Օրվա լրահոսը
Ավազակություն և ավտոմեքենայի հրկիզում Աշտարակի խճուղում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աշտարակի խճուղում զենքի գործադրմամբ ավազակություն և ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ: Փետրվարի 7-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ «Կարմիր խաչի» մոտ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է այրվում, կա տուժած։ Քիչ ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ
Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի նախագահ Յան Զահրադիլին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ թվում՝ ԵՄ խորհրդարանական փոխգործակցությանը, ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների
ՀՔԾ. Վարույթ է ընդունվել Հանրաքվեի տեղամասում վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու դեպքով հարուցված քրեական գործը
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողը իրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս: Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ
«Խախտվել է Արման Ավետիսյանի՝ խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը»
Ոստիկան Արմեն Սեդրակյանը վկայություններում առկա տարբերությունները կողմը կներկայացնի դատարան
Սերժ Սարգսյանն ընդունել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական միջպետական հարաբերություններում կարևոր դեր ունեցող միջխորհրդարանական կապերին։ Երկուստեք ընդգծվել է օրենսդիր մարմինների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչը, զրուցակիցների համոզմամբ, բխում է հայ և սերբ ժողովուրդների ավանդական բարեկամության ոգուց։ Այդ համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի
Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը ԲՀԿ-ում
Այսօր Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու դաշինքի աշխատակազմի ղեկավար Ռիչարդ Միլսոմը ԲՀԿ գրասենյակում հանդիպել են կուսակցության ղեկավար կազմի հետ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Եվրոպայի ամենաազդեցիկ դաշինքներից մեկի՝ Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի անդամ է, եւ դաշինքի ղեկավարկազմը տարածաշրջանային իր այցը սկսել է Հայաստանից։ Եվրոպայի Պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլն ու ԲՀԿ
Ոստիկան. «Ինձ ասել են՝ նստեմ ուղեկցեմ բաժին, էդքան բան»
Ոստիկանը չբացառեց, որ հնարավոր է իր իրավունքները եւ լիազորությունները թերի իմանա, սակայն բացառեց, որ դրա արդյունքում կարող է ոտնահարել քաղաքացու իրավունքները
Բացահայտվել է Գյումրիում 63-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է փետրվարի 7-ին 63-ամյա կնոջ նկատմամբ իրականացված ավազակային հարձակումը։ Փետրվարի 7-ին՝ ժամը 09.25-ին, «Գյումրի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխի ձախից գագաթնային շրջանի կտրած արյունահոսող վերք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բնակչուհի Վ.Սուքիասյանը։
Միջնորդեցին ոստիկանին բերման ենթարկել վարչական դատարան
Դատարանը իր դիրքորոշումը կարտահայտի համապատասխան որոշմամբ
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում:
Պարզվել է թիվ 11/03 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 11/03 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Դեկտեմբերի 6-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ինտերնետային կայքում հրապարակվել են լուսանկարներ և ահազանգ առ այն, որ թիվ 11/03
Ընտրախախտումների դեպքերով հարուցվել է 68 քրեական գործ
Փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 68 քրեական գործ: 18 քրեական գործեր 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 28 քրեական գործերով 32 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: ՀՀ Դատախազություն
Լրագրողը գործի բացահայտման հույս ունի. «Ա1+»
«Արթուր Խուրշուդյանը խոչընդոտել է իմ աշխատանքի իրականացմանը. ժամեր շարունակ ես ստիպված եմ եղել մնալ Արաբկիրի ոստիկանական բաժանմունքում ՝ ընդհատելով իմ մասնագիտական պարտականությունների կատարումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է «hetq.am» կայքի թղթակից Դիանա Ղազարյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի օրը թիվ 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ-ական վստահված անձ Արթուր Խուրշուդյանի կողմից իր մասնագիտական պարտականությունների խոչընդոտման փաստին։ Վերջինս լրագրողից պահանջել է
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահին
Փետրվարի 8-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին: Ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորեց հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշեց, որ Սերբիան կարևորում
Ինտերնետ-փորձագետները կարևորեցին համացանցում երեխաների անվտանգության ապահովումը և հայատառ ինտերնետի ընդլայնումը
«Նոյյան տապան» լրատվական գործակալությունը փետրվարի 8-ին անցկացրեց ասուլիս՝ փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու և փետրվարի 8-ը ողջ աշխարհում անվտանգ համացանցի օր հայտարարելու կապակցությամբ: Բանախոսեցին Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, «ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանը և «Ինտերնետ հասարակություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Համացանցային անվտանգության մասին խոսելիս Սաղյանը կարևորեց համացանցում երեխաների՝ մինչև 16 տարեկանների անվտանգության ապահովման
Որոշ ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բուք է: Վայք-Սարավան, Նոյենբերյան – Կիրանց ճանապարհահատվածները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են
Հայտնաբերվել է Գյումրիում տարեց կնոջ վրա ավազակային հարձակում կատարածը
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ առավոտյան անհայտ անձը ավազակային հարձակում է գործել Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող 231/598 տնակում բնակվող միայնակ կնոջ՝ 1942 թվականին ծնված Վալյա Սարգսյանի վրա: Նրան ծեծել, դանակահարել, տնից 65 հազար դրամ են գողացել: Տարեց կնոջը գանգուղեղի փակ վնասվածքով, ուղեղի ցնցումով ու կրծքավանդակի բութ վնասվածքով տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով արդեն
ԱԳ նախարարը հանդիպեց Երևանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
Փետրվարի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում ունեցավ Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու նախաձեռնությամբ: Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, նախորդ ամիս Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքներին, նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: ՀՀ ԱԳՆ
Մեռնող հարթակ. Ետ բերե՛ք հին հայկական ֆիլմի շունչը
Երբեմնի հայկական կինոարտադրությունը արդեն նույնը չէ: Տասնամյակներ առաջ ստեղծված «Հայֆիլմ» կինոստուդիան առաջինը և միակն էր հանրապետությունում, որ որակյալ ֆիլմերի հարթակ ստեղծեց: Ֆիլմեր, որոնք ժամանակի և հետագայում տասնամյակների պատմության մեջ դարձան չկրկնվող, չհնացող և պահպանվեցին որպես ազգային արժեքներ: 1930-ականներին Համո Բեկնազարյանի անվամբ հիմնադրված կինոստուդիան պատմության էջերում պահպանեց ֆիլմեր, ինչպիսիք են` «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունի», «Մեր
ՀՀ ՏՄՊՊՀ պատասխանը «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին
Առավել հարգի կլիներ հայտարարություն անելուց առաջ թեմայի վերաբերյալ լինել տեղեկացված և խոսել հիմնավոր՝ փաստերով. Ի պատասխան Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հոդվածի, նշենք հետևյալը. Նախ տեղեկացնենք, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահը փետրվարի 4-ի ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է ոչ թե հաշվետվություն,
Մայրաքաղաքում մեծ շուքով նշվել է «Բուն Բարեկենդանի» տոնը
Մայրաքաղաքի վարչական շրջաններում սկսած փետրվարի 4-ից անցկացվել են «Բուն Բարեկենդանի» տոնին նվիրված բազմաթիվ միջոցառումներ: Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ միջոցառումների շարք է կազմակերպվել նաև փետրվարի 7-ին: Գլխավոր միջոցառման մեկնարկը տրվել է առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակից և երթով շարունակվել Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ համերգային ծրագիր` ամփոփված
Խոսքի ազատությունը Հայաստանում 2015թ
Արևհատ Գրիգորյան Երևանի մամուլի ակումբ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր-փորձագետ 2015թ. բարդ և խնդրահարույց էր հայաստանյան լրատվական դաշտի համար: Խոսքի ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում մի շարք հիմնահարցերի տեսանկյունից եղան այնպիսի շրջադարձային զարգացումներ, որոնք անմիջականորեն ուրվագծեցին լրագրության սահմանները ոչ միայն անցյալ, այլ նաև՝ այս տարվա համար: Դրանցից առաջին հերթին պայմանականորեն առանձնանում են
«Փախստականները և միջազգային իրավունքը» ցանցը առաջարկում է ՄԻՊ պաշտոնի համար քննարկել Էլեոնորա Ասատրյանի թեկնածությունը
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ 08.02.2016 ք. Երևան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար առաջարկված թեկնածուների անձնական տվյալների հետ ծանոթությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ, ցավոք, նրանցից և ոչ մեկը չի համապատասխանում այն հիմնարար չափորոշիչներին, որոնց առկայությունը կապահովեր նրանցից որևէ մեկի արդյունավետ գործունեությունն այդ կարևորագույն ոլորտում: Հարգալից վերաբերմունք ունենալով բոլոր առաջադրված թեկնածուների
Վիգեն Սարգսյանը և Հովհաննես Հովսեփյանը հանրային միջոցներ չեն օգտագործել. նախագահի խոսնակ. «Ազատություն» ռադիոկայան
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսնակն այսօր անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի փորձագիտական խմբի հնչեցրած քննադատություններին՝ նշելով, թե նախագահականի պաշտոնյաների մասնակցությունը «Այո»-ի քարոզարշավին չի հակասում օրենքին: ԵԱՀԿ-ի դիտորդները սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ իրենց վերջնական զեկույցում քննադատել էին պաշտոնյաների ներգրավվածությունը քարոզարշավում: Հիշեցնելով, որ հանրաքվեից ամիսներ առաջ օրենքում կատարվեցին փոփոխություններ՝ հնարավորություն տալով քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնողներին քարոզչություն իրականացնել, զեկույցն ընդգծում է.-
Մանրամասներ՝ ուղեբեռը հանձնած, սակայն Գյումրի-Մոսկվա թռիչքին չներկայացած ուղևորի մասին
Այսօր տարբեր լրատվական կայքերում՝ Henaran.am, igyumri.com կայքերում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ այսօր կեսգիշերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Գյումրի-Մոսկվա թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է, քանի որ անհայտ անձը, ըստ որոշ լուրերի՝ ազգությամբ թուրք, ուղեբեռ է հանձնել, սակայն անձամբ չի ներկայացել հաշվառման՝ Մոսկվա թռնելու համար: Այնուհետ, ըստ վերոհիշյալ կայքերի, հայտնաբերել են, որ անձնագիրը կեղծ է: Մենք այս
ԵՏՄ-ում քննարկում են ազգային արժույթով փոխանցումներ կատարելու հարցը. Տատյանա Վալովայա
ԵՏՄ կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան տնտեսական ներկա դրությամբ է բացատրում ԵՏՄ-ում արժութային միասնական համակարգի բացակայությունը: Ըստ նրա, միասնական արժույթի ներդրումն այս փուլում տնտեսական բացասական հետևանքներ կունենա: Այսօր «Սպուտնիկ» ակումբում Տատյանա Վալովայան ասաց, որ անհրաժեշտ է խորացնել մակրոտնտեսական համագործակցությունը միությունում՝ ԵՏՄ անդամ-պետությունների միջև առևտրաշրջանառության դիմաց ազգային արժույթով վճարումներ կատարելով: Հարցին, թե երբ գործի կդրվի ազգային
Ռուսաստան-Հայաստան, Ադրբեջան-Թուրքիա. Վրաստանը դարձել է էլեկտրամիջնորդ. Turan
«Վրաստանի պետական էլեկտրահամակարգ» բաժնետիրական ընկերությունը սկսել է տրանզիտային միջանցքի գործառույթներ իրականացնել երկու ուղղություններով՝ Ռուսաստանից Հայաստան և Ադրբեջանից Թուրքիա: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը: Փետրվարի 5-ին սկսվել է էլեկտրաէներգիայի փոխադրումը Ռուսաստանից Հայաստան, որտեղ մեկ օրում միջինը տեղափոխվում է 30 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա: Իսկ փետրվարի 7-ին սկսվել է Ադրբեջանից Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցումը 80 մեգավատ հզորությամբ: Երկու
«Դու 3 տարի աշխատել ես դատախազի փաստաբան՝ համապատասխան թեկնածու չես». Փոստանջյանը՝ Թաթոյանին
Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուի՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ կապված բազմաթիվ քննադատություններ են հնչում, որ նա չի բավարարում սահմանադրական պահանջը, որ հանրության կողմից հայտնի չէ, հեղինակություն չէ, բացի այդ, կառավարության կազմից է, չի կարող անկաշկանդ գործել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց. «Հանրությունը պետք է Արման Թաթոյանին ճանաչեր: Մենք ապրում
Աշխատանքից հեռացված ակտիվիստը Պաշտպանության նախարարության զորամասի զինծառայող էր
Հունվարի 21-ին տեղեկացրել էինք, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ սեպտեմբերի 12-ի ցույցին մասնակցած Տիգրան Մազմանյանին աշխատանքից հեռացրել են: Այն ժամանակ Տիգրանը չցանկացավ հրապարակել իր աշխատանքի վայրի անունը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանը նշեց, որ աշխատում էր Պաշտպանության նախարարության N զորամասում որպես պայմանագրային զինծառայող. «Ամեն ինչ սկսվեց, երբ պետք է 2015 թվականի նոյեմբերի
Զարուհի Փոստանջյանը օմբուդսմենի թեկնածուին հրավիրում է հեռուստատեսային բանավեճի (Տեսանյութ)
Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Փաստաթղթերը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հանձնելիս, Զարուհի Փոստանջյանը հրավիրեց ՀՀԿ-ի թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Աթոյանին հեռուստատեսային բանավեճի: Ըստ նրա, ընտրություններից առաջ պետք է թեկնածուները հանրությանը ներկայանան, իսկ դա մեր մշակույթից բացակայում է: Թե որքան է գնահատում իր ընտրվելու շանսերը՝ Զարուհի


















































