Օրվա լրահոսը

Թուրքիան ժողովրդագրական ճգնաժամի փուլ է մտնում. քրդական գործոնն ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի

Քրդական գործոնը առաջիկա տարիներին էլ ավելի է ուժեղանալու՝ ի հաշիվ բնակչության աճի։

«Պահանջում ենք շրջհարկի բարձրացման օրենքը կասեցնել, նստել երկխոսության․ մենք ուզում ենք հարկ վճարել, բայց խելամիտ կերպով»

«Մենք եւս մեկ անգամ զգուշացրեցինք պատգամավորներին, որ թեեւ 50 հազարից ավելի գերփոքր բիզնեսի մասին է խոսքը, բայց սա միայն գերփոքր բիզնեսի խնդիրը չէ, սա ուղիղ ազդելու է ցանկացած ՀՀ քաղաքացու վրա։ Սա բերելու է եւ ապրանքների, եւ ծառայությունների գների ավելացման, արդյոք մենք պատրա՞ստ ենք սրան»։

Բռնության և խաղահրապարակի ենթադրյալ անորակության դեպքերով հանցագործության մասին հաղորդում կուղարկենք դատախազություն. Դանիել Իոաննիսյան

Բռնությունը խիստ դատապարտելի է, խաղահրապարակի որակը պետք է հսկվի/ստուգվի, բլոգերին պետք է պատասխանել խոսքով, ծախված բլոգերին պետք է բերել օրինական ֆինանսավորման դաշտ։

2024 թ.-ին 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ. Գեղամ Գեւորգյան

2024 թվականի ընթացքում 3 միլիարդից ավելի տուգանք է կիրառվել տնտեսավարողների նկատմամբ մրցակցային իրավախախտումների առնչությամբ, որից շուրջ 1 մլրդ 124 մլն դրամն արդեն մուտքագրվել է պետական բյուջե: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 30-ի նիստում ներկայացնելով հանձնաժողովի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Զեկուցողի տեղեկացմամբ հանձնաժողովը պետական մարմիններին

Մհեր Գրիգորյանը և փոխվարչապետ Կուչկարովը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը

Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական

Հայաստանի հետ հարաբերությունները Կրեմլում կհամակարգի Սերգեյ Կիրիենկոն

«Ազատություն». Կրեմլում այսուհետ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգելու է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: «Հայաստանի հարցում Կիրիենկոն և աշխատակազմի՝ նրան ենթակա ներքաղաքական բլոկը առայժմ ոչ թե նախընտրական, այլ տեղեկատվական աշխատանք են իրականացնելու», – գրում է մոսկովյան «Վեդոմոստի» պարբերականը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:    

Զավեշտն այն է, որ իրավապահները բերման են ենթարկել ոչ թե խուլիգանախմբի անդամներին, այլ տուժողին. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Թաղապետի ու նրա ենթակաների արարքները լիովին համապատասխանում են ոչ միայն խուլիգանության, այլև խոշտանգման հանցակազմին

«Ave Verum Corpus-ը գրելիս բավականին մեծ էներգիա եմ ներդրել պարզ պատճառով` տեքստը աղոթք է». Մաննե

ի դափնեկիր է, որի ձայնը ունի յուրահատուկ և անշփոթելի գույն։ Ի դեպ, նա հաճախ է հանդես գալիս հոգևոր երաժշտության կատարումներով։ Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ այդ երաժշտությունն իրեն գրավում է մեղմությամբ, մաքրությամբ, հանգստությամբ, որ ինքը խաղաղվում է, կարծես Աստծուն ավելի մոտ է զգում իրեն։

Շվեյցարահայ լրագրող․ Հայ ժողովրդի դեմ ցեղասպանությունը դեռ շարունակվում է

Արցախի ժողովուրդը զրկվելով բոլոր կենսական ռեսուրսներից՝ դատապարտվեց մահվան

Հայաստանը բարդ իրավիճակում է, բայց բարեկամներ ունի, որոնց վրա կարող է հույս դնել. Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետ

Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպության Մեծ վարպետին հարցրինք՝ Հայաստանի թեմայով ինչ-ինչ քննարկումներ ունենո՞ւմ են իրենց թուրք եղբայրների հետ՝ հաշվի առնելով վերջին զարգացումները: «Չենք ունեցել կոնկրետ հարաբերություն Հայաստանի եւ Թուրքիայի հետ կապված, բայց եթե նույնիսկ ունեցած էլ լինեինք, չէինք հանրայնացնի: Մեզանից յուրաքանչյուրը կաներ իրենից հասանելիքը, որպեսզի լինեինք այնտեղ, որտեղ պետք է լինենք, որովհետեւ բոլորս՝ տղամարդիկ եւ կանայք ենք, որոնք խաղաղության եւ երկխոսության կողմնակից են»:

ՍոֆթԿոնստրակտը մասնակցել է CCF լավագույն գործատուների փառատոնին

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունն ապրիլի 25-26-ին մասնակցել է Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի փառատոնն իրականացվել է Բրենդի ուժը, արժեքներ, թիմ, արտադրանք կարգախոսով։ ՍոֆթԿոնստրակտը, որպես երկրի խոշորագույն ՏՏ ընկերություն, առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի աշխատաշուկայում և համարվում է վստահելի ու զարգանալու հնարավորություն առաջարկող գործատու։ ՍոֆթԿոնստրակտի տաղավարում այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալու

Պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ. Թաթոյան

Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն:

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ  է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։  Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի կապակցությամբ 6 անձ է ձերբակալվել

Նոր Նորքի թաղապետը ձերբակալվածների թվում չէ։

Անձը զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով ստացել է դրամական միջոցներ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու

Միայն պատժամիջոցները կարող են Ադրբեջանին ստիպել հաշվի առնել մարդու իրավունքները. քննարկում ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում ապրիլի 29-ին տեղի են ունեցել լսումներ՝ COP29-ից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Լսումները նախագահել է հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը, թեմայի շուրջ վկայություններ են տվել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի՝ Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ

Արթուր Չախոյանը ոստիկանությունից տեղափոխվեց հիվանդանոց

Ծեծված բլոգերին խուլիգանության կասկածանքով ձերբակալել են

«Իրական» Հայաստանի իրական մայրաքաղաքի քաղաքապետը իր հարցազրույցում, ըստ էության, անուղղակի «դաբրո» է տալիս բռնությանը. Տաթևիկ Հայրապետյան

«Իրական» Հայաստանում ոչ բռնի թավշյայից դեպի բռնի ու ոչ թավշյան կես քայլ է իշխող թիմի ու նրանց ծառայողների համար…

«Բելգիայում դեսպանատան շենքը գնել ենք, բայց փողը դեռ չենք տվել»․ Նիկոլ Փաշինյանին զարմացրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը

«Օմանն այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում։ Եվ մենք Օմանի ծովային, օդային ու ցամաքային տարածքը կարող ենք տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել»։

Այս դժվարին պահին զորակցության և համերաշխության խոսքեր ենք հղում Իրանի բարեկամ ժողովրդին. Փաշինյան

Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյայի ու նրա կնոջ լուսանկարները տեղադրել են «Tik Tok»-ում և ջնջելու համար 500 դոլար պահանջել. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի բնակիչ 33-ամյա տղամարդը նկատել է, որ իր նկարը «Facebook» սոցիալական կայքից ներբեռնել և տեղադրել են «Tik Tok»

«Քննարկում ենք շտապ օգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման եւ անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հարցերը»․ Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ անկախ նրանից, պացիենտը գոհ է «շտապ օգնության» բրիգադի աշխատանքից, թե ոչ, պետք է բացառվի որեւէ մեկի նկատմամբ բռնության գործադրումը։

Արտուշ Գաբրիելյանի օգնականը և ևս մեկ անձ կալանավորվել են

ԲԴԽ-ում քննվում են Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունները։

«Թուրքիայի հետ առեւտուր անելը նորմալ եք համարում, անունը տալը՝ ո՞չ»․ Բաբկեն Թունյանը դիտողություն արեց Հակոբ Ավագյանին

«Չէ, նորմալ չեմ համարում․ իրականում ինքն ինձ համար թշնամի երկիր է եւ ես մեծ ցավ եմ ապրում, որ նման մեծ կախվածություն ունենք թշնամի երկրից»

ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանը սուր ինֆարկտ է տարել. պաշտպանը պահանջում է վերացնել խափանման միջոցը

«Ազգային ճակատ». ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել. պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը 🔷Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։ 🔷Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն՝ կիրառելով

Նոր Նորքի ղեկավարին տանելու եկած ավագանու անդամը լրագրողին անվանեց «Քոչարյանի տուզիկ»

«Թաղապետը լարված է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին այցի եկած «Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը: Հարցին՝ ինչո՞ւ վարչական շրջանի ղեկավարին միջադեպից հետո չեն ձերբակալել, ի պատասխան Անի Խաչատրյանն ասաց. «Սա երկիր է, սա պետություն է, եւ երկիրը սիրում են, պահում են, գուրգուրում են, այո՛,

Ծառատունկ՝ հանուն կանաչ Հայաստանի

Ակբա բանկն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հետ համագործակցությամբ հերթական ծառատունկն իրականացրեց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի հարակից տարածքում։ Չնայած տարածքային բարդ պայմաններին ու ճանապարհի դժվարություններին, Ակբայի աշխատակիցները համախմբվել էին հստակ նպատակի շուրջ՝ տնկել սոճու ծառեր, ավելացնել Հայաստանի կանաչ տարածքներն ու նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը։ Ծառատեսակն ընտրվել է տեղանքի կլիմայական և հողային առանձնահատկություններին համապատասխան։ Այս ծառատունկն Ակբա

Կյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը

Կյանքից հեռացել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԳՄ անդամ Լյուդվիգ Կարապետյանը։ Նա հեղինակ է բազմաթիվ գրականագիտական գրքերի, 50-ից ավելի հայ մանկապատանեկան գրականության պատմությանն ու տեսությանը, նշանավոր գրողներին նվիրված ակնարկների ժողովածուների, գեղարվեստավավերագրական, լրագրագիտական և այլ բնույթի գրքերի: Նա արժանացել է մի շարք պարգևների և գրական մրցանակների: Լյուդվիգ Կարապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա  մայիսի 2-ին՝ ժամը 17:30-

«Այս լեզուները պետք է մի քիչ կտրել, որ մի քիչ հասկանանք՝ որն է խոսքի ազատությունը, որը՝ ամենաթողությունը». Անի Խաչատրյան

Անի Խաչատրյանը հույս ունի, որ ծեծկռտուքից հետո քրեական վարույթ կնախաձեռնվի Արթուր Չախոյանի դեմ. «Հուսով եմ, որ սադրիչների դեմ քրեական գործեր կհարուցվեն… սա ժողովրդավարություն չէ, խոսքի ազատություն չէ»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031