Օրվա լրահոսը
Կարեն Շահինյան. «Կարեն Դուրգարյանը չէր խանգարում՝ որպես դիրիժոր, այլ՝ որպես անտակտ մարդ» «168 ժամ»
Եթե մենք ուզենայինք նրան բնաջնջել, ապա միայն այն, որ նա՝ որպես դիրիժոր և որպես մարդ, խուլիգանի նման է իրեն պահել թատրոնում՝ հերիք էր, որ նրան հեռացնեինք։
Լյովա Խաչատրյան. Մեր նպատակն այս տարիների ընթացքում պաշտոններ ստանալ եւ կերակրատաշտին, «լափամանին» մոտ լինելուն էր ուղղված. «Ժողովուրդ»
Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է եւ խանգարում է այդ գործընթացին։
Սպարտակ Սեյրանյան. «Փոփոխությունները դեռ բավարար չեն». «168 ժամ»
Սահմանադրական հանրաքվեից հետո երկիրը մտել է որակապես նոր փուլ. Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգի։. Ըստ էության, մենք գտնվում ենք անցումային փուլում, և այսօրվա շատ գործընթացներ պայմանավորված են հենց այդ՝ անցումային փուլին բնորոշ հատկանիշներով։ Երկրի ու հասարակության զարգացման նոր ծրագիր առաջ բերելու, այն իրականացնելու հնարավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, տարաբնույթ, հաճախ իրարամերժ միտումներից։
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ, Թթուջուր, Միրաք, Շենկանի, Միջնատուն, Ջարջակիս համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Ուրասար-Կաթնաղբյուր, Սպիտակ-Ապարան, Նոյեմբերյան-Ջուջևան (միայն բեռնատարների համար), Սոթք-Քարվաճառ, Կոտայքի մարզի Կապուտան և Ջրաբեր համայնքների ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները:
Գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման ու փողոցների աղ ու ավազով մշակման աշխատանքները
Ողջ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները շարունակել են ճանապարհների աղ ու ավազով մշակման և երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները: Առավոտյան ժամերին փակ փողոցներ մայրաքաղաքում չեն եղել: Աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետարան
Ինչու է Արամ Սարգսյանը հենց հիմա նման հայտարարություն անում. «Ժողովուրդ»
Արամ Սարգսյանի այս հայտարարությունն էլ կարող էր անցնել-գնալ, եթե չլիներ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանին վերը նշված հայտարարության կապակցությամբ հարցաքննության կանչելու պահանջով։ Եվ հիմա, ուզեն, թե չուզեն, ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ընթացք տալ այս խնդրին, որի շրջանակներում, ի դեպ, ամեն անգամ Սերժ Սարգսյանի անունը զուգադրվելու է հոկտեմբերի 27-ի
Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին. մի քանի կիլոմետրանոց մերկասառույցի պատճառով տեղի են ունեցել 2 տասնյակից ավելի ավտովթարներ. shamshyan.com
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Կարմիր Խաչից մինչև Պռոշյան գյուղ: Ճանապարհի մերկասառույցի պատճառով 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար: Կան նաև կողաշրջված ու գլխիվայր շրջված մեքենաներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար վթարների հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին՝ ասելով. «Թողեք՝
Ի՞նչ հակասություններ են առկա Խաչիկ Ավետիսյանի եւ Արթուր Վարդանյանի ցուցմունքներում. «Հայկական ժամանակ»
Անցած տարի նոյեմբերի 25-ին Նորքում ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված «հանցավոր» խմբի անդամների հետ այս օրերին քննչական գործողություններ են կատարվում։ Մասնավորապես, նախաքննական մարմինը առերես հարցաքննություններ է կատարում այս գործով մի քանի մեղադրյալների մասնակցությամբ։ Սույն գործով մեղադրյալ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն առերեսվել է «հանցախմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի, Արա Պողոսյանի եւ օրերս ազատության մեջ հայտնված Ավետիս Բարեյանի հետ։
«Հայկական օր» խորագրով միջոցառում Լեհաստանի Բիեժուն քաղաքում
Փետրվարի 6-ին Լեհաստանի Բիեժուն քաղաքում տեղի ունեցավ «Հայկական օր» խորագրով միջոցառում, որը կազմակերպվել էր Բիեժունի քաղաքապետարանի, «Բիեժունի բարեկամներ» հասարակական կազմակերպության և Բիեժունի թանգարանի կողմից` Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Հայաստանին նվիրված միջոցառման շրջանակներում ներկայացվեցին լեհ ճանաչված հոգևորական և լուսանկարիչ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. ձեռքի հեռավորություն» խորագրով լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Հայաստանի տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները,
Մենք եւ մեր զաւակները. Asbarez
Մայրենի լեզուն կը մոռնան, տունէն դուրս, տունէն ներս հայերէն չեն խօսիր… Չհամարձակի՛նք մեղադրել մեր զաւակները: Հայերէն գիրք, թերթ չեն կարդար… Մենք կը կարդա՞նք: Հայկական իրականութեան հետ իրենց կապերը օրէ օր կը թուլանայ, հայկական միութիւններու մէջ աշխատելու ոչ մէկ հետաքրքրութիւն ցոյց կու տան… Չըլլա՛յ, չըլլա՛յ որ դատապարտենք մեր զաւակները: Հայրենիք այցելելու գաղափարը հետաքրքրական չէ իրենց համար.
Վահագն Խաչատրյան. «Վերջին ընտրությունների դեպքում նման խիստ գնահատականներ չեն եղել». «Հայկական ժամանակ»
Մենք նրանց փոխանցել ենք, որ ձեր այսպիսի գնահատականները, թե եղել են խախտումներ, բայց դրանք էական ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա, այլեւս հարգալից չեն մեր հասարակության համար։
Կուտը մի կերեք
Ռուսաստանի վերնախավում կրկին աշխուժացել են խոսակցություններն այն մասին, որ պետք է չեղյալ հայտարարել 1921 թվականի Մոսկովյան պայմանագիրը: Հետաքրքիր է, որ այս անգամ Պետդումայի պատգամավորներից դրա մասին խոսել է կոմունիստը՝ այն նույն կուսակցության ներկայացուցիչը, որի կերտած ոչ լեգիտիմ «ՌՍՖՍՀ»-ն այդ պայմանագրի կողմն է: Նույն կուսակցության կարկառուն գործիչներ Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը դրանից բխող Կարսի պայմանագիրը
ՀՀ իշխանությունների հետ համագործակցությունը ներկայումս հավասարազոր է հենց ժամանակավոր իներտության. «Ժամանակ»
Մտահոգիչ է, որ Եվրամիությունը շարունակում է Հայաստանի հետ իր հիմնական ծրագրային գործընկեր դիտարկել ՀՀ իշխանություններին, ոչ թե հասարակությանը: Այստեղ, իհարկե, եվրոպացի բարեկամները և գործընկերները կասեն, թե իշխանություններ իրենք, օրինակ, տեսնում են՝ լավ թե վատ, ահա նրանք կայացրել են Եվրասիական միություն գնալու որոշում, և ոչ ոք, ոչ ոք չի խանգարել նրանց: Ուր է հասարակությունը, չենք տեսնում`
ԼՂՀ ՊՆ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 600 կրակոց
Փետրվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնային գծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայ-չինական մշակույթի օրերը Երևանում սկսվեցին ավանդական երգով ու պարով
Չինական նոր տարվա կամ, ինչպես հայտնի է, Գարնան տոնի կապակցությամբ Երևանում առաջին անգամ ողջ փետրվարի ընթացքում անցկացվելու են հայ-չինական մշակութային օրեր՝ ավանդական երաժշտությամբ և պարերով։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան, «Սանգուան» առողջարարական կենտրոնը և Չինական գիտության և մշակույթի կենտրոնը: Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում: Դրանցից առաջինը կայացավ փետրվարի 8-ին՝ Հայաստանի Ճարտարապետների
Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվող երիտասարդը հացադուլով բողոքում է կալանքի ժամկետի համար
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը հացադուլով բողոքում է իր նկատմամբ կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ: Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է սկսել հունվարի 29-ից: Նրա պաշտպան՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշ ժամանակ առաջ իր պաշտպանյալը կրկին նույն պահանջով էր հացադուլ անցկացնում,
Տավուշի մարզպետի տնից գողության մեջ կասկածվողին ազատ են արձակել
Դեպքից 5 օր առաջ մարզպետի տանը տնօրհնեք է եղել
Արթիկ-Արագած ճանապարհահատվածը փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Արթիկ-Արագած ճանապարհահատվածը: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Խոսրով Հարությունյան. Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդաշարը նպաստեց քարոզարշավի որակի բարձրացմանը
Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գնահատականը մի քիչ չափազանցված է
Ձերբակալվել է Գյումրիում ավազակային հարձակում գործած 30-ամյա երիտասարդը
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան անհայտ անձը՝ դիմակավորված, ավազակային հարձակում էր գործել Գյումրու ծննդատան մոտ գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա: Կինը, դուրս գալով իր բակ, մաքրել էր տնակի դիմացի ձյունը, երբ ներս էր մտել, նրա հետեւից ապօրինի ներխուժել էր դիմակավորված հանցագործը, դանակով հարվածել էր գլխին, ոտքերով ու ձեռքերով խփել
Խոսրով Հարությունյան. «Եթե պաշտոնյաները չզբաղվեն քարոզչությամբ, ո՞վ զբաղվի»
Խոսրով Հարությունյանը անտրամաբանական եւ անհասկանալի է համարում այն հանգամանքը, որ դիտարկելով ընդամենը 2 տեղամաս, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը տարածում է ամբողջ ընտրական գործընթացի վրա
«Արման Թաթոյանի մասով՝ միայն դրականը». ՀՅԴ-ն համակրում է ՀՀԿ-ի թեկնածուին
«Մենք թեկնածու չունենք, իսկ թե ում կսատարեմ՝ կախված է նրանից, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները հանձնաժողովին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իրենք ում են սատարելու: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ տեղում է որոշելու ամեն ինչ: Մեր հարցին՝ հնարավո՞ր
Ավազակություն և ավտոմեքենայի հրկիզում Աշտարակի խճուղում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ: Փետրվարի 7-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ «Կարմիր խաչի» մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է այրվում, կա տուժած։ Քիչ ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել Հանրաքվեի տեղամասում վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս: Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ
«Խախտվել է Արման Ավետիսյանի՝ խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը»
Ոստիկան Արմեն Սեդրակյանը վկայություններում առկա տարբերությունները կողմը կներկայացնի դատարան
Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի


















































