Օրվա լրահոսը
«Ես չեմ համարում, որ ես կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել»․ Վահե Հովհաննիսյանն իր աղմկահարույց հայտարարագրի մասին
Ինչպես է ֆինանսների նախարարի ընկերն իրեն պարտքով գումար տվել
Թրամփը հարմար թիրախ է, իսկ Գերմանիայի նախագահի լռությունը, ավելին՝ նրա կայքում 2025 թ. մարտի 31-ին Ծիծեռնակաբերդ այցի մասին չհրապարակումը ինչո՞ւ չի կարեւորվում գերմանական մեդիայում. «Ազգ»
Գերմանական «Շթեռնը» ապրիլի 25-ին վերնագրում արդեն ծանուցեց, թե «Ապրիլի 24-ի հայերին ուղղված իր ուղերձում Թրամփը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթից»: Հրապարակումը վերաբերում է միայն ԱՄՆ նախագահի ուղերձին, ցեղասպանություն բառից հրաժարվելու ԱՄՆ Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հստակ հարցին եւ դրան ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջեյմս Հեւիթթի (James Hewitt) լղոզված պատասխանին: Տեքստի եզրափակիչ հատվածում նշվում
Արխիւներու կարեւորութիւնը յատկապէս Հայոց ցեղասպանութենէն անմիջապէս ետք կազմուած սփիւռքահայ գաղութներու պարագային. «Գանձասար»
Թրքական հրապարակագիրներ ու քաղաքական գործիչներ անգամ փաստաթուղթերու, արխիւներու վրայ հիմնուելով իրականութիւններ երեւան կը հանեն։
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Մեր մյուս մասնակիցը՝ 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը, երկամարտում ցույց տվեց 280 (125+155) կիլոգրամ եւ եզրափակեց տասնյակը:
Հայրս և առնվազն 23 հայ քրիստոնյաներ անօրինական կերպով պահվում են Բաքվում. Դավիթ Վարդանյանի հրապարակումը Fox News-ում
Անձամբ ես այսօր կամ, որովհետև իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնյա միսիոներների հիմնած ամերիկյան որբանոցը։
ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել. News.am
News.am. Երեւանի Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել՝ 4 ավտոմեքենաների մասնակցությամբ: Իրար են բախվել «Օպել», «Կիա», «Մերսեդես» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Նախնական տեղեկություններով, տուժածներ չկան: «Լեքսուս» մակնիշի 111 OO 12 համարանիշներով ավտոմեքենայում գտնվել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գավառ քաղաքից 12 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Քաղաքական հակասությունները չպիտի վերածվեն անձնական թշնամանքի
Ես նույնպես, ինչպես «Սրբազան պայքարի» երիտասարդները, մեղմ ասած, չեմ վստահում Փաշինյանի իշխանությանը: Ոչ միայն չեմ վստահում, այլ կարծում եմ, որ նրա՝ վարչապետի աթոռին մնալու ամեն օրը մոտեցնում է Հայաստան պետության դե-ֆակտո վերացումը: Ցանկացած այլ անձի, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ աթոռին հայտնվելը տալիս է որոշ շանսեր, բայց, բնականաբար, չի տալիս ոչ մի երաշխիք: Այն վիճակը, որում
Երևանի ներկայիս վարչակարգը որոշել է, դատելով ամեն ինչից, կրկնել հարյուրամյա վաղեմության սխալները. «Աբզաց»
Իբր, եթե չգրգռես թուրքերին և կատարես նրանց բոլոր պայմանները, իսկ միաժամանակ վիճես Ռուսաստանի հետ, ապա նրանք հայերին հանգիստ կթողնեն:
Ոչ, չեն թողնի:
Հարց է ծագում՝ ինչո՞ւ Թուրքիայի հետագա ղեկավարները, օրինակ՝ Էրդողանը, հետմահու չեն արդարացնում ցեղասպան ոճրագործներին. «Ազգ»
Վստահ եմ, մեր երկիրը ղեկավարողները նման հարցեր չեն տալիս, քանի որ, ինչպես իրենք են ասում, դրանք իրենց «օրակարգի վրա չեն»… Սակայն, փոխարենը, լավ էլ զբաղվում են, օրինակ, ապրիլի 23-ի գիշերը ջահերով երթի ժամանակ թուրքական եւ ադրբեջանական դրոշների հրկիզման արարքով եւ դատապարտում այն: Քաջ գիտենալով հանդերձ, որ դրոշ, պաստառ, լուսանկար կամ խամաճիկ հրկիզելը, որպես հրապարակային բողոքի ենթամշակութային արտահայտություն ընդունված է բոլոր երկրներում, ցուցարարական բոլոր երթերի ժամանակ:
«Իմ հասակակիցները մտահոգ են երկրի ու իրենց ճակատագրով». Սրբազան պայքարի երիտասարդ մասնակից
Զատկական տոների եւ Ցեղասպանության 110-ամյակի միջոցառումներով պայմանավորված շուրջ 10-օրյա ընդմիջումից հետո «Սրբազան պայքարի» երիտասարդական թեւը երեկվանից վերսկսել է հանրային վայրերում «Չեմ վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը» խորագրով ստորագրահավաքը: Այսօր երիտասարդները իրենց ակցիան իրականացնում էին Սուրբ Աննա եկեղեցու եւ «Հաղթանակ» զբոսայգու մոտ: Aravot.am-ը գործընթացին հետեւելու նպատակով գտնվում էր Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Պայքարի երիտասարդները մեզ տեղեկացրին, որ
Տեղեկությունները, թե իբր ես վիրավորել եմ «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը. Արթուր Չախոյան
Նոր Նորքի թաղապետի կողմից նախօրեին բռնության ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին» և իբր «թաղապետը» արձագանքել է այդ վիրավորանքին։ Մեսրոպ Մանուկյանի հրապարակած մանկապարտեզի տեսանյութում, որի առիթով «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել նրան, Արթուր Չախոյանի կողմից որևէ վիրավորական խոսք
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
«Փաստինֆո». Բաքվում Արցախի ռազմական և քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ Բաքվում ապօրինի գերության մեջ պահվող մյուս անձանց դեմ շինծու դատավարություններում ադրբեջանական քարոզչամեքենան, ստանալով իրենց կեղծիքների հերքումները, խեղաթյուրում են ցուցմունքները։ Բաքվի դատարանում այսօր ընթացող շինծու դատավարության ընթացքում ցուցմունքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը: Մասնավորապես, կեղծ տեսանյութով փորձել են Դավիթ Իշխանյանին
Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան. Թրամփ
Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան։ Նրա համար երկրի շահերն առաջին տեղում են։ Վստահ եմ՝ նույնը կանի նոր պաշտոնում, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Սարյան փողոցում հայտնաբերվել են վնասված 5 տրանսպորտային միջոցներ
Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պայթյունի հետևանքով տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում
Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է, որ 2025թ. մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17Ա շենք)։ Նշենք, որ մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։ Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ
Ակնհայտ է, որ ՔՊ-ն իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս օրերին մեր երկրի հասարակական եւ քաղաքական կյանքը մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։ Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցություններ։ Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր
ՀՀ պատվիրակությունը հավաստիացրել է, որ Կառավարությունը վճռական է շարունակել բարեփոխումների գործընթացը
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը
Սարյան փողոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ
Ըստ նախնական տվյալների տուժել է երկու քաղաքացի, որոնցից մեկը տեղում ստացել է համապատասխան օգնություն, իսկ մյուսը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Սարյան փողոցում մեքենայի գազաբալոն է պայթել
Սարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից ԶԼՄ-ներին տեղեկացրել են, որ ահազանգ է ստացվել, որ մեքենայի գազաբալոն է պայթել։ «ՆԳՆ Փրկարար ծառայությունից մեկ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր»,- տեղեկացրել են ՆԳՆ-ից։
Մի շարք երկրներ Հայաստանին կոչ են անում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան․ կայացավ Համընդհանուր պարբերական դիտարկման՝ Հայաստանի վերաբերյալ նիստը
ՄԱԿ-ի Ժնեւյան կենտրոնակայանում այսօր կայացել է Համընդհանուր պարբերական դիտարկման՝ Հայաստանի վերաբերյալ նիստը, որի ընթացքում ՀՀ կառավարությունը ներկայացրել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների դրության մասին զեկույցը եւ լսել ՄԱԿ անդամների դիտարկումներն ու առաջարկությունները։ Ժնեւ մեկնած հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Հենց նա Կառավարության անունից հանդես եկավ բացման խոսքով։
Մայք Ուոլցը հեռանում է Թրամփի՝ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից
Այսօր Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն ու նրա տեղակալ Ալեքս Վոնգը կլքեն իրենց պաշտոնները Սպիտակ տանը: Այս մասին տեղեկացնում է CBS-ը ՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։ Մարտին Ուոլցը հայտնվել էր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ սխալմամբ the Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգին ներառել էր Signal չաթում, որտեղ քննարկվում էին Եմենում հութիների թիրախներին ռազմական
Լիցենզիա չունենալով՝ ուղևորափոխադրումներ է իրականացնում․ ինչո՞ւ է աչք փակում ՊԵԿ-ը
Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում բարձրաձայնեց վարորդական իրավունքների համատարած կեղծ լինելու հարցը։ Վարչապետին հուզողը վթարների ու զոհերի մեծ քանակն էր։ Նրա խոսքերով՝ մենք անընդհատ կեղծիքի մեջ են։ «Գալիս է տարվա վերջ, աղմուկ է, ոստիկանությունը ձախողել է, էսքան վթար կա, էսքան զոհ կա, ոչ մեկ չի ասում, ժողովուրդ ջան, իսկ մենք ավտո քշել
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե. «Հետք»
Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար հատկացված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը։ Այս տարվա փետրվարին էինք գրել, որ գումարը պետբյուջե դեռ չի վերադարձվել, չնայած հունվարի 8-ի իր ասուլիսում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ նախարարությունը գրավոր դիմում է ներկայացրել «Դոպինգ Սփեյս»
Առանց քննություն իրականացնելու, ոստիկանության խոսնակը հայտարարում է, թե իբր քաղաքացին ցուցաբերել է ոչ պատշաճ վարքագիծ: Ինչպե՞ս կարող է նման եզրակացություն ներկայացվել պաշտոնական մակարդակով. փաստաբան
Ոստիկանության գործողությունները շարունակում են արդարացվել՝ առանց պատշաճ քննության իրականացնելու։
Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան
Եթե մյուս հատվածներում՝ Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն ավանդական գրաֆիկով են եղել` երեկոյան 22.30-ից մինչև 04.30, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել: Ընդ որում՝ կրակահերթերը եղել է ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:
Եվս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում դեպքի առթիվ
«Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ քննչական
Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան-Տեր Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները․ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ. «Հրապարակ»
«Հրապարակ». Հարցազրույց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռոմիկ Մխիթարյանի հետ։ -Պարոն Մխիթարյան, Նոր Նորքի թաղապետ, ձեր կուսակից ընկեր Տիգրան-Տեր Մարգարյանը երեկ ծեծի է ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Տեր-Մարգարյանի արարքն ընդունելի՞ է Ձեզ համար։ -Ախր դուք միանգամից սկսում եք ծեծից՝ մոռանալով, թե ինչից է դա սկսվել։ Սկսվել է մանկապարտեզի այն նյութից, որ նախ
Այո՛, մասնակցել եմ Հանամի տոնակատարությանը: Իմ ելույթում կարևորել եմ արցախցիների վերադարձի ու ինքնորոշման իրավունքի իրացումը. Արթուր Խաչատրյան
Ելույթիս այս մասին ԱԺ լրատվության պատասխանատուները որոշել էին չանդրադառնալ
Հայրիկ Մուրադյանը տեղով հայրենիք էր. Արթուր Շահնազարյան
Ամեն անգամ, երբ «Ակունքը» ելույթ է ունենում, հնչում են իր երգերը, մեր հայրենիքն ապրում է մեր սերնդի ու ամենքի մեջ:

















































