Օրվա լրահոսը
Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է մայիսի 2-ից որոնվող հայի դին
Մայիսի 16-ին, ժամը 04.20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ Մառնեուլիի տարածաշրջանի Կաչագան գյուղի հատվածում՝ Քուռ գետի վտակներից մեկից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 2-ից որոնվող, 1960 թ. ծնված ազգությամբ հայ Գ. Պ.-ի դին: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ դեպքի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ ոստիկանության մայորը, ԱԱԾ օպերատիվ
Առաջարկ ՀՀ Կառավարությանը. Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցել կոմունալ վճարումների հարցում
4-օրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը պատրաստ է միասնական լինել հայրենի սահմանների պաշտպանության հարցում: Այդ պատերազմի արդյունքում 18-20 տարեկան հայ երիտասարդները, որոնք իրենց` հերոսի անունը մեր բոլորի հիշողություններում և սրտերում ամրագրեցին, մեկ րոպե անգամ չմտածեցին` անմնացորդ պաշտպանելով հայրենի հողը: Գրեթե ամեն օր ԶԼՄ-ների միջոցով մենք ականատես ենք դառնում, թե ինչպիսի ծանր սոցիալական պայմաններում
Սերգեյ Սմբատյանը՝ «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» մրցույթի հաղթողների թվում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ) հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանը «Դեբյուտ՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ դահլիճում» միջազգային համերգ-մրցույթի (First International Concert Competition “Debut at the Berlin Philharmonic Hall”) «Դիրիժորություն» անվանակարգում զբաղեցրել է առաջին տեղը։ Նշված մրցույթը անցկացվում է 5 անվանակարգով՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր, կոմպոզիցիա և դիրիժորություն։ Մրցույթի նպատակն է նպաստել նրան,
Մարիա Զախարովան առաջարկում է հաջորդ Եվրատեսիլում երգել Ասադի մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել է Ստոկհոլմում անցկացված Եվրատեսիլ երաժշտական մրցույթի մասին, որտեղ ուկրաինացի Ջամալան հաղթեց Ղրիմի թաթարների տեղահանման մասին երգով: «Կարծում եմ, հաջորդ մրցույթում պետք է երգել Ասադի մասին: Կրկներգն էլ նվիրում եմ. Assad bloody, Assad Worst. Give me prize, that we can host», – գրել է Զախարովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը հաջող է խաղում Եվրոպայի առաջնությունում
Կոսովոյի Գժակովա քաղաքում ընթանում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ տուրը: Երրորդ տուրից հետո միայն հաղթանակներ տարած գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը այսօր պարտություն կրեց, իսկ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը (նկարում) ու գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը բաժանեցին միավորը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի». ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար (Տեսանյութ)
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր Գյումրիում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ լուծում է տեսնում Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ, ասաց. «Գիտեք, որ վաղը Վիեննայում շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, հավատացած եմ, որ այդ հանդիպումները կարող են դրական ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եվրամիության ուղերձը շատ հստակ է. զինադադարը պետք է ամրապնդվի, փոխվստահության
Մահացել է հայ անվանի գեղանկարիչ Արշոն
Սույն թվականի մայիսի 14-ին` երեկոյան, ծանր հիվանդությունից հետո` 75 տարեկան հասակում մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է:
«Տաք-տաք» քննարկումներ Ընտրական օրենսգրքի շուրջ
Ամփոփաթերթերը եւ հարակից օրենքների փաթեթը դեռ խորհրդարան չեն հասել
Գյումրին հայկական քաղաքներից ամենաեվրոպականն է. ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրիում էր Հայաստանում Եվրամիության 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը՝ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու գլխավորությամբ: Գյումրիում այսօրվանից սկսվեցին Եվրոպայի օրեր, որի շրջանակներում նախատեսվում են անցկացնել տարբեր միջոցառումներ, համերգ Թատերական հրապարակում, հանդիպումներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի եվրոպական երկրների դեսպաններից Գյումրի էր այցելել միայն Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին,
Գերմանիայում շարունակվում են Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի հուշ միջոցառումները
Գերմանիայի Հալլե քաղաքի կենտրոնում, ուր անցյալ տարի տեղադրվեց հայկական խաչքար, մայիսի 13-ին իրենց հարգանքի տուրք են մատուցել Սաքսեն Անհալտ երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչները գերմանացի քաղաքական գործիչների և հոգևոր առաջնորդների հետ միասին: Հուշ-միջոցառումը կազմակերպել է տեղի հայ համայնքը հոգևոր առաջնորդ Տեր Գնել քահանա Գաբրիելյանի գլխավորությամբ: «Մենք անցած տարի Հալլեի կենտրոնում կանգնեցրինք հայկական խաչքար, մայիսի 10-ին մեծաթիվ
Պատառաքաղ՝ Ադրբեջանին. Երեխան մեր հակառակորդին մատ անելու իր տարբերակն է առաջարկում
7-ամյա Գոռը Ղարաբաղի հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում՝ շախմատի տախտակի շուրջ: Նա բացատրում է շախմատային լեզվով: Ասում է՝ «Մա՛մ, ոչ մի դեպում Ադրբեջանին պիտի պատ չանենք, դա մեզ ձեռնտու չէ, խաղը կավարտվի ոչ ոքի, իսկ «ոչ ոքի»-ի դեպքում մենք ընդամենը կես միավոր կունենանք: Քանի որ իրենք «դաղալչի» են», պետք է շատ ուշադիր խաղալ ու
Պարզաբանում. Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում
Որոշ լրատվամիջոցներում ապատեղեկատվություն է տարածվել, առ այն, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին՝ Բաբկեն Գուրգենի Արսենյանը, գտնվում են արտերկրում: Պարզաբանում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը և իր ավագ որդին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրատվամիջոցներին խնդրում ենք, նմանատիպ տեղեկատվություններ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկության իսկությունը: ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի գրասենյակ
Ի՞նչ է կատարվել Հադրութում՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Վահան Բադասյանի հետ (տեսանյութ)
Մայիսի 9-ին Հադրութում միջադեպ էր տեղի ունեցել՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ: Օրեր առաջ որոշ լրատվամիջոցներում կցկտուր տեղեկատվություն հայտնվեց կատարվածի վերաբերյալ: Այդ օրը ես այնտեղ էի, հանդիպեցի զինվորներին, ում հայհոյել էր Մանվել Գրիգորյանը: Որպես ազատամարտիկ, լրագրող ձեռնպահ եմ մնում իմ զգացմունքներն արտահայտելուց կամ կատարվածին գնահատականներ տալուց: Այդ զինվորներից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել իմ ու ձեր
Ինչո՞ւ են սպանել Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջը. Նոր մանրամասներ
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածվողը նրա մոտ ընկերն է՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է, Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի հանգուցյալ պետի՝ Համիկ Փափազյանի որդին: Ըստ մեր տեղեկությունների, ընկերները միասին երեկ երեկոյան կերուխումի են նստել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում գտնվող «Ոսկե բլուր»
Այրվել է արծվի արձանը
Mes.am. Մայիսի 15-ին, ժամը 09.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում այրվում է գյուղի խորդանիշ համարվող արծվի արձանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել՝ 09.30-ին: Այրվել են պատվանդանը (12 քմ) և արծվի արձանն (2 մ բարձրությամբ) ամբողջությամբ:
Գանձակը հրաժեշտ տվեց իր հերոս-զինծառայողին (ֆոտոշարք)
Տղեն պետք է Ղարաբաղ ծառայի». համոզված էր Թալիշում զոհված զինծառայող Արմեն Մարտիրոսյանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mes.am. Հանրապետության տարածքում` Մայիսի 16-18-ը շրջանների մեծ մասում, 19-20-ը առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան‵2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 16-18-ը առավելապես օրվա երկրորդ կեսին
Փլուզվող կայսերականությունը որպես խոչընդոտ և մեծ հնարավորություն հայ ժողովրդի և հայկական տարածքների ազատագրման գործում
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները մշտապես եղել են բարեկամա-թշնամական: Այս երկու պետականությունների քաղաքական դոկտրինի հիմքում ընկած է հզոր բռնապետական ընդլայնումը և տարածումը: Այս երկու պետականությունների հանրային կարգի կառուցվածքը կարելի է բնորոշել որպես կողոպտիչ-գիշատչական պետություն: Քաղաքացու կարգավիճակն այս պետություններում պայմանավորված է բռնապետին մատուցած ծառայություններից և ռազմա-վարչական ապարատում նրա զբաղեցրած պաշտոնից: Այս երկու պետականություններն իրենց քաղաքական համակարգը մի
Ընտրական օրենսգրքի անպատասխան մնացած 81առաջարկ
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակից մինչեւ դիտորդական զեկույցները վերահսկելու փորձ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամբողջ Ուկրաինայի անունից շնորհակալություն է հայտնել Ջամալային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է երգչուհի Ջամալային «Եվրատեսիլ 2016»-ում հաղթելու համար: «Աներեւակայելի ելույթ եւ հաղթանակ: Ամբողջ Ուկրաինան շնորհակալություն է հայտնում քեզ, Ջամալա», – գրել է Պորոշենկոն Twitter-ի իր էջում: Ջամալայի իսկական անունը Սուսաննա է: Նրա մայրական կողմը Լեռնային Ղարաբաղից է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իշխանը՝ աղի պատյանի մեջ
Այս յուրահատուկ ձեւով պատրաստված ձուկը շատ նուրբ համ ունի, բացարձակապես աղի չէ, եւ շատ տպավորիչ տեսք ունի: Անհրաժեշտ մթերքները Իշխան- 1 հատ (ցանկալի է հնարավորինս մեծ չափսի՝ 1-1,5 կգ եւ ավելի) Ծովի խոշոր աղ- 2 կգ Ձու- 1 հատ Կիտրոն-2 հատ Թարմ կանաչի (մաղադանոս, սամիթ կամ թարխուն)- 1 կապ Սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի Դափնու տերեւ-
Մանվել Գրիգորյանն Արալեռում պարգեւատրեց սփյուռքահայ բարերարներին (Տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը Արալեռում պարգեւատրել է սփյուռքահայ բարերարներին: Մանրամասն՝ ԵԿՄ տեսանյութում ԵԿՄ
Ջասթին Թիմբերլեյքը՝ Իվետա Մուկուչյանին. «Դու ապշեցուցիչ էիր» (Տեսանյութ)
«Եվրատեսիլ 2016»-ի Հայաստանի մասնակից Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է Ջասթին Թիմբերլեյքն իրեն մոտենում ու ասում. «Դու ապշեցուցիչ էիր»: Հիշեցնենք, որ երգի այս մրցույթում Ջասթին Թիմբերլեյքը կատարեց իր նոր “Can’t Stop the Feeling” երգը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Mes.am. Մայիսի 15-ին 05.47-ից մինչև 07.24-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային 50 կայանքներից Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ձորափ, Ագարակ, Արագածավան, Արտենի, Լուսակն, Կոշ և ՈՒջան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1-ին կարգի 1 ամպ, 2-րդ կարգի 2 ամպ, կատարվել է 9114 կրակոց: *** Մայիսի 15-ին ժամը 07.24-ից մինչև 07.36-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության հակակարկտային
«Դղյակ»-ի տիրոջ սպանության մեջ կասկածվում է նրա մտերիմ ընկերը. Շիրակի մարզի դատախազի պարզաբանումները
Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Դղյակ» խանութի տիրոջ Գուրգեն Ավետիսյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հանցանքը կատարելու կասկածանքով
Ջամալա. Մորս նախնիները Լեռնային Ղարաբաղից են, տատիկիս մայրը մոր կողմից հենց Արամ Խաչատրյանի բարեկամն է (Տեսանյութ). 168.am
Երկու տարի առաջ ես ելույթ եմ ունեցել Երևանում: Ինքնաթիռը հենց վայրէջք կատարեց, միանգամից զգացի, որ ես տանն եմ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը ՀՀ պաշտպանության
Փրկարարները բացել են սանհանգույցի դուռը: Երեկ բացել են 10 դուռ
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ մայիսի 14-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բրյուսով թաղամասի թիվ 68 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում․դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Մայիսի 14-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 48
Բեռլինում մեկնարկեցին գերմանահայկական մշակութային օրերը
Մայիսի 13-ին Բեռլինի «Կարլսհորստ» մշակույթի տանը մեկնարկեցին արդեն ավանդական դարձած գերմանահայկական մշակութային օրերը: Միջոցառումների շարանը նախաձեռնել և կազմակերպել է «Հայ և եվրոպացի մասնագետների ասոցիացիան»` ՀԵՄԱ-ն` նախագահ Միքայել Մինասյանի գլխավորությամբ: Այս տարի ևս այն անց է կացվում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր դր. Մարտին Պետցոլդի (մայրը`գյումրեցի Ալինա Մարտիրոսյան) և Բեռլինի Լիխտենբերգ շրջանի մշակույթի գծով պատասխանատու տիկին Կերստին Բոյրիխի
Փրկարարները Հնդկաստանի վեց քաղաքացիների անցկացրել են գետը
Փրկարարները ոչ սթափ վիճակում գտնվող Ե. Հ.-ին (ծնված 1960թ.) դուրս են բերել ձորակից:


















































