Օրվա լրահոսը
«Հին կառքով հեռու չես գնա»
Հարցազրույց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովի հետ: – ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում գործում են 27 բաժիններ եւ 16 բաժանմունքներ: Ներկայացրեք Ձեր բաժինը: -Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը գործում է 2006 թվականից։ Բաժինը ստեղծելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ նաեւ Հայաստանում, ավելացել են հանցագործությունները՝ կապված մշակույթի հետ։
ՀՅԴ նոր պատգամավորը Կարեն Շահմուրադյանն է. ՀՅԴ-ում իրարից տեղյակ չե՞ն (Տեսանյութ)
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռեւս չեն քննարկել եւ չեն որոշել, թե ո՞վ է համալրելու ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը`փոխարինելով նախարար նշանակված Արծվիկ Մինասյանին: Միաժամանակ, սակայն, մեկ այլ խումբ լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության
Ռոբերտ Նազարյանը՝ գազի նոր սակագնի, ՀԷՑ-ի վարկի եւ բենզինի բարձր գների մասին (Տեսանյութ)
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ էներգետիկայի նախարարության կայքում կարդացել է, որ այդ վարկային պարտավորությունը որեւէ լումայի բեռ չի դնի բաժանորդի վրա:
«Արեւմտահային արեւմտահայ պահելու խնդիրը կա»
Հարցազրույց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում 1995 թվականից գործող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Սուրեն Դանիելյանի հետ: – Պարոն Դանիելյան, ճի՞շտ է, որ «Սփյուռք» կենտրոն ստեղծելու որոշման մեջ մեծ դերակատարում է ունեցել երջանկահիշատակ Գարեգին Ա. Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Ձեր ուսուցիչներից մեկը: -Արեւմտահայ գրամշակութային աշխարհի նկատմամբ իմ վերաբերմունքը ձեւավորվել է անցյալ դարի 90-ական թվականների սկզբին: Եվ առաջիններից
Սպանությունը բացահայտվել է: Կա երկու ձերբակալված
Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակն ամբողջությամբ եղել է այրված և հնարավոր չի եղել պարզել ինքնությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը
ՀՀ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը
Հարգելի հայրենակիցներ, եկել է պահը, երբ անհրաժեշտություն ունեմ իմ խոսքը հղելու պետական, քաղաքական, հասարակական կառույցներին, Արագածոտնի մարզի հանրությանը, հասարակության բոլոր շերտերին: Ավելի քան 20 տարի է, ինչ իմ աշխատանքային գործունեությունը անց եմ կացրել Արագածոտնի մարզում: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն են եղել, երբ հնարավորություն եմ ունեցել մասնակիցը լինելու մեր պապերի երազած ազատ եւ անկախ Հայաստանի
Նաիրիտցիները կրկին բողոքում են
Վարդան Այվազյանը «ցանկացած պահի, ցանկացած տեղ» պատրաստ է նրանց հանդիպել, բայց չհանդիպեց
Ջհանգիրյանը կասկածում է, որ «Գազպրոմը» մեզ թույլ տա Իրանից գազ գնել (Տեսանյութ)
Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, թե եթե մեկը ավելի լավ պայմաններով, ավելի էժան գազ մեզ մատակարարի՝ մենք կօգտվենք այդ հնարավորությունից՝ անկախ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրից:
«Իմ ցավից արձակված գոռոցները լսվում էին մինչև 10 մ հեռու». Վ. Գասպարի «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ն հրապարակել է Վարդգես Գասպարիի ցուցմունքի սղագրությունը
Դատահոգեբուժական փորձաքննության կատարման նպատակով «Նորքի» հոգեբուժարան տեղափոխված Վ.Գասպարիի կողմից փաստաբաններին փոխանցված ձեռագրի սղագրությունը Կալանավորումը իմ նկատմամբ իրականացվել է իմ քաղաքացիական դիրքորոշումը և վերաբերմունքը դատարանի ծայրից ծայր անօրինական գործողությունների դեմ` փոխելու համար: Կարելի է արձանագրել, որ գոնե մասամբ հաջողվել է, քանի որ ի սկզբանե կալանավորումը ենթադրում է ոչ միայն ազատազրկում, այլ կալանավայրի չգրված օրենքների համապարփակ կիրառում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 26-29-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.90C (1986 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.60C (1972 թ.) • Օդի միջին
«Սեդրակյանն ու Ալեքսանյանն օդից չեն եկել». «Ա1+» (տեսանյութ)
Անդրադառնալով իր կուսակից պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որի դեմ լրագրողներն ակցիա իրականացրին՝ պահանջելով պատժել լրագրողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի համար, պարոն Ավետիսյանն ասաց. «Եթե մարդը չի ուզում լրագրողին պատասխանել, ուրեմն պետք չէ խոսափողը բերանը կոխել կամ այդ մարդու դիմացը փակել, ասել՝ չէ, պարտադիր դու պետք է պատասխանես»: Պատգամավորը վերջերս անգամ ուսումնասիրել է այլ երկրների փորձն այս
Հուշախաչ՝ նվիրված Սամվել Մկրտչյանին
Այսօր Գյումրու Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցու խորշակամարին բացվեց անվանի թարգմանիչ, գրող, հրապարակախոս Սամվել Մկրտչյանին նվիրված հուշախաչը: Բրոնզաձույլ աշխատանքի հեղինակը գյումրեցի անվանի քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է, հովանավորը` բարերար Հասմիկ Դանիելյանը: Խաչի բացման արարողությունը կատարեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Եկեղեցու խորշակին տեղադրված խաչը անվանվել է` Զի եղիցին Մի: Խաչի բացման արարողությանը ներկա
«Ողբերգություն չեմ ապրի, եթե գլխավոր դիրիժոր չլինեմ»
Հայտարարում է Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հրավերով երրորդ անգամ Երեւան է ժամանել հրեա ճանաչված արվեստագետ, Բեռլին սիմֆոնիկի գլխավոր դիրիժոր Լիոր Շամբադալը: Նախորդ երկու այցերի ժամանակ մաեստրոն առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացրեց հրեա կոմպոզիտոր Աննա Սիգալին: Ֆիլհարմոնիկի մեկնաբանմամբ հնչեցին կոմպոզիտորի «Հոգու երգերը»՝ ըստ Սայաթ-Նովայի եւ «Կոլաժ՝
Էդմոն Մարուքյան. Վարդգես Գասպարիի կալանավորման անհրաժեշտությունն օբյեկտիվորեն բացակայել է
25 փետրվարի 2016թ. 030-Ե-45 թիվ ԵՇԴ/0125/01/14 քրեական գործով դատարանի 19.02.2016 որոշման վերաբերյալ Հարգելի՛ Դատարան, Ելնելով իմ երկարամյա իրավապաշտպան գործունեության փորձից, գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է իրավական պետություն, այնուհետև միանալով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային՝ որդեգրել Մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության արժեքները՝ չեմ կարող անտարբեր մնալ ակտիվ քաղաքացի Վարդգես Գասպարիի
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել
Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության տեսուչներ Գ.Մովսիսյանը և Գ.Կարապետյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, Բաշինջաղյան փողոցում նկատել են, որ
Ֆելիքս Ցոլակյանն ու Սարգիս Սահակյանը հրաժեշտ տվեցին մարզպետի պաշտոնին
Նոր մարզպետները դեռ չեն նշանակվել
Ուրիշի փոխարեն քվեարկած 25-ամյա երիտասարդը տուգանվեց 600 հազար դրամով
Դատարանը ամբողջությամբ բավարարեց մեղադրողի միջնորդությունը
Եվրոպայի խորհուրդը կոչ է անում կանխել կոռուպցիայի դեպքերը Հայաստանում. զեկույց
Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Հայաստանին քայլեր ձեռնարկել խորհրդարանականների, դատավորների և դատախազների կողմից կոռուպցիան կանխելու համար: Այս մասին ասվում է այսօր Եվրոպական խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (Council of Europe’s Group of States against Corruption (GRECO)) կողմից հրապարակված զեկույցում: Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է մնում Հայաստանի հասարակության համար, չնայած որ տարիներ
ՀՀ վարչապետ. «Արծվիկ Մինասյանն ազատ է հայեցողական պաշտոնների առումով» (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանն Արծվիկ Մինասյանին ակնարկեց՝ էկոնոմիկայի նախարարության պրոֆեսիոնալ կադրերին «ձեռք չտալ»
ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ԱԱՀ-ն կհանվի
Ավտոմեքենաների ԱԱՀ-ի հարցը քննարկել են նախագահի հետ եւ որոշել հանել
Նավամոդելային սպորտը ուշադրության կարիք ունի
Հայաստանի ավիամոդելային եւ նավամոդելային մարզիկները տասնամյակներ առաջ առաջնակարգ դիրքեր են զբաղեցրել ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ Եվրոպայում ու աշխարհում ու գրեթե բոլոր մրցումներից տուն են վերադարձել որպես չեմպիոն կամ մրցանակակիր՝ սահմանելով նաեւ ռեկորդներ: Նրանք ավանդույթները հիմա էլ են շարունակում: Տեխնիկական-կիրառական այս մարզաձեւերում մեր ամենատիտղոսակիր մարզիկը, թերեւս, եղել է աշխարհի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, Եվրոպայի
Դավիթ Լոքյանը Սուրիկ Խաչատրյանի հետ աշխատելու խնդիր չի տեսնում (Տեսանյութ)
Դավիթ Լոքյանը շատ է աշխատելու, որպեսզի երկրի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարի
Արծվիկ Մինասյանը կծանոթանա ոլորտին եւ նոր միայն կասի ինչ է անելու մենաշնորհային տնտեսության դեմ (Տեսանյութ)
Արծվիկ Մինասյան. մի խեղդեք ինձ, սպասեք մի քիչ
Ուրիշի փոխարեն քվեարկած մանկապարտեզի տնօրենը տուգանվեց 500 հազար դրամով
Մեղադրողը միջնորդել էր տուգանել նրան 600 հազար դրամի չափով
Էլինար Վարդանյանն ԱԺ-ում ստորագրահավաք է սկսում Վարդգես Գասպարիի համար (Տեսանյութ)
Մի կողմ թողնենք քաղաքական եւ իրավական ձեւակերպումները, խոսքը մարդու մասին է՝ ԱԺ-ում մտահոգություն հայտնեց Էլինար Վարդանյանը:
Արծվիկ Մինասյանն անակնկալ է պատրաստել մենաշնորհատերերին (Տեսանյութ)
Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը վստահեցնում է, որ մրցակցային դաշտը բարելավելու է


















































