Օրվա լրահոսը

Հիմա, սակայն, աննահանջ աշխատելու, արարելու, մեր հայրենիքի հավերժությանն արժանանալու հանգրվանն է. Րաֆֆի Հովհաննիսյան

ՇՈՒՇԻ-33  Հրաշք, հոգեվարք եւ… հարություն։ Մեր ինքնագույն, խորիմաստ ու ամենասեր փարոս-քաղաքը դարերով իր մարմնի վրա եւ հոգու մեջ ապրել է կյանքի մատուցած յուրաքանչյուր եղանակը։ Տանջանք ու բերկրանք, բռնազավթում ու հատուցում, մահ ու կյանք։ Եթե այս աշխարհում կա հավերժություն, այդպես էլ հավատում ենք՝ հենց Շուշին է, առաջին հերթին, որ հավերժ է։ Ինչպես մեր սերնդի օրերին եւ

«Արմ պետրոլ»-ի լցակայանում արձանագրվել է թերլիցքավորում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք. Երևան, Կենտրոն թաղամաս, Մյասնիկյան 20/1): Ստուգման արդյունքում վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցանիշն արձանագրել է թերլիցքավորում: Հայտնաբերված իրավախախտման համար սահմանված է վարչական պատասխանատվության` 4 միլիոն 726 հազար ՀՀ դրամի չափով։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Վանաձորում, Արարատում, Գյումրիում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 27-ից մայիսի 3-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին, մայիսի 1-ին և 2-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 27-ին և մայիսի 2-ին, ◾️ Արարատ քաղաքում՝ ապրիլի

Այս տարի ապրիլի 24-ը հիշատակի օր էր ոչ միայն հայերի, այլև հրեաների համար

Այս տարի ապրիլի 24-ը հիշատակի օր էր ոչ միայն հայերի, այլև հրեաների համար. առաջին անգամ Հոլոքոստի հիշատակի օրը, որը շարժական է, համընկավ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հետ: Այս համընկնումը հնարավորություն էր արժևորելու պատմությունը՝ տառապանքը, վերապրումը և արդարության ու ճանաչման համար տարվող երկարատև պայքարը։ Մայիսի 7-ին ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ և Հոլոքոստի

Որոշ մանրամասներ՝ Գյումրիում բժշկի ձերբակալությունից

Aravot.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այս դեպքից․ ըստ մեզ հասած տեղեկությունների, բժշկի առանձնասենյակում քննչական գործողություններ իրականացնելու պահին գտել են 270 հազար դրամ։ Ըստ որոշ տեղեկությունների, դա պացիենտի աղիների վիրահատության ժամանակ անհրաժեշտ դետալ ձեռք բերելու գումարն է եղել։

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

Ներկա պահին «Հայկական ավիաուղիները» չունի թռիչքների համար պիտանի թեկուզ մեկ օդանավ կամ դրա վարձակալության (ենթավարձակալության) մասին պայմանագիր, և Քաղավիացիան 6 ամսով կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը։

ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել ու շարունակում են հարցաքննվել պաշտոնատար անձինք․ չեմ բացառում քրեական հետապնդման հեռանկարը․ դատախազ

Աննա Վարդապետյանն ասաց․ «Մեկ դրվագով բավականին լուրջ գումարի՝ 2 միլիոն դոլարի մասին է խոսքը»։

Նոր Նորքում և Արաբկիրում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 30-ից մայիսի 6-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 1-ին, 3-ին և 6-ին, ◾️ Նոր Նորքում՝ մայիսի 4-ին, 5-ին և 6-ին, ◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի

Անհրաժեշտ է ապահովել պետական ֆինանսների կառավարման համակարգի շարունակական կատարելագործումը՝ նշել է Փաշինյանը

Քննարկվել է 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Գյումրիում փողոցները խճապատել են, դա ներկայացնելով որպես ընտրողի խնդրանքի կատարում. 3 անձանց վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված՝ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի կողմից առաջադրված թեկնածուի ազգականը և նշված դաշինքի ավագանու երկու թեկնածուները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, բարեգործության անվան տակ ընտրողներին մատուցել են

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։ 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և8 հա մակերեսներով անշարժ գույք, 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և3 հա մակերեսներով անշարժ

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ի դեմս լեգենդ դարձած Գևորգ Վարդանյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի ու այլոց՝ պատերազմին իրենց անուրանալի մասնակցությունը բերեցին հայ հետախույզներն ու հակահետախույզները»

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ Շնորհավոր Մայիսի 9-ը: 80 տարի առաջ մեր հերոսական ավագ սերունդը ֆաշիզմի դեմ անագորույն պայքարում կռեց Մեծ հաղթանակը, հնարավոր ստրկացումից ազատագրեց խորհրդային երկիրը՝ դարչնագույն ժանտախտից փրկելով մարդկությանը։ Մեր հերոսական պապերն ու հայրերը, մայրերն ու քույրերը հաղթանակի համար արեցին առավելագույնը՝ վճարելով չափազանց թանկ գին։ Այն առանձնակի ծանր էր հատկապես ընդամենը

Միջնորդել էինք խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանին ուղեկցող ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել. սահմանված ժամկետում պատասխանը չենք ստացել. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Ապրիլի 28-ին հսկող դատախազին միջնորդել էինք հարուցելու քրեական հետապնդում դեռևս 2024թ. ապրիլի 15-ին խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանների նկատմամբ։ Հայտնում եմ, որ սահմանված 7-օրյա ժամկետում մեր միջնորդության պատասխանը չենք ստացել։

Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի

Հայրենական մեծ պատերազմում ադրբեջանցիների մասնակցությունը և ադրբեջանական քարոզչությունը

«Գեղարդ» հիմնադրամ. Նացիստական Գերմանիան, 1941 թվականին հարձակվելով ԽՍՀՄ-ի վրա, իր հաղթանակի ապահովման կարևոր գործոններից էր համարում խորհրդային երկրի բազմազգ կազմը։ Գերմանիան հույս ուներ, որ նրան կհաջողվի ԽՍՀՄ ժողովուրդների մի մասին իր կողմը գրավել՝ ընդդեմ խորհրդային իշխանությունների։ Այդ ծրագիրն իրականացվելու էր «Խաչակրաց արշավանք՝ ընդդեմ կոմունիզմի ճնշված ազգերի ազատագրության համար» կարգախոսի ներքո։ Ծրագրի իրագործման նպատակով Գերմանիայի հետախուզության

«Վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր․ որ գյուղ գնում ենք, մարդիկ առաջին հերթին ասում են՝ ինչի՞ այդ մարդիկ մինչեւ հիմա կալանավորված չեն»․ Պապոյան

«Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարության կողմից եւ ՔՊ կուսակցության կողմից առաջ քաշված իրական Հայաստանի մոդելը եւ գաղափարախոսությունը պատասխանում է բոլոր հարցերին։ Եվ ես ուրախ կլինեմ, երբ ՀՀ-ն կնքի խաղաղության պայմանագիր»։

Մեր գերնպատակներից մեկն է՝ թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրումը. Իվետա Տոնոյան

Ցավոք սրտի, որոշակի գործընթացների արդյունքում փորձ է արվում այս կամ այն կերպ ստվերել ռուս-հայկական հարաբերություները, իսկ դրանք ուղղորդված բնույթ են կրում, ես դրանում վստահ եմ, ինչպես նաեւ գերնպատակներից մեկն էլ այն է, որ թույլ չտանք պատմական ճշմարտության խեղաթյուրումը»,-ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի սաներն և ծնողները պահանջում են վերականգնել դպրոցի տնօրենի աշխատանքային իրավունքը

Լուսինե Գյուրջինյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք՝ Երևանի Պուշկինի անվան համար 8 դպրոցի ծնողներ և սաներ, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում դպրոցի տնօրեն Նատալյա Գարիի Ստեփանյանի անօրինական և չարդարացված քվեարկության կապակցությամբ։ Տնօրեն Ստեփանյանը երկար տարիներ պատասխանատվությամբ, նվիրվածությամբ ու սիրով ղեկավարել է մեր կրթօջախը՝ ապահովելով բարձր կարգի կրթական միջավայր, առողջ աշխատելաոճ և արժանապատիվ վերաբերմունք բոլորի նկատմամբ։ Նրա հեռացումը

«Որոշվել է փակել X-ում Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի հաշիվը՝ հասարակական կարգը պաշտպանելու նպատակով»

Իմամօղլուի հրապարակումների կապակցությամբ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել

«Երգեր՝ աշխարհի լեզուներով». Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանական համերգը

Բոլոր ստեղծագործությունները կատարվել են առաջին անգամ։ 

«Այ սենց են հեղափոխականից դառնում կոմֆորմիստ․ եկեք արձանագրենք, որ հեղափոխությունից 7 տարի անց մենք դարձել ենք կոմֆորմիստ»․ Փաշինյան

«Մենք իշխանությունը փոխել ենք Հայաստանում, բայց մենք մեզ փոխե՞լ ենք։ Ամեն քաղաքացի կարող է ասել՝ այո, ես դուրս եկա, իշխանությունը փոխեցի, բայց ամեն քաղաքացի կարող է հարց տալ՝ մենք իշխանությունը փոխեցինք, բայց ինքներս մեզ փոխեցինք, թե՞ չփոխեցինք, ֆունդամենտալ հարցն այստեղ է։ Այո, հեղափոխությունը հեշտ է, փոփոխությունն է դժվար»,- կառավարության այսօրվա նիստում  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլի խոսքում ամեն ինչ կար, բացի լուծումներից: Պետությունը դանդաղորեն դարձնում են «Պավլովի շուն»՝ արձագանքող, բայց չմտածող. Արմեն Հովասափյան

«Բացահայտ խոստովանություն՝ որ իշխանությունն ինքը չի կարողացել կառուցել կայուն պետական ապարատ»

Իտալիայից Միքայել Մինասյանի վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել Հայաստանին․ Աննա Վարդապետյան

Ըստ Աննա Վարդապետյանի, խոսքը հանցավոր խմբավորման մասին է՝ հստակ դերաբաշխումներով, այդ թվում՝ իրավական ապահովման տեսանկյունից, տարբեր տեսակի խոչընդոտներ վերացնելու տեսանկյունից, որոշակի օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու տեսանկյունից։

Արտաշատի ջրանցքից դուրս է բերվել դի. ըստ նախնական տվյալների՝ ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Արտաշատի ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական

ՄԻՊ-ը 1000-ից ավելի բողոք է ստացել 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից. Անդրանիկ Եղոյան

Շատ ծնողներ համաձայն չեն ԴՆԹ փորձաքննությունների արդյունքների հետ: Ներկայումս էլ առկա են զոհերի բազմաթիվ մասունքներ, որոնք ընտանիքները հրաժարվում են վերցնել եւ հուղարկավորել, քանի որ համաձայն չեն ԴՆԹ պատասխանների հետ եւ ունեն իրենց հիմնավորումները

Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի, քննարկվել է Նորատուսում պեղումների հնարավորությունը

Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները

Քննարկվել է Թուրքիա-Վրաստան առևտրային համագործակցությունը

Ermenihaber. Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետ Մուրատ Օզթուրքն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ադնան Ալթայ Ալթըյորսին, Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գիորգի Ռոմանաձեին, «MÜSİAD» կազմակերպության Բաթումիի մասնաճյուղի նախագահ Համզա Քյոսեիին և պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրի ոլորտում համագործակցության ներուժը, սոցիալական և մշակութային հարաբերությունները։ Ռիզերի նահանգի փոխնահանգապետը նշել է, որ աշխատանքներ են տարվում

«Դուք այլեւս վարչապետի օգնականը չեք, դուք ՀՀ գլխավոր դատախազն եք»․ Աղվան Վարդանյանը՝ Աննա Վարդապետյանին

Աղվան Վարդանյանը գլխավոր դատախազին հարցրեց՝ ՀՀ ՔՕ-ով ինչպե՞ս կբնութագրեք Նիկոլ Փաշինյանի երեկվա վարքագիծն ԱԺ-ում՝ անհանդուրժողականությունը, սպառնալիքները՝ պաշտոնատար անձանց՝ ԱԺ պատգամավորների նկատմամբ։

«Մեր պարտքն է՝ պահպանել հաղթողների սերնդի պատգամները». Պուտինը շնորհավորանքներ է հղել նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաև Իսրայելի ղեկավարներին

«Կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների կողմից կատարված վայրագությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031