արեւելեան Ամերիկայէն, իսկ 100,000 նուիրուած էր յայտնի ազգային բարերար Վահէ Կարապետեանի կողմէ), քառօրեայ պատերազմէն ետք ստեղծուած մթնոլորտին եւ Արցախի ու Հայոց Բանակի անմիջական կարիքներուն մասին մեր իրազեկութեան պարտադրած լրջութեան չի
Կոռուպցիայի պատճառով մենք կորցնում ենք շատ ավելի մեծ գումար, քան հատկացնում ենք որեւէ ոլորտի, այդ թվում՝ պաշտպանությանը. «Հայկական ժամանակ»
Հայաստանի համախառն ներքին արդյունքը վերջին տարիներին տատանվում է 10-11 միլիարդ դոլարի սահմաններում։ Մեր ՀՆԱ-ի 5-7 տոկոսը կազմում է 500-700 միլիոն դոլար։ Այլ կերպ ասած, տարեկան մեր տնտեսությունը կոռուպցիայի պատճառով կորցնում է 500– 700 միլիոն դոլար։ Հավանակա՞ն է սա արդյոք։ Նշենք, որ սա շատ ավելի համեստ գումար է, քան Հայաստանին վերաբերող այլ ուսումնասիրություններով պարզված ցուցանիշները։ Երկու
Միջազգային մամուլի արձագանքները Վիեննայի հանդիպմանը
2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքականության ղեկավարների և համանախագահների մասնակցությամբ, կայացավ հանդիպում, որն առաջինն էր 2016թ. ապրիլին հակամարտ կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։ Վիեննայի հանդիպումը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է, որոնք մի շարք անդրադարձներ են կատարել այդ թեմայի վերաբերյալ։ Իր ծավալուն
ՀՀ բնապահպանության նախարարությունը ողջունում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությունը
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները մայիսի 14-ին միացել են բնապահպանական հասարակական կազմակերպությունների և բնապահպան-ակտիվիստների նախաձեռնած Սևանա լճի ափամերձ հատվածների աղբի մաքրման աշխատանքներին: Բնապահպանության նախարարության աշխատակազմի և նրա տարածքային ստորաբաժանումների մոտ 80 աշխատակից` նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ աղբից մաքրել են Սևանա լճի արևելյան ափի` գերատեսչությանը հատկացված հատվածը: Մաքրման աշխատանքներին մասնակցել են նախաձեռնությանն արձագանքած հասարակական կազմակերպությունների, դպրոցների, միջազգային
Գիսանե Պալյան. «Եվրատեսիլի» կազմակերպիչները, պահանջելով չքաղաքականացնել իրենց մրցույթը, հենց իրենք են քաղաքականացնում. «Հրապարակ»
Երաժիշտ Գիսանե Պալյանի կարծիքով, գաղտնիք չէ, որ «Եվրատեսիլը» բավականին քաղաքականացված մրցույթ է, եւ ամեն տարի մի խնդիր է վերցվում, ու, ըստ դրա, մի երկրի է հաղթանակ տրվում։ «Ինձ համար պարադոքսը նրանում է, որ իրենք՝ «Եվրատեսիլի» կազմակերպիչները, պահանջելով չքաղաքականացնել իրենց մրցույթը, հենց իրենք են քաղաքականացնում, այսինքն՝ քաղաքական դիտարկումներից ելնելով, հաղթանակը շնորհվում է այս կամ այն երգին»,-
Հաղթել է, բայց օլիմպիական վարկանիշ առայժմ չի նվաճել
Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականի անդամ, եռացատկորդ Լեւոն Աղասյանը Աթենքում մասնակցել է միջազգային վարկանիշային մրցաշարի, որտեղ ցատկել է 16,16 մետր արդյունք, գրավել առաջին տեղը, սակայն Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշ չի նվաճել: Ուղեգրի համար պահանջվում էր ցույց տալ 16,85 մետր: Մեր կանանց հավաքականի առաջատար Ամալյա Շառոյանը, որը վերջին շրջանում վազքային ձեւերից տեղափոխվել է հեռացատկ,
Լավրովը բացահայտում է Վիեննայի հանդիպման արդյունքները. Հայաստանն ու Ադրբեջանը տրամադրված են փոխզիջումների ԼՂ հարցում. (Տեսանյութ). «ՌԻԱ»
2016թ. մայիսի 16-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, համանախագահների և համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ, հանդիպեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու երկրների նախագահների միջև հանդիպումն առաջինն էր 2016թ. ապրիլի սկզբին կողմերի միջև տեղի ունեցած ռազմական բախումներից հետո։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Վիեննայում` բոլորը մեկ սենյակում
«Սմերչ» ու «Սոլնցեպյոկ» կիրառելուց հետո Ալիեւը պատրաստակամություն հայտնեց շարունակել բանակցությունները
Վեց տարում ստվերային տնտեսությունը զգալի աճել է. «Հրապարակ»
2014թ. մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խոշոր գործարարներին եւ ասաց, որ անհրաժեշտ է աշխատել թափանցիկ եւ օրենքի շրջանակում։ Մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ տվեց բոլորին, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատին՝ ստվերից դուրս գալու համար։ Խոշոր բիզնեսմենի համարում ունեցող Գագիկ Խաչատրյանն էլ երկու ամիս անց՝ հուլիսի 1-ից հետո հայտարարեց, թե այն տնտեսվարողների հանդեպ, որոնք ինքնուրույն ստվերից
Վիեննայի մաքոքը պտտվեց, իսկ հարցերը սպասում են պատասխանի. «Ժամանակ»
Վիեննայում երեկ տեղի ունեցան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Սարգսյան-Ալիև հանդիպումն ու դրան նախորդած մի քանի այլ աշխատանքային հանդիպումները միջնորդների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև՝ արդեն առանձին ֆորմատներով: Մայիսի 16-ին տեղի ունեցած բանակցությունները հաջորդեցին ապրիլյան պատերազմական սրացումներին, Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիային: Ալիևի հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունեցել ոչ միայն համանախագահների, այլ նաև
Զուտ քաղաքական ընտրություն
Ի տարբերություն Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնության` ես կարծում եմ, որ լրագրությունը «ճշմարտությունը բացահայտելու», ինչ-որ բանի դեմ կամ նույնիսկ՝ հանուն ինչ-որ բանի «պայքարելու» գործիք չէ: Դա աղբյուրների վրա հիմնված տեղեկատվության փոխանցում է. որքան շատ են աղբյուրները, այնքան արժանահավատ է տեղեկատվությունը: Եթե ոչ մի աղբյուր չկա (ինչպես աշխատում են մի քանի տասնյակ կայքեր, ինչպես նաեւ ֆեյսբուքյան «ստատուսագիրներ»
ՀՀ ՊՆ. Առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից (30 արկ), 60 միլիմետրանոց ականանետերից (16
Հայազգի սոպրանոն դարձավ Միջազգային օպերային մրցույթի մրցանակակիր. TACC
Լոնդոնում կայացած օպերային «Օսկար» համարվող մրցանակաբաշխությունում Լիտվան ներկայացնող հայուհին դարձել է «Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգի հաղթող:


















































