Օրվա լրահոսը
Ինչո՞ւ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում. «Հրապարակ»
«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում: «Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, եւ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար,
ԿԲ նախագահի պնդումը, թե նման վարկերն արդեն իսկ սառեցվել են, այս պահին չի համապատասխանում իրականությանը. «Հանրային վերահսկողություն» ՀԿ
Մեր հիմնական պահանջներն են՝ անվավեր ճանաչել բոլոր անօրինական վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են առանց քաղաքացիների համաձայնության, ապահովել քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակված գումարների վերադարձը, անկախ տուժողի կամ բանկի կարգավիճակից։
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել
«Սա ևս մեկ օրինակ է, որ Կոլումբիայի շրջանը պատմության ճիշտ կողմում է: Որպես մարդու իրավունքները հարգող համաշխարհային քաղաք, մենք պետք է շարունակենք ճանաչել ցեղասպանությունը և ապահովել, որ այն պատշաճ կերպով դասավանդվի մեր հանրային դպրոցներում». Մեթյու Ջիրարդի
Իմպիչմենտն ինքնախաբեություն է, եթե նշված կարեւոր պայմանները չեն ապահովում. Աբրահամ Գասպարյան. «Հրապարակ»
«Նման իրավիճակում` իրար մեղադրելով, իրար վրա կրակելով՝ ոչ մի բանի հնարավոր չէ հասնել»
Պարզվել է, որ ՍԱՏՄ երկու պաշտոնյաները վառելանյութի և գումարի դիմաց չեն կասեցրել մսի իրացումը և հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Լրագրողներին ԱԺ օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի մինչ օրս. «Ժողովուրդ»
Բայց 2 ամիս է՝ քննություն է իրականացվում, կոնկրետ անուններ են տրված, սակայն մինչ օրս Կոմիտեում դեռ կոնկրետ քայլերի չեն դիմում։
Ասել է թե, նիկոլական մամլիչի ուղտը չոքեց նաև Պողոսյան Հունանի դռանը. Արմեն Հովասափյան
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Ո՞ր դեպքում է սկսվում առնետավազքը
1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում էին Վլադիմիր Մովսիսյանը՝ Կոմկուսից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ից: Այդ կուսակցություններից ոչ մեկն այդ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն չուներ, որ կարողանար ԳԽ նախագահ ընտրել: Բայց կոմունիստները զգացին, որ ուժը (տվյալ դեպքում՝ հասարակական լայն աջակցությունը) ՀՀՇ-ի կողմն է, եւ իրենց քաղաքական, իսկ գուցե նաեւ՝ տնտեսական ապագան պայմանավորված կլինի ՀՀՇ-ի վերնախավով:
Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ. սա թիրախավորում չէ. «Ժողովուրդ»
Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետությանը՝ ամերիկյան լոբբիստական ընկերություն վարձելուց հետո
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյան լոբբիստական ընկերություն՝ իր շահերը Միացյալ Նահանգներում առաջ մղելու համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում վարձել էր մեկ այլ լոբբիստական ընկերություն, բայց միայն կարճ ժամանակով։ Նման ընկերությունների արժեքի գնահատման կամ ըմբռնման բացակայության պատճառով Հայաստանի ղեկավարները դժկամ էին ներդնել անհրաժեշտ գումարներ նման մի ընկերություն վարձելու համար։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում մարդկանց մեծ մասը, ներառյալ ամերիկահայերը, քիչ է գիտակցում լոբբիստական ընկերությունների կարևոր
Ավինյանի՝ «մեդիան՝ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին չի վերաբերել, պնդում է նրա ներկայացուցիչը. civilnet
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց» արտահայտությունը ՍիվիլՆեթին ուղղված չի եղել, այլ ընդհանրական գնահատական է եղել։ Այս մասին ապրիլի 6-ին դատարանում հայտարարեց Ավինյանի ներկայացուցիչ Վահագն Գասպարյանը՝ ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի՝ քաղաքապետի դեմ ներկայացված քաղաքացիական գործով: Ավինյանն այդ արտահայտությունն արել էր 2024-ի դեկտեմբերի 18-ին «Ֆակտոր» հեռուստաընկերության եթերում Երևանի նախկին
Հայկական սխրանքը հաղթանակածների աչքերով. Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է քննարկում` նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին
2025թ. մայիսի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի մարդու իրավունքների և սոցիալական արդարության մագիստրոսական ծրագիրը և Իրավագիտության մագիստրոսական ծրագրերը համատեղ անցկացրեցին հիշարժան միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի (1941–1945 թթ.) 80-ամյակին։ Միջոցառումը բացառիկ հարթակ էր սերունդների միջև երկխոսության համար՝ ուսանողներին ընձեռելով եզակի հնարավորություն՝ հանդիպելու և շփվելու վետերանների հետ, որոնցից յուրաքանչյուրը հատել է
«Տարիներ հետո կհարցնեն գիրքն ընթերցողները՝ ինչի՞ համար են զոհվել այդ մարդիկ, ինչո՞ւ ստեղծված հուշարձաններն ու թանգարաններն Արցախի տարածքում չեն»
Կայացել է «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը
Ադրբեջանը «կրոնական հանդուրժողականության երկիր» է հռչակվում այն պայմաններում, երբ ոչնչացրել է Արցախի անկախության շրջանում տեղադրված բազմաթիվ խաչքարեր, պղծել գերեզմաններ և շիրմաքարեր, ոչնչացրել հայկական գյուղեր ու քաղաքներ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 3-ին հանդիպել է Բաքու ժամանած Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ, երկրի առաջին տիկին և Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան։ Հանդիպումից հետո պատրիարքը Ադրբեջանի նախագահի կնոջը պարգևատրել է Ռուս Ուղղափառ եկեղեցու «Սուրբ հավասարառաքյալ Օլգայի»՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու 1-ին աստիճանի շքանշանով։ Ադրբեջանի
Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասին
Սա հայկական քրիստոնեության դեմ Ադրբեջանի շարունակվող մշակութային ցեղասպանության քարոզարշավի անուղղակի հավանություն է
Եկեղեցական անհեթեթության այսպիսի ցուցադրումով, Ռուսական Ուղղափառ Եկեղեցին պարգևատրել է Ադրբեջանի Առաջին տիկնոջը Սուրբ Օլգայի շքանշանով: Այս պատիվը, որը շնորհվել է «…հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման և միջմշակութային ու միջկրոնական երկխոսության խթանման գործում նրա ներդրման համար», ավանդաբար վերապահված է նրանց, ովքեր մարմնավորում են քրիստոնեական առաքինությունները, և այժմ արատավորում է Ռուսական Ուղղափառ Եկեղեցու հեղինակությունը: Իլհամ Ալիևի բռնապետական
Թաթուլ Պետրոսյան. «Այսօր աշխարհում չկա մի երկիր, որտեղ ժողովուրդը այսքան ատի իր իշխանություններին»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի երկրորդ նախագահի հասցեին եւ հաջորդ ընտրություններում ՔՊ-ի ենթադրյալ հաղթանակի մասին Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններին՝ ասաց. «Քանի որ այդ սուբյեկտը որոշակի պաշտոն է գրավում եւ հանրային եթերում շարունակում է իր ցինիկ վարքագիծը դրսեւորել, ստիպված ենք երբեմն կանգ առնել նրա առանձին մտքերին: Նա հայտարարում է, թե Ռուսաստանը հիբրիդային
Երևանի փողոցները՝ անձրևից հետո. (Ֆոտոշարք)
Երևանում հորդառատ անձրև է տեղացել, փողոցները հեղեղվել են: «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանն արձանագրել էր, թե ինչ իրավիճակ էր այսօր մայրաքաղաքում:
Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը կրկին բողոք են ներկայացրել դատավորների կազմի դեմ
Բաքվում այսօր կայացած հերթական «դատավարության» ժամանակ Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը կրկին բողոք են ներկայացրել դատավորների կազմի դեմ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաստաբանի խոսքով՝ փետրվարի 6-ի նիստի արձանագրությունը չի արտացոլում դատարանի վերաբերմունքը պաշտպանության կողմի միջնորդությունների նկատմամբ, և դա հիմնավոր կասկածներ է առաջացնում օբյեկտիվության և անաչառության վերաբերյալ։ Այս առումով փաստաբանը և Արցախի նախկին պետական
Բաքուն միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին արգելել է մասնակցել հայերի դատերի. «Ազատություն»
Ադրբեջանն արգելել է միջազգային անկախ դիտորդներին, փորձագետներին ու դիվանագիտական ներկայացուցիչներին մասնակցել Բաքվում ընթացող հայերի դատավարություններին։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նիստերին մասնակցել ցանկացողներն անգամ հետապնդումների են ենթարկվել։ Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։ «Նրանց հարցաքննել են, ողջ շարժի
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվականները, այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրադրության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ հանդիպումը եղել
Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց Գերմանիայի կանցլեր
«Ազատություն». Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ դեմոկրատների կոալիցիոն թեկնածու Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փուլով ընտրվեց կանցլեր։ Օրվա առաջին կեսին նա անակնկալ ձախողել էր՝ դառնալով առաջին թեկնածուն ետպատերազմյան Գերմանիայում, որ չէր հաստատվել Կանցլերի պաշտոնում։ Ժամեր անց կազմակերպված երկրորդ քվեարկությանը նրա օգտին են քվեարկել Բունդեսթագի 630 պատգամավորներից 325-ը։ Երեկ՝ շաբաթներ շարունակված բանակցություններից հետո նրա պահպանողական դաշինքը կոալիցիոն համաձայնագիր
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին և նրա հետ գտնվող 4 անձանց ոստիկանները փողոցից բռնել, տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մայիսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված վարչության ծառայողները Երևանի փողոցներից մեկում բռնել և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են տեղափոխել 5 քաղաքացու։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր վարչություն տեղափոխվածներից մեկը քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունովն է, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ անունով։
Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության է ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում
Այսօր, մայիսի 6-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային վիրահատության է ենթարկվել «Աստղիկ» բժշկական կենտրոնում և օրերս դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Կրակոցներ՝ Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում․ կրակողը 15-ամյա տղա է. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ տաք հետքերով բացահայտել են ոչ միայն Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցների դեպքը, այլ նաև հայտնաբերել են մասնակիցներին, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջին անգամ «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով ներկայանում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մայիսի 6-8-ը անցկացվող «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական ցուցահանդեսին՝ հնարավորություն ընձեռելով հայրենական ոլորտային կազմակերպություններին ներկայացնելու իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները: Ցուցահանդեսին մասնակցում են ոլորտային 16 կազմակերպություն, որոնցից 12-ը՝ որպես ցուցադրող, 4-ը՝ որպես այցելու: Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ
Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն.«Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության գաղափարների
Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին։ «Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն, իսկ հաղորդակցության
Այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդարանի խոսնակի կերպարին. Մարիա Զախարովան Ալեն Սիմոնյանին է արձագանքել
«Ինչպե՞ս կարող էր սա տեխնոլոգիապես տեղի ունենալ նրանց տեսանկյունից, ովքեր սկսեցին մեղադրել Ռուսաստանին, Ռուսաստանի դեսպանատանը այս, ինչպես Դուք ասացիք, անկարգությունների կամ առաջացած որոշ խնդիրների համար։ Պարզապես հետաքրքիր է։ Դե, սա իսկապես հետաքրքիր է։ Ես արդեն շատ բան եմ լսել։ Ես դեռ չեմ լսել վարչական շրջանների մասին։ Սա առաջին անգամն է։ Ես ուղղակի կցանկանայի հասկանալ, թե ինչպես են նրանք դա տեսնում», – հավելել է Մարիա Զախարովան
Դուք, քպականներդ, ոչ միայն լրագրողներից ներողություն չեք խնդրում ձեր ոչ կոռեկտ պահվածքի համար, այլեւ շարունակում եք ձեր հարձակումները եւ վիրավորական պահվածքը լրագրողի նկատմամբ. Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հատուկ քպական Կոնջորյանի համար՝ լիկբեզ․ Այսօր Ազգային Ժողովի ամբիոնից դուք մի ձայնագրություն եք դրել, որում նախկին ՀՀԿ-ական մի պատգամավոր/հիմա գիտեք չէ՞, թե այդ անձը ինչական է/ լրագրողին ասում է՝ ականջներդ լվա, լավ չես լսում։ Իբր ուզում եք ասել, թե Սերժ Սարգսյանի ժամանակ լրագրողներին հանդեպ այդպես


















































