Օրվա լրահոսը

Բուժաշխատողին քաշքշած անօթեւանն ազատ է արձակվել. «Հայկական ժամանակ»

Երեւանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դեպք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 53-ամյա սանիտար Վաղարշակ Սահակյանը ստացել է ոտքի կոտրվածք եւ գտնվում է հիվանդանոցում։ Շտապօգնության կենտրոնական ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը մանրամասնեց, որ միջադեպը տեղի է ունեցել անօթեւան մի տղամարդու հետ, որն անսթափ վիճակում ենթակայան գալով՝ ցանկություն է հայտնել մնալ այնտեղ,

Հայաստան ուղարկված տրանսֆերտների մակարդակն ավելի ցածր եղել է միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ. «168 ժամ»

Ուղիղ 500 մլն դոլար: 2015 թվականին ահա այսքանով պակասել են ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով ՀՀ ուղարկվող գումարները (կամ պարզապես տրանսֆերտները)՝ նախորդ տարվա համեմատ: Կենտրոնական բանկն արդեն հրապարակել է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամսվա տվյալները, որոնց համաձայն՝ 2015 թվականին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտել 1 մլրդ 623.6 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ 2014 թվականին այդ ցուցանիշը

Կրակոցներ Արագածոտնի մարզում. կա 2 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արագած ավան-գյուղում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել է, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր

Բացահայտվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակության մեխանիզմը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ 2015 թվականի մայիսի 15-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ընկերության ներքին ավտոհավաքակայանում ապօրինի կերպով

Ո՞վ գիտի՝ ինչի՞ համար է պատգամավորը. «Հրապարակ»

Մեզ մոտ ամեն ինչ խառնվել է իրար, եւ բնակչությունը չգիտի կամ սխալ գիտի պատգամավորի դերը, պարտականությունները։ Քանի որ մեծամասնական ընտրակարգով սովորաբար ընտրվում են գործարարներ՝ հսկայական գումարների ներդրմամբ, խոստումներ տալով, գումար կամ այլինչ բաժանելով, «բարեգործություն» անելով, քաղաքացին մոռացել է, որ պատգամավորի գլխավոր անելիքը դա չէ։ Բարեկամս պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով, գյուղացիներն ասում էին՝ «հենա ընտրեցինք,

Էդուարդ Շարմազանով. «Կուսակցության վոժդը տիկին Նառան է, եւ նրանք այդպես են որոշել». «Հայկական ժամանակ»

Երեկ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ի վերջո իշխանությունները դաշնակցության հետ միասին ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանին» էլ համագործակցության չեն հրավիրում եւ նախարարական կամ այլ պորտֆելներ չեն տալիս նաեւ այդ կուսակցության անդամներին։ Շարմազանովը պատասխանեց. «Այդ կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ նրանց օրակարգում նման հարց չկա»։ Բայց չէ՞ որ այդ կուսակցության մյուս անդամներն էլ հայտարարում են,

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում կատարված հիմնական փոփոխությունները

2016 թվականի հունվարի 1-ից երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինները: Անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը: Յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա

Կառավարությունն ու կոռուպցիան՝ կամրջի վրա. «Ժամանակ»

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, այսպես ասած, նորաստեղծ խորհրդի գործունեության արդյունավետության հարցը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է արել այդ խորհուրդը իր գործունեության մոտ մեկ տարվա ընթացքում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի պատասխանից պարզ է դարձել, որ խորհուրդը չի արել ոչինչ, համենայնդեպս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի արել ոչինչ:

EPP-ի ապտակները ՀՀԿ-ին. «Հրապարակ»

Ռոբերտ Ուոլթերի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 64 պատգամավոր, նրանցից 26-ը կողմ է քվեարկել, 19-ը՝ դեմ, վերջիններիս թվում՝ նաեւ հայաստանցի պատգամավոր։ Մարկովիչի զեկույցի քվեարկությանը EPP-ից մասնակցել է 73 պատգամավոր, կողմ ձայները՝ 38, դեմ ձայները՝ դարձյալ 19։ Թե ինչու են -ից որոշել ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանով ու Աշոտյանով հանդերձ, այդպես ապտակել՝ անհայտ է, սակայն այն, որ 38-ը

Սամվել Ալեքսանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Երեկ խորհրդարանում կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամին ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց իշխող վերնախավի անդամների մասին «օդում կախված» տեղեկություններ հրապարակելու շարքը: Այս անգամ հերթը ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն էր: Նիկոլ Փաշինյանի` «օդում կախված չստուգված» տեղեկությունների հիման վրա արված հայտարարության համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը ոչ թե շահագործում է Ախուրյանում գտնվող իր շաքարի գործարանը, այլ շաքար

Հայ շախմատիստները բարելավեցին դիրքերը

Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Moscow Open» մրցաշարի կանանց ուժեղագույնների խմբում հայաստանցի Լիլիթ Գալոյանը նոր հաղթանակ տոնեց, այս անգամ Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Նեշաեւայի նկատմամբ եւ հինգերորդ տուրից հետո 4,5 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական: Հերթական օրը հաջող դասավորվեց Իրանում շարունակվող Ֆիրդուսիի միջազգային մրցաշարում հանդես եկող գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանի եւ Հովհաննես Գաբուզյանի համար, որոնք յոթերորդ տուրում առավելության հասնելով

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Ախպեր, ասում են՝ էս տարի կապիկի տարի ա: – Հա . իմ հույսն էլ ա էդ:

Քննադատել դիվանագետին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել չքննադատել դիվանագետներին, որովհետեւ նմանք նման են խրամատում նստած զինվորներին: Ամենեւին չնսեմացնելով դիվանագետների դերը՝ կցանկանայի նշել, որ համեմատությունը կոռեկտ չէ: Զինվորը խրամատում ամեն վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը, դիվանագետը, որպես կանոն՝ ոչ: Խրամատում զինվորը կրում է բազմաթիվ կենցաղային զրկանքներ, դիվանագետը չի կրում: Ավելին՝ ի տարբերություն մեզ՝ Հայաստանի քաղաքացիների

Պուտինը դարձյալ սխալ է գործում. ԵԱՏՄ-ն վնասում է Ռուսաստանին. Atlantic Council

2009թ. հունիսին Վլադիմիր Պուտինն անսպասելի առաջ քաշեց Բելառուսի և Ղազախստանի հետ մաքսային միություն ստեղծելու գաղափարը: Շուտով այն անվանվեց Եվրասիական տնտեսական միություն: 2013թ. սեպտեմբերին դրան միանալու պատրաստակամություն հայտնեց Հայաստանը, իսկ 2015թ. ցուցակը համալրեց Ղրղըզստանը, Atlantic Council պարբերականում գրում է Անդերս Ասլունդը: Փաստացիորեն, այդ կազմակերպությունը հիշեցնում է Եվրամիությունը, սակայն կան զգալի տարբերություններ: Այդ միության հիմնական նպատակը տնտեսական

«Մարդու իրավունքների պաշտպանը ժուլիկ չպետք է լինի». փաստաբան

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը առաջին ու երրորդ օմբուդսմեններին համարում է ազնիվ գործիչներ: Իսկ Արմեն Հարությունյանը՝ երկրորդ օմբուդսմենը, ըստ փաստաբանի ճարպիկ անձնավորություն էր: «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներկայացուցիչն էլ պետք է ժուլիկ չլինի, որ թողնի գնա ինչ-որ ֆիրմայում աշխատի, հետո նորից գա ու էլի գնա, ինչ-որ տեղ դատարանում աշխատի, պետք է ազնիվ լինի: Կարեն Անդրեասյանը ձեռք չի

Դատական սխալները խոստովանելու համար քաղաքական կամք է պետք. փաստաբան

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի համոզմամբ, դատական սխալները խոստովանելու ու քրեական գործերը վերաբացելու համար քաղաքական կամք է պետք: «Դատարանները բավականին անկախ չեն, որպեսզի ինքնուրույն որոշեն ծանր գործերի վերաբացումները։ Մարդկային գործոնը կա. ասում են՝ գործի վերաբացումը ենթադրում է  նոր դատավարություն, նոր գլխացավանք, մեղավորների փնտրում, գործը կոծկողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, որից խուսափում են»,- կարծում է փաստաբանը: Նա հիշեց

Հանրաքվեն և դրա միջոցով ընդունված փաստաթուղթը չեն կարող համարվել լեգիտիմ. Զեկույց

Սույն հրապարակումն ամփոփում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման նկատմամբ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED – National Endowment for Democracy), Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի (EED – European Endowment for Democracy), Երևանում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանատան և Եվրոպական միության աջակցությամբ իրականացված դիտորդական առաքելության արդյունքները: 2015 թվականի դեկտեմբերի

Փակ է Սպիտակ-Խնկոյան ճանապարհահատվածը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սպիտակ-Խնկոյան ճանապարհահատվածը: Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Ուրասար-Կաթնաղբյուր և Մաստարա-Գառնահովիտ  ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով

ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական ծախսերը՝ «ընդդեմ ռուսական ագրեսիայի». «Ազատություն» ռ/կ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախատեսում է զգալիորեն ընդլայնել երկրի ռազմական ներկայությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում՝ քառապատկելով այդ նպատակին ուղղված բյուջետային միջոցները: Նախաձեռնության նպատակը «տարածաշրջանում ռուսական ագրեսիայի առավելագույնս զսպումն է»: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Սպիտակ տունը ծրագրում է 2017 թվականին լրացուցիչ ռազմական սարքավորումների համար վճարել ավելի

Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան. Trend

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ապագայում կայցելեն տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ուորլիքի խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հակամարտության կարգավորման հերթական քայլերը: «Մենք շարունակում ենք հավատալ, որ այդպիսի երկխոսությունն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»,- ասել է ամերիկացի համանախագահը: Պատրաստեց՝

Կներեք, նույնիսկ մեր իշխանություններն են ընդունում, որ մեր դատական համակարգը կատարյալ չէ. իրավապաշտպան

«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ համահիմնադիր Զարուհի Մեժլումյանն ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ Մեծ Բրիտանիայում ազատազրկման դատապարտվածների շրջանում 1700-ից ավելի արդարացվածներ կան, նրանցից 337-ը միայն ԴՆԹ թեստով են արդարացվել: Նա մեծ ձեռքբերում է համարում Հայաստանի քրեական նոր օրենսգրքով սահմանված դրույթը, ըստ որի իրեղեն ապացույցներն այսուհետեւ չեն ոչնչացվելու. «Իրեղեն ապացույցների պահպանությունը շատ կարեւոր է: Դատական սխալներն անդառնալի

Վարդգես Գասպարին առայժմ չի պատրաստվում ի նշան բողոքի պառկել Հանրային պաշտպանի գրասենյակի առաջ. (Տեսանյութ)

Վարդգես Գասպարին հրաժարվում է հանրային պաշտպանի ծառայություններից

Ավստրալացի սենատորը քննադատել է իր գործընկերոջ հակահայ հայտարարությունը. Anc.org.au

Արևմտյան Ավստրալիայից սենատոր Ջո Բուլոքը ուղերձ է հղել Ավստրալիայի սենատում՝ քննադատելով Ներկայացուցիչների պալատի անդամ Լյուք Սիփքինսի հակահայ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի կայքը: Նոյեմբերի 12-ին Սիփքինսը հանդես էր եկել հակահայ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանին դուրս բերել իր զորքերը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: 2016թ. խորհրդարանի առաջին նիստում Բուլլոքը դեմ է

«Heritage Foundation»-ը ներդրումների ազատությունով Հայաստանին եւ Ավստրալիային նույն գնահատականն է տվել

Հիմնադրամն առկա օրենքներով է գնահատական տվել, իսկ թե ինչպես են այդ օրենքները կիրառվում, չեն դիտարկել

Մայրաքաղաքի բեռնաթափմանն ուղղված վարկային ծրագիրը լինելու է արդյունավետ նախագիծ

Այսօր ողջ օրը խորհրդարանում պատգամավորները բանավիճում էին Երևան քաղաքի բեռնաթափմանը ուղղված վարկային ծրագրի տրամադրման հարցի շուրջ, որի ընթացքում հնչեցին բավականին սուր ելույթներ: Կիսո՞ւմ եք արդյոք Ձեր ընդդիմադիր գործընկերների բարձրացված մտահոգությունները՝ հարցով դիմեցինք ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին. -Կարծում եմ՝ ճիշտ չէ մայրաքաղաքի և մարզային բնակավայրերի հակադրումը, թեև ոչ ոք չի ժխտում, որ իսկապես մեր մարզային և

Կարեն Միրզոյանն ու Անջեյ Կասպշիկը կարևորվել են շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը

Փետրվարի 3-ին Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: Երկուստեք

Պարզվում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի եղել շտաբի պետը, այլ եղել է՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց նոր Սահմանադրության դրույթների հետ կապված՝ կառավարության հրաժարականի մասին. «Անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, կառավարության հրաժարականի հիմքերը կրճատվել են: 188-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է  իր հրաժարականը ԱԺ առաջին նստաշրջանին կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի

«Արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» արտահայտությունը». Փաշինյանը՝ կառավարությանը (Տեսանյութ)

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ դուք այս ձեւով ուզում եք հերքել լուրերը, որ իշխանության հետ ինչ-որ ձեւով շաղկապված եք:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930