Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք, որպեսզի գյուղատնտեսության ոլորտը զարգանա

«Գյուղատնտեսության ոլորտին երկիր մտած վարկերի ընդամենը 8%-ն է ուղղվել, այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը ՀՆԱ-ի 20%-ն է կազմում: Գոնե վարկերի 20%-ը տայինք այս ոլորտին: Այն միակ ոլորտն է, որ տնտեսական աճ է ապահովում արդեն: Հանցավոր է նման քիչ գումարներ ներդնել գյուղատնտեսության մեջ»,- «Հայելի» ակումբում հայտարարեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այս

Ադիբեկյան. «Աշխատակիցներս «Ֆեյսբուք»-ով են հանդիպել ապագա ամուսնուն (Տեսանյութ)

«1950-ականներից ձեւավորվել է ինֆորմացիոն հասարակությունը: Մարդկությունը միավորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ համակարգում՝ այնպես, որ աշխարհի ցանկացած վայրում գտնվելիս կարողանա կապ հաստատել մյուսի հետ եւ շփվել: Այս նպատակով էլ ստեղծվեց համացանցը: Այսօր 1,5 միլիարդ մարդ օգտվում է միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից, որտեղ նախորդ տարի 2 միլիարդ նկար է ներբեռնվել»,-այսօր «Անդրադարձ» ակումբում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրվա

Արթուր Էլբակյանը՝ «չօսլայած» Երեւանի ու կյանքի կետադրական նշաններն այլ տեղ դնելու մասին

Փետրվարի 10-ը հոբելյանական է ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր գրող եւ նկարիչ Արթուր Էլբակյանի համար: Այժմ նա հանգամանքների բերումով ապրում եւ ստեղծագործում է հեռավոր Ամերիկայում, բայց մնացել է նույն երեւանցին՝ բառի ամենախորը եւ մշակութային իմաստով: Արթուր Էլբակյանը սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ռեժիսոր, դերասան, գրող, նկարիչ՝ ո՞րն է ավելի հարմար ներսում կուտակվածը պարպելու առումով: – Այդ բոլորն

Փաշինյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի խոսքերը՝ Բեգլարյանի «ատկատների» մասին (Տեսանյութ)

«Մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում խոսեց «ատկատների» մեխանիզմի մասին, այդ թվում՝ նշելով տրանսպորտի նախարարությունը, որից հետո տրանսպորտի եւ կապի գործող նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «ատկատներ» չկան եւ չեն եղել: Հակասություն է առաջանում՝ ի վերջո «ատկատների» մեխանիզմը ճանապարհաշինության հարցում գործո՞ւմ է, թե՞ չի փոխվել: Եթե նախարարն ասում է՝ չկա, ինչպե՞ս եք

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

Աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունը, ԱՀԿ-ն և գործընկեր միջազգային կազմակերպությունները փետրվարի 4-ը նշում են` որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված միջոցառումները կրում են «Մենք կարող ենք, ես կարող եմ» խորագիրը: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանդիսանում են լրջագույն

Հայկ Հակոբյանը հրաժարվել է Փաստաբանների պալատի խոսնակի պաշտոնից

Մարտի 1-ից Հայկ Հակոբյանն այլեւս չի լինի Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը; Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մարտի 1-ից ես որոշել եմ զբաղվել այլ աշխատանքով և խնդրել եմ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին տալ ինձ այդ հնարավորությունը: Շնորհակալ եմ, որ իմ խնդրանքը բավարարվել է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանը հրաժարական է տվել: Միաժամանակ հրաժարական է տվել նաև ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Մինչև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտը, ծանրամարտի ֆեդերացիայի հարցերով կզբաղվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: ՀԱՕԿ-ը շնորհակալություն է հայտնում Շահազիզյանին՝ նվիրված աշխատանքի համար: Շահազիզյանը ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից:   ՀԱՕԿ լրատվության բաժին

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շահերն անհամատեղելի են

«Կոալիցիան շատ լավ բան է, բայց երբ կա բազմակուսակցական համակարգ, կոալիցիան մի քիչ ուրիշ բնույթ է կրում: Մեր երկրում չկա բազմակուսակցական համակարգ, այն միակուսակցական է: Իսկ այլ պարագայում լրիվ ուրիշ բնույթ է կրում կոալիցիան. մոլորակ եւ արբանյակներ»,- «Հայելի» ակումբում այս կարծիքը հայտնեց Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: Ըստ նրա՝ կոալիցիան այն է, երբ

Ֆիլհարմոնիկի հրավերով երկու աշխարհաքաղաքացի Հայաստանում են

Անվանի ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը ժամանակին «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե ինքը աշխարհաքաղաքացի է: Այդ «տիտղոսը», շատերին է հարմարում: Վերջին շրջանում հաճախ ենք հանդիպում Հայաստան հյուրախաղերի ժամանած աշխարհաքաղաքացի արվեստագետների: Նրանց թվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով Իսպանիայից Երեւան ժամանած ճանաչված դիրիժոր Մանուել Էրնանդես-Սիլվան եւ կոնտրաբասահար Նազարեթ

ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խումբը խորհրդարանում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 3-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի վերանայման փորձագիտական խմբի հետ, որի կազմում էր նաեւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահյուն: Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է, որ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցությունը բավականին արդյունավետ եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-6-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ, 5-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ին, 7-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-ի ցերեկը, 8-ին կնվազի 5-7, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով:

Մոսկվայում ծեծի է ենթարկվել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը

Մոսկվայում ծեծի է ենթարկվել Ռուսաստանի աշխարհագրական հանրության անդամ, հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, դեպքի առիթով ձերբակալվել է 3 մարդ, որոնց դեմ հարուցվել է քրեական գործ: Ավազակային հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 1-ին: Սուլեյմանյանի վրա հարձակում են գործել, ծեծի ենթարկել և գողացել նրա անձնական իրերը: Ըստ գործակալության աղբյուրի՝ հարձակումը նախապես ծրագրված

«Տպավորություն կա, որ մեր իշխանություններն Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի նման պաշտպան են ցանկանում»

«Անհրաժեշտ է վերացնել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Հայաստանում այդպիսի պաշտոն չպետք է լինի: Սահմանադրությամբ ՀՀ նախագահն է մարդու իրավունքների պաշտպանը: Դրա համար նա ունի նաեւ լծակներ, իրավապահ մարմիններ, որոնք պետք է մարդու իրավունքների նկատմամբ կատարված բոլոր ոտնձգությունները կանխեն»,- այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նա կարծում է, որ Հայաստանում մարդու

Աշոտ Վարդապետյան. «Իրանի կանանց «Grand Prix»-ում հայ մասնակից չկա»

Փետրվարի 11-ին Թեհրանում մեկնարկելու է շախմատի կանանց «Grand Prix» մրցաշարի 2-րդ փուլը, որտեղ 12 ուժեղագույն շախմատիստներ պայքարելու են փուլի հաղթողին որոշելու համար: Թեհրանի մրցաշարի գլխավոր մրցավարը միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն է, որի հետ «Առավոտը» զրուցեց մեկնելուց առաջ: Նրա խոսքերով, մրցաշարը պետք է կայանար Իրանի Քիշ կղզում, սակայն իրեն անհայտ պատճառներով տեղափոխվել է Թեհրան: –

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց պատժել մարզպետարանների անբարեխիղճ պաշտոնյաներին

Վերահսկիչ պալատը կուսումնասիրի մարզպետարանների սոցիալական բաժինների գործերը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Վիրաբույժը (պատմվածք)

Հանգամանքների բերումով Նովոսիբիրսկ քաղաքում էի: Գիշերը հյուրանոցում շատ անհանգիստ անցկացրի, գրեթե չքնեցի` ձախ ձեռքիս ցուցամատի ցավի պատճառով: Չգիտեմ ինչ նախախնամությամբ՝ մատիս ծայրը հաշված ժամերի ընթացքում ուռել-կարմրել էր և ահավոր ցավեր էին սկսվել: Քաղաքին ծանոթ չէի և չգիտեի ում դիմել, մտածելով, որ ցավեր են, կանցնեն, կգնան: Բայց առավոտյան այդ ցավերը անտանելի դարձան և ես որոշեցի վերջապես

Շաբոյանի ասելով՝ Եվրոպայից էլ էժան է մեզ մոտ բենզինի գինը

Ըստ ՏՄՊՊՀ ղեկավարի՝ բենզինի գինը 80 դրամով նվազել է

Ինչպե՞ս անչափահասներին հետ պահել խաղադրույքներ կատարելուց

Հոգեբանը խորհուրդ է տալիս ոչ թե ստիպել, այլ բացատրելով՝ ընդհանուր հայտարարի գալ Սպորտային իրադարձությունները գրավում են գրեթե բոլորիս ուշադրությունը: Քիչ չեն նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ապրում են յուրաքանչյուր սպորտային իրադարձությամբ եւ կատարում են խաղադրույքներ՝ բուքմեյքերական ընկերություններում: Գաղնիք չէ, որ Հայաստանում հարյուրավոր բուքմեյքերական կետեր են գործում, որոնցում հայտնվում են նաեւ անչափահասները, որոնք հաճախ մեծ խնդիրների առաջ

Ռուսական ռազմակայանի հրամանատարությունը կարծես բավարար ու ճիշտ հետեւություններ չի արել. «Հայոց աշխարհ»

ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Սերգեյ Սուդնիկովը, գտնվելով անսթափ վիճակում, ավելի պարզ՝ լուլ հարբած, հունվարի 31-ին, կեսգիշերին մոտ, կես ժամ շարունակ անհանգստացրել է Գյումրու Անի թաղամասի Պարույր Սեւակի 13 շենքի բնակիչներին՝ համառորեն բախելով թիվ 116 բնակարանի դուռը եւ պահանջելով, որ իրեն ներս թողնեն: Հասկանալի է, որ թե՛ նշված տան, թե՛ շենքի բնակիչները ահաբեկվել են: Նույնքան

Վանաձորում բնակարանային գողության փորձի և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձի գործով մեղադրանքներ են առաջադրվել

Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գողության ահազանգի հիման վրա լույս հունվարի 30-ի գիշերը դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ հնչել են կրակոցներ՝

Հովիկ Աբրահամյանը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը հորդորեց զբաղվել գազի գինը իջեցնելով

Ըստ վարչապետի, գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտություն, այլեւ հնարավորություն կա:

Գուրգեն Եղիազարյան. «Եթե մի բան ցանկանում եք կործանել, ուղարկեք Տիգրան Սարգսյանին»

«Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներն ազդեցություն ունեցել են Հայաստանի վրա: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված վերջին պատժամիջոցը բացատրվում է տեխնիկական պատճառներով: Իրենք ունեն որոշակի ստանդարտներ եւ մեր կաթնամթերքն, ըստ իրենց, այդ ստանդարտներին չի համապատասխանում»,- այս մասին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: Ըստ պատգամավորի՝ դա ժամանակավոր է.

Անցած տարվա տվյալներով, 12-ամսյա հատվածում Հայաստանում ընդհանրապես գնաճ չի գրանցվել. «Հայոց աշխարհ»

Թե՞ որն է դրամի թուլացման այն սահմանը, որը թույլ կտա հավասարակշռել դրա դրական եւ բացասական հետեւանքները, շատ դժվար է ասել։ Իսկ որ դրանք բազմազան են, միանշանակ է։ Դրամի թուլացման համար այս պահին անշուշտ դրական գործոն է գնաճը։ Անցած տարվա տվյալներով, 12-ամսյա հատվածում Հայաստանում ընդհանրապես գնաճ չի գրանցվել։ Ընդհակառակը, պաշտոնական տվյալներով, տեղի է ունեցել նույնիսկ գնանկում։

Շաքարային դիաբետի ժամանակ ուտել ընկույզ, գետնախնձոր, հազար, թուրինջ

Շաքարային դիաբետը`շաքարախտը, էնդոկրին հիվանդությունների խմբին պատկանող հիվանդություն է, որն առաջանում է ինսուլին հորմոնի բացարձակ կամ մասնակի բացակայության պատճառով, որի արդյունքում էլ առաջանում է արյան մեջ գլյուկոզի կայուն բարձրացում։ Այսպիսի հիվանդներին ժողովրդական բժշկությունը առաջարկում է հետեւել սննդակարգին: Ընկույզի եւ հնդկացորենի (գրեչկա) խառնուրդը (1:5) աղալ, դարձնել ալյուր։ 1,5 ճաշի գդալ ալրախառնուրդը ծածկել 2 սմ հաստությամբ մածնով։ Առավոտյան

Հայաստանը թակարդում է հայտնվել. «Չորրորդ իշխանություն»

Տնտեսական ծանր վիճակի հիմնական պատճառը ԵԱՏՄ մտնելն է։ Ընդ որում՝ միանգամայն արդարացի են այն պնդումները, որ եթե անգամ Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, միեւնույն է՝ Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակն ու ռուբլու արժեզրկումը ծանր հարված էր հասցնելու Հայաստանին, էլի դեպի այդ երկիր արտահանումը կտրուկ նվազելու էր, էլի տրանսֆերտները պակասելու էին եւ այլն։ Ճիշտ են ասում։ Բայց այստեղ ուրիշ

Ըստ հաղորդման՝ քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Ժաննա Հ.-ն հայտնել է, որ 2015 թվականի ապրիլի 30-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ

Հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից

Զինեալ խմբաւորումներ հրթիռակոծեցին Նոր Գիւղը

Երէկ երեկոյեան զինեալ ահաբեկչական խմբաւորումներ 2 կազի տակառներ արձակեցին Նոր Գիւղի շրջանի` Ճեմարանի պողոտային վրայ: Արձանագրուեցան նիւթական վնասներ, շրջանի ելեկտրամատակարարման գործիքներէն մէկը բռնկեցաւ ու այրիլ սկսաւ: Վիրաւորներու մասին տեղեկութիւններ չհաղորդուեցան: Այս մասին կը հաղորդէ«Գանձասար»-ը:  

Մայիսի 1-ին անտրամադիր լինելու համար չէին տուգանում. «Չորրորդ իշխանություն»

Բանից պարզվում է՝ Երեւանի քաղաքապետարանը վարչական վարույթ է հարուցել մի քաղաքացու նկատմամբ, որովհետեւ նա «իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը» Ամանորյա եւ Ծննդյան տոների օրերին տոնականորեն չի զարդարել։ «ՉԻ» – Գաղափարն, իհարկե, լավն է եւ կարող է լուրջ եկամուտներ ապահովել քաղաքապետարանի համար։ Հետագայում կարելի է լուրջ տուգանքներ սահմանել նաեւ նրանց համար, ովքեր ապրիլի 24-ին իրենց

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930