Օրվա լրահոսը
Իրան-ԱՄՆ փոխհարաբերություններ. թշնամանքից մինչեւ համագործակցություն
Էմմա Բեգիջանյան Իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Միացյալ Նահանգներ-Իրան փոխհարաբերությունների ներկա վիճակը խոր արմատներ ունի անցյալում: Թեև Միացյալ Նահանգները տարբեր առիթներով նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է փոխաբերությունների հարցի շուրջ Իրանի հետ բանակցել առանց նախապայմանի, սակայն իրանական կողմի մոտ անվստահությունն առավել ընդգծված է, ինչը պայմանավորված է փոխհարաբերությունների պատմությամբ, որոնք ընդհատվել
Գուրգեն Եղիազարյան. Տարօրինակ է, որ բանդայի ղեկավարն ինքն է ցուցմունքներ տալիս
«Արթուր Վարդանյանից պետք է հարցնենք, թե ում էր անհրաժեշտ այս ներկայացումը»
Ագարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի
Ագարակ քաղաքում փետրվարի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 4-ին՝ ժամը 22:15-ին, «Մեղրիի ՏԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 1963թ.
Հանրաքվեի ժամանակ կեղծիք կատարած հանձնաժողովի անդամը ընդունեց իր մեղքը
Ընտրակեղծարարության համար դատախազը 600.000 դրամ տուգանք պահանջեց
Գյումրին ազատենք դոմիկներից. «Շիրակ կենտրոն»
Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոնցից մոտ 1000-ը նույնիսկ բնակելի չեն: «Շիրակ կենտրոնը» շարունակում է «Միասին կարող ենք Գյումրին օր առաջ ազատել վագոն-տնակներից» ծրագրի շրջանակներում ձեռք բերել և քանդել վաղուց շարքից դուրս եկած և բնակության համար ամբողջովին ոչ պիտանի դարձած
Շիրակի գյուղապետերը Ֆելիքս Ցոլակյանին հորդորել են չհամաձայնել մարզը դաշնակցականներին հանձնելուն
Ֆելիքս Ցոլակյանը շուտով կլքի Շիրակի մարզպետի պաշտոնը
Արա Աբրահամյանի ղեկավարած շարժումը Հայաստանի մարզերում հիմնելու է գրասենյակներ
Ս.թ. փետրվարի 9-ին կայացավ «Ազգային միասնություն» շարժման համակարգող խմբի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Շարժման մարզային գրասենյակների ստեղծման, դրանց գործունեությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև՝ այս տարվա հունիսին Երևանում անցկացվելիք Եվրասիական տարածաշրջանային տնտեսական (ԵՏՏ) ֆորումի հետ կապված խնդիրներ: Համակարգող խումբը որոշում կայացրեց Շարժման գործունեությունն առավել ընդլայնելու և մարզերի բնակչությանը ավելի նպատակային ու ակտիվ ներգրավելու նպատակով Հայաստանի
Գտնվելով սթրեսային վիճակում` մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել
Փետրվարի 9-ին, ժամը 14.47-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը գտնվելով սթրեսային վիճակում` մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունել. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Քաղաքացին դեղորայքային թունավորման նախանշաններով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բոլորս նույն երկնքի տակ
Չգիտեմ ինչպես սկսեմ, բայց հավատացեք այդ մասին գրելը նույնիսկ դժվար է: 2014թ. Օգոստոսի 3-ին Իսլամական պետություն կոչվող հրեշները գրավեցին Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ նահանգը: Ամբողջ աշխարհը սարսուռ ապրեց այդ հրեշների գործած ոճիրից և դաժանությունից: Նրանք ամենուր իրենց շուրջը մահ ու սարսափ էին տարածում: Նրանց գործած ոճրագործությունը նույնիսկ ամենասարսափելի երազներում հնարավոր չէր տեսնել: Նրանք ավերեցին մեր
ԱԳ նախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը: ՀՀ Նախագահը և Շվեդիայի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի
ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով
«Վեբոմետրիքս» միջազգային ընկերությունը (Webometrics Ranking of World Universities) հրապարակել է բուհական համաշխարհային վարկանշային նոր աղյուսակը: Համացանցում ներկայացվածությամբ բուհական վարկանիշավորում իրականացնող «Վեբոմետրիքսի» (www.webometrics.info/en/Europe/Armenia)՝ վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշ ունեցող բուհը ԵՊՀ-ն է: Ավելին՝ 2015 թ.-ի համեմատ՝ ԵՊՀ-ն իր դիրքերը բարելավել է շուրջ 200 հորիզոնականով՝ 2510-ից հայտնվելով 2314-րդ տեղում: Ընդհանուր առմամբ` ՀՀ-ից ցուցակում հայտնվել են
«1 տարի հետո չի լինելու». Սեյրան Օհանյանը՝ ժամկետից ավելի ծառայելու մասին
Սեյրան Օհանյանը նշեց, որ ավելի ծառայելը կապված է զինված ուժերի մարտունակության ապահովման հետ
«Զարմանալի չէ Ադրբեջանի կայացրած որոշումը` Եվրանեսթ ԽՎ-ում անդամակցության դադարեցման վերաբերյալ». Գալուստ Սահակյան
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա,
Հուշատախտակներ գիտության և մշակույթի ոլորտի երախտավորներին
Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Երևանի ավագանու հավանությանն են արժանացել նաև միջնադարի հայ գիտնական, մանկավարժ, հասարակական գործիչ Մխիթար Գոշի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի գլխավոր մանկաբույժ Ռոզա Մկրտչյանի, ականավոր պատմաբան,
Դպրոցներում կիրականացվեն համացանցից ապահով օգտվելու ծրագրեր (Տեսանյութ)
Աշխարհի 100 երկրներում այսօր նշվում է ապահով համացանցի միջազգային օրը: Հայաստանն այդ երկրներին միանում է «Ապահով համացանց» 3-ամսյա ծրագրով, որը մեկնարկում է այսօրվանից: Այս մասին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում հայտնեց «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը: Նախագծի շրջանակում կրթական հաստատություններում կիրականացվեն համացանցից ապահով օգտվելու ծրագրեր, որոնց կմասնակցի մոտ 5000 աշակերտ. «Բաց դասերի միջոցով
Սեյրան Օհանյանը 2 ընդունված արտահայտություն արգելել է բանակում օգտագործել
Սեյրան Օհանյանը նշեց, որ նպատակ ունեն բարձրացնել հրամանատարների դերակատարությունը, որպեսզի բանակը դառնա զտիչ կենտրոն
Բնակարան` զոհված փոխգնդապետի ընտանիքին
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Երևանի քաղաքապետարան
Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը
Փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ փոխայցելությունները, միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումները ավանդական են դարձել, ինչը թույլ է տալիս քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նախանշել նոր ծրագրեր։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝
Հողի ֆենոմենը. արվեստի գործեր՝ պատրաստված հողից եւ հարդից. (ֆոտոշարք)
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր բացվեց «Միջին Արևելքի արվեստի թանգարան» հիմնական ցուցադրությունը, որը ներառում է Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների հավաքածուն: Հայաստանին 1993 թվականին նվիրաբերված հավաքածուն ներկայացնում է Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները՝ հողանկարներ, գեղանկարներ, գորգեր: «Ցուցադրությունը բաղկացած է 2500 բնօրինակ նմուշներից, որոնք պատկանում են Մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածին: Ներկայացված
Բնակարան է հատկացվել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցուն
Երևանի ավագանին փետրվարի 9-ին գումարված նիստում, հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու
Պյոտր Սվիտալսկին ակնարկեց, որ լավ կլինի` ՀՀ-ն ասոցացման պայմանագրում ԵՄ ներդրումների համար ներառի նոր դրույթներ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը հույս ունի, որ Հայաստանն ասոցացման նոր համաձայնագրում արդարադատությանը, իրավունքի գերակայությանն ու անվտանգությանը վերաբերող դրույթները կընդունի առանց փոփոխությունների
Fitch-ը կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը. Haqqin.az
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը պատրաստվում է փետրվարի 26-ին վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Sberbank Investment Research -ի վերլուծաբաններին: «Հունվարի 29-ին S&P-ն իջեցրեց Ադրբեջանի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ դարձնելով BB+: Փետրվարի 5-ին Moody’s-ն Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցրեց մեկ աստիճանով՝ մինչև Ba1, և այն տեղադրեց հետագա հնարավոր նվազեցման ցուցակում»,- նշում են
Պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրության հարցը կվճռվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Պոլսահայ համայնքի պատրիարքի ընտրության խնդրի լուծումը պատրաստվում են տալ Մայր աթոռում եկող շաբաթ կայանալիք եպիսկոպոսաց ժողովում: Հայաստան կժամանեն Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդները, որոնք կաթողիկոսի գլխավորությամբ կքննարկեն նշված համայնքի աթոռակից պատրիարքի ընտրության անցկացման և թեկնածուների հարցը: Ըստ տարածաշրջանային հարցերով վերլուծաբան-փորձագետ, պոլսահայ Սարգիս Հացպանյանի՝ աթոռակից պատրիարքի թեկնածուները չորսն են՝ Գերմանիայում հայ եկեղեցական համայնքի առաջնորդ Գագիկ արքեպիսկոպոս
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից շարունակաբար կատարվել են ոսկի պարունակող խտացված հանքանյութի մի շարք հափշտակություններ
Կալանավորվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող անձը՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու մեղադրանքով
«Ինչքան կարաք՝ երեխա ունեցեք». Հրանտ Բագրատյանի խորհուրդը (Տեսանյութ)
Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելը Հայաստանի վրա ոչ մի ազդեցություն էլ չի ունենա: Նա վստահեցրեց, որ երկիրը գնում է կործանման: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ լուծում կառաջարկեք՝ Հրանտ Բագրատյանը ձեռքերը խաչեց, թե առանց փողի ոչ մի լուծում, փողը տվեք՝ լուծումներն առաջարկեմ: Երբ լրագրողները հարցրեցին, թե ասեք, ի՞նչ անենք,
Սեյրան Օհանյան. Չեմ կարծում՝ Տիգրան Մազմանյանը ԶՈՒ ղեկավարությանը մեղադրելու հիմք ունի
«Զինվորականները պետք է իրենց գործով զբաղվեն»
Անազատությունից՝ անորոշություն․ նախկին բանտարկյալները բախվում են խտրականության եւ խնդիրների. «Մեդիալաբ»
Քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) շուրջ 5 տարի պատիժը կրելուց հետո 47-ամյա Վարուժան Բարսեղյանը (անուն, ազգանունը փոխված է) վերադարձավ ազատության՝ հույս ունենալով կյանքը վերսկսել առանց նոր սխալների, գտնել աշխատանք և ապրել ընտանեկան ջերմությամբ շրջապատված: Մինչդեռ հասարակության՝ այդ թվում գործատուների խտրական վերաբերմունքն ու մերժողական մոտեցումը, դրդեց նրան արտագաղթելու երկրից: «Վիվասելում ախրաննիկի գործ կար, ուզում էի աշխատել, չստացվեց ասեցին
Հունվարի 29-ից փետրվարի 4 -ը մայրաքաղաքում ծնվել է 361 երեխա
Հունվարի 29 – ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37381 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 361 երեխա՝ 361 տղա, 185 աղջիկ: Երևանի քաղաքապետարան
Գնդակոծության հետեւանքով Կոթիում չհնձված արտերի տերերին դեռ չեն փոխհատուցել
Կես տարի է անցել, սակայն փոխհատուցում չկա
Սերբիայի Ազգային ժողովի նախագահ. Հայաստանի և Սերբիայի միջև ներկայումս ծավալվում է ինտենսիվ երկխոսություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին՝ վարչապետը նշել է, որ հայ-սերբական բարեկամությունը դարերի պատմություն ունի, և անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել երկկողմ կապերի խորացման դրական դինամիկան պահպանելու, ինչպես նաև տնտեսական, մշակութային, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժն իրացնելու համար: Հովիկ Աբրահամյանը բարձր


















































