Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայերի միության նախագահի պարգև ստացած զենքի մասով իրավապահները գործընթաց են սկսել. «Ժողովուրդ»

Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի պարգև ստացած զենքի մասով իրավապահները գործընթաց են սկսել։ 2002 թվականին Արա Աբրահամյանը ԼՂ նախագահի կողմից պարգևատրվել է «22 ՄԱԳՆՈՒՄ 018485» տիպի ռևոլվերով թմբուկավոր ատրճանակով։ Իրավապահները Արա Աբրահամյանի հետ կապ չեն կարողացել հաստատել և պարզաբանում ստանալ զենքի գտնվելու վայրի մասին, ուստի հետագա հսկողությունը սահմանելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն

Իմ քաղաքական գնահատականն եմ տվել. Չախոյանը՝ իր «յոգուրտային» ակցիայի մասին

«Վայե՞լ է թաղապետին, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի ու սպառնա»,—իր յոգուրտային ակցիան անվայել համարողներին հակադարձեց Չախոյանը:

Մոսկվայում մի շարք չվերթեր են հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան

Նախնական տվյալներով՝ պատճառն ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումն է

Ջրատարն ընկած կնոջը հաջողվեց փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է

Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում՝ ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը, դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել «Օպելի» վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։

Հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա¬քանչյուր քաղա¬քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Fastex-ի պլատինե հովանավորությամբ Դուբայում կայացել է Token 2049 խոշորագույն կրիպտո միջոցառումը

Fastex-ը ս.թ. ապրիլի 30-ից մայիսի 1-ը մասնակցել է Դուբայում կայացած Token 2049-ին՝ ստանձնելով միջոցառման պլատինե հովանավորի դերը։ Fastex-ը ներկայացրել է Web3-ում գործարկված իր ժամանակակից լուծումները, ոլորտում մրցունակ և արդեն հայտնի պրոդուկտները, YoWallet կրիպտո-պահառուական դրամապանակը և Fastex-ի նախընտրելի Bahamut բլոկչեյնը՝ PoSA նորարական ալգորիթմով։ Token 2049-ը միավորում է կրիպտո ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների և ներդրողների՝ ներկայացնելով Web3

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին

Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասին, որը միտված է Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։ Որպես Թվային գործընկեր՝ Ucom-ը Hero House-ին կապահովի կայուն ինտերնետ կապով և համապատասխան ծառայություններով՝ ապահովելով տարածքի արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի հնարավոր զարգացումը։ Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, այդ

Պայթյունի պատասխանատուն ինքն է: Պահեստում կար պահեստապետ, օգնական, կարաուլ պետք է լիներ. Նահապետ Սարգսյան. «Հրապարակ»

Ես ծառայած մարդ եմ ու գիտեմ, թե բանակի տարածքների հսկողությունը ոնց է լինում։ Մի բառով կասեմ՝ իր անփութության հետեւանքն է, եթե պատասխանատու ձեւով կանգնած լինեին, մենք չէինք ունենա այսքան զոհեր

«Այո, պետք է լինի սոցիալական արդարություն: Պետք է ապահովել մարդկանց արժանապատիվ կեցությունը՝ մինչ կլինի Արցախ վերադառնալու հնարավորությունը». Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

Գլուխներս կախ ման չգանք: Եթե կախ ման եկողներ պիտի լինեն, ապա դրանք պետք է լինեն այս իշխանության ներկայացուցիչները, իրենց սատարող շրջանակները, այն զինվորականները, որոնք գնացին առուծախի, դարձան ենթակա և հավասարապես դավաճանեցին Արցախին ու հային

Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենան հդեհելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու անմիջական կասկածի հիմքով ձերբակալվել է մեկ անձ։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնում են ՆԳՆ-ից։

7 տարվա կառավարություն լինի ու այդպես էլ չսովորի՞, թե ինչպես պետք է կառավարել պետական բյուջեն. «168 ժամ.

Միլիարդներով վարկեր են վերցնում, բարձր տոկոսներ, երբեմն՝ տույժ-տուգանքներ են վճարում, իբր ծրագրեր են իրականացնում։ Նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքներն առաջին եռամսյակում թերակատարվել են գրեթե 95 տոկոսով։

Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար. «Փաստ»

Փաստացի՝ ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի. «Փաստ»

Կապիտալ ծախսերը 7 տարիների ընթացքում տարեկան ճշտված պլանների համեմատ ընդհանուր առմամբ թերակատարվել են 324.5 մլրդ դրամով. «168 ժամ»

սկ քանի որ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ 2025-ին տնտեսական աճը լինելու է բյուջեի հիմքում դրված 5.1%-ից ցածր, առավել քան հիմնավոր է այն մտավախությունը, որ այս տարի ևս պետական բյուջեի եկամուտները կթերհավաքագրվեն, ինչը նշանակում է, որ պլանավորված ծախսերը կա՛մ կթերակատարվեն, կա՛մ դրանք հնարավոր կլինի ապահովել միայն պետական պարտքի ավելացման հաշվին։

2026-ը նման չի լինելու 2021-ին

Հավանաբար, հիշում եք, որ 2021 թվականի ընտրություններից առաջ առաջին նախագահն առաջարկում էր միավորել երկրի երեք նախկին ղեկավարների ԹԻՄԵՐԸ՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ ԱՆՁՆԱՊԵՍ երեք նախագահներից ոչ մեկը չի պատրաստվում առաջադրվել: Դա, ըստ ամենայնի, առաջարկվում էր հետեւյալ նկատառումով. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը կարող են շատերին դուր չգալ, եւ բոլորը պետք է հասկանան, որ նրանք իշխանություն վերադառնալու հավակնություններ

Տոները դարձել են կորուսյալ: Գողացվել են այդ տոները մեր երկրի հասարակությունից, մեր ժողովրդից. «Փաստ»

Մեր կյանքից, առհասարակ, եթե չի վերացել, ապա՝ վերանում է տոն ասվածը: Այս իշխանությունները կորուսել են ոչ միայն մեր հազարավոր զավակներին, ոչ միայն մեր հայրենիքի մի մեծ մասը, նաև գողացել են մեր կյանքի տոները, մեր ուրախությունը, մեզ երջանիկ զգալու հիմքերը…

Մամիկոն Ասլանյան. «Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին առաջարկ անելուց առաջ նախ պետք է լիներ քննարկում վարչապետի թեկնածուի անվան հստակեցման շուրջ». 168 ժամ»

Պետք է քաղաքական ուժերի և հանրային գործիչների հետ լինեն քաղաքական խորհրդակցություններ. միայն կոնսենսուսի պայմաններում հասկանալի կդառնա իմպիչմենտի գործընթացի հետագա ընթացքը։ Կարծում եմ՝ իմպիչմենտի գործընթացը չնախաձեռնելու պատճառը վարչապետի թեկնածուի հարցն է։

Որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը. Միրզոյանը` Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությունը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին Հարց (Հասմիկ Հակոբյան)․  Ես արձագանքի իրավունքով ուզում եմ մի կարճ հարց էլ տալ. գիշերվանից ակտիվ ռազմական գործողություններ են Հնդկաստանի և Պակիստանի միջև։ Մեր կողմից անդրադարձ ունե՞նք սրան։ Արարատ Միրզոյան. Տիկի՛ն Հակոբյան, ես ուզում եմ այս հարցի կապակցությամբ նախ հիշեցնել, թե ինչից այս էսկալացիան սկսվեց:

Հալէպի մէջ տեղի ունեցաւ «Սուրիոյ Քրիստոնեաներ՝ Վաւերականութիւն, Մասնակցութիւն եւ Առաքելութիւն» խորագրով համագումար

KANTSASAR. Հովանաւորութեամբ Հալէպի կաթողիկէ առաջնորդներուն,  Հալէպի ազգային կազմաւորման կաթողիկէ  եպիսկոպոսական յանձնախումբը Հինգշաբթի, Ուրբաթ եւ Շաբաթ՝ 1,2 եւ 3  Մայիսին կազմակերպեց  հայրենիքի վերածաղկումին նուիրուած համագումար մը «Սուրիոյ Քրիստոնեաներ՝  Վաւերականութիւն, Մասնակցութիւն եւ Առաքելութիւն» խորագրով, որ տեղի ունեցաւ կաթողիկէ Համայնքի քրիստոնէական դաստիարակութեան միութեան սրահէն ներս, Ազիզիէ, Հալէպ։ Եռօրեայ  համագումարը կ՛ընդգրկէր դասախօսական նիստեր, զրոյցներ եւ գեղարուեստական յայտագիր, լուսարձակի տակ

Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունից միաժամանակ հայտնել են, որ Բաքվից ևս Երևանին են ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,-Factor.am-ին հայտնել են վարչապետի

Ադրբեջանը մի ամիս է, սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին… «Դեբոշներն» ու կլոունադան բացառապես ներքին լսարանի ու սեփական ժողովրդի դեմ է. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ադրբեջանը մի ամիս է` սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին` գիշերային ժամերին, որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով: Քիչ առաջ էլ, ավանդույթի ուժով, Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց: ԱԺ-ում առյուծ կտրողներն ու ԱԱԾ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել` «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում» թեմայով դասախոսությամբ

Ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները չվերսկսելու իր որոշմանը

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները չվերսկսելու իր որոշմանը` որպես հիմնական գործոն նշելով երկրի ժողովրդավարական հետընթացը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմի ներքո: Եվրախորհրդարանի անդամները ընդունեցին զեկույց, որով մերժում են անդամակցության բանակցությունների վերսկսումը Թուրքիայի հետ։ Նրանք նաև կոչ են արել Թուրքիային լուրջ հավատարմություն ցուցաբերել Կիպրոսի կարգավորման բանակցություններին՝ միաժամանակ նշելով, որ Անկարան շարունակում է

Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակն ու նրանց հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեք են։ Այս հիշատակների պաշտպանությունը պետք է լինի միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը. Հովիկ Ավանեսով

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող գործողությունները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն ու համակարգված ոչնչացումը, լուրջ հանցագործություն են ինչպես մարդկության մշակութային ժառանգության, այնպես էլ պատմական արդարության դեմ։ Այս գործողությունները բացահայտ կերպով հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերին և երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի համընդհանուր

«Չեմ վստահում» նախաձեռնություն. «Երիտասարդները ավելի հականիկոլփաշինյանական են»

Իսկ ինչ վերաբերում է դրանք հանրայնացնելուն, չի բացառվում, որ հետագայում «ամոթի պատ» ստեղծվի: Բայց, կրկնում եմ, չենք ուզում հրապարակվի, թե մարդիկ ինչ վատ բաներ են գրում այս իշխանության մասին: Այսինքն, հասարակությունը ինչքան լցված է այս իշխանության նկատմամբ:

Ի՞նչ վնաս եմ հասցրել, ո՞նց են հաշվարկել, սա անձի դեմ է ուղղված. Էմին Թորոսյան

Անձնակազմը համոզված է՝ զեկուցագիր գրողի պարագայում ոչ կոմպետենտություն կա, կամ միտում

ՀՀ-ն երբեք չի ճանաչել ԼՂՀ-ն․ Միրզոյանը՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին

Արարատ Միրզոյանն իրենց հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան, թե ԼՂՀ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, հայտարարեց․ «Գրեթե միաժամանակ ԽՍՀՄ կազմալուծմանը Ալմաթայի հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմաններով»։

Բոլորը մոռանում են, թե հարցը ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչը հենց Փաշինյանի նպատակն էր։ Նա այս մեթոդը պարբերաբար կիրառում է. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Երեկվա իմ հարցազրույցում նշել էի, որ երբ մարդը բովանդակային ասելիք չունի, հարցերին չի կարող փաստական ու համոզիչ պատասխաններ տալ, դիմում է էմոցիոնալ դրսևորումներով հագեցած շոու ծրագրերին, ինչպես նաև վիրավորանքներին։ Մի մասը կհեգնի ու հումորներ կանի նման վարքի առթիվ, մի մասը տհաճություն կապրի, որ պետության ղեկավարը իրենց նման

Էլինա Ավանեսյանը պարտվել է Հռոմի մրցաշարի առաջին շրջանում

Հռոմում մեկնարկած թենիսի Internazionali BNL d`Italia մրցաշարի առաջին շրջանում Հայաստանի առաջատար թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը երեք սեթում 2:6, 6:4, 1:6 հաշվով պարտվել է տանտերերից Էլիզաբետտա Կոչչարետտոյին ու դուրս է մնացել հետագա պայքարից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բոլոր երեք նախագահների համար դու քաղաքական բորոտ ես… Կողքիդ կանգնելը՝ ամոթ է… Նախկին նախագահների հետ քո բանավիճելու կապրիզը ոչ ոք չի բավարարելու. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Նիկոլ, թարգիր լկստված դեռահասի հիստերիկ նոպաներով նախկին նախագահներին «եկեք բանավիճենք» չռեալիզացված ֆանտազիա առաջարկել։ Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը, ոչ թե այդ ընթացքում նրանց հետապնդել, վայրահաչել, կալանավորել եւ քրգործեր հարուցել։ Նախկին ղեկավարների հետ պետք էր հանդիպել 44-օրյայի ընթացքում, երբ նրանք, մի կողմ դնելով բոլոր

«Մեղադրանք ձեւակերպելու նպատակով քննիչը ապացույցները ձեռք է բերել օրենքի խախտումներով». Խաչատուր Բալասանյանի փաստաբաններ

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի եւ նրա հետ փոխկապակցված Ռուբեն Սանոյանի, Սուրեն Ջանոյանի, Սիրական Մկոյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով նախնական դատական նիստ, որի ընթացքում որոշվում էր ապացույցների հետազոտման կարգը, ինչպես նաեւ քննարկվում էր անթույլատրելի ապացույցների՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Մասնավորապես, Խաչատուր Բալասանյանի պաշտպանները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031