Օրվա լրահոսը
Բորիս Նավասարդյանը՝ Henaran.am-ի լրագրողին աշխատանքից ազատելու մասին
«Ընդհանրապես աշխատանքային հարաբերություններում, եթե աշխատանքային պայմանագրում չկա տվյալ աշխատողի գործունեության որեւէ սահմանափակում, ապա այդպիսի արարքի համար գործից ազատելն անօրինական է։ Օրինական կարող է լինել աշխատանքի ազատումը միայն պայմանագրում նշված պարտականությունների խախտման դեպքում»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը վարույթ էր ընդունել
Ավարտվել է Հանրաքվեի ընթացքը լուսաբանող լրագրողի լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին, թիվ 5/28 տեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է «hetq.am» կայքի ներկայացուցչի՝ Դիանա Ղազարյանի, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու լիազորությունների ազատ իրականացմանը: Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:25-ին, ՀՀԿ
Մետրոպոլիտենի աշխատակիցները կդիմեն միջազգային ատյաններին
«Մի քանի կամակատարների ձեռքով կատարվեց մեզ աշխատանքից հեռացնելու հարցը: Որոշ մարդիկ նույնիսկ պարգեւատրվեցին դրա համար, իսկ դատական համակարգը շատ թույլ եւ անգրագետ որոշումներ կայացնելով մեր 3 ընտանիքներին շատ ծանր վիճակի մեջ գցեց»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակից Գագիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի աշխատակիցներ Սեւակ Հովհաննիսյանը, Գագիկ Գալստյանը եւ
Տղամարդը կարող է մթերային գնումներ անել ու ազատվել դեպրեսիայից (Տեսանյութ)
Մալաթիայի տոնավաճառից գնած գազի կաթսայի եւ հագուստի վերաբերյալ բողոք են ստացել
Ինչ է կատարվում Շնողի անտառներում (տեսանյութ). ՀԲՃ
«Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում 2016թ.-ի փետրվարի 6-ին իրականացված դաշտային աշխատանքների արդյունքում, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների խումբը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լալվարի անտառտնտեսության Շնողի անտառպետության տարածքում հայտնաբերեց ավելի քան 600 անօրինական հատված ծառ։ Ծառահատումները հիմնականում արված էին մոտ 20 կմ երկարություն ունեցող նոր բացված հողային ճանապարհի երկայնքով, որը կառուցվել է վերջին տարիներին՝ Թեղուտի հանքավայրի
Քահանա. «Պահքից հրաժարվելը հանգեցնում է հոգեւոր մահվան» (Տեսանյութ)
Փետրվարի 8-ից սկսվում է Մեծ պահքի շրջանը: Պահեցողներն այս ընթացքում պետք է օգտագործեն բացառապես բուսական ծագման սննդամթերք, նաեւ հրաժարվեն մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: «Ադամը դեռեւս մեղք չգործած՝ Տիրոջից պահքի հրաման ստացավ՝ չճաշակել արգելված պտուղը: Դա առաջին պահքն էր, որը դրժելու հետեւանքով Ադամն արտաքսվեց»,-այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում, խոսելով պահեցողության խորհրդի մասին, ասաց
Կայանալու արվեստը. Ինչպես չդառնալ փայտագլուխ եւ չերկրպագել նրան
Աստծո Երկրորդ պատվիրանը եւ ժամանակակից իրականությունը «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես»: Այդպիսին է Աստծո Երկրորդ պատվիրանը, որն, ի դեպ, տրամաբանական շարունակությունն է Առաջին պատվիրանի՝ «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի՝ այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար»: Ինչպես Երկրորդ, այնպես էլ Աստծո
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ պետական ծառայողների երդման հանդիսավոր արարողությունը
Վերջերս բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջների համաձայն, առաջին անգամ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ երդում տվեցին: Մասնավորապես` Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Սաշիկ Ավետիսյանը, Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ, արդարադատության կապիտան Ռաֆիկ
Գալուստ Սահակյան. «Մեզ մոտ ժողովրդական բան է՝ բոլորը պորտֆել են ուզում»
«Նման կոշտությունները ձեւավորման խնդիր չկա: Նայած ինչպիսի քաղաքական իրավիճակ է եւ ինչպիսի քաղաքական հետեւանքների են ձգտում միջազգային կազմակերպությունները: Մեր հանրաքվեն բացառիկ կերպով ընդունվում է Եվրոպայի կողմից, քանի որ միտված է ժողովրդավարությանը ավելի մեծ ընթացք տալու: Այնպես որ, տարբեր պրոցեսներում տարբեր հայտարարություններ կարող են լինել»,- Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ-ում այսպիսի գնահատական է տվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝
Առաջնային պահպանման նորակառույց կենտրոններ Մխչյանում, Լանջազատում և Շատինում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ նախ մասնակցել է Մխչյանի առողջության առաջնային պահպանման նորակառույց կենտրոնի բացման հանդիսությանը։ Նրանք շրջել են նորաբաց ամբուլատորիայով, ծանոթացել շենքային և նյութատեխնիկական պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ: Արմեն Մուրադյանը շնորհավորելով կենտրոնում սպասարկվող բնակչությանը և բուժանձնակազմին` նշել է, որ առողջության պահպանման առաջնային օղակն իր տեխնիկական սարքավորումներով կծառայի հիվանդությունների կանխարգելմանը
Փոստանջյանի դիմումն ու ՀՀԿ-ի կոնյակը. «Այդտեղ էլ խաբեցին, կոնյակը չբացեցին» (Տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ-ում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Էդմոն Մարուքյանի եւ Հովհաննես Մարգարյանի հետ պաշտոնապես ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածության փաստաթղթերը: Մինչ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի աշխատասենյակ մտնելը, Հովհաննես Մարգարյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ է լինելու եւ իրենց սատարած թեկնածուն շանսեր ունի՝ ձայները 6:6 են լինելու: Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ 6:6
Մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրությունը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հռիփսիմե Ջեբեջյան.– Արդեն հայտնի է ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուի անունը՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն է: Տիկին Եսայան, ամբողջ համացանցը երեկ ողողված էր լուրերով, որ մեր 4-րդ
1 ամսում բանջարեղենն ու կարտոֆիլը թանկացել են 31,5% -ով (Տեսանյութ)
ԱՎԾ-ն արձանագրել է 2,2 % գնաճ՝ ամբողջ հանրապետությունում
Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության գրեթե բոլոր անդամների աջակցելու փաստը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 8-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում, նշել է, որ թեեւ հայ-սերբական հարաբերություններն ունեն բազմամյա պատմություն՝ հիմնված փոխադարձ բարյացակամության եւ աջակցության վրա, սակայն Հայաստանի համար անակնկալ էր ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում հակահայկական երկու
Մարգարիտա Գասպարյանը մեկնարկում է Սանկտ-Պետերբուրգի միջազգային մրցաշարում
Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում այսօր մեկնարկել է կանանց թենիսի St.Petersburg Ladies Trophy 2016 միջազգային մրցաշարը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը $ 753 հազար է: Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհիների պայքարին մասնակցում է նաեւ մոսկվաբնակ մեր հայրենակից Մարգարիտա Գասպարյանը, որը մեկնարկելու է սերբ Բոյանա Յովանովսկիի հետ խաղով: Այս զույգի հաղթողը հաջորդ շրջանում հանդիպելու է հանրահայտ սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչի հետ:
Փորձագետ. «Համացանցում լատինատառ գրողները վախենում են սխալվելուց» (Տեսանյութ)
«Զարգացումներ կան, բայց խնդիրը սկզբունքորեն անլուծելի է: Համացանցում հայատառ գրելու տեխնիկական խնդիրներ կան: Որոշ մարդիկ հին անդրոիդներ ունեն, որոնք դժվարությամբ են «մեսրոպատառացվում»: Իհարկե, այդ մարդկանց թիվը գնալով նվազում է, քանի որ սարքերը մոդեռնիզացվում են, բայց շատերը դեռ տեղյակ չեն՝ ինչպես հայաֆիկացնել հեռախոսը»,- այսօր «Peoploemeter» մամուլի ակումբում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ խոսելով «Փետրվարի 7-ը
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 2015թ-ի հաշվետվությանը
Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը հավանություն տվեց ՀՀ ԳԱԱ-ի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի՝ 2015թ-ը ամփոփող հաշվետվությանը: Հանձնաժողովում 2015թ-ին քննարկվել են մասնավորապես հետևյալ հարցերը՝ · Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի տեղեկատվության հավաքագրման նպատակով մշտադիտարկումների էլեկտրոնային շտեմարանի ստեղծման հետ կապված խնդիրները · Արփա-Սևան թունելի հիմնանորոգման կատարման ընթացքը · «Բլեքստերգ Էներջի
Հայաստանը լծակներ ունի Ռուսաստանից ներկրվող գազի գինը նվազեցնելու համար
Իրանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցների չեղարկումից հետո Հայաստանի բազմաթիվ պաշտոնյաներ եւ քաղաքագետներ սկսեցին խոսել հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացման, նոր ոլորտներում փոխգործակցություն սկսելու, առեւտրի եւ այլ նոր հնարավորությունների մասին: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ Հայաստանը ինքնուրույն արտաքին, տնտեսական քաղաքականություն չի կարող վարել: «Դա պետք է անի ոչ թե Երեւանը Թեհրանի հետ, այլ
Արցախի ազգային վիճակախաղի մասնակիցները ստացան իրենց շահումները. 1 մլն դրամ շահումը գնաց սահմանամերձ Բարեկամավան
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ձեռք է բերել 5000 վիճակախաղի տոմս և բաժանել բուհերի ուսանողներին, մարզերի երիտասարդներին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի իրացրած 5000 վիճակախաղի տոմսերից 22-ը շահել են, ընդ որում, դրանցից մեկը՝ 1 միլիոն դրամ։ Շահումների հանձնման արարողությանը ներկա էր ԼՂՀ փոխվարչապետ
Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի մասով նախորդ շաբաթ կազմվել է 43 վարչական արձանագրություն
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 3 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ և չգործող 8 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները: Չնախատեսված վայրերում
Պարզվել են Աջափնյակում երկու անձի հրազենային վնասվածք պատճառելու հանգամանքները. մեղադրյալը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են հունվարի 26-ին երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու հանգամանքները։ 2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների
Ուրիշների փոխարեն քվեարկած անձը խոստացավ հաջորդ ընտրություններին «մաքուր ձեւով աշխատել»
06.12.2015թ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ 8/20 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած 8/20 տեղամասի հանձնաժողովի անդամ Վարդանուշ Աթեյանն այսօր դատական նիստից հետո ասաց, որ հաջորդ ընտրություններին կաշխատի նորմալ ու «մաքուր ձեւով»: Հիշեցնենք, որ Վարդանուշ Աթեյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 153 հոդվածով: Օգանովի 80 շ 30 բնակարանում հաշվառված անձանց տվյալների դիմաց գրառում կատարելու եւ նշված
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Վայք-Գորիս, Սիսիան-Գորիս, Ապարան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ, Ալավերդի-Վանաձոր, Ուրասար-Կաթնաղբյուր, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Զառ-Սևաբերդ, Եղվարդ-Նոր Գեղի, Սևան-Մարտունի-Վարդենիս-Ճամբարակ և Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները: Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում,
Եվրոպական միությունը մնում է ՀՀ-ի համար արտաքին առեւտրի առաջին գործընկերը
«Դեռեւս ՀՀ-ի տնտեսական շահը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու տեսանկյունից հստակ գնահատված չէ, եւ շատ վերլուծաբաններ ու ՀՀ քաղաքացիներ ակնկալում են բացահայտ տեսանելի դրական արդյունքներ»,- նշում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը, որը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ պատրաստել է «ՀՀ տնտեսություն 2015. ԵՏՄ եւ այլ գործոնների ազդեցությունը եւ միտումները
ԱՄՆ-ի մարզիկները, հնարավոր է, հրաժարվեն Ռիոյի օլիմպիական խաղեր մեկնելուց
ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն էլ հայտարարել էր, թե անկախ համաճարակի բռնկումից, աշխարհի բոլոր ուժեղագույն մարզիկները կմասնակցեն ամառային օլիմպիական խաղերին:
«Թերլեմեզյանն առաջնակարգ սնայպեր էր»
Ճանաչված քանդակագործ Արա Սարգսյանի «Կտակը» հայկական մամուլում տպագրվում է առաջին անգամ: Այն «Առավոտին» է տրամադրել քանդակագործի տուն-թանգարանը: «Կտակն» ամբողջությամբ մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի մասին է, քանդակագործի գնահատմամբ՝ Վարպետին, որին սիրում էին, «քնքշորեն «Թերլեմեզ» էին անվանում: Իսկ «Թերլեմեզ», նշանակում էր «Չքրտնող», մարդ, որ ինչքան աշխատում է, ճգնում է, ճակատին քրտինք չի երեւում, ուրեմն եւ տոկուն մարդ
Հակոբ Հակոբյանը հիմա էլ «իտալացի կույսերի» մասին ֆիլմ կնկարի
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը ցեղասպանության թեմայով իր աղմկահարույց «Հիշողություն» ֆիլմից հետո մտադիր է մի ֆիլմ էլ նկարել: Ինչպես ինքն է ասում՝ իտալացի կույսերի մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա որոշ փակագծեր բացեց. «Ֆիլմը Գրիգոր Լուսավորչի մասին է ու այն մասին, թե ինչպես են իտալացի կույսերը Հայաստանում քարոզել: Գեղարվեստական ֆիլմ է, տեսնենք «Հիշողություն» ֆիլմը ինչ
Հանրապետությունից արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 5788 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3440 տոննայի դիմաց: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Իսկ դու խանդու՞մ ես
Մասնագետը խորհուրդ է տալիս ձերբազատվել քայքայիչ հույզերից Ըստ Ֆրոյդի, խանդը նորմալ երեւույթ է, իհարկե եթե խոսքը չի գնում պաթոլոգիկ խանդի զգացման մասին: Կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե խանդի զգացում չկա, ապա չկա սեր: Խանդում են եւ տղամարդիկ, եւ կանայք : Ոմանց համար խանդը նույնիսկ հաճելի է, երբ տեղին է եւ չափավոր: Սակայն սարսափելի


















































