Օրվա լրահոսը
Որպեսզի չխաթարվի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճարտարապետական հորինվածքը
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ մասնագիտական շրջանակների մասնակցությամբ (Երևանի գլխավոր ճարտարապետի, Հայնախագիծ ինստիտուտի ներկայացուցիչների) տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի խնդրի շուրջ: Նիստին ներկա բոլոր ճարտարապետները տեսակետներ են հայտնել հարցի վերաբերյալ. որոշվել է շարունակել քննարկումը՝ նպատակ ունենալով գտնելու այնպիսի լուծումներ, որոնցով կապահովվեն «Արմենիա միջազգային» օդանավակայաններ ՓԲԸ զարգացման մաստեր-պլանով նախատեսված զարգացումները, միաժամանակ՝
Արամի 30 շենքը կներառվի «Հին Երևան» ծրագրում
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախօրեին ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Թ. Պողոսյանի հարցին, անդրադարձել է դեռևս 2007 թ-ին կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված և օրեր առաջ քանդված Արամի 30 հասցեում գտնվող շենքին, նշելով. Արամի 30 շենքի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքն ու այն պահպանելու մեծ ցանկությունը հաշվի առնելով (նկատենք, որ բոլոր գլխավոր հատակագծերով այդ շենքը պիտի տվյալ
Փաստաբան. Սպանված կուրսանտի գործով քննչական փորձարարությունը ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ
«Այս փորձարարությունը զուտ նրա համար էր, որ ասեն՝ լսեք, ինչ են ասում, ոնց է արվել»
Մրցումներ՝ նվիրված Բարեկենդանի տոնին
Աթլետիկայի թիվ 1 ՄՊՄԴ-ում Բարեկենդանի տոնին նվիրված մարզական միջոցառումների շրջանակներում այսօր անցկացվեցին տարբեր մրցատարածությունների վազքի մրցումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որն այս մարզական միջոցառումը Արարատյան թեմի հետ համատեղ կազմակերպում էր առաջին անգամ, մրցումներն ընդգրկված են Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի (IAAF) «Մանուկների աթլետիկա» ծրագրի մեջ: Բարեկենդանին նվիրված մարզական միջոցառումների շրջանակներում արդեն մրցել
Շքանշանով պարգեւատրելու խոստումը սուտ էր. զիվորականն արդարացվեց
Վարդենիսի դատարանում քիչ առաջ ավարտվեց Էրվին Սարկիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Էրվինի պաշտպան ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանն ասաց, թե իր պաշտպանյալն արդարացել է սուտ մատնության գործով: Նախաքննական մարմինը զինվորական Էրվին Սարկիսյանին մեղադրանք էր առաջադրել, որ նա 2014թ. ապրիլ – մայիս ամիսների ընթացքում սուտ ցուցմունք տալու համար կաշառել է քրեական գործով Միշա Պողոսյանին՝
ԱՄՀ. Ադրբեջանի տնտեսությունը զգալի վնաս է կրել ճգնաժամից. Contact.az
Ադրբեջանի տնտեսությունը 2015թ. զգալի վնաս է կրել մի շարք բացասական ցնցումներից, մասնավորապես նավթի գների անկումից և ազգային արժույթի փոխարժեքի նվազումից: 2015թ. առաջին կեսին նկատվել է որոշակի աճ, իսկ երկրորդ կեսին այդ ձեռքբերումները կորցրել են: Այս մասին հաղորդում է contact.az-ը՝ վկայակոչելով Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությունը, որը հրապարակվել է հունվարի 29-փետրվարի 3-ը Մուհամեդ Էլ Քորչիի ղեկավարությամբ Բաքու
Կառավարությունում քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման աշխատանքները և հետագա անելիքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման ընթացքին և գործունեության ուղղություններին վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանին մանրամասներ են ներկայացվել ընթացիկ, ինչպես նաև նախատեսված աշխատանքների մասին, քննարկվել են հետագա քայլերի և գործողությունների վերաբերյալ ներկայացված առաջարկությունները: Կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի կառուցման նպատակով ծրագրված աշխատանքների պատշաճ
ՏԻՄ ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում
2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում: 2016թ. փետրվարի 4-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Դատարանը Աշոտ Սուքիասյանի ներկայացրած փաստաթուղթը պաշտոնական չհամարեց
Դատավոր Գրիգորյանը հայտարարեց, որ ցանկալի կլիներ՝ պաշտպանական կողմը հաջորդ պաշտոնապես ներկայացնի, թե տվյալ անձն ով է
Տեսախցիկներն արձանագրել են խանութից կոնյակի գողության դրվագը (Տեսանյութ)
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Պուշկինի փողոցում գործող խանութներից մեկում գողություն կատարած անձի ինքնությունը։ 2015 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12:52-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը հանրախանութի՝ կոնյակների համար նախատեսված ցուցափեղկից հափշտակել է «Նաիրի» տեսակի կոնյակ՝ պատճառելով ընկերությանը զգալի չափի վնաս: Դեպքի
Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի օծման արարողություն Սլովակիայի Կոշիցե քաղաքում
Հունվարի 31-ին Սլովակիայի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաք Կոշիցեում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը։ Ձեռնարկը մեկնարկեց Սուրբ Հովհաննես Ողորմածի ուղղափառ տաճարում, ուր Սուրբ Գեորգիի օրվա կապակցությամբ պատարագ մատուցեցին Չեխիայի և Սլովակիայի ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտ Ռաստիսլավը և Միխալովո-Կոշիցեի արքեպիսկոպոս Գեորգի Ստրանսկին։ Պատարագին ներկա էին Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ամենայն
Սերժ Սարգսյանը մերժել է ՀՅԴ-ականների՝ Ռոմիկ Մանուկյանին Շիրակի մարզպետ վերանշանակելու առաջարկը. կա նոր թեկնածու
Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա կազմելու շուրջ տարվող բանակցությունները նաեւ վերաբերում են Շիրակի մարզպետի պաշտոնին: Դաշնակցականները տեւական ժամանակ է՝ քննարկում էին Շիրակի մարզպետի պաշտոնը հետ ստանալու հարցը: Այս խոսակցությունները մի պահ ակտիվացան անցած տարվա աշնանը՝ սահմանադրական հանրաքվեից առաջ, իսկ այժմ, երբ երկու կուսակցություններն արդեն բանակցությունների սեղանի շուրջ են նստում, մեզ հավաստիացնում են, որ այն կավարտվի
Մերոնք տանձի ծառի ծաղիկն էլ են ՀՆԱ-ում հաշվում, իսկ այդ ծաղիկը պտուղ կտա, թե՝ ոչ, կարեւոր չէ (Տեսանյութ)
Կառավարությունը նկարովի գյուղատնտեսական աճով ընդհանուր տնտեսական աճ է ցույց տալիս:
Հայաստանի քաղաքական իրողությունները որպես նրա անվտանգության գլխավոր սպառնալիքներ
Մանվել Սարգսյան Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր փորձագետ «Ահաբեկչության դեմ պայքար» անվանված ահագնացող միջազգային քաղաքականությունն ամբողջ աշխարհում գլխացավանք է դառնում ավելի ու ավելի շատ պետությունների համար: Նավթի գների անկումը, փախստականների ալիքները, ներքին պառակտման միտումները, ռազմական հակամարտության աճը համահարթեցրել են ինչպես զարգացող, այնպես էլ
Իրանական «Միրաբ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են ընկերության գործունեությունը, որի հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության
Ֆելիքս Ցոլակյանը՝ ռազմաբազայի զինծառայող Սուդնիկովի արարքի մասին
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Սերգեյ Վասիլի Սուդնիկովի՝ Անի թաղամասում բնակվող Երանոսյանների բնակարանը իր ընկերոջ բնակարանի հետ շփոթելու ու հարբած վիճակում նրանց անհանգստացնելու թեմայով զրուցել է ռազմաբազայի ղեկավարության հետ: Aravot.am-ին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Շիրակի մարզպետը: «Դեպքի հենց առաջին օրը ես կապվել եմ զինվորական ղեկավարության հետ, իրենց հետ լուրջ խոսակցություն է
Գեւորգ Սաֆարյանը որևէ դժգոհություն չի հայտնել խցի և պահման պայմաններից
Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը (այսուհետ՝ Խումբ) 2016 թվականի հունվարի 22-ին հրատապ հաշվետվություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն: Հրատապ հաշվետվությամբ Խումբը հայտնել էր իր մտահոգությունը Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների, իր կողմից ներկայացված բռնության դեպքի, անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հաշվետվությունում ներկայացվել էին նաև Խմբի անդամների կողմից
«Տարին լավ ենք սկսել». Զարուհի Փոստանջյանի խոսափողը դեռ չեն անջատել (Տեսանյութ)
«Տարին լավ ենք սկսել»,- այսօր ԱԺ-ում նկատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ արդեն քառօրյայի վերջին օրն է ու Զարուհի Փոստանջյանի խոսափողը դեռ չեն անջատել: Ավելին՝ նրան սիրալիր, բարեհամբույր հրավիրում են ամբիոնի մոտ՝ ելույթ ունենալու: Խորհրդարանում շարունակվում է կենսական ճանապարհների վերանորոգման համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկումը: Իր ելույթում Զարուհի
Անկողնում գամված կին կալանավորը հացադուլ է հայտարարել
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանը երկու օր է հացադուլի մեջ է: Այս մասին քիչ առաջ Aravot.am-ին ասաց նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը (լուսանկարում): Պաշտպանը փորձել է նրան տեսակցել, պատկերն այսպիսին էր. «Կին կալանավորներն էին իջեցնում սայլակով: Տղամարդիկ էլ չէին բռնել: Ձախ կողմը պարալիզացված կնոջը իջեցրել են աստիճաններով: Կնոջ վիճակն
ՄԻԵԴ-ը չի բավարարել ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի հայցը
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանի հայցը չի բավարարվել: Որոշումն այսօր հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում: Լավրենտի Կիրակոսյանը ձերբակալվել էր 2004թ. ապրիլին Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցի ժամանակ: Նախ նրա դեմ վարչական վարույթ էր հարուցվել ոստիկանությանը չենթարկվելու համար, և 10 օրով կալանավորվել էր: Այնուհետև նրա տունը երկու անգամ խուզարկվել էր և հայտնաբերվել թմրանյութ:
Աշոտ Սուքիասյան. Հայրապետյանը եկել էր որս անելու (Տեսանյութ)
Աշոտ Սուքիասյանի կարծիքով՝ Փայլակ Հայրապետյանը նպատակ է ունեցել իր պարտքերը փակեր, հետո էլ բիզնեսը խլեր
Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղեր
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին մասնակցել է Մարտակերտի շրջանի Դրմբոն, Չլդրան, Կիչան և Նոր Ղազանչի գյուղերի համայնքապետների տարեկան հաշվետվությունների ներկայցմանը: Հանդիպումների առաջին հատվածում գյուղապետները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, տարվա ձեռքբերումներն ու համայնքներում առկա հիմնախնդիրները: Վարչապետն այնուհետև անդրադարձել է գյուղերի հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը, ինչպես նաև պատասխանել բնակիչներին հուզող հարցերին: Դրմբոնում
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում «Նոր Հայաստանի» հեռանկարով
4 փետրվարի 2016թ., Փարիզ: Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 30-ից փետրվարի 2-ը գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային կարծիքի առաջատարների եւ մեր հայրենակիցների հետ: Ֆրանսիայի «Վերածնունդ» ընկերակցության կողմից փետրվարի 1-ին կազմակերպված իր հրապարակային դասախոսության ընթացքում, ինչպես նաեւ մի շարք մասնավոր հավաքներում ու լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին արտակարգ
Դեսպանը ողջունել է խորհրդարանական կառավարմանն անցնելու՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթին: Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ արձանագրվել է երկկողմ քաղաքական շփումների ակտիվացում եւ համագործակցությունը երկու երկրների միջեւ զգալի վերընթաց է ապրել՝
«Այս տոնն օգնում է մեզ վերագտնել երջանկությունը»
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի՝ գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բուն Բարեկենդանն այս տարի կնշվի փետրվարի 7-ին: Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ այն գնալով վերածվում է համաժողովրդական տոնի. «Վերջին
Հայաստանից շարունակվում է պանրի արտահանումն առանց խոչընդոտների
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա: Լրահոսում շարունակվում են շրջանառվել տեսակետներ այն մասին, որ Հայաստանից այսօր պանիր չի արտահանվում ՌԴ՝ չնայած որ Ծառայությունը հայկական պանրի արտահանման վերաբերյալ վերջին
«Ավելի լավ է լինել ազնիվ գավառամիտ, քան կեղծավոր քաղքենի». Էդմոն Մարուքյանը՝ Շարմազանովին (Տեսանյութ)
ԱԺ ամբիոնից կվիրավորեք՝ ԱԺ ամբիոնից կստանաք պատասխան, ջրում կվիրավորեք՝ ջրում կստանաք պատասխան, օդում՝ կստանաք օդում, հողում՝ հողում:
Նավասարդ Սրբազանը դեմ է եղել «Իրական Նավասարդ Կճոյան» ֆիլմի հրապարակմանը
Համացանցում շրջանառվում է մի ֆիլմ, որը կրում է «Իրական Նավասարդ Կճոյան» վերնագիրը: Սրբազանի մասին ֆիլմում խոսում են նրա հետ շփված մարդիկ, համակուրսեցին, դասախոսը, հարեւաններ, հոգեւորականներ, օգտագործված է Սրբազան հոր մի հարցազրույցի ձայնագրությունը, արխիվային լուսանկարներ՝ նրա մանկության, բանակային տարիներից եւ հոգեւոր առաքելության տարբեր շրջաններից: «Առավոտը» փորձեց Արարատյան հայրապետական թեմից մեկնաբանություն ստանալ ֆիլմի վերաբերյալ, որի տարածմանը Նավասարդ
Ուրիշ մաթեմատիկա՝ ՀՀԿ-ում. Փաշինյանը՝ ֆեյսբուքյան անեկդոտների մասին (Տեսանյութ)
Օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում վիճաբանություն եղավ մաթեմատիկայից: Կենսական նշանակության ճանապարհների վերանորոգման համար 40 մլն դոլարի վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ՀՀԿ-ի 4 անդամները կողմ քվեարկեցին, հանձնաժողովի երկու անդամ՝ Նիկոլ Փաշինյանն ու Թեւան Պողոսյանը՝ դեմ: Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, ինչը վիճաբանության տեղիք տվեց: Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հանձնաժողովն ունի 19 անդամ,
ՀՖՖ-ն պարտավորվել է հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի կառուցման նպատակով իրականացնել 300 մլն դրամի ներդրում
Կառավարությունը նախկինում ընդունած մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ՝ ազատությունից զրկված անձանց իրավաբանական օգնության լիարժեք իրացումը ապահովելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով: Նախ, առաջարկվող փոփոխությունները նախատեսում են գործադրել մեխանիզմը, որով ձերբակալված և կալանավորված անձինք կկարողանան տեսակցել ոչ միայն իր պաշտպանի, այլև պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ: Ընդ որում՝ թե՛ պաշտպանի, թե՛


















































