Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենները հիմա էլ ՀՅԴ-ի զնաչոկն են կպցնելու. Արամ Մանուկյանը քննադատում է Աշոտյանին

Արամ Մանուկյանը պատմեց, թե ինչպես է ինքը աշխատել, ոչ մեկին ՀՀՇ-ական չի դարձրել:

Ֆրանսահայ Իրավաբանների եւ Փաստաբանների Ասոցիացիան դիմում է ՀՀ կառավարությանը ՝ վերանայել Շանթ Ոսկերիչյանի մուտքն արգելող որոշումը

Ֆրանսահայ Իրավաբանների և Փաստաբանների ասոցիացիան իր խորը մտահոգությունն է արտահայտում առ այն, որ ազգությամբ հայ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Շանթ Ոսկերիչյանին արգելվել է մուտք գործել ՀՀ տարածք՝ առանց օրինական հիմքերի: Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրի տարածք մուտք գործելու գործընթացը կարգավորելուն իրավասու լինելով հանդերձ, որպես իրավական հռչակված պետություն պարտավոր է օրենքը կիրառել թափանցիկ եւ առանց խտրականության բոլորի, այդ

«ՀՅԴ-ի վրա թեւե՞ր են աճել, ամոթ է, խոսեն այդքան ծիծաղելի բաների մասին». Արամ Մանուկյան

Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ երկու քաղաքական ուժ բլեֆ են անում, թե իբր միացել են եւ էս երկիրը փրկելու են, իսկ իրենց հուշագիրը միայն հեգնանք է առաջացնում:

Լևոն Մկրտչյան. որպես ԵՊՀ դասախոս անձամբ եմ զգացել կրթական բարեփոխումների որոշ հետևանքները կրթության որակի վրա

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ. «Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների ակտիվ փուլ, որն   ենթադրում է կառավարման  ավելի

Ինչպե՞ս կգծվի աշխարհի նոր քարտեզը

Կախված է Մեծ Բրիտանիայի ճակատագրից «Պարզ է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից կթուլացնի ԵՄ-ն, աշխարհում շատ բաներ կփոխվեն, բայց ամենավատ հետեւանքը կլինի հենց Մեծ Բրիտանիայի համար: Շոտլանդիան, կարծում եմ, անմիջապես դուրա կգա Մեծ Բրիտանիայի կազմից, եւ այդ քայլով Մեծ Բրիտանիան գլխավոր հարվածն իրեն կհասցնի: Շատերը, հավանաբար, այսօր չեն հիշում, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս

«Մալաթիա» տոնավաճառից բերման են ենթարկել մի քանի աշխատակցի. a1plus.am

«Մալաթիա» տոնավաճառի հարակից Րաֆֆու փողոցը քիչ առաջ փակել էին մի քանի հարյուր աշխատակիցներ. նրանք բողոքում են տաղավարների բարձր վարձավճարների դեմ: Այստեղ են մեծ թվով ոստիկաններ։ «Ամսական վճարում ենք 180 հազար, այն դեպքում, երբ օրինակ «Երևան մոլ»-ում կամ այլ առևտրի կենտրոններում ավելի մատչելի է վարձակալությունը»,- մեզ հետ զրույցում նշում են վաճառողները՝ հավելելով, որ այսօր վաճառք չկա,

«Ոչինչ, թող մեզ որպես գործիք օգտագործեն, ո՞վ ա դրան դեմ, որ». Արմեն Ռուստամյան

Նա ասաց, որ կիսանախագահական համակարգում 13 պորտֆել էլ ունենաս՝ բան չի փոխվելու:

Հայկական գինիների և կոնյակների առաջին խմբաքանակն արդեն Բենիլյուքսի երկրների շուկայում է

Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած հայ-բելգիական գործարար համաժողովից ամիսներ անց Բելգիա է արտահանվել հայկական գինիների ու կոնյակի առաջին խմբաքանակը։ Հունվարին Հայաստանից Բելգիա է արտահանվել 23 տեսակի 10 000 շիշ գինի և 12 տեսակի 1 700 շիշ կոնյակ։ Գործարար համաժողովը տեղի է ունեցել անցած տարվա հունիսի 11-ին, Բրյուսելում։ Համաժողովից հետո բելգիական ՛՛With Us՛՛ ընկերությունը դիմել է խնդրանքով՝ ծանոթանալու

«Բայց իրանց ի՞նչ ցավն ա, իրանք ուզում են Քոչարյանը գա՞, է՞դ են ուզում». Ռուստամյանը՝ Քոչարյանին դեմ գնալու մասին (Տեսանյութ)

ՀՅԴ-ն հերքում է, որ ՀՀԿ-ի հետ համագործակցելով՝ օտարում են Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից, նա վստահեցնում է, որ հավատարիմ են Քոչարյանին:

«Վեդի Ալկոն» հենց վարկը ստանա, գյուղացիների հանձնած խաղողի դիմաց կվճարի

Խաղողի մթերման սեզոնին հույսները կորցրած գյուղացիները բերքը մեծ դժվարությամբ հանձնեցին: Այսօր էլ նրանք կանգնած են մեկ այլ խնդրի առաջ՝ բերքն ընդունած ընկերությունները երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով չեն կարողանում գյուղացիների գումարները վճարել: Մեկ ամիս հետո այդ նույն խաղողագործները այգիներում պետք է սկսեն գյուղատնտեսական աշխատանքները, սակայն փող չունեն, որ սեզոնային աշխատանքները կազմակերպեն: «Այսօրվա դրությամբ խաղողի մթերումների

Տարոն Մարգարյան. «Քաղաքաշինական լուծումները չպետք է լինեն Երևանի հաշվին»

Այս օրերին մամուլում կարդում եմ քաջ և նվիրված մեր երիտասարդների մեկնաբանությունները Երևանի հին շենքերի պահպանման մասով և մեծ հույսով եմ լցվում, ուրախանում, որ անտարբեր չեն:

«Մոտ երեք տարի ես խցում եմ եղել՝ էնքան ծեծ ու ջարդ է եղել». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Բանտերում գողական աշխարհ է, հազար ու մի բան կարող է լինել՝ գտնում է Ռուստամյանը:

«Հայկական վերածնունդը»՝ իրենց միացած հասարակական կազմակերպությունների մասին

ՀԿ-ների հետ աշխատանքները կոորդինացնելու համար կստեղծվի համագործակցության շուրջ 7 ուղղություններ և խմբեր, որի մասին վերջնական տեղեկություն կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում:

Քննարկումները վերահաստատեցին, որ Բունդեսթագի կողմից Ցեղասպանության դատապարտումն անխուսափելի է

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախագահի հետ

Պետական կառույցները մինչեւ տարեվերջ պետք է աշխատանքի ընդունեն հաշմանդամություն ունեցողների

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրով 2012թ.-ից հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով: Ամփոփիչ աշխատաժողովի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրի նախաձեռնող «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպությունը մեծ աշխատանք է կատարել`

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ». Հրաչիկ Պողոսյան եւ Սահակ Պողոսյան

Դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը եւ արվեստագետ Սահակ Պողոսյանը: Թեման` Երեւան քաղաքի պատմամշակութային միջավայրի աղավաղումն ու վտանգված հուշարձանները: Հաղորդումը վարում է Գոհար Հակոբյանը:  

Սահմանադրական դատարան դիմելու համար հիմք էր հանդիսացել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումը «Փակ շուկայի» վերաբերյալ

Փետրվարի 23-ը հայ լրագրողների համար ամենալարված օրերից մեկն էր Մինչ ԱԺ-ի մոտ լրագրողներն ընդդեմ հանրապետական մականունավոր պատգամավորի գործողությունների, նրա՝ լրագրողներին վիրավորելու դեմ բողոքի ակցիա էին անում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, դատարանից դուրս գալիս «Բանդա 2»-ի գործը լուսաբանող լրագրողների դեմ շշեր էին նետվում, իսկ երկու հասարակական կազմակերպություններ էլ վիճարկում էին մեկը վարչական դատարանում, մեկը ՍԴ-ում տեղեկատվության

Ռուստամյանը քաղբանտարկյալ միայն իրենց է համարում ու պատմում բանտում իր կտտանքների մասին (Տեսանյութ)

Սանձարձակ գործում էին, պաշտպանի ամիսներով չես տեսնում, տեսակցություն չես ունենում, չեն հանում զբոսանքի, լողանալ չեն թողնում՝ պատմում է Ռուստամյանը

«Կոկա-կոլա» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով

«Կոկա-կոլան» տուգանվեց «Պեպսի» ընկերության ներկայացրած հայտի հիման վրա:

Ադրբեջանցիները կոտրել են aparan.am-ը, ի շարս 40 հայկական կայքերի. a1plus.am

Ադրբեջանցիներն այս պահին կոտրել են մոտ 40 հայկական կայք: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Գերատեսչությունների կայքեր չկան դրանց թվում: Ոչ այնքան կարևոր նշանակություն ունեցող կայքեր են, օրինակ aparan.am, որի մասին գուցե շատերը լսած էլ չլինեն»,-ասաց նա: Այսօր Ադրբեջանի կողմից հայկական կայքերի վրա գրոհելու պատճառը Խոջալուի դեպքերի օրը նշելն է

Հայկ Թամանյան. ինստիտուտների միավորմամբ այլեւս Թամանյանի թանգարանն այն արժեքը չի ունենա. «Հայոց աշխարհ»

Զրուցեցինք Ալ. Թամանյանի թանգարանի ներկայիս տնօրենի, ճարտարապետի ծոռան` ՀԱՅԿ ԹԱՄԱՆՅԱՆԻ հետ, որն իր մտահոգությունը հայտնեց երկու թանգարանների միավորման կապակցությամբ` նշելով, որ այդ կերպ հնարավոր է ձեւավորված թանգարանում, որն իր նյութով ու ծավալով շատ ավելի ընդարձակ է, Թամանյանի տեղն ու նշանակությունը նսեմացվի. «Ես մտավախություն ունեմ, որ այդ դեպքում ավելի քիչ կզբաղվեն Ալեքսանդր Թամանյանի հանրահռչակմամբ, արխիվների ուսումնասիրմամբ

«Շատերն են հասկացել, որ հաշմանդամություն ունեցող անձը նվիրված ու ուշադիր աշխատող է»

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունն այսօր ամփոփեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորած «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում` զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի արդյունքները: 2012թ.-ից հաշմանդամություն ունեցող 543 անձ ապահովվել է մշտական աշխատանքով, իսկ 44 միջին մասնագիտական կրթական հաստատություններում ստեղծվել են ներառական կրթություն իրականացնելու պայմաններ: «Ծրագրի ֆինանսավորումը նվազել է, սակայն մեր վաշինգտոնյան գրասենյակը, տպավորված այս արդյունքներից,

Հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են պաշտոնները. «Չորրորդ իշխանություն»

Այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն վերջապես ստացավ իր փայ պաշտոնները, Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Խաղի նոր կանոններ են ճշտվել, նոր մթնոլորտ է ձեւավորվում այս երկրում, հեղափոխությունների ժամանակաշրջանն ավարտվել է»։ Ապշեցուցիչ ցինիզմ է։ 125 տարի հեղափոխական լոզունգներով հայ հասարակության մի հատվածը ուղեղը մորմոքելուց եւ մթագնելուց հետո պարզվում է, որ հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են

«Մենք մի քանի անգամ տեսանյութը նայել ենք, հայհոյանք չի եղել». Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյանն ուզում է Մհեր Սեդրակյանի հանդիպումը կազմակերպել լրագրողների հետ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-2-ին աստիճանաբար կբարձրանա՝ 4-5 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 27-ին, 29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին սպասվում է անձրև: Երևանի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ •             Օդի առավելագույն ջերմաստիճան

Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս

Երբ առաջնորդվում են «մահ կամ իշխանություն» սկզբունքով ՄԻ քանի օր է, ինչ «Հայկական վերածննդի» ծնունդը փոթորկել է համացանցը: Լրագրողների գործունեության համար մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները զվարճալի թեմաների պակաս վստահաբար չի զգացվի: Արդեն իսկ համընդհանուր քննարկման նյութ է դարձել ոչ միայն մարդ-կուսակցություններով «վերածնվելու» Արթուր Բաղդասարյանի եւ թիմակիցների ձգտումը, այլեւ 12 կուսակցությունների ու 140 հասարակական կազմակերպությունների անվանումները:

Օրենքը պարտադրում է ընտրակեղծարար Կարինե Ստեփանյանին ազատել աշխատանքից. «Չորրորդ իշխանություն»

Կարո՞ղ է արդյոք դատարանի վճռով դատապարտված անձնավորությունը շարունակել աշխատել կրթական համակարգում, այն էլ բավականին բարձր ստատուսով՝ մանկապարտեզի տնօրեն։ Խոսքը ընտրակեղծարարության հաստատված մեղադրանքի մասին է, որը բարոյական հարթությունում գոնե հավասարազոր է ամենածանր հանցագործությունների հետ։ Մեր այս հարցի պատասխանը գտնելու համար ուսումնասիրեցինք ՀՀ Հանրակրթության մասին օրենքը, որի 5-րդ գլխում՝ մասնավորապես 24-րդ հոդվածում, շարադրված են ուսումնական հաստատության մանկավարժական

Ավագ քննիչի առողջությանը պատճառել է ծանր վնաս

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված` օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Վահան Այվազյանը դիտավորությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի և վերջինիս

«ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի պտուղները խակ-խակ քաղել պետք չի». Վահրամ Բաղդասարյան

Նա վստահեցրեց, որ պետք է հասունացնել այդ պտուղները, նոր քաղել:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930