Օրվա լրահոսը
Մայրաքաղաքում գույքագրվել է 510 վթարային ծառ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է ընթացքն ու հատկապես կատարվող աշխատանքների որակը ևս պահել մշտական խիստ վերահսկողության տակ: Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման և ծաղկապատման
Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Վահե Էնֆիաջյանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 16-ին Ուսանողների եւ երիտասարդների օրվա կապակցությամբ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Շնորհավորելով Վահե Էնֆիաջյանին պարգեւատրման կապակցությամբ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ երիտասարդական կառույցների հետ աշխատանքում: ՀՀ ԱԺ
Նամակ. Եղվարդ գյուղից հայտնաբերված եզակի գանձերի համար օրենքով պետք է փոխհատուցեն
«Առավոտն» արդեն անդրադարձել է Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում Վանի թագավորության ժամանակաշրջանի արժեքավոր գտածոների հայտնաբերելու պատմությանը: Հայտնաբերողի՝ Սեւակ Սաֆարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ: Սեւակ Սաֆարյանն այժմ «Առավոտին է դիմել նոր նամակով, որում մասնավորապես պնդում է. «Գանձերը Երևան տեղափոխելու
Հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզում անչափահասի ինքնասպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։ 2016 թվականի մայիսի 14-ին իրենց տան տանիքում հայտնաբերվել է 2000 թվականի հունիսին ծնված աղջկա դիակը՝ կախված: Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպան է եղել 2016 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 10-ի սահմաններում, տան տանիքում փայտից պարանով կախվելու միջոցով: Դեպքի առթիվ
Ո՞ւր են «խրամատը» պահողները. Ընտրական օրենսգրքի քննարկումը՝ ԱԺ դատարկ դահլիճում (Տեսանյութ)
Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իր էլեկտրոնային փոստում քանի՞ նամակ է ստացել այս պահի դրությամբ: Նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ չգիտեմ, որովհետեւ անընդհատ ստանում ենք»: Մեր հարցին՝ շաբաթ օրը քննարկում է եղել, ի՞նչ եզրահանգման եք եկել՝ նա պատասխանեց՝ փակ քննարկում է եղել: Դիտարկմանը՝ հասարակության 99 տոկոսը չի հավատում կոռուպցիայի դեմ պայքարի
Ռուսաստանի թեթեւ աթլետները չեն մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին
Բրիտանական The Times հրատարակությունը, վկայակոչելով Թեթեւ աթլետիկայի միջազգային կազմակերպության երեք ներկայացուցիչների, որոնց ով լինելը չի հրապարակում, գրել է, թե Ռուսաստանի թեթեւ աթլետները չեն կարողանալու մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, քանի որ IAAF-ը մոտակա ժամանակներս չի վերականգնելու Թեթեւ աթլետիկայի համառուսական ֆեդերացիայի անդամակցությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչպես կանխել ահագնացող արտագաղթը
Վերջին տարիներին Հայաստանում բարձրացել եւ շարունակում են բարձրանալ բնակչության կենսական նվազագույն պահանջներն ապահովող ապրանքների սակագները, ինչպես` գազի, էլէեկտրականության, ջրի, բնակարանային վարձի, նաեւ հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի եւ այլ մթերքների գները: Այս հանգամանքը, բնականաբար, մեծապես ազդել եւ ազդում է մեր հասարակության գրեթե բոլոր խավերի ապրելակերպի վրա: Սակայն միայն գների բարձրացումը եւ նրա հետեւանքները չեն, որ հուզում են
«Բանակի մասին «ճոռոմ-ճոռոմ» խոսացողները շատացել են». Հարություն Մեսրոբյան
Ըստ կառավարման փորձագետի` գրանտակերները եւս իբր թե «դոշ» են տալիս բանակի համար
Դավիթ Հարությունյան. «Կոնսենսուսի պարագայում մենք կնախաձեռնենք արտահերթ նստաշրջան» (Տեսանյութ)
Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ արտահերթ նստաշրջանի դեպքում կքննարկվեն պատգամավորների ուշացումով ներկայացրած առաջարկությունները
«Եթե Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ակտիվին «հավաքած»` թողնի-գնա, ի՞նչ ենք անելու». Հրանուշ Խառատյան
Ըստ ազգագրագետի` հանրությունը չգիտի Արցախի խնդրի շուրջ ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշումը
Կորդեբալետի արտիստին նկատել են «դրսում» եւ «ներսում»
Հայ եւ համաշխարհային բալետի պատմությանը ծանոթանալիս, տեսնում ենք, որ այս ոլորտի աստղերի գերակշիռ մասը արտիստական գործունեությունը սկսել է կորդեբալետից: Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակակեմիական թատրոնում Խաչատրյանի «Սպարտակ» բալետի փորձերն անցկացնող անվանի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչի ասիստենտ, Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Ռուսլան Պրոնինը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Երեւանի թատրոնի կորդեբալետի մեկ-երկու
Քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի հաղորդման մեջ նշված հանգամանքները
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ հիշյալ հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողները,
Ընտրական օրենսգրքի նախագծերի փաթեթները կքննարկվեն հատուկ ընթացակարգով (Տեսանյութ)
Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը անհնար են համարում 24 ժամյա ռեժիմով աշխատանքը
«Վահան Բադասյանը պետք է պատասխան տա իր խոսքերի համար». ՀՀԿ-ի արձագանքը՝ գեներալ Մանվելի մասին քննադատությանը (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանը, հեչ բան չի՞ արել: Էս որ հավաքվել եք, ասում եք՝ Մանվել Գրիգորյանը ինչ-որ մեկին հայհոյել է, լավ բան չի՞ արել հեչ Մանվել Գրիգորյանը: Լավը ասեք, ո՞ր մեկդ եք լավն ասել: Մի հատ գնացեք ուսումնասիրեք Մանվել Գրիգորյանի առօրյան՝ այս քառօրյա պատերազմից հետո:
Մեր երիտասարդներն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ գիտելիքը նորովի է արժևորվում. Լ. Մկրտչյան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանի շնորհավորական խոսքը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
Հայաստանի բասկետբոլիստները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Առավոտի» հետ հարցազրույցներից մեկում ասել էր, որ մարզաձեւը վերջին տարիներին հանրապետությունում զգալի առաջընթաց է ապրել եւ արդեն ժամանակն է նաեւ միջազգային ասպարեզներում ավելի բարձր արդյունքներ արձանագրելու: Բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականի համար նպատակն իրականություն դարձնելու առաջին առիթը, թերեւս, լինելու է հունիսի 28-ից հուլիսի 3-ը Քիշնեւում (Մոլդովա) կայանալիք
Տարեկան հաշվետվությունների քննարկում ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 16-ի տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին գլխադասային հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը: Պետական բյուջեի 2015թ. կատարողական հաշվետվություններով հանդես են եկել առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները: ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ներկայացրել է ոլորտի 2015թ.-ի կատարողականը,
Արցախը ճանաչելու մասին նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում (Տեսանյութ)
Քվեարկությանը չմասնակցեցին Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ը, «Օրինաց երկիրը»
Ադրբեջանի ՊՆ նախարար. Մենք անպայման կազատագրենք բռնազավթված տարածքները. «ՌԻԱ»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հերթական ռազմատենչ հայտարարություններն է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այս պահին Վիեննայում են, որտեղ սպասվում են բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմայով, բայց Ավստրիայի մայրաքաղաքում ծավալվող իրադարձություններն էլ չեն զսպել Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության
Անուշ Գրիգորյանն ու Աշխեն Հովհաննիսյանը մեկնում են օլիմպիական ուղեգրեր նվաճելու
Հայաստանի բռնցքամարտի կանանց ազգային հավաքականի անդամներ, աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 60 կգ քաշային Աշխեն Հովհաննիսյանը մայիսի 15-ին մեկնում են Աստանա՝ մասնակցելու կանանց աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Հարություն Նազարյանը նշել է, որ աղջիկները լավ մարզավիճակում են, տրամադրված՝ մարտական: Կանանց հավաքականը համատեղ մարզվում է տղաների ընտրանու հետ, ինչը լավ արդյունք
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 17-18-ը, 20-ին շրջանների մեծ մասում, 19-ին և 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը, 21-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում՝
«Պատերազմի վերսկսումն ամենահնարավոր սցենարն եմ համարում». «Ա1+» (տեսանյութ)
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ Սարգսյան-Ալիև հանդիպումն ուղղված է Հայաստանի՝ Ադրբեջանի առջև առաջ քաշված նախապայմանների հարցի քննարկմանը։ «Վիեննայի հանդիպումն ընդամենը քննարկում է։ Կարծում եմ, որ հիմա որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորություն չկա։ Իսկ բանակցությունների վերսկսման մասին դեռ ոչ ոք չի խոսում։ Սա մեզ համար լավ հնարավորություն է, քանի դեռ երեք Արտգործնախարարներն են այնտեղ, մեր մոտեցումներն ավելի
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ինչպես տեղեկացրել էինք` ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Մայիսի 15-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության ծառայողները Ն. Մարգարյանին Երևան քաղաքի «Կասկադ»
«Հերի՛ք է, ես ձեր աշակերտը չեմ, շոու բիզնեսի ներկայացուցիչը դո՛ւք եք». Փոստանջյանը բորբոքվեց (Տեսանյութ)
Փոստանջյանը քննադատեց՝ հենց Լավրովն ասաց չպետք է ճանաչեք, սկսեցին հայտարարել, որ չենք ճանաչելու: Հերի՛ք է, պետք է որոշում կայացնեն ՀՀ եւ ԼՂՀ մայրաքաղաքները, ոչ թե այլ մայրաքաղաքները մեր տեղը որոշում պետք է կայացնեն:
Լեւոն Զուրաբյան. Եթե արտահերթ նիստ չգումարվի, ՀԱԿ-ը կբոյկոտի ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցումը
Էդուարդ Շարմազանով. «Մենք դեռ մեր խոսքը կասենք»
Ազերի ծերունին պահած զենքերը տվել է Վարդանին. «Այս զենքերը ոչ թե մերոնց, այլ ձե՛զ է արժան ունենալ»
«Այս մանկանը կարգին մարդ դաստիարակեք, որ չհարձակվի մեր երկրի վրա, եթե ոչ, միեւնույն է, իմ երեխան կհասցնի նրա դեմ պայքարել ու հաղթանակ տանել» Դուշման Վարդանը 90-ականներին Արցախ էր գնացել համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսից` ուսումը թողնելով։ Այսինքն թե՝ լեգենդար Դուշման Վարդանն այլ մեկը չէր, եթե ոչ մեր հայրենիքի վաղվա լուրջ մտավորականներից։ – Իմ պատերազմում մայրեր
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը և «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնը միանում են Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միանում է «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին: Մայիսի 18-ին ժամը 09.00-ից մինչև 18.00-ն և մայիսի 21-ին ժամը 09.00-ից մինչև 24.00-ն Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի դռները բաց կլինեն քաղաքացիների առջև: Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը` սկսած առաջին հայկական դրամներից (Ծոփք, Կոմմագենե, Արտաշեսյան տոհմի մետաղադրամներ)
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանի սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։ 14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը: Նույն օրը՝ ժամը
Շավարշ Քոչարյանն ասաց՝ հիմա դեմ ենք ճանաչմանը, Բագրատյանը զգուշացրեց՝ մենք կարող ենք քաշվել (Տեսանյութ)
Ի վերջո, հանձնաժողովում Արցախի հանրապետությունը ճանաչելու հարցը դրվեց քվեարկության, Կողմ քվեարկեց միայն Թեւան Պողոսյանը, դեմ՝ միայն Համլետ Հարությունյանը:
Պլանային ջրանջատում Արարատի մարզում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ


















































