Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական հարաբերությունների առավել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան

Արցախի հարստությունը այնտեղ ապրող մարդկանց մեջ էր. Տիգրան Աբրահամյան. ԱրցախTV

ԱրցախTV. «Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է։ Արցախում չի ծնվել, բայց շատերը նրան արցախցի են համարում, քանի որ Արցախի հետ կապը միշտ էլ ամուր է պահել։ Ապրիլյան պատերազմից հետո նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական։ Ընտանիքն էլ է տեղափոխել Արցախ ու երբևէ չի պատկերացրել, որ կկորցնենք այն։ Պարբերաբար անդրադառնալով արցախցիների խնդիրներին՝ կարծում

Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված շքերթին։ Այս մասին նա հայտնել է ԱԺ-ում Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան Զարուհի Բաթոյանի հարցի։  

Փաշինյանի կնոջ ներկայությամբ «հողատու, դավաճան» բղաված 69-ամյա տղամարդը մեղավոր ճանաչվեց

 Տիգրան Դերմոյանի նկատմամբ կիրառվեց 375 հազար դրամի տուգանք:

«Սև զբոսաշրջություն»-ն Ադրբեջանի սև գործն արդարացնելու միջոց. «Գեղարդ»

Արցախ է այցելել «Սև զբոսաշրջության» ոլորտում հայտնի Nomadmania կազմակերպության պատվիրակությունը: «Nomadmania»-ն Արցախն աշխարհին ներկայացնում է որպես «հայկական դաժանությանը, ագրեսիային» ենթարկված «ադրբեջանական» տարածք

Վանաձորաբնակ պոետի «Խրամատի սրտագիր» ժողովածուն 44-օրյա պատերազմի ամենաինքնատիպ գեղարվեստական արձագանքներից է

Նա հետևում է գեղարվեստական խնայողության սկզբունքին, պոեզիան չի վերածում շատախոսության։ Դրա փոխարեն կարողանում է առանձնացնել դիպուկը, ընդհանրացնողը և կարևորը։ Նա գիտի դետալի արժեքը։

Վերամբարձ կռունկը շրջվել է՝ վնասել ծառեր, գազի խողովակներ. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 7-ին, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ

Սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում փոփոխություններ են կատարվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի  համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի

Լոռու մարզպետի հետ հանդիպմանը Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր՝ մայիսի 7-ին, հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի և դեսպանատան պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ Լոռու մարզ իրականացված հերթական այցի համար: Մարզպետն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանի և

Յոլանտա Շիմանսկայի հետ հանդիպմանը Եղոյանը կարեւորել է ԵՄ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները

Նացիզմը կանխարգելելու համար անհրաժեշտ է կանխարգելել նաեւ նացիզմի դեմ պայքարի խորհրդանիշների դեմ վանդալիզմը․ Արցախի ՄԻՊ-ը՝ ԼՂ-ում Մեծ հայրենականին նվիրված կոթողների վանդալիզմի մասին

Տեր-Մաթեւոսյանը տարակուսանք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները երկու միլիոն դրամ են ծախսել Մարգարայի անցակետում սահմանային մաքսատուն կառուցելու համար, երբ Գյումրիի տնակների խնդիրը երեք միլիոն դրամով կարելի է լուծել։

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բժշկական տուրիզմի կարևոր կենտրոն. Պապոյան

Պապոյանը նաև ընդգծել է, որ նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական ենթակառուցվածքների զարգացումը՝ հանրային և մասնավոր ներդրումների միջոցով

Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Սուրեն Պապիկյանը և Վասիլիս Պալմասն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ՀՀ ՊՆ

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտի և Բուխարեստի Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլը Երևանում մեկնարկել է մայիսի 5-ին՝ «Ներքին փոթորիկ» եռալեզու ներկայացմամբ։ Ներկայացման կոնցեպտը Ստեֆանա Սամֆիրայինն է, իսկ հայկական էտյուդների բեմադրիչն Իննա Հախնազարյանն է։ Փոխանակման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել 2024-ի աշնանը՝ Բուխարեստում։ Ֆրանկոֆոնիայի

«Քրեական գործ է հարուցված, ինձնից ի՞նչ արձագանք եք ակնկալում»․ Սրբուհի Գալյանը՝ Նոր Նորքի թաղապետի մասին

Սրբուհի Գալյանն ասաց՝ ես չեմ կարող տվյալ անձին վերցնել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ՝ անգամ շատ մեծ ցանկության դեպքում։

Արժանապատվության մարտ, որը տվեցին՝ ինչպես երբևէ. «Ապառաժ»

«Ապառաժ». 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում անհրաժեշտություն էր առաջացել նոր ձևավորված սահմանների ապահովման համար ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ։ 2021-ին ձևավորվեց Ասկերանի բրիգադը, որի կազմում, բացի 3 կանոնավոր գումարտակից, գործում էին նաև 2 աշխարհազորային գումարտակ և մեկ աշխարհազորային վաշտ։ Վաշտի հրամանատարն արցախյան պատերազմների մասնակից Սեյրան Ավագիմյանն էր։ Նրան էր վերապահված 414 մարտական դիրքի և նրա մոտակա

«Հանրապետությունն» է իրավիճակը թելադրում ՔՊ-ին, որ մենք եւ քաղաքում ենք ձեզ պետք, եւ հանրապետությունում․ Մանուկ Սուքիասյան

Այսօր պարզվում է, որ Արմավիրում միանգամից 8 ոստիկանի հեռացրել են աշխատանքից, քրեական հետապնդման են ենթարկել, որովհետեւ հանցագործություն են փորձել կեղծել, փորձել են պարտակել․․․ Անիշխանությունը սա է, երբ մարդիկ վախ չունեն, որ կենտրոնական իշխանությունն իրենց օձիքը կհավաքի ու կարգի կհրավիրի»,- «Հայելի» ակումբում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Գառնու տաճարի արքունական բաղնիքը՝ 3D մոդելավորմամբ

Այսուհետև Գառնու տաճարի արքունական պալատը հնարավոր կլինի տեսնել 3D մոդելավորմամբ: Genesis Armenia  ուղեղային կենտրոն/հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության հետ գործակցաբար ստեղծել է հոլովակ, որի ցուցադրությունը կայացավ մայիսի 5-ին: Ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել է առանց գիտական շեղումների՝ համաձայն Ալեքսանդր Սահիկյանի և Արմեն Տոնիկյանի վերակազմության։ Հոլովակը հնարավորություն կտա յուրաքանչյուր զբոսաշրջիկի ամբողջական պատկերացում կազմել 3-րդ դարում կառուցված

Նոր սահմանադրության տեքստը տասն ամիսների ընթացքում պատրաստ կլինի․ հանրաքվեի ժամկետ նշել չեմ կարող․ Սրբուհի Գալյան

Սրբուհի Գալյանը վստահեցրեց՝ կուլիսների ետևում պահելու որևէ առիթ ու հնարավորություն չկա․ «Ասելու ենք, իհարկե, վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու նոր սահմանադրության ընդունմանը՝ կողմ կամ դեմ։ Կասվի և բավարար ժամանակահատված կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք»։

Ինչպե՞ս կարձագանքեր Հայկ Կոնջորյանը 2018-ից առաջ, եթե Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ և վարչական շրջանի ղեկավարն ուղիղ եթերում մարդ ծեծեր, ինչպես Նոր Նորքի թաղապետը

«Քանի որ Նոր Նորքի թաղապետն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կարծում եմ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է և քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է»․ Հայկ Կոնջորյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում կատարվածի մասին։

Սահմանամերձ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի բնակչությունը 7 տարում նվազել է 41.500 մարդով. Մեսրոպ Առաքելյան

Սա է կառավարության անվտանգային և սոցիալ-տնտեսական քաղաքականության ամենաակնհայտ գնահատականը։

«Հետ տվեք կադրը, նայեք Ձեզ, ու Դուք խոսում եք բարեհաճությունի՞ց»։ «Ձեր հարցերին այլևս չեմ պատասխանելու»․ Սրբուհի Գալյանը հեգնեց լրագրողին

Սրբուհի Գալյանը լրագրողի հարցը մինչև վերջ լսեց ու գլուխը թեքելով՝ սկսեց այլ հարցի մասին խոսել՝ չպատասխանելով այդ հարցին։

2024թ.-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ավելի քան 3 մլրդ դրամ տուգանք է կիրառել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականին հարուցել է թվով 277 իրավախախտման վարույթ՝ նախորդ տարվա 133 վարույթի դիմաց։ Վարույթների քննության արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է ավելի քան 3 մլրդ դրամ տուգանք՝ նախորդ տարվա շուրջ 737 մլն դրամի դիմաց։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկաներում Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Եթե չազատվենք Փաշինյանի ռեժիմից, անպատվությունների ու պատերազմների «շքերթները» հայ ժողովրդի առօրյան են լինելու. ԱԺԲ

Մայիսի 9-ի շքերթի առնչությամբ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը դատապարտում է Հայաստանի կոլաբորացիոն իշխանությունների որևէ պաշտոնիայի մակարդակով մասնակցությունը մայիսի 9-ի Մոսկվայի Կարմիր հրապարակում նախատեսվող այսպես կոչված հաղթանակի շքերթին։ Այդ միջոցառման մասնակցությունը դեմ է Հայաստանի և հայ ժողովրդի շահերին և դիրքավորում է Հայաստանը որպես չարիքի առանցքի մաս՝ ընդդեմ մեր իրական դաշնակիցների, որոնք քաղաքական և ռազմական միջոցներով ի հեճուկս

Աղվան Վարդանյան. Եթե ընդդիմադիր դաշտում համախմբվելու, միասին առաջ գնալու քայլերը մինչ օրս արդյունք չեն տվել, մնում է միակ ճիշտ ճանապարհը՝ տարանջատվել եւ յուրաքանչյուրն իր վարկանիշը բարձրացնելու վրա աշխատի

Աղվան Վարդանյանը համամիտ է գործընկերոջ՝ Արմեն Ռուստամյանի այն բնութագրման հետ, որ իմպիչմենտի գործընթացն ավելի շատ ընդդիմադիր դաշտում տեղավորվելու խնդիր է, քան իշխանության դեմ պայքար, քանի որ արտախորհրդարանական շատ ուժեր պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ըստ Աղվան Վարդանյանի՝ սա վատ չէ, քանի որ ուժեղի դեմ են պայքարում եւ այդ պայքարով էլ ավելի են ամրացնում Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։

Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ է ընտրել

Արմենուհի Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը՝ 68, իսկ Անահիտ Աբրահամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, դեմ՝ 1 պատգամավոր:

Օրենքը դա համարժեք չի կարգավորում. ինչպես են համայնքապետերը պայմանագրեր կնքում իրենց փոխկապակցված անձանց հետ. «Հետք»

Հայաստանի գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս համայնքապետերին, առանց իրավական խոչընդոտների, պայմանագրեր կնքել իրենց հարազատներին պատկանող ընկերությունների հետ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031