Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը Էդմոն Մարուքյանին. «Հումորի համար ասեմ՝ ծանոթ ճարեք» (Տեսանյութ)

Տպավորություն է, որ օրինագծերը ԱԺ օրակարգ են մտնում ծանոթով

Առաքել Մովսիսյանը (Շմայս)`դեմ չէ ՄԻՊ լինել (Տեսանյութ)

«Ամեն ինչ էլ հնարավոր է էս կյանքում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս), պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` տեսնո՞ւմ եք ձեզ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում: «Ում ուզեմ, ոնց ուզեմ, տենց էլ կանեմ»,- ասաց Առաքել Մովսիսյանը` պատասխանելով մեկ այլ հարցի`ի՞նչ կանի եթե լինի ՄԻՊ:   Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գալուստ Սահակյանը՝ ԵԽԽՎ բանաձեւերի մասին. «Ինչպես ասում են՝պարտությունը որբ է,  հաղթանակը բազում տերեր ունի» (Տեսանյութ)

Այսօր հինգերորդ գումարման ԱԺ-ի 9-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պաշտոնապես  հայտարարեց, որ օմբուդսմենը հրաժարականի դիմում է ներկայացրել, ուստի պաշտպանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են: Գալուստ Սահակյանը օրակարգը ներկայացնելիս նախ անդրադարձավ ԵԽԽՎ-ի հակահայկական բանաձեւերին: Նա շնորհակալություն հայտնեց սփյուռքին, ընդդիմադիրներին, որոնք պետության հետ միասին իրենց հայանպաստ գործողություններով սատար կանգնեցին ՀՀ-ին ու Արցախին. «Անկախ քվեարկության արդյունքներից, ԵԽԽՎ

Զոհված զինվորների մայրերին ընդունեցին խորհրդարանում (Տեսանյութ)

Հովհաննես Սահակյանը խոստացավ հետամուտ լինել նրանց հուզող հարցերի պատասխաններին

Ահազանգ բնակիչներից. կիսակառույցն արդեն համաձայնեցված և հաստատված նախագծից բազում շեղումներ ունի

Նալբանդյան 106/1 շենքի շինարարությունը, որը սկսվել է 2011 թվականին բազմաթիվ անօրինականություններով, շարունակվում է: Չնայած շենքի դիմաց փակցված նախագծում հստակ նշած է, որ շենքը պետք է լինի 6 հարկանի/ եւ 1 կտուրային հարկ/, արդեն կառուցված է 7 լիարժեք հարկ, որոնց պատրաստվում են ավելացնել նորերը: Ի դեպ, կիսակառույցն արդեն համաձայնեցված և հաստատված նախագծից բազում շեղումներ ունի. ըստ

Հոգեբանություն եւ արտագաղթ

Արտագաղթի հոգեբանական մեխանիզմները «Ներգաղթը բացառիկ հնարավորություն է Ֆրանսիայի եւ մեր երկրի նման այլ երկրների համար: Ո՞վ գիտի, նրանց մեջ միշտ կարող են ապագա Ազնավուրներ լինել»: «Լը Փարիզիեն» ամսագիր, Փարիզ, 15-ը սեպտեմբերի, 2015թ. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արդեն բավականին ժամանակ է, ինչ միտք էր հասունանում հայաստանյան արդի իրականության մտահոգիչ հիմնահարցերից մեկի և սոցիալական հոգեբանության կարևորագույն ճյուղ հանդիսացող «Հոգեբանություն և

Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողը՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ին` դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Գրիշա Հ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը կդիմի դասադուլի՝ Լեւոն Սահակյանին տնօրենի պաշտոնում վերականգնելու պահանջով

Մենք` Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից, որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանը եւ մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով:

Աննա Հեդվիգ Բյուլը մոռացել էր այն 6 լեզուները, որոնց նա ազատորեն տիրապետում էր և աղոթում էր հայերեն (Տեսանյութ)

«Sharm Pictures»-ը և  «Yan Team Production» –ը ներկայացնում են «Աննա Հեդվիգ Բյուլ» կամ «Վերջին աղոթքը»  փաստավավերագրական ֆիլմի ինտերնետային պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պատվերով: Ֆիլմը պատմում է էստոնացի միսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի մասին, ով 1909 թվականին առաջին անգամ ոտք դրեց Արևմտյան Հայաստան, Մարաշ, Կիլիկիա և այդ ժամանակվանից դարձավ  հայերի

Ինքնազոհաբերվող ժողովուրդ

Մենք ապրում ենք բացառիկ մի երկրում, ուր նույնիսկ հացի գինն է թաքուն ու աննկատ բարձրանում: Աննկատ այն իմաստով, որ հացի գնի թանկացման մասին ոչ ոք հրապարակավ չի հայտարարում: Ի տարբերություն տրանսպորտի, էլեկտրաէներգիայի կամ գազի գների թանկացման: Հացի թանկացումն աննկատ է ի կատար ածվում, մինչդեռ հետեւանքներն ավելի քան զգալի ու նկատելի են, եւ դա ավելի քան

ԵԱՏՄ երկրները 2015-ին 15 տոկոսով աղքատացան

Անցած՝ 2015 թվականը ծանր տարի է եղել Եվրասիական տնտեսական միության երկրների համար՝ արտաքին պահուստների նվազման առումով: Տնտեսական միության բոլոր հինգ անդամների դեպքում նկատվել է արտաքին արտարժույթային եւ ոսկու պահուստների «հալոցք», ինչը, հիմնականում, տեղի է ունեցել ազգային արժույթների գահավիժումը զսպելու համար իրականացվող հսկայական ինտերվենցիաներով: Ռուսաստան Ռուսաստանը, Չինաստանի հետ միասին, ոսկու միջազգային շուկայում վերջին տարիների հիմնական գնորդներից

Շուշան Պետրոսյանի «գործն» ընդունվեց վարույթ (Տեսանյութ)

Էթիկայի հանձնաժողովը կքննի նրա`«աչքերդ կհանեմ, լակոտ» արտահայտությունը

Հուշ (բանաստեղծություն)

Իմ հուշերի մակույկը, Ինձ տանում է դեպի վեր, Սակայն, հոգուս կրակը, Քեզ է տենչում քնքուշ սեր: Փոքրիկ տղան այն ափին, Արևներ էր նկարում, Եվ չգիտեր, որ թաքուն` Նաև սեր էր քարոզում: Նա տեղյակ չէր, որ սերը, Մեկ անգամ է բողբոջում, Ու ցանկալի արևը, Անցյալը ետ չի բերում: Խավարից ծագող հույսը, Չարթնացրեց կորած սերս, Լոկ զարթնեց

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախմբի եզրափակիչ նիստ Ավստրիայում

Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Նիստի ընթացքում ամփոփվեցին 2013-2015թթ. ընթացքում Ավստրիայում տեղի ունեցած քաղաքական, գիտակրթական, մշակութային ու սպորտային միջոցառումները, ինչպես նաև քննարկվեցին բոլոր այն նախագծերը, որոնք հասարակական լայն հնչողություն ստացան ինչպես Ավստրիայում

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. մեկ ամսվա ընթացքում 911-ն արձագանքել է ավելի քան 1600 դեպքի

Փետրվարի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ Բաղդադում մեկնարկած հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: Ա. Երիցյանը նշեց, որ արդյունավետ աշխատանք է ստացվել, քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա հարցերն ու անելիքները: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը

Տանձի սերմերը` ճիճվաթափ միջոց

Վտանգավոր է ուտել կիսաեփ, վատ տապակած սնունդ Հաճախ ճիճվային հիվանդությունները անվանում են անլվա ձեռքերի, կեղտոտ բանջարեղենի, վատ եփած սննդի հիվանդություն, միջատների հարեւանության արդյունք։ Այստեղ ուղիղ կապ կա մարդու կենսակերպի, կենցաղի, կուլտուրայի միջեւ։ Ասկարիդները կլորավուն որդեր են, հասուն փուլում մակաբուծվում են բարակ աղիքում, ապրում են այնտեղ մոտ մեկ տարի եւ հանդիսանում են մարդու համար բազմաթիվ վտանգավոր

Ռուսական A321 օդանավի կործանման մեջ թուրքական հետք են գտել. «Կոմերսանտ»

Եգիպտոսում անցյալ տարի տեղի ունեցած Airbus A321 օդանավի կործանման մեջ ներգրավված են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման անդամները: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի հատուկ ծառայություններում իր աղբյուրները: Պարբերականը նշում է, որ «Գորշ գայլերը», որոնք կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Եգիպտոսում գործում են 1960-ականների վերջերից: Ենթադրվում է, որ հենց «Գորշ գայլերը»,

Նախկինում ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունը միանում է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը

Նախօրեին հրավիրվել է «Հայոց Հայրենիք» կուսակցության մշտապես գործող բարձրագույն մարմնի` կենտրոնական կոմիտեի և բյուրոյի նիստը, որի ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում համագործակցելով երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ` մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի հանրային և քաղաքական կարևորագույն գործընթացներին, մասնակցել բոլոր համապետական ընտրություններին, այժմ

«Լուսավոր Հայաստանը» դիմում է իրավասու մարմիններին՝ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրահարկ շենքի ապամոնտաժումը թույլ չտալու համար

ԴԻՄՈՒՄ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հնարավոր ապամոնտաժման կապակցությամբ Ընդգծելով, որ -«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը հանրության կողմից ճանաչված է որպես յուրօրինակ խորհրդանիշ և պատմական, մշակութային արժեք, -բազմաթիվ տեղական և միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպություններ կոչ են արել ՀՀ կառավարությանը` պահպանել և վերականգնել «Զվարթնոցի» շենքը՝ որպես ճարտարապետական յուրատեսակ նմուշ: – 2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել

Վանաձորում գողության փորձի և ոստիկանների նկատմամբ սպանության փորձի գործով ձերբակալվել է երեք անձ

Վանաձորում բնակարանային գողության փորձի և իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի երեք բնակիչ: Նախնական քննության տվյալներով՝ երեք անձ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են

Հռչակվեց Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի ստեղծումը

Մենք՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը և մեր համախոհները, մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով, ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր, Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,

Ռիոյի ռուս մեդալակիրները շռայլորեն կպարգեւատրվեն

ՌԴ կառավարությունը հաստատել է այն մարզիկների պարգեւատրության չափը, որոնք Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում կնվաճեն չեմպիոնի տիտղոսը կամ մրցանակակիր կդառնան: Ըստ այդմ, օլիմպիական չեմպիոնը կստանա 4 միլիոն ռուբլի, արծաթե մեդալակիրը՝ 2,5, բրոնզե մրցանակակիրը՝ 1,7 միլիոն: Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2016 թվականի օգոստոսի 5-ից 21-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Global Look Press-ի

Ատամնաբուժական նյութեր մաքսանենգությամբ՝ Վրաստանից

Վրաստանում դեղամիջոցները Հայաստանի համեմատ էժան են

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի ցուցակում 4-րդն է

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը փետրվարի 1-ի դրությամբ: Լեւոն Արոնյանը 2792 միավորով զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Իսկ առաջատարների տասնյակում ըստ հաջորդականության տեղ են գտել Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Անիշ Գիրին, Լեւոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը եւ Ուեսլի Սոն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ Է: Արթիկի և Մարալիկի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Թուրքիայում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հունվարի 29-ին բաժանվել էր երկու մասի: Հավաքականի ութ անդամներ գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մեկնել էր Սոֆիա, իսկ թիմի առաջատարներից 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եղբոր՝ Արամ Ջուլֆալակյանի եւ մարզիչ Արամ Գասպարյանի հետ մեկնել էր Թուրքիա՝ մասնակցելու Վեհդի Էմրեի եւ Համիթ Քափլանի միջազգային մրցաշարին: Aravot.am-ի տեղեկություններով` Արսենը անցկացրել է չորս գոտեմարտ

Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակչում հաղթեց իր թիմակցին, իսկ հետո արծաթե մեդալ նվաճեց

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի միջազգային ավանդական մրցաշարից վերադառնում է 3 ոսկե եւ 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով: Վերջին օրը մեր հանրապետությունից մրցագորգ մտան 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանն (նկարում) ու Արթուր Շահինյանը: Պայքարի ընթացքը թիմակից մարզիկներին միմյանց դեմ հանեց կիսաեզրափակչում, որտեղ հաջողությունն ուղեկցեց առաջինին, սակայն Մաքսիմը որոշիչ գոտեմարտում համառ պայքարում

«Պատմության թանգարանն էլ իր հերթին է «խեղդված». Հաղթանակ Շահումյան

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն ասում է, որ շատերի մասնագիտական կարծիքն է լսել և ինքն էլ է համոզված, որ Հայաստանի ազգային պատկերասրահի շենքն իր ճարտարապետությամբ հարմար չէ պատկերասրահի համար: «Այն ժամանակ էլ էին մարդիկ դժգոհ, երբ այն կառուցվեց, որովհետև, որպես պատկերասրահի շենք, շատ անհաջող է, լուսավորությունն էլ ուղղակի ահավոր է: Բացի այդ, նույն շենքում երեք-չորս թանգարան է

«Այնպիսի գործեր պետք է ստեղծվեն, որոնցում չանտեսվի մեր ազգայինը»

Զրուցեցինք  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայ հին և  միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր  Աելիտա Դոլուխանյանի հետ: «Անդրադարձ»  հոդվածում ակադեմիկոս  Ս. Սարինյանը նշում է, որ կարելի է ասել, որ այսօր  ունենք գրաքննադատներ, բայց չունենք  գրաքննադատություն:   Ո՞րն է  գրաքննադատության խնդիրը այսօրվա, ժամանակակից իրականության մեջ: Կարծում եմ ակադեմիկոս Սերգեյ  Սարինյանը “այսօր քննադատություն չունենք” ասելով նկատի

«Քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող». Մկրտիչ Մինասյան

«Հայաստանի ազգային պատկերասրահը ոչ նպաստավոր պայմաններում է գտնվում: Դրան գումարած՝ նույն շենքում է գտնվում նաև Հայաստանի պատմության պետական թանգարանը: Երկուսի համար էլ կարծեք նեղվածք է: Իսկ պատկերասրահի համար ընդհանրապես պայմաններ չկան: Իհարկե, լավ կլիներ, եթե պատկերասրահի համար ունենայինք նոր շենք, և այստեղ մնար միայն Պատմության թանգարանը»,- Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում այսօր այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի ճարտարապետների

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930