Օրվա լրահոսը
Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արա Պապյան. «Ադրբեջանի հետ հանդիպման գնալն արդեն իսկ մեծ զիջում էր»
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով` այսօր Վիեննայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունք չի տա: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Պապյանը նկատեց, թե հանդիպման գնալն արդեն իսկ զիջում էր. «Ամենայն հավանականությամբ, Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա, բայց արդյունք չեմ կարծում՝ լինի։ Ասեմ նաև, որ մեծ զիջում է այդ հանդիպմանը գնալը»: Արա Պապյանը շեշտեց,
Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագծերից մեկը, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Լեւոն Զուրաբյան. ՀԱԿ-ի առաջարկությունները չեն քննարկվել (Տեսանյութ)
Լեւոն Զուրաբյանը առաջարկում է, որ հրապարակային երաշխիքներ տրվեն, որ օրենքի ընդունումից հետո կանցկացվի արտահերթ նիստ
Ընտրական հանձնաժողովի նախագահը տուգանվեց մեկ միլիոն դրամով
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը օրինախախտում թույլ տված ևս մեկ քաղաքացի տուգանվեց
Կրեմլը չի մեկնաբանում Եվրատեսիլ-2016-ի արդյունքները. «ՌԻԱ»
Եվրատեսիլ-2016 երգի միջազգային մրցույթում Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի կատարած «1944» անվամբ երգը հաղթող ճանաչվելուց հետո այս իրադարձությունը բուռն քննարկման նյութ է դարձել Ռուսաստանի ու Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ջամալայի հաղթանակից հետո Եվրատեսիլ-2017 երգի մրցույթը պետք է տեղի ունենա Ուկրաինայում, և արդեն հիմիկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել, թե կոնկրետ
«Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ ղարաբաղցի տեսել». Փոստանջյանը, Բագրատյանն ու Ալեքսանդր Արզումանյանը վիճեցին (Տեսանյութ)
Արզումանյանն ասաց՝ ԼՂՀ հարցը լուծում չունի, հավերժ կշարունակվի այս վիճակը: Զարուհի Փոստանջյան էլ բորբոքվեց. «Հավերժ մեր 20-ամյա երեխաների հաշվին Սերժ Սարգսյանի իշխանությունը գործի հավերժ, հավերժ գնա կազինո»:
«Բարեւ Երեւան». Քաղաքապետարանը մոռացել է Երևանի ավագանու ընդունած որոշման մասին
Ս.թ. մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից և նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Ստիպված եմ հիշեցնել շատ կարևոր երկու փաստաթուղթ, որոնցով Երևանում պարզապես արգելվում է նման
Թեժ քննարկում ԱԺ-ում՝ հողերի վերադարձման մասին. ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցն է քննարկվում (Տեսանյութ)
Հրանտ Բագրատյանը հիշեցրեց՝ ասում եք՝ հող չենք հանձնում, ո՞վ ասաց, մոռացե՞լ եք, որ 3 շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը, երբ ղեկավարությունը խեղճացել էր, երբ մի քիչ տեղյակ չէր, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, խեղճացել էր եւ բաց թողեց իր շուրթերից այն, որ Կազանում 2011-ին համաձայնվել ենք տալ տարածքներ, նաեւ Ղարաբաղի տարածքում այլ ռազմական ուժեր տեղադրելուն եք համաձայնվել:
Ադրբեջանը նավթ ունի, իսկ մե՞նք…
Մենք նավթ չունենք, բայց ունենք մշակույթ, ընդ որում՝ բավական երեւելի մշակույթ: Խաչատրյան, Ազնավուր, Սարյան, Սարոյան եւ շատ ուրիշներ: Շնորհալուց, Նարեկացուց ու Քուչակից սկսած եւ շատ ուրիշ շնորհալիներով վերջացրած: Ընդ որում՝ մենք ոչ միայն մշակույթ ստեղծող, այլեւ ուրիշների ստեղծած մշակույթը գնահատող ու արժեւորող ժողովուրդ ենք: Վերջերս ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանն էլ նշեց ու շեշտեց, որ
Քարոզչական ճակատում հաջողությունների հասնելու համար Ադրբեջանը սկսել է օգտագործել ձիերին. Horseandhound.co.uk
Լեռնային Ղարաբաղի հակամարտության քարոզչական շրջանակներում հաջողությունների հասնելու համար Ադրբեջանը գործի է դրել ձիերին։ Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ձիերի արկածների մասին գրում է Horseandhound.co.uk կայքը։ Բանն այն է, որ 2016թ. մայիսի 12-15-ը Մեծ Բրիտանիայում անցկացվել է Royal Windsor Horse Show ամենամյա ցուցադրությունը, որի ընթացքում սովորաբար ցուցադրվում են շուրջ 3500 ցեղատեսակի ձիեր։ Օգտվելով այս առիթից՝ Ադրբեջանը, որոշել է
Շվեդիայի Հայ դատը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալուն. Artsakhpress.am
Շվեդիայի Հայ դատի հանձնախումբը հետամուտ է լինելու Ադրբեջանի գործողություններին արժանի գնահատական տալու հարցում:
ԵՎՐՈ-2016. Մերոնք հայրենիք վերադարձան 8 մեդալով
Ս. թ. մայիսի 12-ից 16-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի առաջնությունը, որին Հայաստանը ներկայացավ իր ուժեղագույն մարզիկներով: Մրցումային առաջին իսկ օրը 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը /ք. Վանաձոր/, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը,եզրափակիչ պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սորոնկովին՝ արժանանալով արծաթե մեդալի: 90 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ
Երևանում անցկացվեց ArmBigData մրցույթ-հեքեթոնը
Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքեթոնը, որն այս տարի նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը։ Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ՙԵրևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնե ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել,
«Առաքելություն» կուսակցության առաջարկները կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ
«Առաքելություն» կուսակցությունը բազմիցս հայտնել է իր մտախոհությունը կոռուպցիայի մակարդակի, ստվերային տնտեսության ծավալների վերաբերյալ` փաստելով, որ կառավարության գործունեությունը չի նպաստում նշված խնդիրների լուծմանը: Կառավարություն կողմից իրականացվող միջոցառումները կրում են հիմնականում մակերեսային բնույթ` հաճախ էլ ավելի մեծացնելով առկա խնդիրները: Կուսակցությունը, վերահաստատելով իր կողմից պարբերաբար ներկայացվող առաջարկները տնտեսության առկա խնդիրների վերաբերյալ, կրկին անգամ ներկայացնում է կոռուպցիայի, հովանավորչության, ստվերային
Թուրքիայի ՊՆ նախարար. Հայ ժողովուրդն էլ բարօրության և խաղաղության կարիք ունի. «Հաբերլեր»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ 2016թ. մայիսի 14-15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները։ Երեք երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Երեք երկրների ՊՆ նախարարների մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի
Աշխարհը Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Քվեարկությանը մասնակցել են ամբողջ աշխարհի ֆուտբոլասերները, տեղեկացնում է Deusche Welle-ն: Երկրորդ տեղում է «Բայերի» հարձակվող Խավյեր Էռնանդեսը, երրորդ հորիզոնականը բաժանել են «Բավարիայի» ֆուտբոլիստներ Թոմաս Մյուլլերը եւ Ռոբերտ Լեւանդովսկին: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Մխիթարյանը մասնակցել է 31 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում՝ դառնալով նաեւ առաջնության լավագույն ասիստենտ: Օրերս նա ճանաչվել
Ավտոմեքենան ընկել է գետը
Ժամը 20.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ, Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խմբերև և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Փրկարարները գետից դուրս են բերել «ВАЗ-2106» մակնիշի 30ՏՍ683 պ/հ (վարորդ Ս. Պ.) ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ
ՀՀ ՊՆ. Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար
Իտալիայի ընդդիմության առաջնորդը Լոնդոնի քաղաքապետի մասին. Ցանկանում եմ տեսնել, թե նա ինչպես է պայթեցնում իրեն Վեսթմինսթերում. The Telegraph
Իտալիայի ընդդիմության առաջնորդ Բեպպե Գրիլոն խոսել է վերջերս Լոնդոնում իր պարտականություններին անցած քաղաքի պատմության ընթացքում առաջին մուսուլման քաղաքապետի մասին։ Իր խոսքի ժամանակ Գրիլոն սկանդալային արտահայտություն է թույլ տվել։ Այս մասին հաղորդում է բրիտանական հանրահայտ The Telegraph-ը։ Անդրադառնալով Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում վերջերս ընտրված մուսուլման քաղաքապետի թեմային՝ Գրիլոն մասնավորապես ասել է. «Հիմա ես ուզում եմ
Վրաստանին փորձում են ներքաշել թուրքական ռազմական ուղեծրում. դիմադրո՞ւմ է արդյոք երկիրը. armenian-community.ge
Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը: Վրաստանն արդեն առաջին տարին չէ, որ ստիպված է ակտիվորեն համագործակցել թուրքական պետությունների հետ բազմաթիվ բնագավառներում, այդ թվում նաև ռազմական: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ապրիլյան ակտիվացման և թուրքական պետությունների` Վրաստանին իրենց ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելու ակնհայտ ցանկության հաշվառմամբ`
Տնտեսական իրավիճակը ԵԱՏՄ-ում
Օրեր առաջ ՌԴ պառլամենտի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Ղազախստանի խորհրդարանում առաջ ելույթ ունենալիս հայտարարեց, որ «այս օբյեկտիվ ծանր պայմաններում ԵԱՏՄ-ն իր գործունեության առաջին տարում խաղաց շատ մեծ դրական, ես նույնիսկ կասեի կայունացնող դեր: Երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառության նվազման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ ապրանքաշրջանառությունը նվազել է ավելի քիչ»: Այսպիսով Մատվիենկոն հստակ հայտարարեց, որ ԵԱՏՄ
Թուրք պատգամավորի կարծիքով պետք է ռուսական ևս մեկ ինքնաթիռ խփել. Birgun.net
Գազիանթեփից ընտրված Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Թայյարը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել, որը մեծ արձագանք է գտել այդ երկրում։ Այս մասին հաղորդում է թուրքական Birgun.net լրատվական կայքը։ Վերը նշված լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թայյարին խիստ զայրացրել է բասկետբոլի Եվրալիգայի եզրափակիչում ԲԿՄԱ-Ֆեներբահչե հանդիպումը։ Բանն այն է, որ կայացած խաղի ընթացքում ռուսական ԲԿՄԱ-ն ավելի
Ուկրաինան «Եվրատեսիլ 2017»-ում ռուսաստանցի երգիչների «սեւ ցուցակ» է կազմել
Եվրատեսիլ 2017-ին մասնակցել չեն կարողանա Ռուսաստանի այն ներկայացուցիչները, որոնք կողմ են արտահայտվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային: Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է վերին Ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն: Պատգամավորի խոսքերով, Ուկրաինայում ռուսաստանցի արտիստների «սեւ ցուցակ» կա, որոնց մուտքը Ուկրաինայի տարածք պաշտոնապես արգելված է: Եվրատեսիլ 2017-ին մասնակցել կարող են միայն այն կատարողները, որոնք չեն
ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են
1919 թ.-ի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը քննարկում և հաստատում է Երևանում համալսարան հիմնելու մասին որոշումը: Այսօր շուրջ մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը համարվում է Հայաստանի ամենահեղինակավոր բուհը, իսկ միջազգային բուհական վարկանշավորում իրականացնող մի շարք ընկերությունների հրապարակած աղյուսակներում Մայր բուհը տարածաշրջանում առաջատար տեղ է գրավում: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության
Ջամալա. Կուզեի հաջորդ Եվրատեսիլն անցներ Ղրիմում. 112.ua
Եվրատեսիլ-2016 երգի հեղինակավոր մրցույթի հաղթող, Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան խոսել է իր հաղթանակի մասին՝ նշելով, որ շատ կցանկանար՝ հաջորդ Եվրատեսիլն անցներ Ղրիմում, ավելացնելով սակայն, որ դա քիչ հնարավոր է։ Այդ մասին հայտնում է ուկրաինական 112.ua կայքը։ Նրա խոսքերով՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում դժվար թե լուծվեն ռուս-ուկրաինական տարաձայնությունները և Ղրիմը վերադառնա ուկրաինական իշխանությունների ենթակայության տակ, ինչն էլ
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Վիրավոր զինծառայողին Արցախից տեղափոխել են Երևան
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
Մայիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել:
«Հայաստանի անունը ծայրից ծայր բարձր ենք պահել». Իվետա Մուկուչյան
«Արեցինք լավագույնը Հայաստանի անունը բարձր պահելու համար»,- ասում է Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլում» քվեարկությամբ 6-րդ տեղում էինք եւ սա շատ բարձր ցուցանիշ է»,- հավելում է Գոհար Գասպարյանը: Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչները վերադարձան Երեւան: Մանրամասն՝ «Առաջին լրատվականի» տեսանյութում
Գեղանկարչական ցուցահանդես Բեռլինում և նոր պատկերասրահ Մոսկվայում
Մայիսի 14-ի երեկոյան Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տան ցուցասրահը լեփ-լեցուն էր: Գերմանահայկական մշակութային օրերի շրջանակներում այստեղ բացվեց հայկական գեղանկարչության ցուցահանդես: «Չորս կյանքի ուղի. երկու արվեստագետ զույգ մեկ ավանդույթի մեջ» խորագրի ներքո ներկայացված էին ամուսիններ Հարություն և Արմինե Կալենցների, Մարիամ Ասլամազյանի և Նիկոլայ Նիկողոսյանի` ընդհանուր թվով 30 գործ` բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, աբստրակտ աշխատանքներ, այդ թվում նաև մի


















































