Օրվա լրահոսը

Երբ կը պնդեն, թէ Ցեղասպանութիւնը անցեալին կը պատկանի, կամ կը մեղմացնեն անոր ազդեցութիւնը, ինչպիսի՞ հոգեկան խանգարումի մէջ պէտք է ըլլան այդպիսի մարդիկ. «Ասպարեզ»

Թուրքերը մեծամասնութեամբ ցեղապաշտ մարդիկ են։ Որոշ հոգեբաններ ցեղապաշտութիւնը (racism) հոգեկան հիւանդութիւն կը համարեն, որ մտաբուժութիւն, ջղատապաբուժութիւն (psychotherapy) կը պահանջէ:

Երեկվա միջադեպը` Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած, վկայեց, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ իշխանության ձգտող մեկ այլ կուսակցություն եւս արհամարհում են հանրային կարծիքը, չեն վախենում նրա հիասթափությունից. «Հրապարակ»

Քիչ թե շատ ադեկվատ ցանկացած կուսակցություն թաղապետի սենյակի մոտ քաղաքացուն 10 հոգով ծեծելու միջադեպը կդատապարտեր, կփորձեր տարանջատվել բռնարար թաղապետից եւ նրա աշխատակազմից, ներում կհայցեր հասարակությունից եւ տուժած անձից, որ երես ունենար հաջորդ ընտրություններում նորից քվե հայցելու:

Երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն. վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը

Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է 2 ամսով

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին:

Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք երկրաշարժ է գրանցվել 

Մայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է

«Եվրոինտեգրված» ախպերություն

Տարիներ առաջ, երբ փորձում էի հասկանալ, թե ինչի համար են իշխանությանը պետք օլիգարխների հրոսակախմբերը, ես այդ հարցը տվեցի գործնական փորձ ունեցող մարդկանցից մեկին: «Դու չես էլ հասկանա, որովհետեւ շատ հեռու ես այդ աշխարհից, – պատասխանեց իմ զրուցակիցը, – Այստեղ խոսքը միայն տնտեսական լծակների մասին չէ: Խնդիրը փողոցը վերահսկելն է»: «Վերաhսկել փողոցը» նշանակում է՝ լծակներ ունենալ

Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն բառապաշարն է նույնը, այլև այն, որ երկու դեպքում էլ Ադրբեջանի գործողությունները փաստացի արդարացվում են. «ՉԻ»

Քոչարյանը սեփական ժողովրդին «պատերազմի հրձիգ» է որակում ՔՊ-ական իշխանություններին հարվածելու համար, Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է ցույց տալ, թե իբր իր խոստացած «խաղաղության դարաշրջանը» ձախողվել է ոչ թե սեփական տխմար քաղաքականության պատճառով, այլ որովհետև Հայաստանում Ադրբեջանի դրոշ են այրել, այ եթե չայրեին՝ խաղաղությունը վաղուց հաստատված կլիներ։

Մենք պահանջում ենք արժանապատիվ աշխատավարձ՝ համարժեք կատարվող աշխատանքին, ժողովրդավարական հանրային ծառայություններ՝ աշխատողների մասնակցությամբ. հայտարարություն

Այսօր էլ պետական և համայնքային աշխատողներն աշխատում են ցածր աշխատավարձի, գերծանրաբեռնվածության և անապահովության պայմաններում։ Հանրային ծառայողներն ունեն հսկայական պատասխանատվություն՝ թե՛ մարդկանց մասին հոգածության, թե՛ հանրային կյանքի կազմակերպման հարցում, բայց նրանց ձայնը տեղ չի հասնում։

Բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Ապրիլի 30-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Kia», «Porsche», «Kia» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների

Պատերազմից հետո պետությունը նույնպես սկսեց ընդունել «հայրենիքի դավաճան» պիտակը՝ լռեցնելու մնացած պատերազմի դեմ հադես եկող այլախոհներին. Քեմբրիջի համալսարանի հրատարակչության հետազոտություն

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այլընտրանքային հակամարտության պատմությունները մնում են մարգինալացված և ճնշված։ Պատերազմից հետո պետությունը նույնպես սկսեց ընդունել «հայրենիքի դավաճան» պիտակը՝ լռեցնելու մնացած պատերազմի դեմ հադես եկող այլախոհներին։ Սա ակնհայտ դարձավ «Ճանաչե՛ք դավաճաններին» արշավի ժամանակ, որը մեկնարկել էր իշխող կուսակցության և լրատվամիջոցների կողմից 2022 թվականին՝ թիրախավորելով խաղաղության

«Տարակուսանք է առաջացնում, որ իրավապահ մարմինների կողմից որևէ գնահատական չի տրվել և համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել դեռևս երեկ Նոր Նորք վարչական շրջանի շենքում դրսևորված ակնհայտ խուլիգանական վարքագծին»

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը Նոր Նորք վարչական շրջանում երեկ և այսօր տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

Այս գիշեր, ժամը 1:00-ին ժամանակավորապես կդադարեցվի Երկիր Մեդիա հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը. Բագրատ Եսայան

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը հայտնում է. «Սիրելի բարեկամներ, ընկերներ, հետևորդներ և հեռուստադիտողներ, տեղեկացնում եմ, որ բովանդակային և ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար այս գիշեր, ժամը 1:00-ին ժամանակավորապես կդադարեցվի Երկիր Մեդիա հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։ Եթեր մեր վերադարձի մասին ձեզ կտեղեկացնեմ լրացուցիչ»։

Վահրամ Դումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ին որոշում է ստորագրել, որով Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հաստատված մասնագիտական խմբերը կսկսեն իրենց աշխատանքը

Ինչպես հայտարարվել է ապրիլի 29-ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Խորհուրդը որոշել է։ Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ

«Մի բան անբեկանելի է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավել մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո». Վարդան Օսկանյան

«Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը»

Ռոբերտ Աբիսողոմոնյանը Վոլկեր Տյուրկի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր

Կարեն Խաչանովը Մադրիդում անհաջողության է մատնվել

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Մադրիդում ընթացող  Mutua Madrid Open մրցաշարից: Երրորդ շրջանում Խաչանովը երեք սեթում 3:6, 6:3, 2:6 հաշվով պարտվել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Թոմմի Փոլին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Այս շրջադարձային պահը արտացոլում է ՀՀ պատրաստակամությունը՝ անջատվելու Կրեմլի ուղեծրից և հետապնդելու եվրոպական արժեքներին համահունչ ապագա. ԵԺԿ կոնգրեսի բանաձևը

Քաղբանտարկյալների ազատ արձակում և էթնիկ հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու երաշխավորված իրավունք․ ԵԺԿ կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Մաթեմատիկայի օլիմպիադա Ծաղկաձորում

Ապրիլի 26-27-ը, հանրապետության տարբեր մարզերից 70 տաղանդավոր աշակերտներ հավաքվել էին Ծաղկաձորում՝ մրցելու։ «Քառակուսի» հիմնադրամը և Կապանի մաթեմատիկայի խմբակը 5-րդ և 6-րդ դասարանների շնորհալի երեխաներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռեցին․ առաջին օրը կազմակերպվեցին խաղեր և վիկտորինաներ, որոնցում հաղթահարելու համար պետք էր դրսևորել մտքի սրություն և համառություն։ Երկրորդ օրը երեխաները մասնակցեցին մաթեմատիկայի մրցույթին՝ ցուցադրելով իրենց գիտելիքները և բարդ խնդիրներ

ՀՀԿ-ն խորը վրդովմունք ու ափսոսանք է հայտնում ԵԺԿ համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ

«Ակնհայտ է, որ այդ բանաձեւի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող ՀՀ իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում»:

«Վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանին բերել են պատասխանատվության ոչ թե խախտումների համար, այլ նրա համար, որ ինքը Վարդան Ղուկասյանն է». պաշտպան

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր կայացավ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով հերթական դատական նիստը: Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը շարունակեց հրապարակել ապացույցների հետազոտման փաստաթղթերը, որոնց վերաբերյալ պատասխանող կողմը ներկայացնում էր իր մեկնաբանությունները եւ դիտարկումները: Հերթական ենթադրյալ ապօրինությունը ներկայացնելիս, Վարդան Ղուկասյանը ձայնի իրավունք վերցրեց եւ հայտարարեց, որ Գյումրիի նախկին քաղաքապետի

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի և թաղապետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցածը խայտառակություն է. Զարուհի Բաթոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը գրում է. «Նոր Նորք վարչական շրջանի շենքում, վարչական շրջանի աշխատակիցների և ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցածը խայտառակություն է: Բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է»:

«Բռնապետները երբեք չեն ազատում բանտարկյալներին, որովհետև նրանց խնդրում են, այլ միայն երբ հարկադրված են». Ջարեդ Գենսեր

ԱՄՆ Կոնգրեսում լսումները բացահայտում են Արցախի դեմ իրականացված ցեղասպանությունը. Արտակ Բեգլարյանը կոչ է անում ԱՄՆ-ին ձեռնարկել յոթ հիմնական քայլ՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի և արդարության

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ավարտին հասցնել ևս 20 դպրոցի կառուցումը և 70-ի հիմնանորոգումը. Փոխվարչապետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

«Ի՞նչ կարելի է բացատրել մի մարդու, որը նախկին լրագրող է, բայց տարբերություն չի տեսնում հեռարձակմամբ լուսաբանման և տեղում լուսաբանման միջև»․ Վիճաբանություն Մեսրոպ Հարությունյանի և Սիսակ Գաբրիելյանի միջև

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ես ընդամենը հարց եմ բարձրացրել՝ գոնե ուղիղ տեսակապ կար, եթե միջոցառում է, որտեղ հարց տալու հնարավորություն չունես։ Ես հիմա էլ եմ ասում՝ ի՞նչ խնդիր կա»։

«Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը նաեւ նշել է. «Ինչ վերաբերում է հնչող մեկնաբանություններին, չեմ բացառում, որ դրանք նրա սիրտը թեթեւացնում են, ավելին՝ հուսո’վ եմ, որ թեթեւացնում են։

«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից․ նա կշարունակի հոսպիտալացված մնալ». փաստաբան

Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից, հայտնում է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Նա կշարունակի հոսպիտալացված  մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ-ում։ Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։ Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առերևույթ հանցագործ թաղապետը մինչև իսկ պաշտոնանկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031