Օրվա լրահոսը

«Գասպարիի դեպքը քաղաքական չէ, այլ՝ իրավական». Հերմինե Նաղդալյան

«Կհորդորեի այդքան շտապողականությամբ չօգտագործել «քաղաքական բանտարկյալ» տերմինը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադառնալով կալանավայրում բռնությունների ենթարկվող Վարդգես Գասպարիին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա, քաղբանտարկյալ տերմինը երկրի համար կարեւոր նշանակություն ունի, եւ ինքը չէր ցանկանա՝ Հայաստանը համեմատվեր այլ երկրների հետ: «Կարծում եմ՝ հասկանում եք, թե ակնարկս ուր է գնում»,- ակնարկելով Ադրբեջանին ասաց Հերմինե Նաղդալյանը,-

Աշխատանքային խորհրդակցություն՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի ղեկավարությամբ, որի ժամանակ քննարկվել են զինված ուժերում 2015 թվականին արձանագրված հանցագործությունների քննության արդյունքները, հանցանքի կատարմանը նպաստող պայմաններին, պատճառներին վերաբերող հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Արտակ

Ի՞նչ կլիներ Լիսկային դուրս կանչող Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եթե չլինեին տեսախցիկները (Տեսանյութ)

Այսօր Գյումրու «Նանե» հյուրանոցում «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Մեդիան քաղաքացիների քաղաքական որոշման և կողմնորոշման միջոց. Գյումրիի փորձը» թեմայով: Մասնակիցները ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ էին: Բանախոսները երեքն էին՝ մեդիա փորձագետ Գեղամ Վարդանյանը, «ԳԱԼԱ» ՀԸ լրագրող Արմենուհի Վարդանյանը ու լրագրող Թաթուլ Հակոբյանը: Քննարկումը վարում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Դերենիկ Մալխասյանը: «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող

Կենդանասերների պայքարը շարունակվում է

Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, կենդանասերները Երևանի քաղաքապետարանի առջև կանցկացնեն թափառող կենդանիների նկատմամբ շարունակվող ապօրինի սպանդի դեմ իրենց բողոքի ցույցը: Այս անգամ արդեն նրանք նպատակ ունեն այդ մասին տեղեկացնելու ողջ աշխարհին. «Արդեն փորձով գիտենք, որ Քաղաքապետարանի վրա էական որևէ ազդեցություն չեն թողնում նման բողոքի ցույցերը: Ամեն անգամ ցույցից հետո փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ,

Ակտիվիստները բերման ենթարկվեցին. Ա1+

Մի խումբ քաղաքացիներ, այսօր, բողոքի ակցիա  էին կազմակերպել, ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Թեպետ Վալերի Օսիպյանը թույլ չտվեց ակտիվիստներին մոտենալ Բաղրամյան 26, ակտիվիստները մի քանի վայրկյանով փակեցին պողոտան՝ պառկելով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Սորբոնի համալսարանի դոկտոր. «Ժամանակավոր զինադադարը ձեռնտու չէ Թուրքիային»

Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը հայտարարել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնության մասին: Ըստ այդ հայտարարության՝ զինադադարը չի վերաբերում «Իսլամական պետություն» խմբավորման, «Ալ-Ղաիդա»-ի հետ կապված ուժերի եւ ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված մյուս խմբավորումների դեմ մարտական գործողություններին: Փետրվարի 25-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Սորբոնի համալսարանի դոկտոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ այս թեմային: Նա կարծում է, որ

Արդարադատության նախարարության աշխատակիցներն այցելել են Վ. Գասպարիին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Վարդգես Գասպարիին, լսել նրան: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ իր բողոքը վերաբերում է խցակիցներին և ՔԿՀ աշխատակիցների նկատմամբ որևէ բողոք չունի: Ներկայում, Վարդգես Գասպարիի բողոքի հիման

«Հայատյացության քարոզչությունը Ադրբեջանում սկսվում է ամենաբարձր մակարդակից ու հասնում մինչև մանկապարտեզ».Անժելա Էլիբեգովա

Այսօր տեղի ունեցավ «Հայատյացությունը Ադրբեջանում» («Armenophobia in Azerbaijan») գրքի, Xocali.net և Azerichild.info կայքերի անգլալեզու տարբերակների շնորհանդեսը: «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի ռուսալեզու տարբերակը, որի հեղինակներն են Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան և «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հ/կ-ի ղեկավար Արմինե Ադիբեկյանը, լույս է տեսել 2013թ: Ինչպես նշեց համահեղինակ Անժելա Էլիբեգովան ռուսալեզու գիրքը նախատեսված է հենց ադրբեջանցի ընթերցողի

Դիլիջանցիները Տավուշի սահմանագոտու բնակիչներից աղքա՞տ են

Դիլիջանում նպաստ ստացողների թիվը համեմատաբար մեծ է

Դավիթ Հովհաննիսյան. «2017 թվականի ընտրություններին պատրաստվողները Սերժ Սարգսյանի դաշտում են գործում»

«Ես ունեմ երկու կարծիք Հայաստանի բոլոր այն ուժերի մասին, որոնք քարոզում են, որ եկեք գնանք 2017 թվականի ընտրություններին: Կամ դուք խաղում եք Սերժ Սարգսյանի դաշտում, կամ դուք լինելով քաղաքականության մեջ, քաղաքականության «ա»-ն ու «բ»-ն չգիտեք. միամիտ եք»,- այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը: Նա

«Դատական համակարգի բացթողումները ՀՀ նախագահին չեն զեկուցվում այնպես, ինչպես կան». Գևորգ Սաֆարյանի փաստաբան

Ակտիվիստ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին և Արդարադատության խորհուրդ՝ 4 դատավորների քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Հայրապետյանը: Ըստ փաստաբանի՝ Գևորգ Սաֆարյանի գործով չորս դատական ակտերն իրականացրած դատավորներն ակնհայտորեն թույլ են տվել խախտումներ,

Վարչապետն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Շոն Օ’Սուլլիվանին և Շեյն Ռոզենթալին՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրանց գործուն աջակցությամբ ՀՀ-ԱԶԲ 10-ամյա արդյունավետ համագործակցությունը զարգացման նոր լիցք կստանա: Վարչապետը բարձր  է

Թե ինչու Գասպարիի հետ Տիգրան Եգորյանի տեսակցությունը չի թույլատրվել. պարզաբանում

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե Վ. Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանին թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդի հետ: Այդ կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է. 2016թ. փետրվարի 25-ին, ժամը 1417–ին, փաստաբան Տիգրան Եգորյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հայտնելով, որ հանդիսանում է կալանավորված անձ Վարդգես Լիվանի Գասպարիի պաշտպանը և խնդրել է թույլատրել տեսակցել

Տարոն Մարգարյան. «Քաղաքացին պետք է տեսնի և զգա, որ մենք իր կողքին ենք»

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ` ամփոփելու վարչության նախորդ տարվա աշխատանքն ու մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալու վարչության ընթացիկ խնդիրներին և առաջիկա անելիքներին: Անդրադառնալով քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է բացառվի ոչ իրավաչափ արձանագրությունների

Անդրիաս Ղուկասյան. Եվրոպական երկրները պատասխանատվություն են կրում Գասպարիի եւ Սաֆարյանի հարցերով

«Գեւորգ Սաֆարյանի եւ Վարդգես Գասպարիի նկատմամբ կատարված խոշտանգումները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վկայում են, որ այդ գործողությունները կազմակերպված են մեկ կենտրոնից եւ համակարգվում են այդ նույն վայրից: Երկրում իրականացվում է քաղաքականություն կոնկրետ քաղաքական եւ քաղաքացիական գործիչների դեմ, որ նպատակն է կոտրել այդ մարդկանց կամքը դիմադրելու Հայաստանի քրեական ռեժիմին»,- Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր Հայաստանի»

ՀՔԱՎ-ը` ընդդեմ ՀՀ Կառավարության գործով կայացավ նախնական դատական նիստ

2016 թ. փետրվարի 24-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը` ընդդեմ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի գործով տեղի ունեցավ նախնական դատական նիստ: Սույն հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանին՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները` ըստ տարիների: Նախնական դատական նիստին

ԵԽԽՎ նախագահը կժամանի Ադրբեջան. minval.az

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտը կժամանի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է minval.az-ը: Այցը նախատեսվում է փետրվարի 29-ին և կշարունակվի մինչև մարտի 1-ը: Այցի ընթացքում Պեդրո Ագրամունտը նախատեսում է մի շարք հանդիպումներ անցկացնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հարգանքի տուրք՝ Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան  151-րդ տարեդարձի առիթով  քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների ու բազմաթիվ երևանցիների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ

«Կույս կանանց միավորում» ՀԿ գոյություն չունի, ոչ փաստացի, ոչ դե յուրե. Արթուր Միսակյան

Վաղ թե ուշ կձերբազատվենք այս ավտորիտար մտածելակերպից

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 25-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Վարտգեզ Գասպարիի կինը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոցառումներ կիրառելու խնդրանքով

Երեկ, 2016թ. փետրվարի 24-ին, Անահիտ Այվազին՝ կալանավորված քաղաքացիական ակտիվիստ Վարտգեզ Գասպարիի կինը, դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոցառումներ կիրառելու, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից Գասպարիի անվտանգության և ապահովության համար բոլոր անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը պահանջելու խնդրանքով: Վ. Գասպարին կալանավորվել է 2016թ. փետրվարի 19-ին, փետրվարի 22-ին տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 20,

«Ծեծել, վառել…». նույնասեռականների նկատմամբ բռնությունը խրախուսվում է «վերևներից»

Սեռական փոքրամասնության ներկայացուցիչների նկատմամբ Հայաստանում դրսևորվում է անհանդուրժողականություն և խտրական վերաբերմունք ոչ միայն հասարակության կողմից, այլև շատ հաճախ իրավապահ մարմինների և առողջապահության ոլորտի ներկայացուցիչների կողմից, երբ տուժողները դիմում են նրանց՝ օգնություն և պաշտպանություն ստանալու ակնկալիքով: Իրավապաշտպան կազմակերպությունները մատնանշում են, որ Հայաստանը վավերացրել է մի շարք միջազգային իրավական ակտեր և կոնվենցիաներ, որով պետք է պաշտպանվեն սեռական

«5 հոգով 5 հարց, որ տաք, 6 ելույթ ունենաք՝ սեպտեմբերին կքննարկենք». Նաղդալյանը հեգնում է ՕԵԿ պատգամավորներին

Մհեր Շահգելդյանը պատասխանեց՝ մենք կարող է 5 հոգով 10 հարց էլ տանք:

Էլեոնորա Ասատրյանից նամակ չեն ստացել

«Իրեն չեմ ճանաչում, չգիտեմ ով է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հասարակական հատվածից ՄԻՊ-ի թեկնածության հարցին: Տիկին Փոստանջյանը հանձնաժողովում քննարկումների ժամանակ ասաց, որ հասարակական հատվածից ՄԻՊ-ի թեկնածության առաջարկ չի եղել, մինչդեռ «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարեց, որ առաջարկում է Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը: Թեկնածությունն առաջարկվել է հրապարակային հայտարարություն տարածելու

Վիրաբյան. «Օզանյանի եւ դաշնակների հարաբերությունները լարված են եղել»

Ռուսաստանի փակ արխիվներում պահպանվում են զորավար Անդրանիկ Օզանյանի կենսագրությանն առնչվող փաստաթղթեր: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում Զորավար Անդրանիկի 151-ամյակի առթիվ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտնեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը. «Հուսով ենք, որ մեր ակտիվ գործունեության արդյունքում կհասցնենք ծանոթանալ այդ արխիվներին: Վերջերս Ռուսաստանից տեղեկություններ ենք ստացել Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ Անդրանիկի գործողությունների մասին: Օրեր առաջ

«ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված համաձայնագիրը քաղաքական խորքային համաձայնագիր է›› .Արտակ Զաքարյան

‹‹Երեկ՝ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև կնքված համաձայնագիրը քաղաքական առումով բավականին երկարատև գործունեության և ՀՀԿ-ՀՅԴ երկխոսության արդյունքում ծնված քաղաքական խորքային համաձայնագիր է: Այն բավականին մանրակրկիտ ձևով անդրադառնալու է տարբեր ոլորտների՝ դատական, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բարեփոխումներին և նոր Սահմանադրությամբ պահանջվող բոլոր այն նորարարություններին, որոնք արդեն իսկ հրամայական են իրավական դաշտում››,- այսօր «Արմենպրեսի» ակումբում լրագրողների

Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը. Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել Բեռլինի համալսարանում

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան եւ Քեմալական Թուրքիայում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով. «Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Օսմանյան կայսրությունում եւ Քեմալական

«Վա՞տ է, որ 189 $-ը ՌԴ-ն իջեցրել է 165 $, մարդիկ լավություն են արել». Ռոբերտ Նազարյանը՝ Փաշինյանին

Նազարյանն ասաց, որ ՀԷՑ-ը ֆինանսական պատժամիջոցների է ենթարկվել, կարող է տուգանքի չափը ծիծաղելի է, բայց օրենքով ավելի շատ թույլ տվեք՝ ավելի շատ անենք:

«Մեր իրականության համար անսովոր կերպար էր Անդրանիկը, ու դա չներվեց». Կարո Վարդանյան

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) ծննդյան օրն է: Այս տարի լրանում է նրա 151-ամյակը: «Մենք հաճախ ենք տրտնջում, որ որևէ երևելի մարդ մեր իրականության մեջ ըստ արժանվույն չի գնահատվել, երբ դեռ ողջ է եղել: Զորավար Անդրանիկը քիչ բացառություններից է: Նա իր ողջության օրոք դարձավ վիպասքերի, լեգենդների, առասպելների թեմա, դարձավ բազմաթիվ երգերի հերոս: Մեր իրականության

Նախկին քաղբանտարկյալները «կողմ» քվեարկեցին Արման Թաթոյանին

Մինչդեռ նա այդպես էլ չասաց, որ Հայաստանում մարդիկ հետապնդվել են քաղաքական հայացքների համար Երեկ խորհրդարանում, 96 «կողմ», 7 «դեմ» ձայների հարաբերակցությամբ իշխող քաղաքական մեծամասնության ներկայացրած թեկնածուն` Արման Թաթոյանը, ընտրվեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների չորրորդ պաշտպան: «Դեմ» քվեարկող պատգամավորներից մեկն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն է: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեւախեղված

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930