Օրվա լրահոսը

Գրականությունն է բարոյականության ամենամեծ ուսուցիչը, առանց որի պետական ու քաղաքակրթական ոչ մի զարգացում տեղի ունենալ չի կարող. Կամո Աթայան

ՀՀ ԳԱԱ-ում անցկացվեց «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը Սույն թվականի ապրիլի 29-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Հայոց լեզու և հայ գրականություն․ զարգացման միտումները, հանրամատչելիացման հնարավորությունները և դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» համահայկական գիտաժողովը։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտության հանրամատչելիացման և

YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանը հանդիպել է երկրպագուների հետ 

Ս.թ. ապրիլի 21-ին YoHealth-ը Դուբայ մոլում՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում, կազմակերպել է հատուկ հանդիպում հայազգի խառը ոճի մենամարտիկ (MMA), միջազգային աստղ և YoHealth բրենդի դեսպան Արման Ծառուկյանի հետ։ Երկրպագուները հնարավորություն են ունեցել հանդիպել հայտնի մարզիկի հետ, ստանալ նրա ինքնագիրը և լուսանկարվել վերջինիս հետ։ Միջոցառմանը մասնակցելու համար օգտատերերը YoHealth հավելվածում իրենց կուտակած քայլերը փոխանակել են երեկոյի մուտքի

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է. Մանե Թանդիլյան

Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կենտրոն վարչական շրջանի երեք պաշտոնատար անձինք ինչպես խմբի կազմում, այնպես էլ առանձին, բազմաթիվ անձանց օգտին ապօրինի անգործության համար նրանցից պահանջել և ստացել են ընդհանուր՝ շուրջ 1 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով

Եթե մեզ փորձեն խաբել՝ մի վրանի փոխարեն 10 վրան է տեղադրվելու Ազատության հրապարակում. արցախցի գործիչ

Այս ընթացքում բավականին շատ հանդիպումներ ենք ունեցել, հանդիպման են եկել թե հասարակ ժողովուրդը, թե կուսակցությունների, ՀԿ-ների ղեկավարները, ու բոլորի կողմից միանշանակ եղել են արձագանքներ, որ արցախահայությունը մենակ չէ, սա միայն Արցախի հայության հարցը չէ, եւ կարեւորել են այս նախաձեռնության եւ պահանջների բովանդակային իմաստը

Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Սվենսոնին ներկայացրել է առաջիկայում շվեդական տարբեր գործակալությունների կողմից նախատեսվող ծրագրերը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին հանդիպել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Մարզպետը շնորհակալություն է հայտնել հերթական այցի ու Սյունիքի հանդեպ ուշադրության համար և դեսպանին ներկայացրել մարզային կյանքի տարբեր ոլորտներում իրենց վերջին հանդիպումից հետո տեղի ունեցած փոփոխություններն ու զարգացումները։ Պատրիկ Սվենսոնին, մասնավորապես, հետաքրքրում էին սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող ծրագրերն ու առաջընթացը,

Կոնգրեսական Քրիս Սմիթը կոչ արեց համապարփակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ՝ գոյություն ունեցող ԱՄՆ օրենքների շրջանակներում

«Բռնապետները երբեք բանտարկյալներին չեն ազատում, որովհետև նրանց խնդրում են: Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում», – նշեց Գենսերը: «Ահա թե ինչու են Ադրբեջանի ժողովրդավարության ակտը, հանրային լսումները, միջազգային ուղղորդումները և իրական պատժամիջոցները կարևոր»:

Վասիլիս Մարագոսը ՀՀ նախագահին է ներկայացրել նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել

Նոր Նորք վարչական շրջանում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): ՔԿ մամուլի քարտուղար

Նոր Նորքում և Արաբկիրում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը (2025թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ Նոր Նորքում՝ ապրիլի 28-ին և 29-ին, Արաբկիրում՝ ապրիլի 25-ին և 26-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը

Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Վահրամ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ 2025 թվականի ապրիլի 30-ին ազատել Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Հիշեցնենք՝ Դումանյանը նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր

Հստակորեն ամրագրել, որ անշարժ գույքը իր մեջ ներառում է նաև սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցները». ՀՔԱՎ-ը օրենքների նախագծերի վերաբերյալ

ԿԱՐԾԻՔ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծեր)։ Նախագծերը 2025 թվականի հունվարի

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. Ռոման Երիցյան

Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։

Այո՛, առողջապահության նախարարության տարբեր պաշտոնյաների և իմ փոխհարաբերությունները եղել են «լարված» և ոչ գործընկերային. Սուրեն Նազինյան

2022 թվականի հուլիսից մեկնարկած այս «ոդիսականն» ավարտվեց մոտ հինգ ամիս անց՝ նոյեմբերին, երբ նախարարին և նրա ենթականերին հասկանալի դարձավ, որ ես որևէ դեպքում չեմ զիջելու։ Ավարտվեց նախարարի գրավոր դիրքորոշմամբ, ըստ որի՝ Կենտրոնն իրավական առումով ճիշտ էր։

Ոսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հեղինե Թադևոսյանին պատկանող լավաշի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ (Արագածոտնի  մարզ, գ. Ոսկեվազ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել կեղտի կուտակումները, արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելը,

«Հովնանյան» վարժարանի սաների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդը մեծապես կարևորեց սփյուռքում ազգային ինքնությունը զորացյալ պահելու առաքելությունը

Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի (Նյու Ջերսի, ԱՄՆ) ավարտական լսարանի սաներին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց վարժարանի սաներին՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած այցելությունները Հայաստան լավագույն հնարավորությունն են ընձեռում հաղորդ դառնալու հայրենական կյանքին, հոգևոր ժառանգությանն ու սրբություններին։ Նորին Սրբությունը

Թրամփ․ Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ

«Ազատություն». «Դեմ չէի լինի Հռոմի պապ դառնալ», – կատակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը կաթոլիկ եկեղեցու հովվապետի նախընտրած թեկնածու ունի՞։ «Իմ առաջին ընտրությունը ես կլինեի։ Իրականում, սակայն, ես որևէ նախընտրած թեկնածու չունեմ», – նշել է Թրամփը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը բավարարվել է

Գլխավոր դատախազը ԲԴԽ-ից ակնկալում է ստանալ նրան նաև ազատությունից զրկելու համաձայնությունը։

Խմբակային բռնության հիմքով պետք է խստագույն պատասխանատվության ենթարկվի այդ պաշտոնատար անձը՝ իր խմբի մյուս անդամների հետ միասին. Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը Ամեն մի պաշտոնատար անձի համար եղել են, կան ու կլինեն իրենց գործունեության հանդեպ «ոչ բարեհաճ», քննադատական ու անգամ ծայրահեղ, հետևողական քննադատական վերաբերմունք ունեցող քաղաքացի, լրագրող, բայց երբեք ու երբեք որևէ պատասխանատու պաշտոնյա չի կարող, չպետք է ու արգելված է խոսքով, թե բռունցքներով բռնություն գործադրի քաղաքացու վրա, չպետք է թքի քաղաքացու

Հիմնավորումները, թե գումար չկա, կեղծ են, քանի որ Արցախը մինչև 2023 թ.-ն գրեթե կրկնակի ֆինանսավորում էր ստանում Հայաստանից. Մանե Թանդիլյան. ԱրցախTV

ԱրցախTV. Իրականում. «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Հայաստանի ու Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի գերատեսչությունները ղեկավարած Մանե Թանդիլյանը Նարեկ Սահակյանի հետ զրույցում վերահաստատել է՝ Մայր Հայաստանում արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում բացառապես իշխանությունների մոտ ցանկության բացակայության պատճառով: Հիմնավորումները, թե գումար չկա, կեղծ են, քանի որ Արցախը մինչև 2023 թվականը գրեթե կրկնակի ֆինանսավորում էր ստանում Հայաստանից: Ամբողջական

«Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է». ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ

Գլխի վնասվածք, սալջարդեր, հեմատոմա. ծեծված բլոգերին հիվանդանոցային բուժում է անհրաժեշտ

Նրա խոսքով՝ եթե ցանկություն կլինի, կհոսպիտալացվի նյարդավիրաբուժական բաժանմունքում հետագա հսկողության և բուժման նպատակով. «Ունենք աչքի շրջանում փոքր հեմատոմա և փոքր սալջարդեր և ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք, որը դինամիկ հսկողության կարիք ունի։

Հայաստանը երկիր է, որտեղ սահմանադրությունից ու ամբողջ օրենսդրական բազայից վեր դիտվում է սեռական բնույթի հայհոյանքը. Սուրեն Սահակյան

Այսինքն՝ մարդու ազատությունների ու քաղաքացու ազատությունների իրենց սահմանափակումներով հարյուրավոր տարիների մեջ առաջին անգամ ունեցած-չունեցած պետության հիմքերը խարխլելը նենց թեթև զանցանք է, որի համար կարելի է տարիներով անհույս դատարանի վճռի սպասել, բայց ա՛յ հայհոյաաաանք…

9 ծառայող ազատվել է աշխատանքից, կիրառվել է 206 կարգապահական տույժ. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ. առաջին եռամսյակի գործունեության արդյունքները

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել ՀՀ-ում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հարկային փոփոխությունների չեղարկմանը վերաբերող կոլեկտիվ հանրագրով ԱԺ ներկայացված առաջարկությունները մերժվել են

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 30-ի նիստում քննարկել է ««ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ «ՀՀ ԱԺ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ 340-Ն եւ 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-285-Ն օրենքներն ուժը կորցրած ճանաչելու,

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեսաձայնագրությամբ ֆիքսվել է քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն. Դավիթ Թումասյան

Ներկաները, որոնք փորձում էին կանխել բռնությունը, որևէ պատասխանատվության ենթակա չեն, եթե նկարահանումից հետո այլ արարքներ չեն կատարել:

«Խտրականություն եմ տեսնում՝ ինչո՞ւ պետք է որակյալ օնլայն մեդիաները չկարողանան պետական աջակցությունից օգտվել»․ Աշոտ Մելիքյան

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հնչեցված մտահոգություններին արձագանքեց․ «Հիմնադրամի մասով երկու կարևոր բան կա՝ որևէ օնլայն լրատվամիջոց պարտավոր չէ հանրօգուտ կոնտենտ տալ։ Որևէ օնլայն լրատվամիջոցի, որն իրեն կհամարի լրատվամիջոց, լրագրող, բլոգեր, որևէ մեկը պարտավորություն չունի ստեղծել հանրօգուտ բովանդակություն»:

Ցանկացած բարեփոխում պետք է գնա, իր պրոբլեմին հանդիպի, որպեսզի այդ պրոբլեմը լուծվի. Փաշինյան

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Team Telecom Armenia-ն ընդլայնում է միջազգային գործակցությունը․ ԱՄՆ առաջատար լրատվական ալիք Newsmax-ը կհեռարձակվի Հայաստանում

Ապրիլի 30, 2025թ. Երևան, Բոկա Ռատոն․ Team Telecom Armenia-ն հայտարարում է միջազգային համագործակցության նոր և նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ համագործակցելով ԱՄՆ առաջատար լրատվական կազմակերպություններից մեկի՝ Newsmax-ի հետ։ Ընկերությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում Team Telecom Armenia-ի բաժանորդներին հասանելի կդառնա Newsmax հեռուստաալիքի բովանդակությունը՝ տրամադրելով ամերիկյան և միջազգային լրատվություն, արդիական իրադարձություններ ու ուղիղ եթերներ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Այս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031