Օրվա լրահոսը

Պարզվում է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի եղել շտաբի պետը, այլ եղել է՝ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց նոր Սահմանադրության դրույթների հետ կապված՝ կառավարության հրաժարականի մասին. «Անցել ենք խորհրդարանական կառավարման համակարգի, կառավարության հրաժարականի հիմքերը կրճատվել են: 188-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ նախագահին ներկայացնում է  իր հրաժարականը ԱԺ առաջին նստաշրջանին կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի

«Արդյոք Սերժ Սարգսյանն արգելե՞լ է օգտագործել «Լֆիկ Սամո» արտահայտությունը». Փաշինյանը՝ կառավարությանը (Տեսանյութ)

Դավիթ Հարությունյանի խոսքերով՝ դուք այս ձեւով ուզում եք հերքել լուրերը, որ իշխանության հետ ինչ-որ ձեւով շաղկապված եք:

«Չպետք է թույլ տանք, որ երիտասարդ տաղանդները գնան ու իրենց ապագան այլ երկրներում փնտրեն»

«Սփյուռքը պետք է տեսնի, որ հայրենիքն իրենից ոչ միայն բարեգործություն է ակնկալում, այլև ներդրումներ»,- այսօր՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, Սփյուռքի նախարարության և «Առաքելություն արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և մանրամասնեց. «Մենք Հայաստանը հռչակեցինք համայն հայության հայրենիք ու սրանով նաև Սփյուռքին ազդակ ուղարկեցինք, որ Հայաստանի զարգացման, առաջընթացի համար

«Հանկարծ չարժանանա շաքարի գործարանի ճակատագրին». շիրակցի ֆերմերը՝ կարտոֆիլի գործարան հիմնելու մասին (Տեսանյութ)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր մոտ էր հրավիրել շիրակցի ֆերմերներին, գյուղատնտեսության նախարարության, Շիրակի մարզպետարանի ու շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշին պատկանող «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու Շիրակի մարզում հոլանդացիների օգնությամբ կարտոֆիլի վերամշակման գործարան հիմնելու հարցը: Հոլանդիայից ժամանած Յոս Դեն Բոերը՝ հոլանդական «Ֆարմֆրիտես» ընկերության ծրագրերի զարգացման պատասխանատուն, լսեց ֆերմերներին: Հայկ Հովհաննիսյանը, որը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության ներկայացուցիչն

«Վարդան Պետրոսյանը պետք է ապացուցի, որ մեղք չունի, որ հայցվորները դիմել են Ռուբեն Բալոյանին»

Ռուբեն Բալոյան. «Նիկոլայ Բաղդասարյանը օգտվեց ազատ խոսքի իրավունքից»

Ամփոփվել են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Ամենագեղեցիկ տոնական ձևավորում» ամենամյա մրցույթի հաղթողներին: Մրցույթը հայտարարվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և անցկացվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է, որ քաղաքային իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի մայրաքաղաքի ամանորյա և սուրբծննդյան տոների ձևավորումը տարեցտարի ավելի գեղեցիկ լինի: Հաղթողներին որոշելիս

ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի հաղթող է ճանաչվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Արմեն Ղազարյանը

ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի հաղթող է ճանաչվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Մշակույթի նախարարության արվեստագիտության պետական ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանին “Церковная архитектура стран Закавказья VII века: Форморование и развитие традиций” աշխատության համար: Արմեն Ղազարյանի այս աշխատությունը 2014թ-ին արժանացել է նաեւ մշակութային ժառանգության ոլորտում Եվրամիության “Europa Nostra” մրցանակի: ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է թիվ 29/25 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Ն.Դարչինյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, մուտք է գործել Սպիտակ քաղաքի

Փոխքաղաքապետն ու կրթության փորձագետը՝ «օրենքից դուրս» դպրոցի մասին

Երեւանի քաղաքապետարանի կայքում զետեղված է 2015 թ հաշվետվությունը, ըստ որի Երեւան քաղաքի 2015 թ բյուջեն եկամուտների գծով կազմել է 71,870,838.3 հազար դրամ, ծախսերի գծով՝ 72,120,838.3 հազար դրամ: Հետաքրքիր է, որ Միջնակարգ կրթություն վերնագրի տակ բացի «Հանրակրթական ուսուցում», «Հատուկ կրթություն», «Ներառական կրթություն» տողերից, գրված է նաեւ «Երեկոյան կրթություն» դիմացն էլ` կոնկրետ ֆինանսավորում: Քանի որ Հայաստանում երեկոյան

Կառավարության և սփյուռքի ներկայացուցիչները քննարկեցին փոխներգրավվածության նորարարական մոտեցումները՝ երեխաներին առնչվող ոլորտներում

Երևանում այսօր տեղի ունեցավ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Եվրոպական միության պատվիրակության, ՀՀ սփյուռքի նախարարության և «Առաքելություն Արևելք» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողով, որտեղ քննարկվեցին սփյուռքի ներգրավման նորարարական մոտեցումները, ինչպես նաև դրամական փոխանցումների հնարավոր օգտագործումն երեխաներին առնչվող ոլորտներում: Համաժողովին ներկա էին կառավարական և սփյուռքի հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ավելի քան 70 ներկայացուցիչներ: Այն կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող

Առողջապահության նախարարը հղիներին խորհուրդ է տալիս մոծակների վիրուսի տարածման երկրներ չգնալ (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը առողջապահության նախարարից հետաքրքրվեց ողջ ձմռան ընթացքում մեծ աղմուկ բարձրացրած H1N1 վիրուսի՝ խոզագրիպի հետ կապված: Նախարար Արմեն Մուրադյանը պատմեց, թե կանխարգելիչ ինչ աշխատանքներ են կատարել, 15 հազար քաղաքացու են պատվաստել, 3000-ից ավելի մարդ հոսպիտալային բուժում է ստացել: Նախարարն ասաց, որ այդ վիրուսը մահացու չէ, վտանգավոր են դրա հետեւանքները՝

Գառզուի անվան արվեստի դպրոցում «կիսատ-պռատ» ներկապնակներով են յոլա գնում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Մշակույթի նախարարության ծրագրով այսօր ՀՀ բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցները ժողգործիքներ ստացան: Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի տնօրեն Տատյանա Սաղաթելյանը Aravot.am-ին ասաց, որ դպրոցը ստացել է սրինգ, իսկ նախորդ տարի՝ քանոն եւ թավջութակ. «Արդյունքում մենք շնորհաշատ երեխաներ ունենք, որոնք գործիքների շնորհիվ մասնակցում են տարբեր ծրագրերի: Այժմ փոքր թավջութակի կարիք

Միացյալ Թագավորության դեսպանը վերահաստատել արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնվրթին: Արփինե Հովհաննիսյանը դեսպանի հետ քննարկել է նախորդ տարվա նոյեմբերին Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում

Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Դսեղ գյուղի բնակիչ Ա.Խաչատրյանին հրազենային վնասվածք պատճառելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ 2016 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 21:15-ին, Դսեղի առողջության կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ձախ սրունքի հրազենային վնասվածքով բուժօգնություն

Ճանապարհների ձմեռային պահպանությունը կատարվում է շուրջօրյա (տեսանյութ)

Հանրապետության ողջ տարածքում ճանապարհաշինական ընկերությունների կողմից շարունակվում են ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքները: Գորիսի տարածաշրջանում այս պահին փակ ճանապարհներ չկան: «Ոսմար» ՍՊ ընկերության ղեկավար Նելսոն Ոսկանյանի փոխանցմամբ՝ գիշերն այստեղ ձյուն է եկել, սակայն ճանապարհը ոչ մի րոպե փակ չի եղել: Ճանապարհը հիմա մառախլապատ է, սակայն տեսանելիությունը ցածր չէ: Ամբողջ գիշեր և այսօր առավոտից ճանապարհաշինարարները մաքրում, աղ

«Արթիկում մոդա է, որ պարտադիր ֆիզկուլտի դասատուն պետք է տնօրեն լինի». ահազանգ

Այսօր Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արթիկի թիվ 2-րդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ֆիզկուլտուրայի ուսուցչին՝ Գոռ Մովսիսյանին: Երեկ այդ նպատակով Արթիկի տվյալ դպրոց է այցելել Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը: Մեզ ահազանգողի վրդովմունքն այն էր, որ Գոռ Մովսիսյանը մեկ ամիս չկա՝ ինչ դպրոցի տնօրենի հավաստագիր է

«Շիրակ կենտրոնի» կոչը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին

Գյումրու Նորավան թաղամասի Սարուխանյան 3 հասցեում բնակվող տարեց քույրերը՝ Մարտիրոսյան Ծովիկ և Ռիտան երկար ժամանակ է բնակվում էին կիսահրկիզված, աղբանոց հիշեցնող մի կացարանում: Օրերս մենք նրանց որոշակի օգնություն ենք ցուցաբերել: Այսօր ահազանգ ստացանք, որ տարեց քույրերից մեկը, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ կրկին հրկիզել է իրենց կացարանը և հիմա առանց գոյությանն անհրաժեշտ միջոցների քույրերը պարզապես

Մասնագետները նշեցին, որ զիկա տենդը փոխանցող «Aedes aegypti» ցեղի մոծակներ Հայաստանում չեն հայտնաբերվել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջատար և գլխավոր համաճարակաբանների, վարակաբանների, իմունոլոգների հետ քննարկեց աշխարհում և հանրապետությունում վարակների հետ կապված մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և առաջիկա անելիքները։ Մասնագետները շեշտեցին, որ նախարարությունը լուրջ աշխատանքներ է կատարել գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի վերահսկման և կառավարման ուղղությամբ։ Ներկայացվեց, որ դեռևս 2015թ. սեպտեմբերին հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների

Կամո Արեյանը հիմնավորում է քաղաքապետարանի ճոխ ծախսերը

«Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետը շարունակում շռայլ ծախսերը»,- այսօր խորհրդարանում լրագրողները հարցրեցին Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին: «Ձեր արտահայտության մեջ կա անզգուշություն՝ դրանք Տարոն Մարգարյանի ծախսերը չեն: Երևանի ավագանին հաստատում է Երևանի բյուջեն, բյուջեում նախատեսված են մեր բոլոր ծախսերը և եկամուտները, և մեր բոլոր ծախսերը կատարվում են համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեով»,- պատասխանեց փոխքաղաքապետը`հավելելով, որ բոլոր ծախսերը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ի գիշերն էապես չի փոխվի, 4-5-ին` առավելապես ցերեկը, կբարձրանա 5-7 աստիճանով,  7-ի ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Փետրվարի 4-6-ին, 8-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-ին,

Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

Փետրվարի 2-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «DONG FENG DFL 4180-999» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 223-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի վարորդը` 1967 թ. ծնված Հունան Հունանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:   ՀՀ ոստիկանություն  

Պարոնայք գեներալ պատգամավորները նախընտրում են չխոսել ԱԺ ամբիոնից

Ազգային ժողովի երկու պատգամավոր կա, որոնց նիստերը վարողները դիմում են ոչ անուն-ազգանունով, այլ ուղղակի՝ «պարոնայք գեներալներ»: Այդպես վարվեց երեկ նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հետաքրքրվելով, թե արդյոք ելույթների համար հերթագրված «պարոնայք գեներալները» հանո՞ւմ են իրենց ելույթները: Ափսոսանքով արձանագրենք, որ հանեցին: Մի գեներալը՝ Մանվել Գրիգորյանը, ընդհանրապես ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Իսկ մյուս գեներալի՝ Սեյրան Սարոյանի միակ

«Ուլիսը» չի շարունակելու իր ելույթները բարձրագույն խմբի առաջնությունում

Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին «Ուլիսը» հայտնվեց ֆինանսական ծանր իրավիճակում: Թիմից հեռացան բոլոր արտասահմանցիները:Ակումբի ղեկավարությունը ամեն ինչ արեց թիմի ելույթները բարձրագույն խմբում ապահովելու համար: Վերջին երեք հանդիպումներում էլ «Ուլիսը» հանդես եկավ դուստր թիմի՝ «Ուլիս»-2-ի ֆուտբոլիստներով: Ձմեռային արձակուրդների ընթացքում շարունակվեցին աշխատանքները հովանավորների հետ: Ակումբի ղեկավարությունը բազմաթիվ անգամ բանակցություններ վարեց տարբեր կազմակերպությունների հետ թիմի ելույթները առաջնության երկրորդ հատվածում

Արման Սաղաթելյանը նշանակվել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն 

Հիմք ընդունելով «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 2-ի «Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու մասին» N 2 որոշումը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշել է. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն նշանակել Արման Արմենի Սաղաթելյանին: Արման Արմենի Սաղաթելյան Համառոտ կենսագրական տվյալներ

Ռիտա Սարգսյանը՝ ուսանողին. «Թող նկարներիդ վառ գույները ողջ կյանքում քեզ հետ լինեն» (Տեսանյութ)

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում այսօր բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված առաջին ցուցահանդես-մրցույթը, որը կազմակերպել է Արարատյան Հայրապետական թեմը: «Այսպիսի ցուցահանդեսը պետք է խորահայաց լռության մեջ տեսել: Այս պատկերներում հեղինակների հոգիներն են արտացոլված: Աշխատանքները ներկայացնում են Սուրբ Սարգսի կերպարը եւ եկեղեցական այլ խորհրդանշաններ: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ, որ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նրանց իղձերն իրականանան»,-

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ 12 քահանաներին

Փետրվարի 2-ին` Երեկոյան ժամերգության ավարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ս. Ղևոնդյանց տոնին քահանայական ձեռնադրության արժանացած Տ. Վազգեն աբեղա Պետրոսյանին, Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանին, Տ. Մակար քահանա Գալամդարյանին, Տ. Արիս քահանա Խաչատրյանին, Տ. Սևակ քահանա Սարիբեկյանին, Տ. Հրաչյա քահանա Գյոզալյանին, Տ. Վաղարշ քահանա Իսախանյանին, Տ. Գրիգորիս քահանա Դերմենջյանին, Տ. Զարեհ

Ճանապարհային նշանները, ազդանշանի սարքերը գողանում են՝ կենցաղում օգտագործելու համար (Տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց այն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից վերցնել 40 մլն դոլար վարկ: Վարկով նախատեսվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցը բարելավել, գյուղական համայնքները կապել միջպետական ճանապարհների հետ եւ այդ տարածքների բնակիչների համար ապահովել ելք դեպի հիմնական շուկա: Փոխնախարարը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր

Ռիչարդ Միլս. «Շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ»

Այսօր, փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ եւ ԱԺ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահմանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ եւ հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930